Ոնց էլ չլինի, յուրաքանչյուր մարդ գիտի մոտավորապես ինչ հաճախականությամբ ա ինքը երկրից դուրս գալիս կամ ընդհանրապես դուրս գալիս ա, թե չէ: Նա, ով գիտի, որ դուրս չի գալու ասենք առաջիկա հինգ տարում, հանգիստ կարա նույնականացման քարտով ման գա: Իսկ նա, ով գիտի, որ ասենք տարին մեկ դուրս ա գալիս, կարա էնքան շրջահայաց լինի, որ միանգամից հանի անձնագիր, չսպասի գա երկրից դուրս գալու պահը, նոր խառնվի իրար:
Ի դեպ, որքան գիտեմ, դեսպանատները երկարացված անձնագրերին վիզա չեն տալիս: Ես էլ եմ էդ խնդիրն ունեցել, դրա համար նորն եմ հանել: Ես իմ ոտքով եմ գնացել, որ իմ գրպանից էդ գումարը տամ, կենսաչափական ստանամ, էն էլ քանի որ էդ ժամանակ դեռ կիսափորձնական փուլում էր, սարքերը լավ չէին աշխատում, հենց անձնագրայինի աշխատողը խորհուրդ տվեց սովորական հանել:
Դե ձգձգամոլությամբ /ի դեպ էտ թեման ինչի՞ սառեց, լավ թեմա էր/ տառապողների մեծ մասն էդ վիճակում են: Օրինակ իմ ծանոթների մեծ մասն էտ նույն օրին են: Որ հարցնում ես, թե ինչի ժամանակին չեն հանել անձնագիրը, հստակ պատասխան չկա, ամեն մեկն իր պատճառն ունի:
Ինչքան գիտեմ նորմալ զարգացած երկրներում անձնագիրը երկարացնելու պրակտիկա չկա: Սովորաբար «ներքին օգտագործման» անձնագիրը լինում է կամ նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք կամ էլ դրա պես մի բան ու 10 տարի կամ պակաս ժամկետով /օրինակ ԱՄՆ վարորդական իրավունքը կարծեմ 8 տարով է/:
Երևի բացառություն Ռուսաստանի հիմնական անձնագիրն է, որ տալիս են/փոխում են 14-20 տ., 20-45 տ. 45-ից հետո անժամկետ: Էն ԽՍՀՄ անձնագրերի նման:
Իսկ արտասահման մեկնելու համար անձնագրերը բոլոր երկրներում էլ սովորաբար 10 տարով է ու հենց գնալ գալու համար է: Ու ավելորդ կնիքներ չեն պահանջվում: Ունես` ուր ուզում ես գնա: Իսկ Հայաստանում, մինչև էս նոր կենսաչափական անձնագրերը, երկիրդ պետքա թույլ տար, որ քո անձնագիրը ինչ-որ ժամկետով վավերական լիներ օտարերկրյա պետություններում, մեր լեզվով՝ վիզա խփեր: Ի դեպ էտ որոշումը /վիզա չտալու/ Շենգենյան համաձայնագրի երկրները մի քանի տարի առաջ են ընդունել`ըստ երևույթին Հայաստանի նման այլ երկրների 15 տարվա ժամկետով անձնագրերով մուտքը իրենց երկրներ արգելելու համար: Էլ չգիտեին, որ մեր էղած-չեղածն էտ էր:
Alximik (22.04.2014)
Alximik (22.04.2014)
Վերջը գնացի ամսի 17 դիմեցի նոր անձնագրերի ստանալու համար։ Ասեմ շատ արագ եղավ։ Զինգրքույկի սկան, մատնահետքեր, ֆոտոներ, էլեկտրոնային ստորագրություն ու հոտած դեմքեր ։
Բայց ամենա ապշեցուցիչը էներ որ էտ id քարտի համար բերել եին մի 90 մոտ տատիի։ Անձնագրավարուհին ասեց որ դաժան է, չեն կարում մատնահետքեր վերցնեն ու նորմալ ֆոտո վերցնեն։
Մայիսի 15 ասին ստանալու օրնա, ուշացնել չկա, ասին կարաս ուշ գաս ստանաս պռոստը
Alximik (22.04.2014)
Ոնցոր վերեվները ասացին, ձեվ կա մտնում ես պետի մոտ մունաթ դեմք ես ընդունում ու սաղ լավա լինում, իմ փորձիցել եմ ասում։
Ինձ թուղթ են տվել որ ներկսյանամ ամսի 15, ժամանակը ցույց կտա...
Aperna (22.04.2014)
Alximik (22.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ