VAST-ն ինդուստրիալ ռոք ժանրում հանդես եկող ամերիկյան խումբ է, որ հիմնադրվել է Սիեթլում (Վաշինգտոն): VAST հապավումը բացվում է որպես Visual Audio Sensory Theater՝ տեսա-ձայնային զգայական թատրոն: Հիմնադիրը երգիչ-երգահան, մի քանի երաժշտական գործիք նվագող Ջոն Քրոսբին է:
Քրոսբիի երաժշտական տաղանդը սկսեց ի հայտ գալ 13 տարեկանում, երբ "Guitar Player" ամսագրում նրան նկատեցին՝ որպես ապագա մեծ կիթառիստ: Նա հաճախ էր տանը դեմոներ ձայնագրում ընդամենը մի կիթառով ու հարվածային մեքենայով (էլեկտրական փոքրիկ սարք, որով կարելի է հարվածային գործիքների ձայներ իմիտացնել): Երբեմն նրան նաև բասիստ էր միանում: Այդ ժամանակ քիչ էր մնում, որ կիթառի ուղղվածություն ունեցող Shrapnel ապրանքանիշի հետ պայմանագիր կնքեր, բայց այդ պլանները թողեց մի կողմ՝ նոր ծաղկող երաժշտական հմտությունները զարգացնելու նպատակով: Ի վերջո Քրոսբին թողեց իր ավագ դպրոցը Կալիֆորնիայում, որպեսզի տնային կրթություն ստանա, ու սկսի իր սեփական խումբն ունենալ, որն անվանեց VAST: Սկզբում Քրոսբին խմբի միակ անդամն էր, բայց հետո շրջագայություն համար գտավ ու իր շուրջ հավաքեց նվագախումբ, որի անդամներն իր երգերը բավականին լավ գիտեին, որ կարողանային նվագակցել:
Իր հայրենի Կալիֆոռնիա նահանգում մոտակա ռադիոկայաններին մի քանի դեմոներ ուղարկելուց հետո՝ խումբը սկսեց զգալի ուշադրության արժանանալ, հատկապես երբ Քրոսբին դեմո ուղարկեց Elektra Records-ին, ով վերջ ի վերջո պայմանագիր կնքեց ծաղկունք ապրող երաժշտի հետ: VAST-ը թողարկեց իր գալիք դեբյուտային "Visual Audio Sensory Theater" ալբոմի թիզերը, որն անվանեց "VAST Is...":
Թիզերի ներառած 4 երգերից մեկը "Touched"-ն էր, որ միանգամից զգալի հաջողությունների հասավ տեղական ռադիոների եթերում, իսկ այնուհետև, շնորհիվ Դանա Բրաունի "Step into Liquid" ֆիլմում ընդգրկվելու, նաև նվաճեց լայն զանգվածների ուշադրությունը: Երգը նաև օգտագործվել է «Լողափը» ֆիլմի թրեյլերում, թեպետ բանը չհասավ ֆիլմի սաունդթրեքում ընդգրկվելուն: NBC հեռուստաընկերությունը նույնպես օգտագործում էր այս երգը գովազդի ժամանակ:
Ի դեպ, երգի հետաքրքիր բեք վոկալը վերցված է մի բուլղարական ֆոլկ երգից:
"Visual Audio Sensory Theater"-ի խոստումնալից երգերից հետո Elektra-ն ստիպեց Քրոսբիին վերադառնալ ու մի ալբոմ ստեղծել, որ հասանելի կլիներ ավելի շատ ունկնդիրների, բայց նաև կպահպաներ բնորոշ հնչողությունը, որ VAST-ը մոգոնել էր նախորդ ալբոմի համար: Երկու տարի ձայնագրություններից հետո 2000-ին VAST-ը վերադարձավ "Music for People" («Երաժշտություն մարդկանց համար») ալբոմով: Ձայնագրման ընթացքը հարուստ էր իրարանցումներով, քանի որ Քրոսբին պարբերաբար վիճում էր ձայնագրման ղեկավարների հետ երաժշտության ուղղության վերաբերյալ, իսկ խմբի հիմնադիր կազմից կիթառիստ Ռոուան Ռոբերթսոնն ուզում էր լքել VAST-ը ու սկսել սեփական սոլո կարիերան: Ալբոմի ձայնագրման վերջում Ռոբերթսոնն արդեն լքել էր VAST-ը, ու Քրոսբին դժկամությամբ էր առաջ ընթանում խմբի հետ: Ինչպես և սպասվում էր լեյբլի կողմից՝ "Music for People"-ը շատ ջերմ ընդունվեց: Նրանց սինգլը՝ "Free"-ն, MTV-ով ցուցադրվեց, առաջադրված էր Բիլբորդի թեժ 100-յակում և գրավեց երկրորդ տեղը ժամանակակից ռոք երգերի մեջ:
Խումբը համեմատաբար ավելի մեծ հաջողության հասավ այս ալբոմից հետո, սակայն դրա վաճառքի խղճուկ տեմպերը բերեցին Elektra-ի ու Քրոսբիի միջև լարվածության: 2002-ի վերջերում Elektra-ն խզեց VAST-ի հետ իր պայմանագիրը: Ավելի ուշ Քրոսբին փաստել է, որ այդ խզումը կարող էր առնչվել նաև այն բանին, որ Elektra-ն ուզում էր, որ «VAST-ը լինի մեծ, ահռելի խումբ, իսկ ես ուզում էի, որ այն լինի անդերգրաունդային ինչ-որ բան, դրա համար էլ որոշեցինք բաժանվել»:
2004-ին Քրոսբին ձայնագրեց երկու «փաթեթ» երգ՝ "Turquoise 3.x" և "Crimson 3.x" անվանումներով: Դրանք երկուսն էլ թողարկվեցին առցանց էլեկտրոնային մի խանութում: Մինչ այդ նա նաև հստակեցրել էր իր խմբի կազմը, և այդուհետ VAST-ը դարձավ ստանդարտ 4 հոգանոց խումբ: Այս ձայնագրությունների այդպիսի անսովոր թողարկումն ու տարածումը մի խմբի կողմից, որը երկրպագուների մեծ բազմություն ուներ ու սկզբում գրանցված էր եղել մեծ ապրանքանիշի տակ, վրդովեցրեց շատ ձայնագրող ընկերությունների: Elektra Records-ի կողմից եկող ճնշման տակ Քրոսբին ստիպված էր կարճաժամկետ գործարք կնքել Քարսոն Դելիի սեփական անկախ "456 Entertainment" ապրանքանիշի հետ, որպեսզի վերջինս թողարկի այդ երկու թողարկումների լավագույն ընտրանին՝ բարձր որակով ու որպես մեկ ալբոմ՝ "Nude" («Մերկ») անվամբ: Հետագա տարիներին, չնայած նրան, որ ստիպված էին ինդի ապրանքանիշ ընտրել, Քրոսբին ասել է, թե "Nude"-ը ինդի ապրանքանիշով թողարկելու միտքն իսկական մղձավանջ էր, քանի որ «այնքան խնդիրներ կային նրանց հետ աշխատելիս, բոլոր փուլերում: Զգում եմ, որ մեծ սխալ ենք գործել ինքներս մեզ չվստահելով ու դա մեր ուժերով չանելով»:
456-ի հետ տեղի ունեցած աղետից հետո վերընձյուղվելով՝ սկսվեց Քրոսբիի անկախ 2Blossoms ապրանքանիշի գոյությունը:
"Nude"-ի համար կարճ շրջագայությունից հետո խումբը թողարկեց 2blossoms-ի առաջին թողարկումը՝ "A Complete Demonstration"-ը («Ավարտուն ցուցադրություն»), որը սկզբնական դեմո ձայնագրություններից հավաքածու էր: Այս ալբոմը թողարկվել էր խիստ սահմանափակ քանակով, հետևաբար սպառվեց շատ արագ ու ձեռնունայն թողեց շատ ու շատ երկրպագուների:
Հետո, 2006-ին, VAST-ը թողարկեց "Turquoise & Crimson"-ը («Փիրուզե և բոսոր»)՝ կրկնակի սկավառակ, որ պարունակում էր 2004-ին առցանց թողարկված բոլոր երգերը:
Սկզբնական շրջանում այն միայն հասանելի էր 2blossoms-ի վեբ կայքից, բայց հետո թողարկվեց նաև մանրածախ խանութների համար: Այս կրկնակի ալբոմի շրջագայության ընթացքում VAST-ը նվագել է նաև լեգենդար CGBG ակումբում, որից հետո, 2006-ի վերջերում, խումբը թողարկեց "Live at CBGB's" («Կենդանի՝ CGBG-ում»): Բազմաթիվ շրջագայություններից հետո VAST-ը վերադարձավ ստուդիա՝ ձայնագրելու իրենց առաջին ամբողջովին ակուստիկ ալբոմը՝ "April"-ը («Ապրիլ»):
2007-2008 թթ. Քրոսբին թողարկեց սոլո ալբոմնորի շարք, որտեղ միայն ինքն էր ու ակուստիկ կիթառը: Ի վերջո այն 2009-ին դարձավ մի հավաքածու, որի երգերը հետագայում վերամշակվեցին 4 հոգանոց նվագախմբի համար ու տեղ գտան հաջորդը թողարկված ալբոմում՝ "Me and You"-ում («Ես և դու»):
Էջանիշներ