Կարող է ես հետամնաց եմ, բայց ինձ համար ոչ հեռավոր քույր ու եղբոր կապը բարոյականությունից դուրս է, ուր մնաց մայր-տղա, հայր-աղջիկ, հարազատ քույր-եղբայր: Արատավոր երեխայի մասին էլ շատ է ասվում: Ինձ համար անընդունելի է, որովհետև բացի կին-ամուսին սիրուց, գույություն ունի սեր քույր ու եղբոր միջև, դա լրիվ ուրիշ զգացմունք է ու եթե դա խախտվում է, վերածվում ուրիշ տեսակի սիրո, երևի հարազատների մեղավորությունն է, չնայած ազատ երկիր է, կուզենա տղեն տատիկի հետ էլ կամուսնանա.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
StrangeLittleGirl (31.07.2013), Նաիրուհի (31.07.2013)
օկ, դե ուրեմն ՏԵՆՑ մարդ ցույց տուր, որ ասում ա նորմալ ա ու ընդունելի ա, որ ինչ-որ մեկը քնի իրա հուրքուրի աղջկա կամ քեռու տղու հետ: Մենակ չասես հոր հոպարի աղջիկն էլ ա հորքուր կամ հոր պապի ախպոր աղջիկը: Տենց խորանանք սաղ քաղաքն էլ հոպար ու մորքուր են (մորքուր ջան, սպասի օգնեմ, հոպար ստեղ մի տեղ պահի)
Լիլ, Հով, Աստվածաշնչում արյունակցական կապն արգելվել ա Քրիստոսի ծնունդից շատ ավելի վաղ, կարելի ա գտնել Ղևտացոց ու Թվոց գրքերում: Էս ա, անգլերեն վերսիան կարաք նայեք: Ցավոք, հայերեն օնլայն Աստվածաշունչն էսքան լավ փնտրելու համակարգ չունի, որ սենց վայրկենական գտնեմ ինչ ինձ պետք ա:
Իսկ ընդհանրապես, Աստվածաշնչում լիքը աբսուրդ թվացող արգելքներ կան, բայց եթե նայես էն ժամանակների կոնտեքստում կամ շատ կոնկրետ գիտական բացատրություններով, ահագին խելքին մոտ բաներ կստացվի: Նույնն էլ էս արգելքն ա: Բնական ա, որ որպես բացատրություն չի ասելու՝ ախպորդ հետ չքնես, որովհետև վատ սերունդ կտաս, այլ էն ժամանակվա մարդու համար ավելի հասկանալի սպառնալիք ա տալիս:
Alphaone (01.08.2013)
Եթե քրոջ և եղբոր հետ սերը նորմալ են համարում ուրեմն սեքսն էլ են նորմալ համարում, որովհետև սեքսը նաև սիրո հետևանք է
Գիտե՞ս՝ ինչն է հետաքրքիր. մեր երկրում նույնիսկ օրենք չկա արյունապղծության վերաբերյալ (եթե սխալվում եմ, ուղղեք)։ Դրա կարիքը չի եղել, քանի որ մեր նախնիները միանշանակ մերժել են երևույթը։ Միևնույն ժամանակ մի շարք երկրներում արյունապղծությունը քրեորեն պատժելի է (Գերմանիա, Դանիա, և այլն)։ Քանի որ գնալով մեր ազգի պատկերացումները բարոյականության մասին փոխվում են՝ հեռանալով կրոնականից (որը նախկինում կարգավորիչ դեր էր խաղում՝ համապատասխան օրենքների բացակայության պայմաններում), ապա, իմ կարծիքով, համապատասխան օրենք պետք է ընդունվի, որը սահմանում է քրեական պատասխանատվություն գիտակցված արյունապղծության դեպքերի համար։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Gayl (31.07.2013), keyboard (31.07.2013), StrangeLittleGirl (31.07.2013), Tig (31.07.2013), Լուսաբեր (02.08.2013)
Ստեղ մի հատ լուրջ հարց էլ կա:
Արյունակցի հետ սեքս անելը արյունապղծություն է?, թե? մենակ դրա արդյունքում սերունդ ունենալն է արյունապղծություն?...
հ.գ. ու սենց ընկնում ենք աբսուրդի գիրկը...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Գել ախպեր, քեզ խորհուրդ կտամ էմոցիաներդ թողնես մի կողմ ու փորձես քննարկմանը մասնակցել փաստարկներով, որտև ի տարբերություն քեզ թեմայում լիքը մարդիկ հետաքրքիր ու կարևոր գրառումներ են անում, էդ թվում նաև հենց քո տեսակետը ներկայացնելով, բայց դա անելով ոչ թե մյուսներին ու դիմացիններին ինչ-որ պիտակներ կպցնելով, այլ փաստարկներով, հիմնավորումներ բերելով: Ու հավատա, որ եթե A ու B քույր-եղբայրը սիրահարվել են իրար, ապա իրենց կողմնորոշվել ու իրենց զգացումները հաղթահարել ավելի շատ էդ մարդկանց գրառումները կօգնեն, քան քո անիմաստ ու էմոցիոնալ «քֆրտոցը»:
Մի քանի նկատառում թեմայի քննարկումից.
1. Ամեն դեպքում թեման օդից վերցրած չի: Հենց թեմայի գրառում անողները նշեցին դեպքեր, որ գիտեն նման սերերի, անգամ ամուսնությունների մասին: Դրանց հիմնականում ոչ առաջին կարգի բարեկամական կապեր են, մի մասն անգիտակից (չեն իմացել, որ ազգական են), մի մասն իմանալով ու անտեսելով (կամ համարելով, որ անհրաժեշտ քանակի պորտերն անցել են): Ավելին, ինքս էլ գիտեմ նման ամուսնությունների մասին, իմացածներս բոլորը երրորդ կարգի ազգականներ են, ըստ իմ իմացածի անգամ հանրությունը դրան սարսափած չի նայել:
2. Ամեն դեպքում սա մեղմ ասած նորմալ երևույթ չէ, ոչ միայն մեր գծած բարոյական նորմերի տեսակետից, այլ զուտ սերունդի պահպանման, առողջ սերունդ տալու հրամայականից ելնելով, ռիսկերը գնահատելով:
3. Նման հարաբերությունների ռիսկ կա մանավանդ աշխարհասփյուռ հայության դեպքում. այսօր շատերը իրենց ազգակցականներից շատերին չեն ճանաչում, կարող են հանդիպել լրիվ պատահական, իմանալ իրար արյունակցական կապի մասին, երբ բանը բանից անցնում է:
4. Թեման շուռ տալը զավակ-ծնող հարաբերության վրա շեղում է բուն թեմայի պահանջից, քննարկում լրիվ ուրիշ երևույթ, որի նկատմամբ բոլորն էլ (կարծում եմ) բացասկաան է վերաբերված: Սա ազնիվ չէ, կոչ եմ անում էլ նման համեմատություններ չանել: Ընդհանրապես թեմայի պահանջը գրելուց ես փորձիլ էի նույնիսկ հարազատ քույր-եղբոր դեպքն էլ բացառել: Լավ կլինի կենտրոնանանք ավելի հեռավոր ազգակցական կապի վրա ու քննարկումն էլ շարունակենք ոչ թե էմոցիոնալ, այլ զուտ փաստարկված, հիմնավորված հարթությունում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (31.07.2013), melancholia (31.07.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Նաիրուհի (31.07.2013)
Որտեղ նայում եմ, արյունապղծությունը (incest) սահմանվում է որպես սեռական հարաբերություններ արյունակիցների միջև։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
StrangeLittleGirl (31.07.2013), Աթեիստ (31.07.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ