"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հետազոտության հեղինակները peer-reviewed ամսագրերում տպագրվող հեղինակներ են: Ստեղ ուղղակի երկու հարց կա.
1. Լրագրողը սխալ ա հասկացել գիտական հոդվածը ու սխալ մեկնաբանել
2. Հետազոտությունն ինքը քննադատելի տեղեր ունի
Բայց ասել, որ գիտնականներ չեն արել հետազոտությունը, առնվազն ծիծաղելի ա: Համենայնդեպս, երկու հեղինակների անուններն էլ գտել եմ peer-reviewed ամսագրերում: Ուղղակի նորից եմ խորհուրդ տալիս. քլնգելուց առաջ մի հատ գնացեք, հենց բուն հոդվածը կարդացեք: Թե չէ հեշտ ա լրագրողի անկապ դուրս տվածների մասին ինչ ասես ասելը, իսկ գիտական հոդված կարդալն ամեն մեկի գործը չի:
Ոնց որ էս ա հոդվածը: Եթե էսօր ժամանակ ունենամ, մի հատ կնայեմ:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 28.08.2014, 16:49:
The silent river (28.08.2014)
Կներեք, սխալ հղում էի տվել, էս ա ճիշտը:
Չալարեցի, մեծ մասը կարդացի: Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի... բերեք ձեր ավելի լավ հետազոտությունը ցույց տվեք: Ոնց հասկանում եմ, հեղինակներն ընդհանրապես մասնագիտացած են ամուսնական հարաբերությունների մեջ, էդ իրանց ոլորտն ա: Հիմա թե դա գիտություն ա, թե չէ, արդեն հարցի լրիվ ուրիշ կողմն ա:
Էս հետազոտության լուրջ թերություններից մեկը նորմալ ստատիստիկայի բացակայությունն ա: Կարող ա իրանք շատ լավ հարցաշարերով կարողացել են գնահատել ամուսնության որակը (ի դեպ, որակը մենակ սեքսը չի, կարաք նայեք հոդվածը), բայց թերացել են, երբ պետք ա եղել որոշել, թե ովքեր ունեն որակյալ ամուսնություն, ովքեր՝ չէ:
Բայց ընդհանուր առմամբ հոդվածում ահագին հետաքրքիր բաներ են քննարկվում: Հարցը մենակ նախաամուսնական սեռական հարաբերությունները չի: Էնտեղ նաև առաջին հանդիպման ժամանակ սեքսն ա քննարկվում, իրար հետ ապրած լինել-չլինելը, հարսանիք անել-չանելը, դավաճանությունը, դրա մասին իմանալ-չիմանալը և այլն: Բայց ամեն դեպքում, էլի կա էդ correlation-causation-ի հարցը: Իրանք առանձնապես չեն էլ շեշտում, որ դա պատճառ ա, նշում են ուղղակի կորելացիաները (բայց առանց նորմալ ստատիստիկ թեստ անելու, ինչը լուրջ թերություն ա):
Բյուր, ինչքան էլ որ մենք կպնենք հետազոտությունից ու հետազոտողներից, կարծում եմ ակնհայտ ա, որ մենք դրանք քննարկում ենք լրատվականներում դրված նյութերի պրիզմայով: Լրատվականում կարդացողը պարտավոր չի գնա ու հոդվածը գտնի ու կարդա, ուսումնասիրի էդ գիտնականների մակարդակը, առավել ևս՝ վճարի դրա համար:
Շատ լավ ա, որ դու գտար, կարդացիր, ու ասեցիր, որ հետազոտությունը շատ ավելի լուրջ ա, քան դա ներկայացնող լրատվական ապուշությունը, բայց մեզ սենց դասեր տալուց առաջ հաշվի առ, որ մենք քննարկում ենք հենց էդ լրատվական ապուշությունը: Ու էն, ինչ գրված ա լրատվականներում, ծաղրելու, ղժժալու թեմա ա, ոչ ավելին: Առավել ևս էն կոնտեքստում, որ կոնտեքստում դրվել ա էս թեմայում:
Ամեն դեպքում քեզ շնորհակալություն: Սրանից հետո ինչքան բրիտանացի գիտնականների խնդալու նյութ տեսնեմ, մինչև ղժալս քեզ խնդրելու եմ, որ բուն հոդվածը գտնես, հանկարծ անիմաստ չղժամ վրան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մինա (31.08.2014)
The silent river (29.08.2014)
Արտ, դե որ լրագրողներն իրանց հասկացածի ու ուզածի չափով են պտտում իսկական գիտական հետազոտությունները, նորություն չի գիտական շրջանակների համար: Բայց ստեղ ղժժոցներ սկսեցին գնալ հենց հետազոտությունը կատարած մարդկանց մասին, իսկ դա, մեկը ինձ համար, ահավոր տհաճ ա, որովհետև ես գիտեմ, թե ինչքան էներգիա ա գնում, մինչև հետազոտությունը հոդված ա դառնում, ու կանգնել, մարդկանց անուններ կպցնելուց առաջ, կարծում եմ, արժե մի քիչ մտածել: Եթե նկատեցիր, ոչ ոք լրագրողի հասցեին բան չէր ասում, գիտնականների հասցեին էր ասում, նույնիսկ էն բանից հետո, երբ իրանց անունները հրապարակվեցին:
(իհարկե, ստեղ չենք խորանում, որ ինձ ահավոր չի դզում, որ ամերիկացիք փորձում են կյանքի լիքը սիրուն բաներ իրանց հորինած բանաձևերի մեջ տեղադրել)
Բյուր, չգիտեմ ոնց բացատրեմ, մեկը ես գրել եմ «այսպես կոչված «հետազոտողները»», բայց դա իրականում ինչ-որ կոնկրետ անձի չի վերաբերվել, այլ լրատվական նյութի պրիզմայով առաջացած վերացական կերպարին: Պետք չի տենց սուր ընդունել:
Չնայած իրականում էդ գիտնականները «պաշտպանվելու» խնդիր ունեն. The Daily Mail-ն իմ իմանալով բավական հարգի լրատվական ա, իրանք պետք ա պահանջեին չխեղաթյուրել իրենց աշխատանքը: Լրատվականի շարքային ընթերցողը խոսում ա նյութի ներկայացրածով ստեղծվա տպավորության մասին, ինքը պարտավոր չի ինքնուրույն հետաքննի ու աղբյուրները գտնի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ազնիվ խոսք, մի թեթև նայեցի՝ առանց խորանալ: Ինձ թվում է՝ եթե մենք հարգարժան գիտնականներին ասենք, որ այստեղ ներկայացված իրենց կատարած իրավմամբ ծավալուն և լրջագույն աշխատանքը գիտական հոդվածի կամ գիտական աշխատանքի ներկայացում չի հանդիսանում, կհամաձայնվեն և կասեն՝ «իհարկե, դա ընդամենը ծավալուն հետազոտություն է և դրա արդյունքների ներկայացում սիրուն, նկարազարդ բրոշյուրով»:
Ծավալուն հետազոտությունները բազմաթիվ են, բայց այնպես չի, որ դրանք իրենց ծավալի և աշխատատարության պատճառով պետք է կոչվեն գիտական: Այս տիպի (հարցմամբ) հետազոտություններ կան, որոնց իրականացման համար տարիներ և ամիսներ են պահանջվում: Կներեք, որ ես օրինակներ եմ էլի բերում իմ ոլորտից, բայց ասեմ. «Դպրոցներում ալկոհոլի և թմրամիջոցների վերաբերյալ եվրոպական հետազոտությունը» իրականացվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում (մեր մոտ էլ է մի անգամ արվել): Ուրեմն՝ այդ հետազոտությունը տևում է մի քանի ամիս՝ ընդգրկելով հաճախ մի քանի հազար դեռահասներ յուրաքանչյուր երկրում: Նույն տիպի հետազոտություն է նաև «Դպրոցական երեխաների առողջության վարքագծի ուսումնասիրությունը», որը նույնպես տևում է մի քանի ամիս՝ ընդգրկելով մի քանի հազար երեխա (նույնիսկ՝ տասնյակ հազար) էլի յուրաքանչյուր երկրում: Սրանք՝ այս հետազոտությունները, գիտական չեն, բայց միևնույն ժամանակ, շատ կարևոր և ինֆորմատիվ աշխատանքներ են, որոնց վերաբերյալ զեկույցների հիման վրա ընդունվում են որոշումներ՝ համապատասխան ոլորտում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար:Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի...
Հիմա անդրադառնամ բուն հոդվածին: Իմ խիստ համեստ կարծիքով՝ այս հետազոտությունը շատ լավն է, բայց այն ներկայացման այ ոճով հեռու է գիտականից: Ոնց որ ասում էի՝ արդյունքներն են միայն ներկայացված և վերջ: Բա ու՞ր է գիտական կոչվելու համար ամենակարևորը՝ արդյունքների քննարկումը, համեմատություններն ու եզրահանգումները: Բայց դե իհարկե կարող են սա գիտական դարձնել, եթե ուզեն, որովհետև ամենակարևոր աշխատանքն արդեն արված է՝ նյութն «օգտագործվել է», արդյունքները կան, մնում է մնացածը: Իրականում, լավն է, մի քանի հարյուր հոգու շրջանում հարցում իրականացնելը բավականին բարդ և աշխատատար պրոցես է:
Մի հայավարի բան գրեմ ու պըրծ. տենաս ինչքան են փող են ստացել հեղինակները պարոն Ուիլյամ Է. Սայմոնից հետազոտության իրականացման և զեկույցի պատրաստման համար ու մեկ էլ... ինչու՞ չէր համարակալված գրքույկը:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 28.08.2014, 20:56:
բայց քանի կարդում եմ, դուրս գալիս ա... Մեկնաբանություներն էլ են շատ լավը: Կարճ ասած՝ սա գիտականոտ է, մնում է մի քիչ դզել-փչել, էդ նկարները հանել ռադ անել, սկիզբը տանել վերջ, վերջը բերել հետ և այլն...
Հոդվածը տիպիկ հոգեբանական հետազոտության տեսք էդքան էլ չունի։ Հնարավոր է, դզել-փչել հանրամատչելի են սարքել։ Թե չէ հոգեբանական հետազոտություններում (քեյս սթադիները չհաշված) մեծ մասը վիճակագրական վերլուծություններ են, կորելացիաներ ու ռեգրեսիաներ՝ չիմացող աչքի համար բարդ թվացող աղյուսակներով ու գրաֆիկներով։
Սա ավելի շուտ «հանրամատչելի հոգեբանության» սիրուն ու փայլփլուն ամսագրերի համար է։
Chuk (28.08.2014), Rhayader (28.08.2014), The silent river (29.08.2014), Աթեիստ (28.08.2014), Տրիբուն (28.08.2014)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
The silent river (29.08.2014)
Ախր այս հարցը հենց ոչ այնքան հոգեբանության, ինչքան սոցիոլոգիայի ոլորտին է վերաբերում: Այլ կերպ ասած, մարդու սեռական բավարարվածության աստիճանի ու սեռական կյանքի որակի հարաբերությունը հոգեբանին հնարավորություն կտար դատել մարդու ներքին սեռական մեխանիզմների աշխատանքի մասին, ու բավարարվածության աստիճանն ընդամենը դիտարկման օբյեկտ կլիներ, ոչ թե արժեք: Օրինակ՝ կդիտարկվեր նաև այն գործոնը, որ ինհիբիցված լիբիդոյով մարդիկ փորձում են մինիմիզացնել իրենց սեռական կյանքն ու բավարարվածության զգացողությունն ընդամենը ներքին պաշտպանական մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս սեռական կյանքը հասցնել մինիմալի: Կարող է հիվանդագին աստիճանի հասնել՝ գրեթե նույն մեխանիզմն է, ինչ անորեքսիայի դեպքում:
Իսկ սոցիոլոգիայի տեսանկյունից այս բոլոր գործոնները չեն դիտարկվում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ