Այս թեմայում կարող եք գրել տարբեր արվեստագետների, ընդհանրապես նշանավոր մարդկանց, ինչպես նաև ոչ այնքան հայտնի, բայց, ձեր կարծիքով, խելացի մարդկանց մտքերը, կարծիքները արվեստի մասին։ Կարող եք արտահայտել նաև ձեր սեփական կարծիքները արվեստի, որևէ արվեստագետի կամ արվեստի որևէ ստեղծագործության մասին։
Գեղանկարչությունը չպետք է դառնա լուսանկարչություն։ Շատ լուսանկարիչներ են դառնում իսկական նկարիչներ, իսկ որոշ նկարիչներ՝ ցավոք, լուսանկարիչներ։
Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը։
Ակադեմիզմն ուրիշ բան չէ, եթե ոչ որևէ ոճի բացարձակացում, սխեմաների անընդհատ կրկնություն և ստեղծագործական անհատականության չեզոքացում։
Արվեստի գործը որքան մեծ, այնքան ավելի ամեն մեկի մեջ թվացում է բերում, որ ինքն էլ կարող է այդպես ստեղծել։
Ստեղծագործական ոգևորությունը աշխատանքի ընթացքում է առաջանում ճիշտ այնպես, ինչպես և հուսահատությունը։
Մարտիրոս Սարյան
Արվեստը պետք է լինի աչքի նման պարզ, թափանցիկ և աչքի նման բարդ։
Հովհաննես Թումանյան
Արվեստը բացարձակ է. նա չի փոքրանում, քանի որ չի կարող լինել ավելի մեծ, քան կա։
Վահրամ Փափազյան
Էջանիշներ