User Tag List

Էջ 7 28-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 407 հատից

Թեմա: Մանանեխի սերմը

  1. #91
    Անդամության թեկնածու M.Music-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2015
    Հասցե
    Արտաշատ
    Տարիք
    40
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղավ մերսի,անչափ շնորհակալ եմ ջան դուք շատ բարի եք
    << Երբեք մի վստահիր նրան,եթե նա դու չես >>

  2. #92
    Անդամության թեկնածու M.Music-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2015
    Հասցե
    Արտաշատ
    Տարիք
    40
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղավ մերսի,անչափ շնորհակալ եմ Sambitbaba ջան դուք շատ բարի եք: կփորձեմ էլ ավելի ուշադիր լինել,բայց ասեմ,որ ես Հայատառ գրելուց առավելևս կետադրությունից թույլ եմ ու դա խոստովանում եմ,հուսով եմ էստեղ շատերիդ օգնությամբ կսովորեմ առանց տառասխալների գրել և ասեմ որ ամոթ բան չէ չիմանալը,ամոթ է չսովորելը։Էնպես որ ակումբցիներին համբերություն ու առողջություն եմ մաղթում։Եվ վերջում մի փոքրիկ հումոր անսխալական տառ չկա ։ճճճճ Հեղինակային իրավունքներս պաշտպանված են,հումորս Մտավոր սեփականություն է չգողանալ ։ճճճճ
    Վերջին խմբագրող՝ M.Music: 09.02.2015, 01:50:

  3. #93
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք օգտվում եք ուրիշներից, և դա սեր եք անվանում: Գլխավոր նպատակը կարող է լինել սեքսը կամ էլի ինչ-որ բան, բայց դուք, այսպես թե այնպես, օգտվում եք ուրիշ մարդուց: Ու՞ր կկորի ձեր սերը, եթե նա ասի. "Բավական է օգտագործել ինձ": Կմնա՞ սերը, թե կանհետանա: Ոչ, դուք կասեք. "Էլ ի՞նչ իմաստ կա նրան սիրելու": Երբ ինչ-որ մեկը գնահատում է քեզ, երբ շուրջդ գեղեցկուհիներ են, էգոն բավարարված է իրենով. գեղեցկուհին նայում է քեզ, և դու վերջապես քեզ տղամարդ ես զգում: Բայց, եթե նա ուշադրություն չի դարձնում քեզ վրա, սերդ անմիջապես կորչում է ինչ-որ տեղ: Եվ եթե մի ինչ-որ գեղեցիկ, հոյակապ տղամարդ քո մեջ գեղեցկուհի է տեսնում, զմայլվում է քեզանով, դու շնորհակալ ես նրան, դա շոյում է քո ինքնասիրությունը:

    Փոխադարձ օգտագործում` ահա թե ինչ է ձեր սերը: Զարմանալի չէ, որ հաճախ այն իսկական դժոխք է դառնում. այդպես էլ պետք է լինի, չէ որ դա ոչ թե սեր է, այլ միայն անուն, որի տակ ինչ-որ լրիվ այլ բան է թաքնված: Իսկական սերը երբեք դժոխք չի դառնա, սերը` դրախտի երկրորդ անվանումն է: Երբ սիրում ես, երջանկություն ես ապրում; այդպիսի երջանկությունն էլ հենց իսկական սիրո նշանն է:

    Բայց նայե՛ք սովորական սիրահարներին: Նրանք ինչ-որ առանձնապես երջանիկ տեսք էլ չունեն` եթե միայն ամենասկզբում, երբ ամեն մեկը, չգիտակցելով այդ, նոր-նոր պլաններ է կառուցում և իր ցանցն է ձգում: Բանաստեղծություններ, համբույրներ և այլ անհեթեթություններ` դրանք ուղղակի թակարդներ են: Եվ, հենց որ ձկնիկը կարթն է ընկնում, երկուսն էլ դժբախտ են, երկուսն էլ իրենց ձեռքն ու ոտքը կապված են զգում: Օտար էգոն խանգարում է, և ամեն մեկը ձգտում է ճնշել մյուսին, իշխել նրա վրա:

    Այդպիսի սերն է, որ անեծք է դառնում: Եվ, եթե չգիտես սիրել, ճիշտ աղոթել էլ չես կարող, որովհետև աղոթքը` սեր է աշխարհում ամեն ինչի հանդեպ: Եթե դեռ չես սովորել սիրել ուրիշ մարդու, ուրեմն ինչպե՞ս կսիրես Աստծոն:

    Սերը` քայլ է դեպի իսկական աղոթքը: Սովորեք սիրել: Երբ սկսում ես իսկապես սիրել ինչ-որ մեկին, բացվում է աղոթքի գաղտնիքը: Այդ նույն բանալիով բացվում է նաև Աստվածայինի դուռը` իհարկե, զգացմունքը պետք է հազարավոր, միլիոնավոր անգամ ավելի ուժեղ լինի: Մաշտաբներն անհամաչափելի են, բայց բանալին նույնն է: Սերը` նույնպես նպատակ է, նրանում շահ չկա: Սիրել կարող է միայն անշահախնդիրը` նա, ով ուղղակի տալիս է, փոխարենը ոչինչ չպահանջելով: Տալը` սքանչելի է, կիսվելը քեզնով`հիանալի, այնքան հիանալի, որ ոչ մի գործարք պետք չէ: Եվ, երբ պայմաններ ու շահ չկա, երբ սերը հոսում է ինքնիրեն, դու արդեն քեզ սառած չես զգում, դու հալվում ես: Այդպիսի հալոցքին պետք է սովորել, առանց նրա իսկականից աղոթել չես կարող:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #94
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է աշակերտներին. "...եթե դուք աղոթում եք..." - տեսեք, թե ինչպես է շեշտվում այդ "դուք"-ը, - "... դուք դատապարտված կլինեք": Նա ինքը հիանալի գիտի՛ իր աշակերտներին: "... և, եթե դուք ողորմություն եք տալիս, դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում":

    Հետևե՞լ եք արդյոք, թե ինչ է կատարվում ձեր հոգում, երբ ողորմություն եք տալիս: Դա անում եք բարությունի՞ց ելնելով, թե՞ ուղղակի ձեր ինքնասիրությունն եք սիրաշահում: Եթե փողոցում ոչ ոք չկա, իսկ ձեզ մոտենում է մուրացկանը, դուք ֆշշացնում եք. "կորի՛ր այստեղից", - չէ՞ որ շուրջը ոչ ոք չկա, ոչ ոք չի տեսնի, թե ինչպես եք վերաբերվում աղքատներին: Ձեր ինքնասիրությունը ոչնչով չի տուժում: Բայց մուրացկանները հասկանում են հոգեբանությունից. նրանք երբեք մոտ չեն գա, եթե կողքդ մարդ չկա, նրանք ուղղակի կանցնեն կողքովդ` պահը շատ է անհարմար: Այ, լրիվ այլ բան է, եթե դու` ընկերներիդ հետ ես:

    Մուրացկանները կպչում են մարդաշատ շուկաներում, որտեղ աչքից ոչինչ չի թաքչի: Եվ, եթե աղքատին փող չտաս, բոլորը կմտածեն. "Այս ի՜նչ ժլատ, անհոգի մարդ է": Եվ դու տալիս ես, որպեսզի քո մասին լավ մտածեն: Դու այն ոչ թե աղքատին ես տալիս, այլ քեզ; տալիս ես ոչ թե բարությունից: Իմիջիայլոց, հիշեք. բավական է մի մուրացկանի տաք, և նա անմիջապես մնացածին կպատմի, որ ձեզ հեշտ է խաբել: Եվ նրանք բոլորը միասին կծիծաղեն` չէ՞ որ շատ լավ գիտեն, թե ինչու ես դու ողորմություն տալիս: Բանն այստեղ բոլորովին էլ կարեկցանքը չէ:

    Բարի մարդը ողորմություն է տալիս լրիվ այլ պատճառներով. նա կարեկցում է ուրիշի դժբախտությանը, այնպես է այն վերապրում, որ ասես աղքատի կաշվի մեջ մտնի: Նա ոչ միայն զգում է աղքատի վիշտը, այլև պատասխանատվություն է զգում մուրացկանի դժբախտության համար: Բոլորն էլ մասամբ մեղավոր են, որ նա աղքատ է, չէ՞ որ ամբողջը պատասխանատու է իր մասերի համար: "Ես օգնում եմ հասարակությանը, որը մարդկանց մուրացկան է դարձնում, - ահա թե ինչպես է նա դատում: - Ես օգնում եմ այս հասարակությանը, այս պետությանն ու կառավարությանը, իսկ նրանք հիմնվում են շահագործման վրա: Ես` համակարգի մասն եմ, իսկ աղքատը` նրա զոհը": Ոչ միայն կարեկցանք, այլ նաև պատասխանատվությու՛ն: Դու զգում ես, որ պետք է անել ինչ-որ բան: Եվ երբ աղքատին մետաղադրամ ես տալիս, բանը նրա երախտագիտությունը չէ: Եթե արարքդ ազնիվ է, եթե ողորմություն տալիս ես ամբողջ հոգով, ինքդ ես երախտագիտություն զգում աղքատի հանդեպ, քանզի գիտես դրա պատճառները...

    Հասարակությունն ապրում է իրեն, իսկ դուք քիչ բան չեք ներդրել այն հասարակության մեջ, որն աղքատներ է ծնում: Դուք հիանալի գիտեք, որ մասն եք համակարգի, որտեղ աղքատությունն օրինականացված է, չէ որ առանց դրա հարուստներ չէին լինի: Եվ լավ գիտակցում եք, որ նույնպես դեմ չեք հարստանալ` այնպես որ ամբողջ մեղքը ձեր վրա էլ է ընկած, դա ձե՛ր մեղքն է: Բայց սովորաբար ողորմություն տալիս են լրիվ այլ պատճառներով, և, եթե դուք համարում եք, որ մուրացկանին երկու դրամ տալը` մեծ հերոսություն է, ուրեմն, ինչպես ասում է Հիսուս, "դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում"... Դուք ինքներդ չեք գիտակցում, թե ինչ եք անում:

    Տալ պետք է, երբ սիրում ես, երբ բարություն ես զգում: Դուք աղքատին չեք տալիս, դա ողորմություն չէ` դուք ուղղակի կիսվում եք ընկերոջ հետ: Եվ, երբ աղքատի մեջ ընկեր ես տեսնում, ողորմությունը մի լրիվ այլ բան է դառնում. դու ոչ մի առավելություն չես զգում, դու չես համարում, որ կարևոր բան ես արել, դու քո ինքնասիրությունը չես սիրաշահում: Լրիվ այլ զգացմունքներ են ծագում. "Ի՞նչ կարող եմ ես անել: Այս խեղճին մի երկու դրամ տալը` այնքան էլ մեծ բան չէ":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (17.02.2015)

  6. #95
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքից հեռու, բլրի վրա գտնվող մի տնակում ապրում էր ձենի ուսուցիչը:
    Մի անգամ, լուսնոտ մի գիշեր, գողը նրա տուն մտավ: Ուսուցիչը լրջորեն վախեցավ` վերմակից բացի, տանը ոչինչ չկար, և այդ վերմակը
    նրա միակ հարստությունն էր: Ի՞նչ անել: Նա այնպես հուզվեց, որ վերմակը գցեց հենց դռան առջև, իսկ ինքը թաքնվեց անկյունում:

    Գողը նայեց շուրջը, բայց մթի մեջ վերմակը չնկատեց: Տունը բացարձակապես դատարկ էր, և հիասթափված գողը պատրաստվում էր հեռանալ, բայց ուսուցիչը կանչեց նրան.
    "Սպասի՛ր: Դու վերմակը չնկատեցի՛ր: Ներիր ինձ, այս գիշերվա ցրտին դու երկար ճանապարհ ես անցել, և ապարդյուն: Մյուս անգամ նախազգուշացրու ինձ,
    և ես մի բան կնախապատրաստեմ քեզ համար: Ես աղքատ մարդ եմ, բայց կաշխատեմ մի արժեքավոր իր գտնել, որ դու վերցնելու բան ունենաս: Մի բարկացիր ինձ վրա, ես առանց այն էլ
    վշտացած եմ: Իսկ առայժմ վերցրու այս վերմակը` և չմտածե՛ս անգամ հրաժարվել": Գողը չհավատա՛ց ականջներին: Նա նույնիսկ վախեցավ. տանտերն իրեն չափազանց տարօրինակ էր պահում: Սարսափահար հափշտակեց վերմակն ու դուրս թռավ:

    Այն գիշեր ուսուցիչը բանաստեղծություն էր գրում: Ցուրտ էր, իսկ նա նստած լուսամուտի մոտ լիալուսնի լույսի տակ, բանաստեղծություն էր գրում հետևյալ տողերով.
    "Որքա՜ն գեղեցիկ է այսօր լուսինը: Ափսո՜ս, որ ես այն չտվեցի գողին": Նրա աչքերից թափվում էին արցունքները, նա հեկեկում ու կսկծում էր.
    "Ինչպե՜ս գլխի չընկա: Խեղճը երկա՜ր ճանապարհ էր կտրել իմ տուն հասնելու համար":

    Հետո գողին բռնեցին: Նրան մեղադրեցին շատ գողությունների համար, իսկ խուզարկության ժամանակ այն վերմակն էլ գտան: Քաղաքում բոլորը գիտեին, որ նրա տերը` ձենի ուսուցիչն է: Այդ պատճառով ուսուցչին նույնպես դատարան
    կանչեցին: Հաշտարար դատավորն ասաց. "Ձեզ բավական է հայտարարել, որ վերմակը ձերն է: Ուրիշ ոչինչ: Չէ՞ որ գողն այն ձեր տնից է գողացել, այնպես որ ուղղակի ասեք, որ վերմակը ձերն է":

    Իսկ ուսուցիչը պատասխանեց. "Նա չի՛ գողացել վերմակը, և ընդհանրապես գող էլ չէ՛: Ես լավ ճանաչում եմ նրան: Այո, նա եղել է իմ տանը, բայց առանց թույլտվության ոչինչ չի տարել: Ես ինքս եմ նվիրել նրան այդ վերմակը,
    և մինչև օրս ամաչում եմ, որ ուրիշ ոչինչ չունեի նվիրելու: Վերմակը հնամաշ է ու պատռված, իսկ այդ բարի մարդն ընդունեց նվերս առանց որևէ
    նախատինքի: Ավելին, հոգում նա սրտա՛նց շնորհակալ եղավ ինձ":



    Հիսուս ասում է. "...եթե դուք ողորմություն եք տալիս, դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում..." Նա այդպես է ասում, քանզի դուք ողորմություն եք տալիս, ելնելով բացարձակապես սխալ մղումներից: Նույնիսկ բարիքը կարելի է չար մղումներից ելնելով գործել, և այդ ժամանակ բարիքն ամբողջովին կորցնում է իր իմաստը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #96
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ եթե դուք գալիս եք մի երկիր և գնում եք բնակավայրեր,
    եթե ձեզ հյուրընկալում են, կերեք այն, ինչ ձեր առջև կդնեն:
    Նրանց, ովքեր հիվանդ են նրանց մեջ, բժշկեք
    :



    Հիսուս աշակերտներին միանգամից երկու խորհուրդ տվեց: Նախ և առաջ, ինչ էլ քեզ տան, ընդունիր և այլ բան մի պահանջիր:

    Ջայնական վանականները Հնդկաստանից բացի, ուրիշ երկրում ապրել չեն կարող: Բուդդիզմը տարածվեց ամենուր, քիչ մնաց ամբողջ աշխարհը դառնա բուդդիստ, իսկ ջայները գամված են այդ երկրին, և այդ պատճառով երեք միլիոնից ավելի չեն: Մահավիրան ու Բուդդան` միևնույն մաշտաբի անձիք են, ուրեմն ինչու՞ ջայներն իրենց հավատն ամբողջ աշխարհով չեն տարածում: Ջայնական վանականներն են մեղավոր: Նրանք ոչ մի տեղ չեն կարող գնալ, պահանջներն են շատ մեծ. հատուկ ուտելիք, այն պատրաստում և ուտում են խիստ կանոններով: Դա կարելի է անել միայն Հնդկաստանում: Ընդ որում, նույնիսկ Հնդկաստանում ջայնական վանականը կարող է լինել այն քաղաքներում միայն, որտեղ ջայներն են ապրում, չէ՞ որ ուրիշ ոչ ոգուց նա ուտելիք չի ընդունի: Եվ ընդամենն ուտելիքի մեջ խտրականություն դնելու պատճառով Մահավիրան բացարձակապես անօգուտ դարձավ մնացած աշխարհի համար, իսկ աշխարհը մեծ մարդ կորցրեց:

    Հիսուս ասում է աշակերտներին. "եթե դուք գալիս եք մի երկիր և գնում եք բնակավայրեր, եթե ձեզ հյուրընկալում են,կերեք այն, ինչ ձեր առջև կդնեն": Նա ոչ մի պայման չի դնում, չի պահանջում, որ աշակերտները մի բան ուտեն, իսկ մեկ այլ բանի ձեռք չտան:

    Ի՞նչ իմաստ ունի սահմանափակել ամբողջ աշխարհով ազատորեն տեղաշարժվելու հնարավորությունը: Յուրաքանչյուր սահմանափակում ծանր բեռ է դառնում: Ահա թե ինչու Հիսուսի բեռը թեթև էր նրա աշակերտների համար. նրանք ուտում էին ամենն, ինչ իրենց տալիս էին, հագնում էին այն, ինչ կար, ապրում էին ամեն տեղ, որտեղ եղանակը թույլ էր տալիս, խոսում էին բոլոր ազգերի հետ, և ոչ մի տեղ օտար չէին: Հենց այդ պատճառով քրիստոնեությունը տարածվեց, կարծես կրակ լիներ. Հիսուսի աշակերտների ազատությանը ոչինչ չէր նեղում:

    Հիսուս մի բան էր միայն խնդրում նրանցից. "Նրանց, ովքեր հիվանդ են նրանց մեջ, բժշկեք": Նա չասաց. "Նրանց ճշմարտություն քարոզեք": Ո՛չ: Դա անիմա՛ստ է: Նա չասաց. "Ստիպեք նրանց հավատալ իմ ավետմանը": Դա անօգու՛տ է: Ուղղակի բժշկեք... եթե մարդ հիվանդ է, ճշմարտությունն ինչպե՞ս կհասկանա: Ինչպե՞ս նա կհասկանա: Եթե նրա հոգին հիվանդ է, ինչպե՞ս նա լուրը կլսի: Ապաքինե՛ք: Առո՛ղջ դարձրեք մարդկանց, և վերջ: Եվ երբ մարդ առողջ է հոգով ու մարմնով, նա կարող է հասկանալ ճշմարտությունը, կկարողանա լսել Հիսուսի ավետները:

    Օգնեք, բուժեք` թող մարդիկ առողջանա՛ն: Հոգեբանական տեսակետից հիվանդ են բոլորն առանց բացառության: Մարմնապես հիվանդ են քչերն իհարկե, բայց հոգեպես հիվանդ են բոլորը մեկի պես: Մարդկանց գիտակցությունը բուժում է պահանջում: Հիսուս ասում է. "Դարձե՛ք բժիշկներ: Գնացեք և ապաքինեք նրանց մտքերը":

    Հասկացեք, որ ամբողջ բանը գլխում է. երբ միտքը պառակտված է, նա հիվանդ է, երբ ամբողջական է` առողջ է: Եթե մարդկանց գլուխը լիքն է հակասություններով, գիտակցությունը հիվանդ է` դա ամբոխ է, խելացնոր ամբոխ: Գիտակցությունն առողջ է, երբ գլխում միասնություն է, - կենտրոնն ամրապնդվում է միասնության շնորհիվ: Եվ գիտակցությունը հիվանդ է այնքան ժամանակ, մինչև միտքն ի մի չգա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #97
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում է, որ ձեր գիտակցությունն էլ է ի մի գալիս: Այդպիսի պահերը պատահում են ինքնըստինքյան. վեր ես կանում վաղ առավոտյան, շուրջդ ամեն ինչ թարմությամբ է շնչում, ծագում է արևը` և այնքան սքանչելի է պատկերը, որ դու ակամա կենտրոնացած ես: Դու մոռանում ես, որ պետք է գնաս գործի կամ գնումներ կատարելու, մոռանում ես, որ հինդուիստ ես, մահմեդական ես կամ քրիստոնյա, մոռանում ես, որ հայր ես, մայր ես կամ որդի, - դու մոռանում ես ամբողջ այս աշխարհը: Արևը սքանչելի է, առավոտը հիանալի է` և դու մտնում ես նրա մեջ, նրա հետ մեկ ես դառնում: Եվ այդ պահին, երբ դու ամբողջական ես, գիտակցությունը կարճ ժամանակով ապաքինվում է, նա առողջ է, և դու զգում ես, թե ինչպես է երանությունը թափանցում քո մեջ: Դա պատահականորեն է լինում, բայց դրան կարելի է գիտակցաբար էլ հասնել:

    Երբ միտքը միասնական է, արտահայտվում է նրա բարձրագույն առանձնահատկությունը, իսկ ցածրերն անմիջապես թաքնվում են իրենց տեղերում: Ամեն ինչ տեղի է ունենում ինչպես դպրոցում. երբ դիրեկտորը ներկա է դասին, ուսուցիչներն աշխատում են եռանդով, աշակերները սովորում են ժրաջանությամբ` ամեն ինչ իրենց տեղերում է: Բայց բավական է դիրեկտորը գնա, ուսուցիչներն անմիջապես գլխավորն են դառնում, և կարգուկանոնն այլևս այնքան էլ խիստ չի, ուսուցիչներն աշակերտներին ավելի շատ ազատություն են տալիս: Սկսում են արտահայտվել ցածրագույն էներգիաները. աշակերտները ծխմխում են զուգարաններում, փախչում են դասերից և փսփսում են դասի ժամանակ: Բայց ինչ որ կարգուկանոն կա այնուամենայնիվ, չէ՞ որ ուսուցիչնեերը տեղում են: Եթե նրանք էլ գնան, բացարձակ անկարգություն կտիրի. աշակերտներն ամբոխ կդառնան, խելագարված հորդա: Հենց ուսուցիչը վերադառնա, անմիջապես ամեն ինչ կփոխվի` ներս է մտել բարձրագույն ուժը, և քաոսը վերանում է:

    Անկարգությունը բարձրագույն ուժի բացակայության ցուցանիշն է: Իսկ եթե չկա քաոս և ներդաշնակություն է տիրում, նշանակում է, առկա է բարձրագույն ուժը: Ձեր գիտակցությունը քաոսային է` նրան ինչ-որ վերին բան է անհրաժեշտ, նա կառավարում է պահանջում վերևից: Դուք ձեզ պահում եք ինչպես աշակերտները դասարանում` ուսուցչի բացակայության ժամանակ: Բայց յուրաքանչյուր կենտրոնացվածություն նշանակում է բարձրագույնի արտահայտումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #98
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասաց. "Բժշկեք": "Բուժել" և "ուժ տալ"` միևնույն արմատն է: Բուժում եք մեկին` վերականգնում եք նրա ուժը, - և նա ամբողջական է դառնում նորից: Եվ այդ մոտեցումն ինքն էլ` ամբողջական է: Գիտակցությունը հիվանդ է, որովհետև նրանում ամբողջական միջուկ չկա: Ձեր մոտ այն կա՞: Ոչ, դուք փոխվում եք ամեն պահ. առավոտյան բարկացած եք և զգում եք ձեզ այնպես, ասես ինքը չարությունը լինեք; ճաշից հետո ձեր համակել է սերը, և դուք ձեզ նրա մարմնավորումն եք համարում: Իսկ երեկոյան արդեն տխուր եք և նստած եք որպես տխրության կենդանի տիպար: Իսկ ու՞ր է ձեր միջուկը: Ոչ, դուք ավելի շատ փոփոխական ամբոխի եք նման:

    Դուք միջուկ չունեք, առայժմ չունեք... Իսկ առանց անփոփոխ միջուկի մարդը հիվանդ է: Առողջ մարդը` հաստատուն կենտրոն ունեցող մարդն է: Հիսուս ուղղակի ասաց աշակերտներին. "Մարդկանց հաստատուն հենարա՛ն տվեք": Ինչպիսի քաոս էլ տիրի չուրջը, միջուկը նույնն է մնում, ամբողջ օրը շարունակ դուք միևնույնն եք մնում: Ձեր մեջ ինչ-որ անփոփոխ բան է հայտնվում: Այդ անփոփոխությունն էլ` ձեր իսկական "ես"-ն է:

    Ասենք այլ կերպ. գոյության երեք վիճակ կա: Առաջինը` օբյեկտիվ աշխարհն է, առարկաների մակարդակը: Այն ձեր շուրջն է, ձեր զգայական օրգանները հետևում են նրան` աչքերը տեսնում են, ականջները լսում են, ձեռքերը դիպչում են: Օբյեկտիվ աշխարհը` գոյության առաջին շերտն է, և եթե ամփոփվում ես նրա մեջ, ուրեմն բավարարվում ես ամենամակերեսայինով: Երկրորդ շերտը` մեր ներսում է, դա գիտակցության մակարդակն է. մտքերը, զգացմունքները, սերն ու ատելությունը, ապրումները` այդ ամենը երկրորդ շերտն է: Առաջին շերտն ամենասովորականն է. եթե իմ ձեռքին քար կա, ուրեմն դուք էլ այն կտեսնեք` դա մեր ընդհանուր օբյեկտիվ իրականությունն է:

    Բայց, նայելով ինձ, դուք ոչ թե իմ էությունն եք տեսնում, այլ իմ արտաքինը: Նայելով ձեզ, ես ոչ թե ձեզ եմ տեսնում, այլ ձեր մարմինը: Ոչ ոք չի տեսնում, թե ինչ է կատարվում ձեր գլխում, - ձեզանից բացի, ոչ ոք: Կողքից կարելի է տեսնել արարքները միայն. ինչ և ինչպես ես դու անում, ինչպես ես վերաբերվում տեղի ունեցածին: Կարելի է տեսնել, թե ինչպես է մարդու դեմքը ծամածռվում չարությունից, ինչպես է նրա աչքերում բռնկվում դաժանությունը, բայց իսկական չարությունը, որ նրա գլխոում է, ոչ ոք չի տեսնում: Կարելի է նկատել գայթակղիչ ժեստեր ու դիրքեր, բայց իրեն սիրոն աչքերով չես տեսնի: Ով գիտի, միգուցէ այն չկա նույնիսկ, կան միայն ժեստե՞ր: Արարքներով հեշտ է խաբելը, ինչով էլ, ըստ էության, դուք անընդհատ զբաղված եք:

    Կողքից տեսանելի է մարմինը միայն, բայց ոչ գիտակցությունը: Օբյեկտիվ աշխարհին դուք ավելի սովոր եք, դուք այն գիտեք, դա գիտության աշխարհն է: Եվ գիտությունը պնդում է, որ դա միակ իրականությունն է: Իրոք որ, ի՞նչ գիտենք մենք օտար մտքերի մասին: Մենք ընդհանրապես համոզված էլ չենք, որ նրանք կան: Այո, ասում են, իհարկե, որ կան, բայց դրանք օբյեկտիվ չեն, և ամեն մեկն իրենն ունի: Դրանք չես տեսնի, դրանց վրա փորձեր կատարել չես կարող... Մարդ ասում է մի բան, իսկ իրականում, կարող է, ուղղակի խաբում է մեզ` կամ էլ մենք ինքներս ենք մեզ խաբում, ո՞վ գիտի: Ձեր մտքերը` առարկա չեն, և այնուհանդերձ դուք հրաշալի գիտեք, որ նրանք կան: Գոյություն ունեն ոչ միայն իրերը, այլ նաև մտքերը: Սակայն մտքերը` անձնական բան է, այլ ոչ թե ընդհանուր բոլորի համար:

    Առաջին, արտաքին շերտը` մակերեսային իրականությունն է, որով զբաղված է գիտությունը: Երկրորդ շերտով, մտքերի ու զգացմունքների մակարդակով, զբաղված են փիլիսոփայությունն ու պոէզիան: Բայց մի՞թե դա ամենն է: Միայն նյութն ու գիտակցությու՞նը: Եթե դա ամենն է, ուրեմն միջուկը գտնել երբեք չի հաջողվի, չէ՞ որ գիտակցությունն անընդհատ փոխվում է: Այն չի կարող կենտրոն ունենալ. երեկ դու մի բանի մասին էիր մտածում, այսօր մեկ այլ բանի մասին, իսկ վաղը նոր մտքեր կհայտնվեն: Գիտակցությունը հոսող գետի է նման, իսկ որտե՞ղ է գետի կենտրոնը:

    Գիտակցության մեջ կայուն ոչինչ չես գտնի` մտքերն ու զգացմունքներն անվերջ փոխվում են, դա անընդմեջ հոսանք է: Նշանակում է, մենք անբուժելի հիվանդ ենք, հիվանդ ենք առանց ցավի, բայց երբեք չե՞նք ապաքինվի, ամբողջական չե՞նք դառնա: Դա ճշմարիտ կլիներ, եթե չլիներ գոյության երրորդ, ամենախորին մակարդակը: Առաջին շերտը` գիտության օբյեկտիվ աշխարհն է, երկրորդը` մտքերի և զգացմունքների, փիլիսոփայության ու պոէզիայի աշխարհը: Բայց կա նաև երրորդ շերտ` հոգևորի աշխարհը, աշխարհը դիտողի` նրա, ով զննում, մտահայում է և մտքերը, և զգացմունքները, և նյութական առարկաները:

    Դիտողը մեկն է, ոչ երկուսը: Երբ նայում ես տանը, իսկ հետո փակում ես աչքերդ ու տեսնում ես այդ տունը գլխիդ մեջ, դիտողը նույնն է մնում: Կարևոր չէ, թե ինչ ես տեսնում` սեր կամ ատելություն, - դրանք միևնույն վկան է տեսնում: Ուրախ ես դու թե տխուր ես, պոէտիկ է կյանքդ թե մղջավանջային, չկա ոչ մի տարբերություն` դիտողը միշտ մեն-միակն է, նա չի փոխվում: Դիտողը` ահա այն միջուկը, - և ապրում է նա հոգևորի աշխարհում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #99
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Հիսուս ասում է. "Գնացեք և բժշկեք", ահա թե ինչ ի նկատի ունի. "Գնացեք և տվեք նրանց միջուկը, նրանց դիտող դարձրեք: Թող նրանք մեկուսանան այս աշխարհից և իրենց մտքերից, թող ամրապնդվեն իրենց իսկական էության մեջ": Եվ այն բանից հետո, երբ կամրապնդվես, նրանից հետո, երբ ամեն ինչ այլ կդառնա և ի հայտ կգան նոր հատկանիշներ, - միայն այդ ժամանակ կարող ես աղոթել:

    Եվ դա ճշմարիտ, իսկական աղոթք կլինի: Դա երախտագիտություն կլինի: Այդ ժամանակ արդեն կաելի է աղոթել` արդեն ոչ թե որպես մուրացկան, այլ որպես արքա, ով ամեն ինչ ունի: Երբ դու ամեն ինչ ունես, կարող ես ուրիշներին էլ տալ, բայց տալ արդեն ոչ թե ինքնասիրությունից ելնելով, այլ ամբողջ սրտով, որովհետև սքանչելի է կիսվել ուրիշների հետ, դա ուրախություն և երջանկություն է: Այդ ժամանակ կարելի է պաս էլ պահել` բայց դա կլինի ոչ թե սոված մնալ շատակերության հետևանքով, այլ լրիվ այլ բան...

    Պասը, որին կոչում է Մահավիրան, լրիվ այլ բան է: Այդպես սովելու դեպքում այնքան ես մոռանում մարմնի մասին, որ սովածություն չես էլ զգում: Մեկուսանում ես մարմնից այնքան, որ նրա կարիքներն էլ չես լսում: Սանսկրիտում սովելը շատ գեղեցիկ են անվանել. ուպավաս: Այդ բառի մեջ ոչ ուտելիքի, ոչ էլ նրա բացակայության ոչ մի ակնարկ չկա; նրա բառացի իմաստն է. "ապրել ինքդ քեզ մոտիկ": Ուպավաս նշանակում է "մտերմանալ քեզ հետ", "մոտիկ լինել քո հանդեպ": Ճիշտ սովելու ժամանակ հասնում է այնպիսի կենտրոնացածության մի պահ, որ մարմնի մասին լրիվ մոռանում ես, կարծես այն չկա անգամ: Դու արդեն չես հիշում, որ սովածություն ես զգում, որ պաս ես պահպանում, - դու արտասովոր ոչինչ չես անում, դու ուղղակի կաս:

    Այդ վիճակում շատ օրեր կարելի է անց կացնել: Այդպես տեղի էր ունենում Ռամակրիշնայի հետ. նա սուզվում էր երանության մեջ և մի ամբողջ շաբաթ կարող էր պառկած մնալ մեռածի պես` մարմինը չէր շարժվում, նա կարծես քարանում էր մի վիճակի մեջ: Եթե նրան կանգնեցնեին, նա երևի այդպես էլ կմնար: Աշակերտները ստիպված էին խնամել նրան ու ստիպողաբար խմեցնել, տալիս էին մի քանի կաթիլ կաթ, իսկ նա ոչինչ չէր նկատում, կարծես ինքն այնտեղ չէ: Ահա թե ինչ է իսկական պահքը. դու հեռանում ես մարմնիցդ:

    Դու առաջվա պես ունես մարմին, բայց ապրում ես արդեն ոչ նրա մեջ: Եվ դա արդեն այն չէ, ինչ անում են: Յուրաքանչյուր գործողություն կատարում են մարմնով միայն, դրա համար ստիպված ես մարմնից օգտվել: Այդպես պաս չեն պահում չէ՞ որ դա անմարմնականություն է նշանակում: Այդ պասը տեղի է ունենում, այն ուղղակի կա; այդպես եղել է Մահավիրայի, Հիսուսի և Մուհամմեդի հետ, այդպես ձեր հետ էլ կարող է լինել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #100
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է.


    ...կերեք այն, ինչ ձեր առջև կդնեն:
    Նրանց, ովքեր հիվանդ են նրանց մեջ, բժշկեք:

    Քանզի այն, ինչ կմտնի ձեր բերանը,
    չի պղծի ձեզ,
    բայց այն, ինչ դուրս է գալիս ձեր բերանից,
    կարող է ձեզ պղծել:


    Շատ խորը խոսքեր են... Հարկ չկա անհանգստանալ ուտելիքի մաքրության մասին: Ո՞վ գիտե, միգուցէ դրան շուդրա* է դիպել: Դրա մասին չէ, որ պետք է մտածել, հարցն այն է, թե քո բերանից ի՞նչ դուրս կգա, - չէ՞ որ հենց բերանից դուրս եկածն է ցուցադրում քո հատկանիշները: Կարևորն այն է, թե ինչի է փոխակերպվում կուլ տվածը:

    Լոտոսը կեղտից է ծնվում; լճի տիղմը լոտոս է դառնում: Բայց լոտոսը չի ասում. "Ես այդ հեղանյութը չեմ ուտի, այն շատ կեղտո՛տ է": Ոչ, բանն այդ չէ: Եթե դու` լոտոս ես, քեզ համար կեղտ ընդհանրապես չկա: Եթե դու ընդունակ ես լոտոս դառնալ, եթե քո մեջ ապագա փոխակերպում է թաքնված, սրբազան ալքիմիա է ընթանում, կարող ես կեղտի մեջ էլ նստել, լորտոսը միևնույն է կծաղկի: Իսկ եթե քո մեջ սերմ չկա, ուրեմն ապրիր թեկուզ մաքուր ոսկու մեջ` քեզանից միայն կեղտ է դուրս գալու: Կարևորն այն չէ, թե ինչ է քո մեջ մտնում: Այլ բան է կարևոր. եթե դու գտել ես քո էության միջուկը, ուրեմն ամենն, ինչ ներծծում ես քո մեջ, անմիջապես փոխակերպվում է, ընդունում է քո հատկանիշները և դուրս է ելնում մաքրված:


    Այդպես եղել է Բուդդայի հետ. նրան թունավորել են: Թունավորել են նրան ուտելիքով, չնայած լրիվ պատահականորեն: Մի աղքատ օրեր շարունակ երազում էր Բուդդային իր տուն հրավիրել: Վերջապես նա հանդգնեց և վաղ առավոտյան, ժամը չորսի կողմերը, գնաց այն ծառի մոտ, որի տակ սովորաբար քնում էր Բուդդան: Նա ցանկանում էր լինել առաջինը, քանի ուրիշները չեն եկել: Այդպես էլ ստացվեց: Բուդդան բացեց աչքերը, իսկ աղքատն ասաց. "Խնդրում եմ, ընդունիր հրավերս: Ես շատ եմ երազել այդ մասին, շատ եմ նախապատրաստվել: Ես աղքատ մարդ եմ և առատ խնջույք չի լինի, բայց խնդրում եմ քեզ, համեցիր իմ տուն և կիսիր ինձ հետ իմ ճաշը":
    "Կգամ" - պատասխանեց Բուդդան:
    Եվ այդ պահին ծառին մոտեցավ մի կառք, իսկ կառքում նստած էր տեղի արքան իր խորհրդատուների հետ միասին; կառքին մի հսկայական շքախումբ էր հետևում: Արքան դիմեց Բուդդային. "Նստիր կառքը, դու իմ հյուրը կլինես":
    Բուդդան պատասխանեց. "Ներիր, ես չեմ կարող: Եթե կուզես, իմ աշակերտները կհետևեն քեզ, բայց ես արդեն ընդունել եմ հրավերը: Այս մարդն առաջինը կանչեց ինձ և ես համաձայնվեցի: Նա եկավ դեռ լույսը չբացված և առաջինը հրավիրեց ինձ: Ես նրա մոտ կգնամ":
    Արքան փորձեց համոզել Բուդդային, բացատրել, որ նա սխալ է գործում. "Նայի՛ր այդ աղքատին: Ինչո՞վ նա կարող է քեզ հյուրասիրել: Նա իր երեխաներին անգամ կերակրել չի կարող":
    "Բանն այդ չէ, - պատասխանեց Բուդդան. - Նա առաջինն է հրավիրել, և ես խոստացել եմ գնալ": Եվ Բուդդան հյուր գնաց աղքատին:




    Իսկ գիտե՞ք, թե ինչ էր մտադրվել այն աղքատը: Բիհարում և Հնդկաստանի այլ աղքատ անկյուններում անձրևների սեզոնին, մարդիկ հավաքում են ամենն, ինչ ընկնում է ձեռքները: Քաղում են խոտի ամեն կտոր, բավական է այն երևա հողի միջից: Եվ մի այդպիսի ծաղիկ կա, քուքարմուտտա**, ցողունի վրա սպիտակ հովանոց: Այդ ծաղիկները հավաքում են անձրևի ժամանակ, չորացնում են ու պահում: Աղքատների համար դա միակ բանջարեղենն է: Դժբախտությունն այն է, որ երբեմն այդ ծաղիկները փչանում և թունավոր են դառնում...


    Այն աղքատը Բուդդային քուքարմուտտա հյուրասիրեց: Նա չորացրել էր այն, ինչ-որ հատուկ ձևով էր պատրաստել, և Բուդդային բաժին ընկան թունավոր, շատ դառը ծաղիկներ: Բայց դա միակ կերակուրն էր, որ այն աղքատը կարող էր իրեն թույլ տալ: Եվ եթե Բուդդան ասեր. "Շատ են դառը, հնարավոր չի ուտել", - երջանիկ տանտերն անասելի կտխրեր, չէ՞ որ տանն ուտելու այլ բան չկար: Եվ Բուդդան չասաց ոչ մի բառ, նա ուղղակի կերավ: Աղքատը երջանիկ էր: Իսկ երբ Բուդդան վերադարձավ իր ծառի մոտ, թույնն սկսել էր գործել: Բժիշկն ասաց. "Վատ են գործերը: Թույնը հասցրել է թափանցել արյան մեջ, արդեն անհնար է ինչ-որ բան անել: Բուդդան դատապարտված է":
    Առաջին հերթին Բուդդան կանչեց իր աշակերտներին և ասաց. "Դա արտասովոր մարդ է, նա առանձնահատուկ է: Մայրս առաջինն է կերակրել ինձ կյանքում, իսկ այդ մարդը` վերջինը: Եվ նա ինձ որպես մայր դարձավ: Հարգանքով վերաբերվեք նրան, դա հազվագյուտ մարդ է: Բուդդան գալիս է հազար տարին մեկ անգամ, և ընդամենը երկու մարդ են նրա կյանքում այդքան նշանավոր դեր խաղում. մայրը, ով օգնում է Բուդդային գալ աշխարհ, և նա, ով օգնում է Բուդդային հեռանալ աշխարհից: Ասացեք մարդկանց, որ նրանք մեծարեն այդ մարդուն` նա նշանավոր է":
    Աշակերտներն անհանգստացան: Նրանք արդեն մտածում էին սպանել աղքատին: Երբ բոլորը գնացին, Անանդան ասաց Բուդդային. "Դու չափազանց շատ բան ես ուզում: Ինչպե՞ս կարելի է հարգել այն մարդուն: Նա մարդասպա՛ն է: Թունավորո՛ղ: Նա քե՛զ է սպանել: Ինպե՞ս դու կարող ես այդ ասել: Ինչու՞ դու այդ ասացիր":
    Իսկ Բուդդան պատասխանեց. "Ես գիտեմ ձեզ, դուք արդեն որոշել էիք նրան սպանել, այդ պատճառով էլ ես պատվիրեցի հարգանքով վերաբերվել նրան: Դու՛ էլ քո հարգանքը ցույց տուր նրան: Նրան այդպիսի ճակատագիր է վիճակվել, նման բան շատ հազվադեպ է պատահում. նա դարձավ վերջինը, ով հյուրասիրեց Բուդդային":



    Բուդդային թույն տվեցին, բայց նրա շուրթերից միայն սեր դուրս եկավ: Ահա թե ինչ է իսկական ալքիմիան. նա կարեկցում էր այն մարդուն, ով իրեն սպանեց:

    Նույնիսկ եթե թույն տաս Բուդդային, միայն սեր դուրս կգա նրանից...


    - - - - - - - - - -
    * Շուդրա - ծառա, վարձու աշխատող
    ** Քուքարմուտտա - այլ տվյալներով, դա սնկի հազվագյուտ տեսակ է, որ երբեմն նաև թունավոր է լինում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #101
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս ասում է. "Քանզի այն, ինչ կմտնի ձեր բերանը, չի պղծի ձեզ, - նույնիսկ թու՛յնը ձեզ չի պղծի", - "բայց այն, ինչ դուրս է գալիս ձեր բերանից, կարող է ձեզ պղծել": Մտածեք, թե ինչ փոխակերպումներ են կատարվում ձեր մեջ. երբ ձեզ անպատվում են, վիրավորական խոսքեր են մտնում ձեր հոգին, բայց նրանք ձեզ չեն պղծում: Այլ բան է կարևոր. ի՞նչ դուրս կգա ձեր բերանից: Ինչի՞ կվերածվի վիրավորանքը: Ի՞նչ կարտամղվի դուրս` սե՞ր, թե ատելություն:

    Հիսուս ասում է. "Մտածեք այն մասին, թե ինչ է դուրս գալիս ձեր հոգուց, այլ ոչ այն մասին, թե ինչ է այնտեղ ընկնում": Եվ դուք պետք է խորհեք այդ մասին, հակառակ դեպքում ձեր ամբողջ մոտեցումը հարցին սխալ կլինի: Եթե մտածես միայն այն մասին, թե ինչ է մտնում, երբեք քո մեջ չես դաստիարակի մեկը մյուսին փոխակերպելու ունակությունները: Կարևոր չէ, թե ինչ է մտնում, կարևորը` մտածելն է այն մասին, որ քո մեջ մտածը պետք է փոխակերպել:


    Ահա, թե ինչ էր պատահել Շանքարաչարյային. այն ժամանակ նա ապրում էր Բենարեսում և մի անգամ առավոտյան գնաց Գանգեսում լվացում կատարելու: Նա համարում էր`
    դա հին բրահմանական մոտեցում էր, - իրբ Գանգեսի ջրերը մաքրում են: Եվ երբ լվացումից հետո նա տուն էր վերադառնում, պատահաբար նրան դիպավ մի անձեռնմխելի,
    շուդրա: Շանքարան մոլեգնեց ու գոչեց.
    "Ի՜նչ արեցիր: Հիմա ստիպված եմ հետ վերադառնալ ու նորից ջուրը մտնել: Դու պղծեցի՛ր ինձ":

    Ասում են,
    շուդրան պատասխանեց. "Ուրեմն ո՞րն է քո Գանգեսի իմաստը: Գանգեսը մաքրեց քեզ, թարմ և սուրբ դարձրեց, բայց հերիք էր ես քեզ
    դիպչեի, և քո մաքրությունն անմիջապես կորավ: Նշանակում է, ես քո Գանգեսից ուժե՛ղ եմ":

    "Ուրեմն, քեզանից ի՞նչ մտավորական, - շարունակեց շուդրան: - Ես լսել եմ, դու հավատում ես, որ ամեն մեկի մեջ ամբողջականություն է ապրում: Եթե այդպես է, թույլ տուր քեզ մի հարց տալ.
    ինչպե՞ս քեզ պղծեց ինձ դիպչելը: Ստացվում է, որ իմ մարմինն ընդունակ է ազդել քո հոգու վրա՞: Բայց դու ինքդ ես սովորեցնում, որ մարմինը պատրանքային է, այն երազ է միայն: Իսկ մի՞թե երազը կարող է
    իրականությունը փոխել: Մի՞թե պատրանքն ընդունակ է պղծել իրականությունը: Ինչպե՞ս կարելի է այն, ինչ կա իրականում, փչացնել նրանով, ինչն ընդհանրապես գոյություն չունի: Իսկ եթե ասես, որ ես պղծել եմ քեզ ոչ թե մարմնով, այլ հոգով`
    չէ՞ որ հոգին իրոք կարող է դիպչել ուրիշ հոգու, - այդ դեպքում մի՞թե ես` Բրահման չեմ: Մի՞թե ես այն "ամբողջականությունը" չեմ, որի մասին ասում ես դու: Բացատրիր ուրեմն, կոնկրետ ի՞նչը քեզ պղծեց":

    Ասում են, որ Շանկարան խոնարհվեց և ասաց. "Մինչև օրս ես միայն խորհում էի ամբողջականության մասին, և դա ընդամենը փիլիսոփայություն էր: Բայց դու ինձ ճիշտ ճանապարհ ցույց տվեցիր. մեզ ոչինչ չի կարող պղծել: Այժմ
    ես գիտեմ. ամբողջականությունը կա, կա միայն ամբողջականություն, և քո մեջ այն ճիշտ այնպիսին է, ինչպես իմ մեջ":


    Ավելի ուշ Շանքարան փորձել էր գտնել այն անձեռնմխելուն, բայց անօգուտ: Նա այլևս երբեք նրան չհանդիպեց: Ով գիտե, միգուցէ դա ինքն Աստված էր, ինքը` սկզբնաղբյուրը... Այսպես թե այնպես, այն հանդիպումից հետո Շանքարան ամբողջովին փոխվեց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #102
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ քո շուրթերից ներս է մտնում, այն քեզ չի պղծի, որովհետև միայն մարմնիդ մեջ է մտնում: Քո էության, քո հոգու մեջ ոչինչ չի ներթափանցում, մաքրությունն անպղծելի է: Բայց ամենն, ինչ դուրս է գալիս շուրթերիցդ, նշված է քո գծերով, կրում է քո էության բույրը` և հենց դա է ցուցանիշը: Եթե քեզանից չարություն է ելնում, դա ինչ-որ ներքին հիվանդության ախտանիշ է: Եթե ատելություն է դուրս գալիս, քո մեջ պառակտվածություն կա: Իսկ եթե քեզանից սեր է ելնում, և կարեկցանք, և լույս` դու ամբողջական ես, դու առողջ ես:

    Հուսով եմ, հիմա դուք հասկանում եք այդ տարօրինակ խոսքերը: Դրանք սխալ ընկալելը շատ հեշտ է, իսկ նրանց, ինչպիսին է Հիսուս, շատ հաճախ հասկանում են ոչ ճիշտ, նրանց համարյա անհնար է ճիշտ հասկանալ` քանզի նրանք ճշմարտություններ են ասում, իսկ ճշմարտությունը միշտ պարադոքսային է, չէ՞ որ դուք պատրաստ չեք դրան, դուք ձեր միջուկը չեք գտել:

    Հասկանում են մտքով, իսկ միտքը սովորաբար խճճվում է, մի կողմ է գնում, խոսքերը թարս է մեկնաբանում` և այդ ժամանակ նման խոսքերը վտանգավոր են դառնում: Արժե նկատել, որ կանոնական Աստվածաշնչում այս ասույթը չկա: Այն դեն են նետել, այն չափազանց վտանգավո՛ր է: Իսկզբանե այդ խոսքերը կային, բայց կանոնական մեկնակերպի մեջ չմտան` նրանք քրիստոնեական Աստվածաշնչում չկան: Բայց, երբ Հիսուս խոսում էր, նրա խոսքերը շատերն էին գրի առնում, և շնորհիվ աշակերտներից մեկի, այդ ասույթը պահպանվեց: Այդ գրառումները գտան քսան տարի առաջ մի եգիպտական քարանձավում:

    Բոլոր ասույթները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, մեզ են հասել այդ գրառումներում: Դա կանոնական մեկնակերպը չէ` կանոնները ճշգրիտ չեն լինում: Բավական է հայտնվի եկեղեցի, և հոգին վախճանվում է; Բավական է կարգավորես կրոնը` և այն մահանում է: Բացի այդ, միշտ ինչ-որ մեկի գաղտնի շահերն էլ կան: Արդյոք Հռոմի Պապը կասի՞ նման բան. "Եթե դուք ծոմ եք պահում, դուք ձեր մեջ մեղք եք հարուցում": Այդ ժամանակ ոչ ոք ծոմ չի պահի: "Եթե դուք աղոթում եք, դուք դատապարտված կլինե՛ք": Դրանից հետո ո՞վ կաղոթի: "Եթե դուք ողորմություն եք տալիս, դուք ձեր հոգուն վնաս եք պատճառում": Դրանից հետո աղքատին գրոշ անգամ չեն տա: Եվ այդ ժամանակ ի՞նչ կլինի Եկեղեցի անունով այդ հսկայական կազմակերպության հետ:

    Քրիստոնյաներն աշխարհի ամենամեծ կազմակերպությունն ունեն: Կաթոլիկական հոգևորականների թիվն այս աշխարհում` միլիոնից անցել է, այդ եկեղեցին հազարավոր տաճարներ ունի: Կաթոլիկական Եկեղեցին` աշխարհի ամենահարուստ հաստատություններից մեկն է: Հազվադեպ երկրներ են Եկեղեցուց ավելի հարուստ, չէ՞ որ համարյա բոլոր երկրները` սնանկ են: Բայց Հռոմի Պապը` աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, նրա ձեռքին է գտնվում ամբողջ աշխարհն ընդգրկած մի հսկայական ինստիտուտ: Դա միակ համաշխարհային պետությունն է` թող ոչ այնքան նկատելի, փաստորեն անտեսանելի, բայց նրա համար միլիոնավոր մարդիկ են աշխատում:

    Որտեղի՞ց այդքան փող: Միայն շնորհիվ նվիրատվությունների: Բայց եթե քրիստոնյաներին ասես, որ Հիսուս կոչ է արել ողորմություն չտալ, հակառակ դեպքում հոգուդ վնաս կպատճառես... Իսկ տաճարները կառուցված են հատկապես նրա համար, որպեսզի այնտեղ աղոթեն: Ի՞նչ կլինի, եթե մարդիկ իմանան, որ Հիսուս ասել է. "Մի՛ աղոթեք, հակառակ դեպքում մեղք եք գործում": Եթե չլինեն ոչ աղոթքներ, ոչ ծոմ, ոչ արարողություններ, ոչ նվիրատվություններ, հոգևորականությունն ինչո՞վ է ապրելու: Հիսուս քարուքանդ է անում կազմակերպված կրոնի հիմքերը` Քրիստոսը մնում է, իսկ քրիստոնեությունը կորչում է անհետ:

    Այս խոսքերը կանոնական մեկնակերպ չմտան` դրանք չէր կարելի այնտեղ թողնել: Եվ դուք նույնպես դրանք սխալ հասկանալու վտանգի տակ եք, բայց կարող եք գլուխ հանել դրանից, եթե զգաք, թե ինչի մասին եմ ես խոսում: Հիսուս աղոթքների և սովելու դեմ չէ, նա բոլորովին դեմ չէ ողորմություն տալուն` Հիսուս դեմ է կեղծ դիմակներին:

    Ձեզանից պետք է միայն իսկականը դուրս գա: Սկզբում պետք է փոխել քեզ, փոխակերպվել, միայն այդ ժամանակ արարքներդ ազնիվ կլինեն:


    Օգոստինոս Երանելուն մի անգամ հարցրեցին. "Ինչպե՞ս վարվենք: Մենք
    տգետ մարդիկ ենք, դու մեզ պարզորեն բացատրի, մատների վրա":

    Եվ Օգոստինոսը պատասխանեց. "Եթե հարցն այդպես է, ես կասեմ միայն.
    սիրե՛ք: Եթե սիրեք, ուրեմն մնացած ամեն ինչ էլ ճշմարիտ կլինի":



    Իհարկե, երբ սիրում ես, քո բոլոր գործերը ճշմարիտ են: Իսկ երբ սիրել չգիտես, ամեն ինչ սխալ է, ինչ էլ որ անես:

    Սերը` անշահախնդրություն է: Սերը` ներքին միջուկն է: Սերը` երանություն է: Սերը` երախտագիտություն է: Ահա թե որն է ամբողջ իմաստը. ապրիր նրանով, ինչ դու կաս, այլ ոչ նրանով, ինչ անում ես: Անելը` մակերեսն է, իսկ լինելը` խորքերը:

    Թող ամենն, ինչ դուրս է գալիս ձեզանից, ելնի հոգուց: Մի կշռադատեք ձեր արարքները, ավելի լավ է` փոխեք ձեր էությունը: Իսկականը` այն չէ, ինչ դու անում ես, այլ այն, ինչ դու կաս:


    Ասյօրվա համար բավական է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (25.10.2015)

  15. #103
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆԻՄԱ՛ՍՏ Է:
    ԱՆՀԱՎԱՏԱԼԻ՛ Է

    Զրույց վեցերորդ





    Հիսուս ասաց.
    Արքայությունը նման է հովվի,
    ով ունի հարյուր ոչխար:

    Նրանցից մեկը, ամենամեծը, մոլորվել էր:

    Նա թողեց իննսունիննին
    (և) սկսեց փնտրել մեկին, մինչև գտավ նրան:

    Այդքան չարչարվելուց հետո, նա ասաց ոչխարին.
    Ես քեզ սիրում եմ ավելի, քան իննսունիննին:



    Ամենահուզիչ հանելուկներից մեկն է` ի՞նչ է լինելու մեղավորների հետ, մոլորված հոգիների հետ: Ինչպե՞ս է Աստվածայինը վարվելու նրանց հետ: Պատժու՞մ են արդյոք մեղավորներին: Գոյություն ունի՞ դժոխք: Հոգևորականները միաձայն պնդում են, որ մեղավորներին տարտարոս են նետելու հավերժական տանջանքների: Բայց մի՞թե Աստված կարող է պատժել որևէ մեկին: Մի՞թե նա գթասիրտ չէ: Եվ եթե ինքն Աստված չգիտի ներել, ուրեմն ո՞վ գիտի:

    Այս հարցերին տարբեր պատասխաններ են տվել, բայց Հիսուսի պատասխանը բոլորից հիանալի է հնչում: Սակայն նախքան նրա մասին խոսելը, պետք է պարզաբանել որոշ հարցեր` որոշակի նախապատրաստություն է հարկավոր:

    Երբ մենք ինչ-որ մեկին պատժում ենք, մեր արդարացման մի կույտ պատճառներ կգտնենք, բայց իսկական պատճառներն այլ են: Մի մոռացեք, որ փաստարկներն ու պատճառները` տարբեր բաներ են: Համարենք, որ դու` հայր ես կամ մայր, իսկ քո երեխան արել է մի բան, ինչին դու հավանություն չես տալիս: Եվ այստեղ կարևոր չէ, լավ է նա վարվել, թե վատ: Ո՞վ գիտի, թե ինչն է լավ, իսկ ինչը` վատ: Կարևորն այն է, որ դու հավանություն չես տալիս, - և արարքն անմիջապես վատ վարմունք է դառնում: Կարող է, այն իրոք վատն է, կարող է, ոչ, բանն այդ չէ, - ճիշտ է այն, ինչ քեզ է դուր գալիս: Վերջին հաշվով, ամեն ինչ քո հավանությունից է կախված:

    Եվ, երբ երեխան շեղվում է ճանապարհից, երբ ինչ-որ վատ բան է անում` վատ քո՛ տեսանկյունից, - դու նրան պատժում ես: Բայց գլխավոր պատճառն այլ է. նա քեզ չի լսել: Լավ, թե վատ` կարևոր չէ, գլխավորը, նա դիպել է քո ինքնասիրությանը: Երեխան գնացել է քո կամքին հակառակ, փորձել է իրենը պնդել: Նա "ոչ" է ասել քեզ, հորը, իշխանությանը, տիրոջը` և դու նրան պատժում ես: Պատճառն այն է միայն, որ խռովված է քո ինքնասիրությունը, իսկ պատիժը` վրեժի պես մի բան է:

    Փաստարկներ, արդարացումներ` դա լրիվ այլ բան է: Դու ուղղակի ապացուցում ես քեզ, որ երեխադ վատ է վարվել, իսկ իրեն լավ պահել է պետք: Իսկ ինչպե՞ս դրան հասնես, եթե ոչ պատժի միջոցով: Ստիպված ես պատժել, որպեսզի երեխան լսող լինի, իսկ պարգևատրել` երբ նա հնազանդ է: Դա էլ հենց ճիշտ կյանքի պայմանն է: Բայց դա արդարացում է, դու համոզում ես սեփական բանականությանդ, չնայած իսկական ենթագիտակցական պատճառն այլ է:

    Ենթագիտակցական պատճառը լրիվ այլ է. երեխային պետք է սանձել, պետք է հիշեցնել նրան, թե ով է գլխավորն այստեղ, իսկ ով` ենթական: Միայն դու իրավունք ունես որոշել, լավ է դա թե վատ, միայն դու իրավուք ունես տալ ցուցմունքներ: Երեխային չի կարելի ազատություն տալ, նա` քո սեփականությունն է, դու ես նրա տերը: Եվ յուրաքանչյուր անհնազանդության համար նա պետք է տառապի:
    [/COLOR]
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (25.10.2015)

  17. #104
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հարցնեք հոգեբաններին, նրանք նույնպես կասեն, որ յուրաքանչյուր արարքի մեջ կարևոր է տարբերել տրամաբանական հիմնավորումներն ու իսկական պատճառները: Նպատակահարմար պատճառաբանումները` խորամանկ բաներ են: Դրանք հենց նրա համար են պետք, որպեսզի թաքցնեն իրական պատճառները և առաջին հայացքից ճշմարտանման սուտ հրամցնեն: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն զավակների ու երեխաների միջև: Նույնը տեղի է ունենում նաև հասարակության և բարեպաշտ ճանապարհից շեղված անհատների միջև: Դրա համար էլ հենց կառուցում են բանտերը, դրա համար էլ գրում են օրենքները` դա վրեժ է, հասարակության վրեժն անկախ անձից:

    Հասարակությունը խռովարարներ չի հանդուրժում, չէ որ նրանք սպառնում են խախտել դրված կարգը: Խռովարարի հայացքները հաճախ շատ ճշմարիտ են: Աթենքը ժամանակին չկարողացավ հանդուրժել Սոկրատեսին, և ոչ թե այն բանի համար, որ նա սուտ էր խոսում` նա լավ էլ ամեն ինչ ճիշտ էր ասում, - բայց հասարակությունն այդ հանդուրժել չէր կարող, հակառակ դեպքում խիզախում էր կործանվել, ամբողջ հիմնված կարգը կարելի էր աղբարկղը նետել: Հասարակությունն ուղղակի քարուքանդ կլիներ: Եվ Սոկրատեսին ստիպված եղան զոհաբերել հասարակությանը:

    Իսկ Հիսուսին խաչեցին` և ոչ թե, որովհետև նա ինչ-որ սխալ բան էր ասում: Աշխարհի երեսին դեռևս երբեք այդքան ճշմարիտ խոսքեր չէին ասվել, բայց նրան մահապատժի ենթարկեցին հանուն հասարակությունը պահպանելու, որովհետև Հիսուսի խոսքերն ու գործերը հասարակության համար չափազանց վտանգավոր էին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #105
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասարակությունը սպառնալիք չի հանդուրժի և անհնազանդներին անպայման կպատժի: Եվ դրա համար նա բազում արդարացումներ ունի. ասում են, որ պատիժը որպես բարիք է ծառայում բոլորի` այդ թվում նաև մեղսագործի համար: Ոչ ոք, ընդ որում, երբեք չի ճշտում, թե ինչ բարիք է դա բերել և հատկապես` ում: Ոճրագործներին պատժում են արդեն մի քանի հազարամյակ, չնայած ոչ ոք չի մտածում, վերադաստիարակվու՞մ են արդյոք հանցագործները պատժի շնորհիվ: Բայց հանցագործությունն աճում է, բանտերն ավելի ու ավելի շատանում են, և նրանց մեջ էլ` հանցագործների ամբոխները: Որքան ավելի շատանում են օրենքները, այնքան ավելի շատանում են հանցագործները: Որքան ավելի շատանում են դատարանները, այնքան ավելի շատանում են դատավճիռները: Արդյունքը կատարելապես անհեթեթ է. հանցագործությունն անշեղորեն աճում է:

    Ուրեմն ի՞նչն է բանը: Հանցագործը նույնպես զգում է, որ հասարակությունն ուղղակի արդարանում է և պատժում է իրեն ոչ թե վատ արարքների, այլ այն բանի համար, որ ինքը բռնվել է: Եվ նրա մոտ ծագում են սեփական տրամաբանական դատողությունները. հաջորդ անգամ պետք է ավելի խելոք լինել, ավելի խորամանկ և գաղտնապահ, այսքանը: Այս անգամ նա բռնվեց, որովհետև ինչ-որ բան հաշվի չէր առել: Այստեղ կարևոր չէ, որ նա վատ բան է անում: Այս անգամ ավելի խելոք է գտնվել հասարակությունը, բայց մենք դեռ կտեսնենք... Այժմ հանցագործն արդեն ինքն իրեն էլ ցանկանում է ապացուցել, որ ավելի հնարամիտ, ավելի խելոք ու խորամանկ է, այս անգամ իրեն հաստատ չեն բռնի: Հանցագործը միշտ համարում է, որ իրեն պատժել են ոչ թե արարքի համար, այլ որովհետև նա թույլ է տվել, որ իրեն բռնեն: Պատիժը նրան մի բան է սովորեցնում միայն. բռնվել այլևս չի կարելի:

    Եվ, երբ բանտարկյալը նստում է սահմանված ժամկետը, բանտից դուրս է գալիս ավելի հմուտ ոճրագործ. նա ապրել է երդվյալ հանցագործների կողքին, շատ բան է նրանցից սովորել, չէ՞ որ նրանց ավելի հաճախ են պատժել, նրանք ավելի շատ են տառապել` չէ՞ որ բռնվել են այնուամենայնիվ, - բայց մարդկանց խաբելու բազմաթիվ միջոցներ են հորինել: Բանտում հավաքում են նրանց, ովքեր ոճրագործությունների հսկայական ճանապարհ են անցել: Կյանքը նրանց կողքին, աշխատանքը նրանց կողքին, նրանցից սովորելը նորեկին շատ բան է տալիս` նա սովորում է, թե ինչպես հանցանք կատարի և օրենքի ճանկը չընկնի: Եվ այդպես նա ավելի վտանգավոր է դառնում:

    Պատիժը չի կասեցնում ոչ ոքու, բայց հասարակությունը շարունակում է համարել, որ արդարադատությունն օգնում է պայքարել վատ արարքների հետ: Սխալվում են թե օրենքները, և թե ոճրագործները. իրականում հասարակությունն ուղղակի վրեժ է լուծում խռովարարներից: Իսկ հանցագործը` նա նույնպես ամեն ինչ գիտի, չէ՞ որ մի ինքնասիրությունը, թող նույնիսկ չգիտակցված, բայց հեշտությամբ հասկանում է մյուսի լեզուն: Եվ հանցագործը նույնպես մտածում է. "Դե լավ, իր ժամանակին ես նույնպես վրեժ կլուծեմ, միայն թե ժամանակ տվեք": Դա ինքնասիրությունների բախում է` հասարակության և հանցագործի ինքնասիրությունների:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 7 28-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •