Էս թեման բացում եմ, որպեսզի տեղադրենք ու քննարկենք նույն ձայնագրության տարբեր վերամշակումներ: Հիշեցնեմ, որ խոսքը վերակատարումների մասին չէ (համապատասխան թեման
այստեղ է), այլ շատ կոնկրետ նույն կատարողի երգի տարբեր տարբերակների մասին, ավելի շատ` երբ խոսքը հենց նույն ձայնագրության մասին է:
Որպես օրինակ ներկայացնում եմ Simon & Garfunkel-ի Sound of Silence-ը: Երգի առաջին տարբերակը ձայնագրվել է 1964 թվին, եղել է ֆոլկ, լրիվ ակուստիկ, բացարձակապես հաջողության չի հասել:
Այնուհետև մի պրոդյուսեր լսում է երգը, առանց Փոլ Սայմոնի և Արթուր Գարֆանքելի իմացության երաժիշտներ հավաքում, բերում ստուդիա, գոյություն ունեցող տարբերակին ավելացնում էլեկտրական կիթառ և բաս` այդպիսով սկիզբ դնելով ֆոլկ ռոքին: Ձայնագրության այս նոր տարբերակն անմիջապես հիթ է դառնում, ու հենց այդ տարբերակով էլ մեզ հայտնի է: Լսեք ու զգացեք, թե գործիքավորումն ինչքան բան կարող է փոխել երգի մեջ:
Էջանիշներ