User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ծաղր և ճնշում

  1. #1
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծաղր և ճնշում

    Դրական թե՞ բացասական երևույթ:

    Եկեք այս թեմայում քննարկենք, «ծաղր» և «ճնշում» երևույթների մասին:

    Ի՞նչ է ծաղրը և ճնշումը:
    Որտե՞ղ է այն տեղի ունենում:
    Ո՞րն է պատմությունը և նախապատմությունը:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևույթներն, իհարկե, կարելի է քննարկել ու լավ էլ հետաքրքիր քննարկում ծավալել, բայց վերոնշյալ հարցադրումները, կարծում եմ, էնքան էլ հաջող չեն. չափից դուրս վերացական են, հետևաբար չեն դրդում քննարկման։ Գուցե ավելի կոնկրետ հարցադրումնե՞ր անես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.12.2014), Աթեիստ (13.12.2014), Լեո (14.12.2014), Նաիրուհի (21.12.2014)

  4. #3
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևույթներն, իհարկե, կարելի է քննարկել ու լավ էլ հետաքրքիր քննարկում ծավալել, բայց վերոնշյալ հարցադրումները, կարծում եմ, էնքան էլ հաջող չեն. չափից դուրս վերացական են, հետևաբար չեն դրդում քննարկման։ Գուցե ավելի կոնկրետ հարցադրումնե՞ր անես։

    Եթե ուզում ենք փիլիսոփայել որևէ երևույթի շուրջ, ապա նման փիլիսոփայական քննարկումները, հիմնականում սկսվում են հարցերով: Ուստի` իմ գրած երեք հարցերն այս թեմայում, հաջող հարցեր են: Անպայման չի, որ այդ հարցերին դուք կոնկրետ պատասխան տաք, պարզապես կարող եք հայտնել, ձեր դրական կամ բացասական կարծիքն այս երևույթի շուրջ: Բայց ցանկալի է, որ մարդիկ փորձեն ավելի խորը մտածեն, այս երևույթի մասին: Իմ գրած 3 հարցերը և նմանատիպ այլ հարցերը, կարծում եմ կօգնեն ավելի լավ պատկերացնել, ավելի լավ հասկանալ, ավելի խորը քննարկել տվյալ երևույթը:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  5. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծաղր ու ճնշում շատ տարբեր ոլորտներում կարող են դրսևորվել:

    Օրինակ՝ շատերը քաղաքական գործիչներին ծաղրում են ու փորձում կամ երազում ճնշել՝ հաճախ դրա համար լուրջ հիմքեր ունենալով:

    Մյուս դեպքում դպրոցներում երեխեքը մեկը մյուսին ծաղրում ու ճնշում են՝ հաճախ առանց որևէ հիմքի, էնքան որ ինքնահաստատվելու համար:

    Ընտանիքում կարող են միմյանց ծաղրել ու ճնշել: Էլի շատ տարբերակներ կարելի է մտաբերել: Էնքան լայն թեմա ա, որ խելքը գլխին հոգեբանության ֆակուլտետում որպես թեզի վերնագիր երևի կդիսկվալիֆիկացվեր:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեմ եմ բռնության համարյա ցանկացած դրսևորման, իսկ ծաղրն ու ճնշումը բռնություն են ենթադրում։ Բացառություն կարող են լինել էն դեպքերը, երբ ծաղրվողն ու ճնշվողը հանրության համար վտանգավոր ու ապօրինի գործունեություն են ծավալում։ Օրինակ Արմենիայի Դիանան իր մի խումբ սերիալներով, ՀՀԿ-ն իր ամբողջ բանակով… Բայց որ մեկի անձնական էջից նկարը վերցնում ու հանրային բոցերի թեմա եմ սարքում՝ էդ չեմ ընդունում։ Ադենք մեկը, գաղութից ուղարկած խաչհ վզից կախած, սուլթան կոշիկների քթերից կախված պպզած է եկեղեցու դիմաց։ Ծաղրել էդ աղջկա՞ն։ Ու ո՞ր արժանիքդ ա քեզ էդ իրավունքը տվել, որ օրենք խախտես, մարդու անձնական նկարը հրապարակես ու ծաղրես։ Ես ամեն անգամ նեղվում եմ մի տեսակ, որ նմանատիպ էժան միջոցներով փիառվող ֆուֆլո անհաջողակների սարքած ֆբ-յան էջում տեսնում եմ իմ կարծիքով հասուն ու գիտակից ծանոթներիս հավանությունները։ Ու մտածում եմ էդ կարա լինի մանկական տրավմայի հետևանք, ասենք մի տղա երկար մազեր ուներ 10 տարեկանում, փողոցի՝ իր հասակակից տղեքը ճնշում էին իրան դրա համար, ծաղրում ու նվաստացնում, իսկ հիմա էդ անձը արտաքնապես իր էդ հասակակիցներին նման մարդկամց նկարների վրա բոցեր անելուց իր մանկական հոգու վրեժն ա լուծում, սիրտը հովացնում ա ու դրանով ցույց ա տալիս իրա փոքրությունը։ Տենց էջերը ոնց որ կյանքից աբիժնիկների բեսեդկա լինի, ճիշտ նույնից, որտեղ հավաքվում են քուչի բեզդելնիկ տղեքն ու անցնող-դարձող՝ իրանց կողմից անընդունելի սանրվածքով կամ քայլվածքով տղեքի հետևից ռեպլիկներ են թողնում։

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.12.2014), GriFFin (05.01.2015), Ruby Rue (16.12.2014), Նաիրուհի (21.12.2014), Ուլուանա (16.12.2014)

  8. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կան երևույթներ, որոնք անձամբ ես համարում եմ վատը (ռաբիզ լսցնելը, հասարակական վայրերում ծխելը), կարծես թե հակաօրինական բան չկա մեջը, բայց ես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով (այսինքն ինչքան էդ պահին կարող եմ) և ծաղրել, և ճնշել։

    Դրանց մեջ մտնում է նաև Ջոնի բերած օրինակի «անձնական» էջի նկարը։ Էդ նկարը դադարեց անձնական լինել, էն պահից երբ մարդը դա հրապարակեց։ Դրեց, որ համայն մարդկությունը դա տեսնի։ Ու դա տեղադրելուց հետո, եթե մարդը պետք ա ակնկալի միայն հիացական խոսքեր, ուրեմն ես պատրաստ եմ ծաղրել ոչ միայն իրա «ճաշակն» ու «հավատքը», այլ նաև ուղեղի ծալքերի քանակը։

    Երևույթը ծաղրում են դրա վերացման համար, ու քանի դեռ կան երևույթներ, որոնց վերացմանը ես երկու ձեռքով կողմեմ, դրանք պետք ա ծաղրել։ Րաֆֆիի «ձոնը» վկա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #7
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մարդը իսկապես գտնվում է մտավոր ավելի ցածր աստիճանի վրա, նա հաճախ չի էլ հասկանում, որ իրեն ծաղրում են։ Նա կկռահի, որ իրեն ծաղրում են շրջապատող մարդկանց վերաբերմունքից ծաղրին (հռհռոց, մատով ցույց տալ…) ։
    Գիտակից մարդը, նախ աշխատում է ծաղրի առարկա չդառնալ՝ իր գործողություններին (ասածին ու արածին) ավելի լուրջ մոտեցումով։
    Հաճախ մարդն ինքն իր թերությունը "ծաղրելով " ,հնարավորություն չի տալիս ուրիշներին դրանով զբաղվել (երբ ծաղրի առարկա կարող է դառնալ բնածին վիճակը՝ մեծ քիթ, թլիկություն, աչքերի շլություն, կաղությունը…): Բայց դժվար թե խելացի մարդը էդ ամենի վրա ծիծաղա, բացառությամբ այն դեպքերի երբ դիմացինը ոչ թե պաշտպանվում է ինքն իրեն ծաղրելով, այլ ուղղակի մասնագիտության բերումով է ծիծաղեցնում կամ ուղղակի էությամբ էնպիսի մարդ է, որ սիրում է երբ կարողանում է ինչ որ գործողությամբ (խոսքով, շարժումով) ծիծաղ պարգևել շրջապատին՝ հաճախ գնալով ինքնազոհության (ես մեկ-մեկ տենց եմ)։
    Ծաղրը ավելի մեծ ու "ցավոտ" ազդեցություն ունի ցածր ինքնագնահատականով մարդկանց վրա։ Երբ մեկին ծաղրում ես, շրջապատին ծիծաղ պարգևելու նպատակով, պետք է գոնե համոզված լինես, որ դա նրան չի վնասի։
    Դեպքեր են լինում, երբ ծաղրը ծաղրվողին մեծ ճանաչում է տալիս (Արման Բարդումյանը վկա) և դժվար է ասել թե դա ծաղրվողին օգուտ էր, թե վնաս։
    Իսկ ճնշումը կարող է լինել նաև ինքնապաշտպանության ձև, երբ "մեկին քո տարածքից դուրս հանելու" այլ տարբերակ չկա։ Մնացած դեպքերում երևի անընդունելի է։

    Հ.Գ. Սույն գրառումը "սիրողական" մակարդակի է և նախատեսված չէ բարձր ինտելեկտի տեր մարդկանց որևէ բան սովորեցնելու համար։
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 16.12.2014, 10:49:
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2014), Աթեիստ (16.12.2014), Նաիրուհի (21.12.2014), Ուլուանա (16.12.2014)

  11. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Դրանց մեջ մտնում է նաև Ջոնի բերած օրինակի «անձնական» էջի նկարը։ Էդ նկարը դադարեց անձնական լինել, էն պահից երբ մարդը դա հրապարակեց։ Դրեց, որ համայն մարդկությունը դա տեսնի։ Ու դա տեղադրելուց հետո, եթե մարդը պետք ա ակնկալի միայն հիացական խոսքեր, ուրեմն ես պատրաստ եմ ծաղրել ոչ միայն իրա «ճաշակն» ու «հավատքը», այլ նաև ուղեղի ծալքերի քանակը։

    Երևույթը ծաղրում են դրա վերացման համար, ու քանի դեռ կան երևույթներ, որոնց վերացմանը ես երկու ձեռքով կողմեմ, դրանք պետք ա ծաղրել։ Րաֆֆիի «ձոնը» վկա։
    Ու ինչո՞վ է նպաստում քո ծաղրը տվյալ անձի ճաշակի զարգացմանն ու ուղեղի ծալքերի քանակի ավելացմանը
    Վերջին խմբագրող՝ John: 16.12.2014, 12:20:

  12. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչո՞վ է նպաստում քո ծաղրը տվյալ անձի ճաշակի զարգացմանն ու ուղեղի ծալքերի քանակի ավելացմանը
    Նրանով, որ հաջորդ անգամ նման նկար տեղադրելուց առաջ և ինքը, և ծաղրը տեսնողները ավելի երկար կմտածեն։ Իսկ մտածելը միշտ էլ լավ ա ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (16.12.2014)

  14. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանով, որ հաջորդ անգամ նման նկար տեղադրելուց առաջ և ինքը, և ծաղրը տեսնողները ավելի երկար կմտածեն։ Իսկ մտածելը միշտ էլ լավ ա ։)
    Մեր հարևան Գագուլիկին որ հարցնեմ, թե ինչո՞ւ է ծաղրում երկար մազերով Մայքլին, կպատասխանի «Որ մազերը կտրի, տղու նմանվի: Ու որ մեր փոքր ախպերներն էլ կողքից չտենան դրան ու մտածեն էդ նորմալ ա… Մյուս անգամ վարսավիրանոց մտնելուց կմտածի արդեն ասի «Ծայրից 3 սմ վերցրեք խնդրում եմ», թե՞ «2-3 սմ թողեք»:

    Դու՝ Գագուլիկից ավելի կրթված ու գրագետ լինելով գուցե շատ ավելի սիրուն ձևակերպես ասելիքդ ու անելիքդ, էդ գուցե համոզիչ թվա, բայց ոչ ինձ համար:

    Ես որ հիշում եմ մի խումբ տղեքի ռեակցիան, երբ տեսան իրանց նկարները անծիօդնոկլասնիկ էջում... Էդ նկարը վերցնողին էլ, քցողին էլ, լայքողին ու քոմենթողին էլ հազար ու մի հայհոյանք հասցեագրելուց բացի նաև գրեցին էդ մասին, ու հատկապես նշեցին, որ ով կարող է պատասխան տալ իր արարքի համար, ով գտնում է որ էդ նկարների հետ տենց վարվելով ճիշտ է անում ու լավ է անում, թող զանգի համապատասխան համարով… Ո՞ւր էին էդ ժամանակ «խա՜յ, փհա՜յ, զզզ՜» գրող գերժամանակակից ու գերզարգացած ջահելները: 18 րոպեի ընթացքում 4 քոմենթ պակասեց տվյալ նկարի տակ:

    Կփորձե՞ս պնդել, որ երևույթը ծաղրելու ընթացքում եթե մասնավոր օրինակի վրա է էդ արվում, ու էդ օրինակը հանդիսացող մարդը իրեն ծաղրողին ամենակեղտոտ ձևով թեկուզ հոյհոյում է, ճիշտ չի անում…

    Արտ ջան, քո հետ դժվար է բանավիճել էս թեմայով, որտև ես քեզ լավ գիտեմ, ու գիտեմ, որ իրականում դու ոչ ինքնահաստատման խնդիր ունես, ոչ էլ վրեժ լուծելու մանկական երազանք, բայց արի ինձ ճիշտ հասկացի. խոսքը քո մասին չի, այլ էդ երևույթի: Դու՝ ներկայացնելով քո դիրքորոշումն ու նպատակը տենց բան անելու, արդարացնում ես քեզ, բայց չես կարող արդարացնել էդ գործով զբաղված բացարձակ մեծամասնությանը, ովքեր ուղղակի աբիժնիկ են կյանքից, կամ, սևազգեստ թրաշով տղեքից:

  15. #11

    Հոս, քո գրածում համ «գերժամանակակից ու գերզարգացած ջահելներն» են ծաղրում, համ «ձեր հարևան Գագուլիկը»։ Կարծում եմ քեզ էլ պետք է որ պարզ լիներ, որ ծաղրը ոչ մի կապ չունի զարգացվածության հետ։

    Զարգացվածությամբ է պայմանավորվում միայն ծաղրի առարկան։ Մեկը ծաղրում է դիմացինի տեսքը (երկար մազեր, քիփ շալվար, տակից կախված շալվար և այլն), մյուսը՝ մտածելակերպը (պպզենք եկեղեցու ֆոնին, նկարվենք տատիկի դիակի հետ, երեխուն սիգարետ ծխցնենք ու նկարենք), սովորությունները (ծխելը, ուրիշներին իրանց սիրած երաժշտություն լսցնելը ...)։

    Կարճ ասած ծաղրը գործիք ա, ամեն մեկը մի ձև կարա օգտագործի։

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ հիշում եմ մի խումբ տղեքի ռեակցիան, երբ տեսան իրանց նկարները անծիօդնոկլասնիկ էջում... Էդ նկարը վերցնողին էլ, քցողին էլ, լայքողին ու քոմենթողին էլ հազար ու մի հայհոյանք հասցեագրելուց բացի նաև գրեցին էդ մասին, ու հատկապես նշեցին, որ ով կարող է պատասխան տալ իր արարքի համար, ով գտնում է որ էդ նկարների հետ տենց վարվելով ճիշտ է անում ու լավ է անում, թող զանգի համապատասխան համարով… Ո՞ւր էին էդ ժամանակ «խա՜յ, փհա՜յ, զզզ՜» գրող գերժամանակակից ու գերզարգացած ջահելները: 18 րոպեի ընթացքում 4 քոմենթ պակասեց տվյալ նկարի տակ:
    Մարդ որ հայտնվում ա ծիծաղելի վիճակի մեջ (իրա խելքից թե բախտից, կարևոր չի), ամենահիմար բանը ծիծաղողներից «անչոտ» պահանջելն ա։ Նորմալ ա, որ մարդիկ աշխատեն հեռու մնալ նման հիմարից։ Նենց չի, որ դրանից հետո մարդիկ չեն ծիծաղելու էդ նկարի վրա։ Ասենք, ո՞նց կարա նորմալ մարդը համարի որ հանրավոր ա նկարի վրա ծիծաղելը բացատրել «ճշտով»։ Ո՞նց կարա ընդհանրապես ծիծաղը կապ ունենա «ճշտի» հետ։
    Պատկերացնում եմ ասենք վաղը գնում եմ կոմեդիա, լավ խնդում եմ, ու հանկարծ, դուրս գալուց ինձ ռաստ ա գալիս նման մի հիմար, ու բացատրություն ա պահանջում ծիծաղալուս համար, ինչ ա թե ինքն էլ ա եղել նման վիճակներում, ինչ ֆիլմի հերոսները, ու, դրա համար, գտնում ա, որ «ըտեղ խնդալու բան չկա»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (17.12.2014)

  17. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջոն ջան, դու գիտես, որ ես քեզ շատ սիրում ու հարգում եմ քո շատ լավ որակների համար, ինքս շատ անգամներ պայքարել եմ երկակի ստանդարտների կիրառման դեմ, բայց էս հարցում Աթեիստի կողմից եմ։
    Ստեղ հարցը նրանումա որ մեկը ծաղրումա բանանի վրայի պիտակը, մյուսը ծաղրումա համը։ Իսկ վերջին հաշվով ավելի կարևոր է համը, քան տեսքը (ըստ իս)
    Կարճ
    Կոնկրետ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.12.2014), Աթեիստ (17.12.2014)

  19. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հարևանս, իմ չափանիշներով, անճաշակ ա, բութ ա, կամ անգրագետ, ես նրան երբեք չեմ ծաղրի և կաշխատեմ հարգալից վերաբերվել: Եթե բութ, անճաշակ ու անգրագետ ա մշակույթի նախարարը, ես նրան կծաղրեմ ուժերիս ներածի չափով:

    Եթե Շմայսը մեր բակում կոշկակար աշխատեր, ես ամեն առավոտ աշխատանքի գնալիս նրան հարգալից կբարևեի, մեկ-մեկ էլ մի քանի բառ կփոխանակեի: Երբ Շմայսը հայտնվում ա ազգային ժողովում, իրան ծաղրելը նորմալ եմ համարում:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.12.2014), Նաիրուհի (21.12.2014)

  21. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակաօրինական կամ հանրության համար վտանգավոր ասելով ի նկարի ունեի հենց Ձայ ձյայի ասածը։

    Ինչ վերաբերում է մնացածին՝ ծաղրել երկար մազերի ու ծաղրել եկեղեցու դիմաց պպզելու համար, ինձ համար երկուսն էլ Բում ձյայի ասած բանանին՝ պիտակի պատճառով ծաղրելն է։ Հիմա որ ես թզբեով ու հատիկ-չոլկով եկեղեցու դիմաց նկարվեմ, դու՝ Աթեիստ ձյա, ինձ չես ծաղրի։ Հա, դու երևույթն ես ծաղրոիմ, գիտեմ, բայց իմ նկարը քո մոտ ծաղրելու գրգիռ չէր առաջացնի։ Որտև դու ինձ գիտես, Բում ձյայի ասած օրինակի հետ որ սինխրոնիզացիա անեմ, դու՝ իմանալով բանանի համը՝ չես ծաղրի վերջինիս պիտակի համար։ Իսկ կողքի բանանին կծաղրես. դու տեսնում ես պիտակը ու չգիտես համը։ Էդ ես ճիշտ մոտեցում չեմ համարում ։)
    Վերջին խմբագրող՝ John: 17.12.2014, 13:25:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.12.2014), Նաիրուհի (21.12.2014)

  23. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու վերջապես եկեք ընդունեք, որ «քյարթու» պիտակը «կրող» մարդիկ այլ մշակույթի կրողներ են, քան դուք։ Իրանց աշխարհընկալումն ա ուրիշ, էն միջավայրը, որտեղ ապրում են, իրենց մտերիմների շրջանսկը, իրենց բազմակողմանի զարգացվածության մակարդակը։
    Մի՞թե +35 շոգին սև չադրայով քայլող մուսուլման կնոջը կծաղրեք։ Իրան չէ՝ էդ երևույթը։ Ի՞նչ իրավունքով։

    Ու, Աթեիստ ձյա, որ ասում ես մյուս անգամ կմտածի նույն բանն անելուց առաջ, եթե ծաղրես էդ երևույթը։ Քաղ. գործիչներից ավելի ոչ ոքի չեն ծաղրել ինչ ես հիշում եմ, եթերում, բոլորի աչքի առաջ։ Քա՞նի քաղ.գործիչ դրանից հետևություն արեց։

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.12.2014), Ձայնալար (17.12.2014), Նաիրուհի (21.12.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •