User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 152 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Ներկա Պահի ուժը

  1. #151
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԽԱՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ.
    ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ ` ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԻՋՈՎ



    Խաչի ճանապարհը` հինավուրց և, մինչև վերջին ժամանակներս, դեպի պայծառացում տանող միակ ճանապարհն էր: Սակայն մի քամահրեք այն, մի նվազեցրեք նրա գործունությունը: Այն էֆեկտիվ է այսօր էլ:

    Խաչի ճանապարհը` շրջադարձ է հարյուր ութսուն աստիճանով: Դա նշանակում է, որ ամբողջ ամենավատը կյանքում` ձեր խաչն է, - և այն հարկադրում է ձեզ դադարել դիմադրել, անցնել "մահվան" միջով, դառնալ ոչինչ, դրանով իսկ նմանվելով Աստծոն, չէ՞ որ Աստված նույնպես ոչ-ինչ է, ոչ-իր է, - և այդ ժամանակ ձեր խաչը դառնում է ամենալավն ամենից, ինչ երբևիցէ ունեցել եք դուք:

    Ձեզ ստիպողաբար քարշ են տալիս Երկնային Արքայություն, իսկ դուք դիմադրում և աքացի եք տալիս` ահա թե ինչ է նշանակում խաչի ճանապարհը. պայծառացում տառապանքի միջով: Վերջիվերջո դուք հանձնվում եք, չէ որ ցավն անտանելի է դառնում: Բայց մինչև դա պատահի, տառապանքները կարող են շատ ու շատ երկար տևել:


    Գիտակցաբար ընտրել պայծառացումը` նշանակում է հրաժարվել կապվածությունից անցյալի և ապագայի հանդեպ
    և կենտրոնանալ Ներկա Պահի վրա:

    Դա նշանակում է գերադասել ապրել ոչ թե ժամանակի, այլ ներկայության վիճակի մեջ:

    Դա նշանակում է ընդունել այն, ինչ կա:

    Կատարելով այդ ընտրությունը, դուք կդադարեք զգալ ցավի կարիքը:


    Որքա՞ն դեռևս ժամանակ պետք է անցնի, մինչև դուք կասեք ձեզ. "Վերջ, ես այլևս ցավ ու տառապանք չեմ բազմապատկի": Որքա՞ն դեռևս ցավ է ձեզ անհրաժեշտ, նախքան դուք կհամարձակվեք այդ ընտրությունը կատարել:

    Եթե ձեզ թվում է, որ էլի որոշ ժամանակ է պետք, դուք այն կստանաք: Բայց միայն ցավի հետ միասին: Ցավն ու ժամանակն անբաժանելի են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #152
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ



    Ընտրություն` նշանակում է գիտակցվածություն, - գիտակցվածության վերին աստիճանը: Չկա գիտակցվածություն` ընտրություն էլ չկա: Ընտրությունը սկսվում է այն ժամանակ, երբ դուք դադարում եք նույնացնել ձեզ ձեր մտքի և նրա պայմանադրած մոդելների հետ և սկսում եք լինել ներկա: Մինչ այդ, հոգևոր իմաստով դուք գտնվում եք չգիտակցվածության վիճակում: Դա նշանակում է, որ ձեր մտքերը, զգացմունքներն ու վարմունքները ենթարկված են ձեր մտքի պայմանավորվածությանը:

    Ոչ ոք կոնֆլիկտներ, ցավ և սահմանափակ հնարավորություններ չի ընտրում: Ոչ ոք չի կանգնեցնում իր ընտրությունը խելացնորության վրա: Այդ ամենը ձեր կյանք է մտնում այն պատճառով, որ անցյալը ոչնչացնելու համար ձեր մոտ բացակայում է ներկայությունը, խավարը ցրելու համար ձեզ չի հերիքում լույս: Դուք մասնակիորեն եք ներկա: Դուք դեռևս ամբողջովին չեք արթնացել: Մինչև վերջնկանապես չարթնանաք, ձեր կյանքը կառավարելու է պայմանավորված միտքը:

    Օրինակ, եթե դուք, հազարավոր ուրիշների պես, վիրավորանք եք պահել ձեր ծնողների հանդեպ` նրանք ինչ-որ բան չեն արել կամ արել են ոչ այնպես, - նշանակում է, դուք համարում եք, որ ձեր ծնողներին ունեին ընտրություն և կարող էին այլ կերպ վարվել: Մեզ միշտ թվում է, որ մարդիկ ընտրություն ունեն: Բայց դա մոլորություն է:

    Ի՞նչ ընտրության մասին կարող է գնալ խոսքը, եթե կյանքը կառավարում է միտքը և մտքի պայմանավորած մոդելները, եթե մարդ իր մտքի հետ մի ամբողջականություն է կազմել:

    Ոչ մի ընտրություն չկա: Դուք նույնիսկ ներկա չեք: Մտքի հետ նույնանալը` լուրջ անոմալիա է: Դա խելացնորության տարատեսակ է: Այս կամ այն աստիճանով մենք բոլորս ենթակա ենք այդ հիվանդությանը: Հենց որ դուք դա գիտակցեք, բոլոր վիրավորանքները կանհետանան: Ինչպե՞ս կարելի է նեղանալ ուրիշի հիվանդության վրա: Միակ հնարավոր արձագանքն այստեղ` կարեկցանքն է:

    Եթե մարդուն կառավարում է միտքը, ուրեմն նույնիսկ ընտրության բացակայության դեպքում էլ մարդ տառապում է իր չգիտակցվածության հետևանքներից և բազմապատկում է ցավը: Նա չի կարող դեն նետել վախի, կոնֆլիկտների, խնդիրների ու ցավի բեռը: Բայց վաղ թե ուշ գալիս է պահը, երբ տառապանքը դուրս է բերում մարդուն չգիտակցվածության վիճակից:


    Քանի ձեր պատկերացումը ձեր մասին հիմնված է անցյալի իրադարձությունների վրա, դուք չեք կարող ներել ոչ ձեզ, ոչ
    ուրիշներին: Իսկական ներումը հնարավոր է այն ժամանակ միայն, երբ դուք մուտք ես ստանում դեպի Ներկա Պահի ուժը` դեպի
    ձեր սեփական ուժը: Դա ծածկում է անցած թուլությունը, և դուք հասկանում եք, որ ձեզ հասցրած (և ձեր հասցրած)
    վիրավորանքները ոչ մի կերպ չեն դիպչում այն լուսափայլ էությանը, որը դուք իրականում կաք:

    Երբ դուք չեք դիմադրում նրան, ինչ կա, և ներկա եք լիովին, անցյալը կորցնում է իր իշխանությունը ձեր վրա: Դուք դադարում եք
    զգալ նրա կարիքը: Գլխավորը` ներկայությունն է: Գլխավորը` Ներկա Պահն է:


    Դիմադրությունն անբաժան է մտքից, այդ պատճառով հրաժարումը դիմադրությունից` հանձնվելը` նշանակում է վերջ մտքի տիրապետությանը. ինքնակոչիկը, կեղծ աստվածությունն այլևս "դուք" չի ձևանում: Դատողություններն ու բացասականությունը վերանում են:

    Մարդու առջև բացվում է նախկինում մտքի ստվերի տակ գտնվող Լինելության աշխարհը:

    Հոգում սկսում է լռություն և աննկարագրելի հանգիստ տիրել:

    Այդ հանգստության մեջ հսկայական ուրախություն է կայծկլտում:

    Ուրախության մեջ ապրում է սերը:

    Իսկ ամենակենտրոնում թաքնված է սրբազանը, անծայրածիրը: Այն, ինչն անհնար է անվանել:




    Վ Ե Ր Ջ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մինչ կմտնես, բառ պահի…
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 926
    Վերջինը: 20.08.2014, 13:13
  2. Խոհեր անցյալից ներկա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.11.2009, 13:50
  3. Սմայլիկներ և ձեր ներկա պահի տրամադրությունը
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 25.04.2009, 07:56
  4. Խոսքի ուժը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.03.2008, 00:55
  5. սիրո ուժը
    Հեղինակ՝ otar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2006, 17:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •