Ես հասկանում եմ, որ դուք հասկանում եք, որ վերնագիրը մի փոքր պրովակացիոն է: Հետևաբար թեման էլ շարունակեմ մի փոքր «պրովոկացիոն»:
Ես որքան հասկանում եմ, առաջներում հաճախ է եղել, երբ այր ու կին ամուսնացել են՝ միմյանց չճանաչելով: Նրանց փոխարեն ամուսնական «համաձայնագիր» են կնքել հարազատները: Արդյունքում տղան ու աղջիկը իրար չճանաչելով, չսիրահարվելով, հաճախ ամուսնացել են: Որոշ դեպքերում մինչ այդ էլի են հանդիպել: Բայց նաև եղել են դեպքեր, երբ առաջին իսկ հանդիպումը համընկել է ամուսնանալուն: Կամ էլ նախկին հանդիպումները այնքան մակերեսային են եղել, որ հանգիստ կարելի է ամուսնության օրը համարել առաջին հանդիպում:
Արդյունքում եղել են, շատ հաճախ, դեպքեր, երբ այր ու կնոջ, տղայի ու աղջկա առաջին սեքսը եղել է իրենց առաջին հանդիպման ժամանակ:
Ու դա նորմալ է համարել:
Իսկ իրականում որքանո՞վ է դա նորմալ: Մի՞թե սեքսն այնքան անձնական բան չէ, որ մարդիկ իրար պետք է փոքր ինչ ավելի ճանաչեն:
Այ էս հարցերի մասին եմ ուզում էս թեմայում խոսենք:
Էջանիշներ