User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Վերջին բացահայտած ալբոմներ

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերջին բացահայտած ալբոմներ

    Սատանեն՝ ալբոմների հանդեպ ունեցած մոլուցքի դիմակով ինձ դրդեց բացել այս թեման

    Այստեղ կխոսենք այն ալբոմների ինչու չէ՞ նաև խմբերի մասին, որոնք մեզ համար նորություն են՝ բացահայտում: Նաև ցանկության դեպքում կխոսենք վերևում նշված ալբոմների մասին

    Էսօրվա ալբոմներս բաժանված են երեք հատվածի:

    1. Անցյալ

    The Decemberists-The King Is Dead

    Շաբաթ օրը լսել էի Rox In The Box երգը ու սիրահարվել բառիս բուն իմաստով Հիմա ալբոմը լսեցի, իրոք շատ լավն էր, բարի, հավես երգեր էին, բայց Rox In The Box-ի արդեն թողած ազդեցությունից հետո մյուսները էդ աստիճանի նկատելի չէին:

    2.Ներկա
    Հիմա լսում եմ Tyr-ի Eric The Red

    Էս խմբին վերջերս եմ լսել Ensiferum-ի հետ միասին: Վերջինիս էնքան էլ չեմ հավանել, իսկ Tyr-ն ինչքան էլ ծանր լինի, էնտեղ գռոուլ վոկալ չկա, (այն ինձ վրա բացասաբար ա ազդում): Ինչպես և Ragnarok-ը, այնպես էլ այս ալբոմը լսելուց հասկանում եմ մի բան, որ էս խմբից պետք ա ընտրել հավանած երգերը ու դրանք առանձին լսել, առանց մյուսների: Իսկ հաճելի երգերն էնքան էլ քիչ չեն ըստ երևույթին: The Wild Rover-ը հավանեցի սրանից: Իսկ Ragnarok-ից Brothers Bane-ն էր լավը:

    3.Ապագա
    Tears For Fears-Songs From The Big Cher

    Մի չորս տարի առաջ դիտել եմ խմբի Shout տեսահոլովակը: Վեց րոպեանոց մի գլուխ կրկնվող երաժշտություն, կարող ա ձանձրանաս դիտման ընթացքում, բայց երբեմն ուզում ես կրկնել, էլի դիտել: Ամեն դեպքերում խումբը բավականին հետաքրքրել էր ու հաստատ գիտեի, որ ուսումնասիրվելու ա: Վերջերս էլ նայեցի Head Over Heels-ը, էդ մակն ավելի հավանեցի բնականաբար, հետաքրքիր երգ էր ու շատ հետաքրքիր տեսահոլովակ: Էսօր էլ պարզեցի, որ երկուսն էլ նույն ալբոմից են: Անպայման կլսեմ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը

    The Decemberists-The King Is Dead

    Շաբաթ օրը լսել էի Rox In The Box երգը ու սիրահարվել բառիս բուն իմաստով Հիմա ալբոմը լսեցի, իրոք շատ լավն էր, բարի, հավես երգեր էին, բայց Rox In The Box-ի արդեն թողած ազդեցությունից հետո մյուսները էդ աստիճանի նկատելի չէին:
    Կրկնեցի: Շատ ու շատ լավն ա, թե՛ երգչի ձայնը և թե ընդհանուր ոճը շատ նմանացրեցի R.E.M խմբին: Պոզիտիվությունն անպակաս ա
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Մենախոսական համար n-ի n-երորդ սերիա

    3 օրում 15 անգամ 7 րոպեանոց երգը լսելուց հետո, անցա շատ հետաքրքիր անունով, հաճելի սպասելիքներ տվող՝ բայց նաև վախեցնող (ո՞վ գիտի, կարող ա չհավանեմ մնացածը) խմբի ուսումնասիրմանը:

    Oasis-(Where's The Story) Morning Glory

    Առաջինը լսել էի ալբոմի վերջին երգը ու այնքան էի սիրել, որ վախենում եմ ունկնդրումի չափաբաժինը չարաշահած ու երգից արդեն զզված լինեմ:

    Ալբոմի առաջին երգը լավն էր, բայց... երգչի ձայնը հետևաբար երաժշտության հյութեղությանը ուժեղ գործիքավորման տակ մի տեսակ խլացրած էր: Վախեցա հաջորդ երգերն էլ այդպիսինը լինեն:
    Երկրորդ երգը հույս տվեց, շատ հաճելի էր ու դուրեկան: Երրորդն էլ վատը չի:
    Ընդհանուր առմամբ ալբոմը թողեց շատ լավ տպավորություն: Ընթացքում սկսեցի մտածել, որ ոչ մի վատ երգ չկա: Երգչի ձայնը շատ լավն է, գործիքավորումը երբեմն ծանր է թվում, բայց ընդհանուր առմամբ՝ խմբից առաջին տպավորությունը միանգամայն դրական է: Ընդամենը երեք երգ կա, որ քիչ թե շատ վատ, կամ չեզոք ազդեցություն թողեցին, որոնցից երկուսը ընդամենը 40 վայրկյան են:

    Մի խոսքով՝ Oasis forever
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք-չորս վերջերս բացահայտած ու շատ հավանած ալբոմ

    Joan Baez-Diamonds & Rust

    Սիրուն, հաճելի, հանդարտ, անթերի: Diamonds & Rust երգը նվիրված ա Բոբ Դիլանին, ալբոմի չորրորդ երգն էլ Դիլանի cover ա
    Լսել եմ նաև իր Any Day Now ալբոմը, որտեղ միայն Bob Dylan-ի երգերն են, դա էլ վատը չէր, ընդամենը երկու երգ էին ծանոթ, ավելի լավ՝ Dylan-ից նոր բացահայտումներ կունենամ Բայց էս ալբոմը Diamonds & Rust-ի նման չեմ սիրել, երգերը մի տեսակ շատ էին, կարող էր հոգնացնել, բացի դրանից մի քիչ բարդ էր կողմնորոշվել, թե ո՞րն ես ավելի հավանում:


    Heart-Bad Animals


    Այս ալբոմից առաջինը Alone երգն էի լսել ու շատ էի սիրել: Last-ս ասում ա, որ ալբոմը առաջին անգամ լսել եմ ապրիլի 26-ին, բայց թե ինչի՞ չէի հիշում ու չէր տպավորվել: Զարմանալի ա, որովհետև երբ երկրորդ անգամ լսեցի`երկու շաբաթ առաջ, բավականին հավանեցի, իսկ անցած շաբաթվա երրորդ լսում/ներ/ից հետո վերջնականապես հիվանդացա էս ալբոմով Բոլոր երգերն էլ հավանել եմ, ամենաշատը բնականաբար Aline-ը, իսկ այ մյուս երգերում կողմնորոշվելը քիչ մը բարդ ա: Առաջին երգը չգիտեմ ինչու ինձ հիշացնում ա R.E.M-ի The Sidewinder Sleeps Tonite երգը: Ընդհանուր առմամբ դրական լիցքեր հաղորդող ալբոմ ա: Իրանցից երկու ալբոմ էլ եմ լսել, բայց էէ՜դքան չեն տպավորվել, չեմ հիշի երգերը մինչև չկրկնեմ: Ամեն դեպքերում լավ խումբ ա, լիքը հավեսին երգեր ունի:

    Ten Sharp-Under The Water-Line


    Երկու անգամ եմ լսել՝ մեկը երեկ ու շատ եմ սիրել: Միանշանակ լավն ա:





    Երկու խմբերի ալբոմներ էլ եմ մեկական անգամ լսել, առայժմ չեմ կարող ասել, որ դուրս եկել են՝ քիչ են տպավորվել ու հիշվել, այ մոտ օրերս երկրորդ անգամ կլսեմ ու կարտահայտվեմ, թեկուզ բացասական կարծիք լինի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ten Sharp-ն ալբո՞մ էլ ունի

  6. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ten Sharp-ն ալբո՞մ էլ ունի
    Բյու՞ր, էս դու քո իսկ բացած թեմային լավ չես հետևու՞մ Չնայած ալբոմի մասին կարծիքս սխալմամբ [Quote]-երի մեջ եմ դրել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Richard Wright-Wet Dream

    Մեր Jarre-ը առաջարկել էր ինձ լսել Pink Floyd-ի ստեղնաշարիստի ալբոմը: Երեկ երկրորդ անգամ եմ լսել, էսօր երրորդ: Դրանով արդեն ամեն ինչ պարզ ա, ալբոմը վատը չի: Հաճելի ա, հետաքրքիր ա, բայց էդքան էլ հիշվող չի՝ թվում ա թե շա՜տ շատ պիտի լսես, որ տպավորվի երաժշտությունը՝ թե չէ լսում եմ, անցնում գնում ա, հետո՞... էլ չեմ հիշում ի՞նչ երգ էր:
    Առաջին անգամ լսելուց առաջ կարծում էի հիմնականում ստեղնաշարային գործիքներ են լինելու, մտածում էի «հետաքրքիր ա, երգելու՞ ա»: Առաջին երգը պատկերացրածիս պես էր, հաջոդներին սկսեց երգել ու հիմնականում լսվում էին գիթարները, սաքսոֆոնը, վոկալը, ստեղնաշարայինները քիչ էին: Բայց դա չի նշանակում, որ լավը չէր, ուղղակի ալբոմը լսելուց առաջ, փորձել էի երևակայել ու պատկերացնել: Լսելուց հետո Wiki-ից վերցրեցի ինֆորմացիան և վոկալը և ստեղնաշարայինները և ստեղծագործությունները Wright-ինն են՝ դրանով արդեն ամեն ինչ ասված է: Նաև իմացա, որ մահացել ա: Տեղ-տեղ զգացվում էր, որ Pink Floyd-ի հետ կապ ունի հիշեցնում էր էդ խմբին: Երեկ էլ պապայիս հարցրեցի, ո՞ր խմբին ա նման, ասեց «ձայնը Pink Floyd-ինն ա» (իր ամենասիրած խմբերից ա):

    Այ երեկ նոր հիշեցի՝ մի քանի տարի առաջ հեռուստացույցով իմացա, որ մահացել ա Pink Floyd-ի երաժիշտներից մեկը, ասեցի պապային, բայց շատ շուտով մոռացա երաժշտի անունը ու թե ի՞նչ գործիքի էր տիրապետում: Դեպքի մասին էլ մոռացա, որ երե՛կ հիշեմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 10.07.2014, 14:10:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ անպայման խոսեմ էսօրվա (և ոչ միայն) հաճելի բացահայտումներից: Նախ ասեմ ընդհանուրի մասին, որ շատ բարի էին:

    1. Don McLeen-American Pie. Անցած տարվա վերջերում Նաիրուհու շնորհիվ բացահայտել էի Vincent երգը, Իսկ էսօր էս ալբոմից սկսեցի: American Pie-ը, Everybody Loves Me Baby-ն ու էլի մի քանի երգեր կրկնել եմ: Ամբողջ ալբոմն էլ եմ անպայման կրկնելու՝ երևի մոտակայում:
    2. Matthews' Southern Comfort-Later That Same Year. Հիիի՜ն-հին արխիվներումս վերջերս տեսա խմբի Woodstack երգը: Ուզեցի հիշեմ ո՞վ ա, ինչա՞ցու ա ու էդ լրիվ հերիք էր, որ հետաքրքրվեի Ian Matthews-ով ու իր խմբերով: Մի խոսքով, միանգամայն դրական ու հաճելի երաժշտություն էր, չնայած հիմա արդեն չեմ հիշում երգերը: Անպայման կրկնելու եմ մոտակայում:
    3. Paul Simon-Paul Simon. Դե իհարկե շատերը գիտեն Simon & Garfunkel դուետին: Իսկ էս ալբոմից «Duncan»-ն էր ծանոթ (Ռեյ սամա): Առանձնապես էդքան հաճելի տպավորություն չթողեց: Շատ սիրեցի «Me and Julio down by the schoolyard»-ը ու «Hobo blues»-ը, «Mother and child reunion»ն էլ ա լավը, դե Duncan-ի մասին, էլ խոսք չկա: Նշված երգերը հավանաբար դեռ երկա՜ր ժամանակ եմ կրկնելու, իսկ ալբոմը, գուցե շատ հետագայում:
    4. The Alan Parsons project-The Turn of a Friendly Card. Alan Parsons-ին էլ եմ անցած տարի բացահայտել, բայց ինձ համար ոնց որ վաղուց լինի: «Freudiana» ալբոմը սիրել եմ բավականին՝ հատկապես «I am a Mirror» երգը միլիոն անգամ լսել եմ: Էս ալբոմն էլ էր լավը շատ, չձանձրացնող, հաճելի ու կրկնության հերթին կանգնած, «The Turn of a Friendly Card (part 2)»-ն էի լսել վերջերս՝ ամբողջ ալբոմից առաջ: Համ էլ շուտով լսելու եմ նաև «Eye in the Sky» ալբոմը՝ համանուն երգը ընտիրն ա:

    Լավ, մի քիչ էլ պատմեմ անցած տարվա նորություններիցս:

    5.Phil Collins-...But Serriously. Շատ եմ սիրել, երկու անգամ լսել եմ ու կարծում եմ դեռ շա՜տ եմ անդրադառնալու էս ալբոմին: Եւ՛ ուրախ երգեր և՛ հանգիստ ու ընդհանրապես, հանրահայտ «Another Day in Paradise»-ը էս ալբոմից ա: Համ էլ մոտ օրերս կլսեմ «Tarzan» մուլտիկի soundtrack-ները` Collins-ը հեղինակն ա, սիրում եմ «Stranger like Me»ն ու «Son of Man»ը: Համ էլ Collins-ի folder-ը էսօր դուրս եկավ Peter Gabriel-ի ու Genesis խմբի հետ կազմող եռյակից ու տեղ գտավ իմ հավաքածույի նորաբաց folder-ում, որտեղ վերը թվարկված խմբերն ու երաժիշտներն են:
    6.Angus & Julia Stone. Անցած տարվա վերջերին բռնեցի ու համարյա ամեն ինչ քաշեցի իրենցից՝ EP-ները, կլիպները, ալբոմները, սոլո ալբոմները (վերջիններից դեռ մեկական): Ուսումնասիրում եմ մեկ-մեկ, շատ երգեր հավանում եմ, որոշ երգերից գլուխ չեմ հանում՝ չեզոք եմ, որոշները երևի չէ: Չեմ ուզում միանգամից բոլորի մեջ բզբզամ, որ հետոյի համար հետաքրքիր բաներ մնան: EP-ներն եմ լսել դեռ, որտեղ որոշ երգեր կրկնվում են, նենց ալբոմներից որոշ առանձին երգեր: Ամեն դեպքերում հավեսն են իրանք: Մերսի Բյուրին ու Էննային: Մոտ օրերս սպասվում ա «Down the Way» ալբոմի ունկնդրում:


    Last.fm ջանդ սաղ ըլնի
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ArmStar.ru ՝ բեռնեք անվճար երգեր,ալբոմներ,դիտեք ֆիլմեր,վիդեոներ ...
    Հեղինակ՝ maxzone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.05.2011, 22:53
  2. Կոնցեպտուալ ալբոմներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 05.01.2010, 00:57
  3. Սիրելի նկարներ, ալբոմներ:
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.05.2008, 14:57
  4. Վերջին հույսը
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.07.2007, 03:42
  5. Վերջին Լեգեոնը
    Հեղինակ՝ DVG, բաժին` Կինո
    Գրառումներ: 7
    Վերջինը: 19.07.2007, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •