User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Շարա Տալյան

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շարա Տալյան

    Իմ ամենասիրելի կատարողներից մեկը Շարա Տալյանն է։ Շատ քիչ բան եմ լսել նրանից, որովհետև հին է ու հների մեջ ոչ էնքան հայտնի։ էնքանն եմ լսել, ինչքանը կարողացել եմ հայթայթել համացանցում։

    Ինձ համար Տալյանը շատ յուրահատուկ կատարող է։ Էնքան, որ անգամ մի փոքր զգացվող «ր»-ի փոխարինիչ սովետական «ռ»-ն չի խանգարում լսել։

    Ես, որ Սայաթ-Նովա էնքան էլ չեմ սիրում, ավելի ճիշտ՝ կատարումները չեմ սիրում, Տալյանի կատարմամբ վայելում եմ ամեն հնչյունը։ Այս երգն առաջին անգամ նրա կատարմամբ եմ լսել մոտ երեք տարի առաջ, մինչ օրս լսում եմ, վերջերս՝ օրական մի քանի անգամ



    Համառոտ կենսագրություն Շարա Տալյանի

    Ծնվել է 1893 թ. Թիֆլիսում, հայրը այն ժամանակ հայտնի աշուղ Ջամալին է։

    1912 թ. Ալեքսանդրապոլում «Անուշ» օպերայի առաջին բեմադրության ժամանակ կատարել է Սարոյի դերերգը։

    Մինչև Հայաստան տեղափոխվելը աշխատել է Ռուսաստանում, սովորել Պետրոգրադի կոնսերվատորիայում, իսկ 1923 թ.-ից գործել է Հայաստանում։

    1923 թ-ին կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը (Հայկանուշ Դանիելյան, Լևոն Իսեցկի-Հովհաննիսյան, Հայկ Դանզաս, Ալեքսանդր Մելիք-Փաշաև և ուրիշներ). բեմադրել է Շառլ Գունոյի «Ֆաուստ» (հայերեն), Անտոն Ռուբինշտեյնի «Դևը», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Իմրե Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ:

    1927 թ-ից Տալյանը բնակվել է Երևանում. ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից:

    1932–33 թթ-ին Տալյանը մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը:


    1938 թ-ին կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ (1944 թ-ից կոչվել է Սայաթ-Նովայի անունով), ղեկավարել է մինչև 1941 թ.: 1942 թ-ին Տալյանի ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը (դարձել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմքը) բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլն):

    Տալյանը (երաժշտագետ Մուշեղ Աղայանի հետ) հավաքել, գրառել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի (1946 և 1963 թթ.) և Ջիվանու (1955 թ.) երգերի առաջին նոտագրված ժողովածուները:

    1933–54 թթ-ին Տալյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, հանդես է եկել նաև մենահամերգներով: Կատարել է Սարոյի, Դավիթ Բեկի (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Արշակի (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Գրիգորի (Հարո Ստեփանյանի «Լուսաբաց»), Ֆաուստի (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Դոն Խոսեի (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Ալմավիվայի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), Օնեգինի, Ելեցկու (Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») և բազմաթիվ այլ դերերգեր: Սարոյի, Արշակի, Դավիթ Բեկի դերերգերի կատարումները հայ օպերային արվեստի լավագույն նմուշներից են:


    1955 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոսի (Վազգեն Ա Պալճյան) ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը:

    1956 թ-ին Տալյանը կատարել է Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանտերյանի մինչ այդ չհնչած երգերից: Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում:


    Մահացել է 1965 թ.։

    Շ. Տալյանը Ելեցկու (Պ. Չայկովսկի «Պիկովայա դամա») դերերում



    Արշակ Բ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերա)



    «Անուշ» օպերայից





    Պարզվում է՝ անգամ «Մարտիկի երգն» է կատարել Տալյանը։ Դա էլ էսօրվա գյուտս

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.09.2013), Գալաթեա (18.09.2013)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Մարտիկի երգը" լավն էր:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (18.09.2013)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բազմաչարչար ու հարևանների հետ մշակութային կռվախնձոր դարձած ամենասիրուն երգը` Շարա Տալյանի կատարմամբ

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.09.2013), Արէա (18.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •