User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Աստղիկները հոգուս...

  1. #1
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստղիկները հոգուս...

    Աստղիկները հոգուս,ցողերն աչքերիս և հուրը սրտիս այստեղ եմ թողնում... Ես տիեզերքի և ժամանակի անսահմանության մեջ մի կետ եմ միայն: Եկել եմ,կգնամ... Թող հուշերս մնան...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.12.2013), keyboard (08.12.2013), Meme (08.12.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (10.12.2013), _Հրաչ_ (09.12.2013), Այբ (08.12.2013), Նիկեա (17.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  3. #2
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ օրագիր ունեցել եմ վեցերորդ դասարանում: Էն էլ ի՜նչ օրագիր: Գրում էինք հիմնականում ես ու ընկերուհիս միաժամանակ: Ոչ թե նույն բանն էինք գրում մեր օրագրերում,այլ ուղղակի ժամանակ էինք գտնում,որ միասին լինենք էդ պահին: Ինչքան սիրուն նկար աչքներովս ընկներ, կտրում կպցնում էինք օրագրում: Առանձնապես գաղտնիքներ չունեինք,բայց մի հատ էլ գաղտնագիր էինք մոգոնել՝ այբուբենի լրիվ տառերին համապատասխանող: Ու դեռ անգիր էինք արել դրանք:
    Գրում էի էդ օրագրումս,մինչև իմ կյանքում հասավ մի պահ,երբ բառերն արդեն քիչ էին թվում զգացածս արտահայտելու համար:՜Էդ պահից սկսած օրագիրս փոշոտվեց: Մի օր էլ,երբ արդեն ուսանող էի,նորից ձեռս ընկավ:Կարդացի,ծիծաղեցի ու խորը-խորը թաքցրի: Հիմա իմ համար ահավոր թանկ են էդ մանկական անկեղծությունները,էդ չեղած տեղից գաղտնիքները,էդ անմեղ երազանքները…
    Շուտվա գրածներս որ կարդում եմ,թեկուզ երկու տող հուշ լինի,թեկուզ ուրիշ մի բան,մի տեսակ զարմանում եմ,որ էդքան երազկոտ եմ եղել: Ա՛յ,դրանով է լավ օրագիրը,որ գրես,գրես,մի օր էլ ինքդ քեզ ստուգես,թե ինչքանով ես փոխվել ու ի՛նչն է փոխվել կյանքում:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.12.2013), enna (08.12.2013), keyboard (08.12.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (10.12.2013), _Հրաչ_ (09.12.2013), Այբ (08.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Նիկեա (17.04.2014), Ուլուանա (08.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  5. #3
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության մասին հուշերս անպայման կապ ունեն բնության հետ: Կապ չունի՝ բնության հատվածը մեր բա՞կն էր,թե՞ հեռավոր սարերը:Մեծերի հետ դաշտ գնալը մի տոն էր մեզ համար: Իրարից հետ ու առաջ ընկնելով վազվզում էինք,խաղում,իսկ հայրս ամեն առիթ օգտագործում էր,որ մի նոր բան սովորեցներ: Ամեն տեսակ բույսերի ամեն տեսակ հատկություններին ծանոթ էր,բայց խելառ մանկությունը չէր թողում հետաքրքրվել այդ ամենով:
    Մի 6-8 ամիս առաջ նոր տուն տեղափոխվեցինք,որտեղ տանտերերը լիքը գրքեր են թողել: Ու դրանց մեջ մի գիրք գտա բույսերի բուժական հատկությունների մասին: Ա՜յ քեզ նորություն: Իմ մեջ հայտնաբերում եմ հորս ունեցած նույն հետաքրքրությունը: Ու գլխավորը՝ ամեն ինչ այնքան պարզ ու հետաքրքիր է:

    Կարոտել եմ բնությանը: Էնպես էլ չի,որ բոլորովին տնից դուրս չեմ գալիս,ուղղակի էն առաջվա խենթությունն եմ ուզում: Ուզում եմ հինգ տարեկան երեխայի պես վազվզել թաց խոտերում,քարից քար թռչել ու ամենևին չմտածել,որ մոտենում եմ երեսունին ու երկու զույգ անմեղ աչքեր ինձ են նայում:
    Մանկանալ եմ ուզում…

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.01.2014), CactuSoul (09.12.2013), enna (08.12.2013), erexa (08.12.2013), keyboard (08.12.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (10.12.2013), _Հրաչ_ (09.12.2013), Այբ (08.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Նիկեա (17.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  7. #4
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է երջանկությունը: Ես կարոտում եմ հարազատ վայրերի ու մարդկանց,բայց արդյո՞ք ես հիմա կարող եմ երջանիկ լինել նույն այդ վայրերում հենց նույն մարդկանց հետ: Ավելի ճիշտ՝ երջանիկ լինելու համար երևի այնքան էլ կապ չունի,թե որտեղ ես ապրում: Բայց շատ կարևոր է մտածելակերպով հարազատ մարդկանց հետ ապրել: Ինչու՞ են իմ ծննդավայրում մարդիկ այդքան կարծրացած: Իսկ գուցե դրանի՞ց է,որ տարիներն անցնում են,իսկ էնտեղ դեպի լավը բան չի փոխվում: Ես դեռ 7-8 տարի առաջ չէի կարող հաշտվել դրա հետ,իսկ հիմա՝ առավել ևս: Ու անտանելի դժվար է կատարել ընտրություն մնան հարցում,երբ երկու բան կյանքում քեզ նույնքան անհրաժեշտ են,բայց ստիպված ես ընտրել դրանցից մեկը...

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), enna (08.12.2013), Sambitbaba (01.01.2014), Smokie (09.01.2014), _Հրաչ_ (09.12.2013), Այբ (08.12.2013), Արամ (09.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Նիկեա (17.04.2014), Ուլուանա (08.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  9. #5
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են,որ ներողամտությունն ու համբերատարությունը բնավորության լավ գծեր են: Բայց ես կասեի՝ լավն են էնքան ժամանակ,քանի դեռ առիթից օգտվելով ոմանք չեն նստում ականջներիդ: Իսկ եթե էդպես են վարվում ու էլի մնում ես ներողամիտ ու համբերատար,ուրեմն դա արդեն բնավորության գիծ չէ. հիվանդություն է: Հիվանդություն,որն անպայման բուժել է պետք: Անպայման: Թե չէ տենց մարդ չի գտնվի,ով կալարի առիթից օգտվել…

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.01.2014), Smokie (09.01.2014), Այբ (01.01.2014), Արամ (23.12.2013), Նաիրուհի (23.12.2013), Նիկեա (17.04.2014), Նուշություն (23.12.2013)

  11. #6
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես փակում եմ անցած տարին ընթերցված էջի նման ու բացում նորը՝ հավատով,սպասումով,երազանքներով ու հույսերով լցված… Ուզում եմ,որ անցած տարվա անհաջողությունները մնան հետևում,իսկ նոր տարին նորն ու բարին,անպայման լուսավորը մեջբերի իմ կյանքին… Զգում եմ,կարևոր տարի է լինելու իմ կյանքում…

    Ուզում եմ ,որ բալիկներս միշտ առողջ ու ժպտերես լինեն,իսկ ես կփորձեմ էնպիսի մամա լինեմ,որ հետո մեղավոր չլինեմ իրանց առաջ: Երևի դա բոլոր տարիների համար ամենակարևորն է լինելու:
    Ուզում եմ,որ իրար սիրող մարդիկ երբեք իրարից բաժանված չլինեն,որ հայը հայրենիքից հեռու չլինի,միայնակ մեծեր չլինեն,անմեր փոքրիկներ չլինեն… Ընդհանրապես,ուզում եմ,մաղթում եմ,որ մարդիկ սրտով մտածեն ու որոշեն,չէ՞ որ մենք սրտով ենք զգում մեր ապրածը,անկախ նրանից,թե ինչ է որոշել ուղեղը…

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Sambitbaba (01.01.2014), Smokie (09.01.2014), _Հրաչ_ (01.01.2014), Այբ (01.01.2014), Նիկեա (17.04.2014), Վոլտերա (01.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (04.01.2014)

  13. #7
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ ես ու ախպերս նույն սենյակում էինք դաս սովորում: Բայց տենց օր չկար,որ չկռվեինք: Եթե իրար կողքի էինք նստում,ուրեմն պետքա մեկս մեկին թևով բռթեինք,ոտքով,տետրը դեմից քաշեինք կամ մի ուրիշ ձև մյուսի ներվերի վրա ազդեինք: Մերոնք որոշ ժամանակ հետո սկսեցին պարտադրել,որ դեմ-դիմաց նստենք: Իբր թե տենց չպիտի վիճեինք: Բայց դե,օգուտ չկար: Արդեն մեկը մեկի դեմից անսպասելի գիրքն էր թռցնում,տետրը և այլն: Մի անգամ էլ տետրը եղբորս դեմից պարզվեցի ու վերցրի,հետո էլ ինձ ու ինձ ծիծաղելով իմ տետրում շարունակում եմ գրել: Մեկ էլ...պարզվումա ու գիրքը իջնումա գլխիս:

    Էսօր եղբորս հարսանիքնա: Ու ես էնքան հեռու եմ,որ էդ տոնին մասնակցում եմ ընդամենը հեռախոսազանգով...

    Շնորհավո՜ր,ապերիկ ջան...

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.01.2014), CactuSoul (30.05.2014), My World My Space (04.01.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (09.01.2014), Այբ (06.02.2014), Արամ (04.01.2014), Նաիրուհի (21.01.2014), Նիկեա (17.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (04.01.2014)

  15. #8
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվա թեմայում քննարկումները ինձ մի դեպք հիշեցրին:
    Ուրեմն,որ դեռ նոր էի եկել էս քաղաք,շատերից էի լսում,թե՝ էստեղ բժիշկ չկա,Աստված չանի հիվանդանաս և այլն: Հետագայում,իրոք,համոզվեցի,որ մի տեսակ << թքած ունեմ>>-ի նման վերաբերմունքա բոլորի կողմից,գիտելիքներով էլ չեն փայլում:
    Մի օր էլ պատահաբար ծանոթանում եմ մի բժշկի հետ,որ,պատկերավոր ասած,մարդուն կարա ոտքից գլուխ նայի ու դիագնոզն ասի: Մեկ էլ,զրույցի ընթացքում ասումա.
    -Սիրում եմ Երևանը,ձեր հուշարձանները,ձեր մաքուր օդը...
    -Հա՞... Եղե՞լ եք Հայաստանում:
    -Իհարկե,էնտեղ եմ վերապատրաստվում ամեն երկու տարին մեկ...

    Էս միլիոնանոց քաղաքում 3 խելքը գլխին բժիշկ կա,որից երկուսը՝ հայր ու դուստր,հայեր են,մեկն էլ հայերի մոտա վերապատրաստվում:

    Ջա՜ն,ես հայերի ցավը տանեմ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (16.01.2014), Այբ (06.02.2014), Նիկեա (17.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (14.01.2014)

  17. #9
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերին ինձ էնքան վատ էի զգում,որ դրա համեմատ անցած ամեն ինչ կատակ էր թվում: Մարդ է՞լ իրա հիմարությունից համ տանջվի,համ էլ սիրելի մարդուն տանջի: Ներիր ինձ,հարազատս,սխալս հասկացա:

    Վերջին երկու օրվա արևը ամենալավն է եղածներից,ամենաջերմը:
    Բառերս կորում են,միտքս կիսատ եմ թողնում: Ուղղակի,եթե սա մի օր կկարդաս,իմացիր,որ անչափ,շա՜տ շնորհակալ եմ,որ դու կաս:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.08.2014), Smokie (20.01.2014), Այբ (06.02.2014), Նիկեա (17.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  19. #10
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամանորից էս կողմ թախիծն ինձ հյուր է եկել: Հատկապես վերջին օրերին: Երեկ ու մյուս օր թվաց,թե անցավ,բայց էսօր ոնց որ ավելի ամուր է փաթաթվել ինձ իր ծանր թևերով: Ու հերթական անգամ պարուրվել եմ,խճճվել եմ մտքերով ու հիշողություններով: Հենց մի փոքր տրամադրության անկում եմ ապրում,միանգամից Հայաստանն եմ հիշում,մեր տունը: Հայաստանն իմ համար երևի թե առաջին հերթին էն տունն է,ուր ես մեծացել եմ: Չգիտեմ,անցած տարիների ընթացքում ինչքանով է փոխվել,բայց հենց աչքերս փակում եմ,նույն ձև եմ հիշում՝ մի կողմում տունը,կողքին իմ ու եղբորս տնկած խնձորենին,դիմացը՝ էլի տարբեր ծառեր: Աչքերս փակում եմ ու մտովի քայլում հարազատ քաղաքի ծանոթ ու փոշոտ ճամփեքով: Բայց հենց աչքս բացում՝ օտարություն եմ տեսնում: Եվ խոսքն է օտար,և՛ լռությունը: Ո՛չ մի բան հարազատ չդարձավ ինձ էս քաղաքում,ոչ մի անկյուն չկա,որ հարազատի պես սիրեմ: Երևի նրանից է,որ հոգով չե՞մ կտրվում իմ երկրից: Չգիտեմ...

    Մյուս կողմից,ես էլ եմ փոխվել ու լավ հասկանում եմ,որ իմ այժմյան բնավորությամբ ու հայացքներով էլ հաստատ չեմ կարողանա ապրել մի տեղում,ուր մարդիկ կարծրացած են:
    Պետք է,ինձ ուղղակի պետք է նորից Հայաստան գալ: Ու եթե հիասթափվեմ,թող դա լինի էն ճակատագրական հիասթափությունը,որն իր հետ փակում է հետդարձի ճամփաները: Գուցե էդ դեպքու՞մ էստեղի օտարն ինձ մի քիչ հարազատ դառնա... Կասկածում եմ...

    Հ.Գ. էսքան անկեղծ դեռ չէի կիսվել ակումբում:
    Վերջին խմբագրող՝ Vardik!: 20.01.2014, 19:45:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), erexa (20.01.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (21.01.2014), _Հրաչ_ (20.01.2014), Այբ (06.02.2014), Նաիրուհի (21.01.2014), Նիկեա (17.04.2014), Ուլուանա (19.03.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  21. #11
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են,տարիքի հետ ընկերները քչանում են: Իսկ ես կասեմ՝ տարիքի հետ ինքներս ենք փոխվում: Տարիքի հետ սկսում ենք ճիշտ ճանաչել մարդկանց: Դրա համար էլ ընկերների շրջանակը փոքրանում է: Մնում են միայն նրանք,ովքեր մեզ հասկանում են,ընդունում էնպես,ինչպես որ կանք: Մնում են նրանք,ովքեր մեր թերությունները գիտեն,բայց որպես մարդ թերի չեն համարում: Ովքեր կարող են առանց ԵՍ-դ վիրավորելու նկատողություն անել,էն էլ էնպես,որ մի բան էլ շնորհակալ լինես ասվածի համար: Մնում են նրանք,որոնց հետ ինքդ ես ձգտում ավելի լավը դառնալ: Ու նման ընկերների հետ ընկերություն անելու համար հեռավորությունն արդեն էական չէ: Նման ընկերների հետ իրար կարելի է հասկանալ կես խոսքից ( ի տարբերություն էն բանի,որ կողքիդ եղած մեկի ականջին էլ ասես,չի հասկանա): .....

    Իսկական եղեք,մարդիկ: Կյանքը դրանից միայն կթեթևանա:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.03.2014), CactuSoul (30.05.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (13.03.2014), _Հրաչ_ (12.03.2014), Այբ (11.04.2014), Նիկեա (17.04.2014)

  23. #12
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կա երջանկության մի տեսակ,որ մյուսների հետ չի համեմատվի,որ ամենից լավն է: Երբ երջանկությունից կարող է սիրտդ ցավել: Այ,էդ տեսակնա:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (17.04.2014), _Հրաչ_ (19.04.2014), Այբ (20.04.2014), Նիկեա (17.04.2014)

  25. #13
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.08.2014), Smokie (28.04.2014), _Հրաչ_ (29.04.2014), Այբ (30.05.2014)

  27. #14
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, որ քաշով մեկ ոսկի արժեն, բայց իրենց էնքան համեստ են պահում շրջապատում, որ ամեն մարդ նրանց արժեքը չի հասկանա: Ու էնքան շնորհակալ եմ իմ բախտից, որ տենց մարդկանց մեկ-մեկ հայտնաբերում եմ իմ շրջապատում...

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (07.06.2014), Այբ (30.05.2014)

  29. #15
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօրվա տրամադրությունն արտահայտող մեկ սմայլիկ չի կարող լինել ուղղակի: Մի փոքր հաստատուն են դառնում փոփոխությունները: Մնում է չթողնել կիսատ ու ամեն ինչ ավարտին հասցնել: Եվս մի քանի լարված օրեր ու....


    Կգա ժամանակ, երբ կորոշես, որ դա վերջն է: Դա էլ հենց կլինի սկիզբը:
    Լուիս Լամուր



  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2014), erexa (30.05.2014), Sambitbaba (26.08.2014), Smokie (07.06.2014), _Հրաչ_ (30.05.2014), Այբ (30.05.2014), Նարե91 (30.05.2014), Շինարար (30.05.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •