User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին օրենք

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին օրենք

    Ողջո´ւյն:

    Վերջերս մեր երկրում ընդունվեց կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը։ Օրենքի ձևակերպումներից և սահամանումներից մի քանիսը մեր հայրենակիցներից ոմանց մոտ մտահոգություններ առաջացրին։ Օրինակ՝ «գենդերի» սահմանումը որպես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», որը, օրենքի հակառակորդների կարծիքով, խթան կհանդիսանա մարդկանց լայն շերտերի համար՝ դրսևորելու իրենց կենսաբանական սեռին հակառակ գենդերային վարքագիծ և խուսափել որևէ սոցիալական պարտականությունից, որն օրենքով վերապահված է միայն տվյալ սեռի ներկայացուցիչներին (օրինակ՝ ծառայություն Զինված Ուժերում)։ Մեկ այլ մտահոգություն է այն, որ այս օրենքում տրված սահմանումներն ողղված են ավանդական ընտանիքի ինստիտուտի քայքայմանը։
    Ինչ լույսի ներքո եք Դուք տեսնոմ այս օրենքը․ արդյո՞ք սա դրական քայլ է մեր հասարակական կյանքում։ Համաձա՞յն եք վերոնշյալ մտահոգությունների հետ, ո՞ւնեք արդյոք այլ մտահոգություններ տվյալ օրենքի նկատմամբ։

    Քննարկմանը մասնակցելուց առաջ խնդրում եմ ընթերցել օրենքը (ցանկալի է՝ ամբողջությամբ)․ կարող եք օգտվել այս գրառման սկզբում տեղադրված հղումից։

    Հ․Գ․ Բաժնի ադմինիստրատորներին խնդրում եմ թեման տեղափոխել ավելի համապատասխան բաժին, եթե կա նման անհրաժեշտություն։

    Շնորհակալությո´ւն։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.07.2013), Tig (01.08.2013)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլանդակ օրենք ա: Էս օրենքը որ ընդունեցին սաղս պեդոֆիլ գեյ ենք դառնալու, ընտանիքները քայքայվելու են, մարդիկ ամուսնանանալու են շների ու մողեսների հետ, տղեքի պուպուլները պոկվելույա, աղջիկների վրա տարբեր տեղեր պուպուլներ ա աճելու, տրանսվեստիտները մոնոպոլացնելու են Երևանի տրանսպորտը, հերմաֆրոդիտները քայքայելու են ազգային եկեղեցին ու փակելու են ռուսական գազը: Կարճ ասած, եվրոպացի ենք դառնալու - Հայկ նահապետը մեզ պահապան:

  4. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.08.2013), CactuSoul (04.08.2013), Chuk (31.07.2013), Jarre (30.07.2013), Lanterfant (31.01.2014), Lílium (30.07.2013), LisBeth (30.07.2013), Mephistopheles (30.07.2013), murmushka (30.07.2013), Rammstein (31.07.2013), Rhayader (04.08.2013), Sagittarius (30.07.2013), Skeptic (30.07.2013), StrangeLittleGirl (30.07.2013), Աթեիստ (30.07.2013), Անվերնագիր (30.07.2013), Արէա (31.07.2013), Ձայնալար (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Ռուֆուս (30.07.2013), Վահե-91 (31.07.2013), Վիշապ (31.07.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլանդակ օրենք ա: Էս օրենքը որ ընդունեցին սաղս պեդոֆիլ գեյ ենք դառնալու, ընտանիքները քայքայվելու են, մարդիկ ամուսնանանալու են շների ու մողեսների հետ, տղեքի պուպուլները պոկվելույա, աղջիկների վրա տարբեր տեղեր պուպուլներ ա աճելու, տրանսվեստիտները մոնոպոլացնելու են Երևանի տրանսպորտը, հերմաֆրոդիտները քայքայելու են ազգային եկեղեցին ու փակելու են ռուսական գազը: Կարճ ասած, եվրոպացի ենք դառնալու - Հայկ նահապետը մեզ պահապան:
    Ապեր խի ես տենց ասում մեր երրորդ երեխեն ես եմ ունենալու… արդեն քանի տարի ա կնգաս հետ ետ ուղղությամբ աշխատում ենք…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.07.2013), Տրիբուն (31.07.2013)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջո´ւյն:

    Վերջերս մեր երկրում ընդունվեց կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը։ Օրենքի ձևակերպումներից և սահամանումներից մի քանիսը մեր հայրենակիցներից ոմանց մոտ մտահոգություններ առաջացրին։ Օրինակ՝ «գենդերի» սահմանումը որպես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», որը, օրենքի հակառակորդների կարծիքով, խթան կհանդիսանա մարդկանց լայն շերտերի համար՝ դրսևորելու իրենց կենսաբանական սեռին հակառակ գենդերային վարքագիծ և խուսափել որևէ սոցիալական պարտականությունից, որն օրենքով վերապահված է միայն տվյալ սեռի ներկայացուցիչներին (օրինակ՝ ծառայություն Զինված Ուժերում)։ Մեկ այլ մտահոգություն է այն, որ այս օրենքում տրված սահմանումներն ողղված են ավանդական ընտանիքի ինստիտուտի քայքայմանը։
    Ինչ լույսի ներքո եք Դուք տեսնոմ այս օրենքը․ արդյո՞ք սա դրական քայլ է մեր հասարակական կյանքում։ Համաձա՞յն եք վերոնշյալ մտահոգությունների հետ, ո՞ւնեք արդյոք այլ մտահոգություններ տվյալ օրենքի նկատմամբ։

    Քննարկմանը մասնակցելուց առաջ խնդրում եմ ընթերցել օրենքը (ցանկալի է՝ ամբողջությամբ)․ կարող եք օգտվել այս գրառման սկզբում տեղադրված հղումից։

    Հ․Գ․ Բաժնի ադմինիստրատորներին խնդրում եմ թեման տեղափոխել ավելի համապատասխան բաժին, եթե կա նման անհրաժեշտություն։

    Շնորհակալությո´ւն։
    Արսեն ջան, նախ բարի վերադարձ

    Իմ կարծիքով այս օրենքը կանխելու է բոլոր այն հանցագործությունները որոնք կատարվում են ոչ ավանդական համարվող սեռական կողմնորոշում ունեցող ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Ու էս օրենքի շնորհիվ Արծվիկանման պատգամավոր կոչեցյալները չեն կարողանա ազգի հերոս համարել մարդկանց ովքեր գեյ ակումբ են պայթացնում։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2013), Rhayader (04.08.2013), StrangeLittleGirl (30.07.2013), Աթեիստ (30.07.2013), Արէա (31.07.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ պետք չի ծայրահեղացնել: Եկեք սկսենք սկզբից: Էտ օրենքի նախագիծը ո՞վ ա առաջարկել: Դրսից ա՞ առաջարկվել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #6
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից
    Արսեն ջան, նախ բարի վերադարձ
    Շնորհակալ եմ, Արթուր ջան։ Ուրախ եմ քեզ թեման քննարկողների շարքում տեսնելու։

    Մեջբերում Jarre-ի խոսքերից
    Իմ կարծիքով այս օրենքը կանխելու է բոլոր այն հանցագործությունները որոնք կատարվում են ոչ ավանդական համարվող սեռական կողմնորոշում ունեցող ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Ու էս օրենքի շնորհիվ Արծվիկանման պատգամավոր կոչեցյալները չեն կարողանա ազգի հերոս համարել մարդկանց ովքեր գեյ ակումբ են պայթացնում։
    Օրենքում ոչ մի ուղղակի հղում չկա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Իմ տպավորությունն այն է, որ օրենքում «գենդեր» և «կենսաբանական սեռ» հասկացությունները շատ տեղերում նույնացված են։ Օրինակ՝ հենց օրենքի վերնագիրը սկսվում է «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքնրի...» բառերով: Կամ 18.2-ը նշում է. «քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց համար հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ ապահովելու սկզբունքը պահպանելու, կանանց եւ տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականությունից պաշտպանելու համար»: Միայն 3.1-ն է, որ անհասկանալի կերպով է սահմանված և տարընթերցումների առիթ է դարձել. «գենդեր` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ»: Ըստ իրենց խոսքի՝ օրենքն ընդունած պատգամավորները նույնպես ընկալում են այն կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության տեսանկյունից միայն։
    Հիմա այս օրենքի ո՞ր մասից ես եզրակացնում, որ այն ոչ ավանդական սեռական կողմնորաշում ունեցողներին պաշտպանելու իրավական հիմք է տալիս։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (01.08.2013)

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դեռ չեմ խորացել, առաջին տպավորությամբ անիմաստ օրենք ա: Որտև երբ ուզում ես օրենք հանես, որ տղամարդիկ ու կանայք պետք ա հավասար իրավունք ունենան, արդեն խտրականություն ես դնում: Մի տեսակ ստացվում ա, որ արհեստական ա ուզում հավասարեցվի իրավունքները, երբ չպիտի տենց բան լինի: Սա սենց, օդի մեջ:

    Իսկ բարձրացած շուխուռի հետ կապված... ա դե էդ կարգի շուխուռ քցողներին ի՞նչ մեկնաբանես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (01.08.2013)

  14. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ պետք չի ծայրահեղացնել: Եկեք սկսենք սկզբից: Էտ օրենքի նախագիծը ո՞վ ա առաջարկել: Դրսից ա՞ առաջարկվել:


    Ըստ այս հոդվածի
    ՝օրենքի նախագծի հեղինակներն են Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը:

    Օրենքում մի քանի ինձ համար անհասկանալի կետեր կան, դրանցից մեկը՝

    5.2. 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ստացվում է, որ վաղը «դրսում» կարող են այլ՝ այս օրենքին հակասող դրույթներ մշակել և, հղվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների վրա, պարտադրել դրանք։ Ես չգիտեմ՝ սա ընդունվա՞ծ պրակտիկա է իրավունքի մեջ՝ գերակայություն տալ միջազգային պայմանագրին տեղական օրենքի նկատմամբ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #9
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը


    Ըստ այս հոդվածի
    ՝օրենքի նախագծի հեղինակներն են Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը:

    Օրենքում մի քանի ինձ համար անհասկանալի կետեր կան, դրանցից մեկը՝

    5.2. 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ստացվում է, որ վաղը «դրսում» կարող են այլ՝ այս օրենքին հակասող դրույթներ մշակել և, հղվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների վրա, պարտադրել դրանք։ Ես չգիտեմ՝ սա ընդունվա՞ծ պրակտիկա է իրավունքի մեջ՝ գերակայություն տալ միջազգային պայմանագրին տեղական օրենքի նկատմամբ։
    եթե չեմ սխալվում Հայաստանի կողմից վավերացված միջացգային պայմանագրերը ու հռչակագրերը միշտ առաջնայնություն ունեն ներքին օրենքների նկատմամբ, բոլոր օրենքների դեպքում: Սա իրավական մասով:

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ չեմ խորացել, առաջին տպավորությամբ անիմաստ օրենք ա: Որտև երբ ուզում ես օրենք հանես, որ տղամարդիկ ու կանայք պետք ա հավասար իրավունք ունենան, արդեն խտրականություն ես դնում: Մի տեսակ ստացվում ա, որ արհեստական ա ուզում հավասարեցվի իրավունքները, երբ չպիտի տենց բան լինի: Սա սենց, օդի մեջ:

    Իսկ բարձրացած շուխուռի հետ կապված... ա դե էդ կարգի շուխուռ քցողներին ի՞նչ մեկնաբանես:
    Արտ, էնքան էլ համաձայն չեմ, որովհետև երբ որևէ մեկը խտրականության զոհ ա լինում, ինչ-որ հիմք պիտի լինի դատի տալու, մասնավորապես՝ տղամարդուն կնոջ փոխարեն պաշտոն տալով, տղամարդուն նույն գործի դիմաց ավելի բարձր աշխատավարձ տալով (ի դեպ, սա հաստատված փաստ ա Հայաստանում) և այլն:

    Հ.Գ. Օրենքը լրիվ չեմ կարդացել, դեռ սկզբի դրույթներն եմ նայել: Բայց շուխուռ դնողների պահով Չուկի հետ համաձայն եմ:

    Ինչ վերաբերում ա գենդերին, մարդիկ գենդեր բառի իսկական սահմանումն են գրել:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (31.07.2013)

  18. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, էնքան էլ համաձայն չեմ, որովհետև երբ որևէ մեկը խտրականության զոհ ա լինում, ինչ-որ հիմք պիտի լինի դատի տալու, մասնավորապես՝ տղամարդուն կնոջ փոխարեն պաշտոն տալով, տղամարդուն նույն գործի դիմաց ավելի բարձր աշխատավարձ տալով (ի դեպ, սա հաստատված փաստ ա Հայաստանում) և այլն:
    Եսիմ Բյուր ջան, գրել էի որ տպավորություն ա, որ օդի մեջ եմ գրել, չեմ խորացել շատ:

    Բայց ես սենց եմ պատկերացնում: Եթե A-ն ու B-ն նույն կարգի մասնագետներ են, նույն որակավորման, կատարում են նույն աշխատանքը, նույն ծանրաբեռնվածությամբ, ունեն նույն ստաժը ու այլ հավասար պայմաններում են, ու A-ին ավելի շատ են վարձատրում, քան B-ին, էդ խտրականություն ա, ու պետք ա լինի օրենք, որը դա կարգավորի: Ու բոլորովին կապ չունի A-ի ու B-ի սեռերը, եթե երկուսն էլ տղա են, նույն ձևի պետք ա լինի, երկուսն էլ աղջիկ են նույն ձևի, ու էդ խտրականության դեմ առնող օրենքը չպետք ա հիմնված լինի սեռի վրա:

    Նույնը ցանկացած բոլոր դեպքերում: Բայց դե եսիմ, կարող ա սեռական խտրականությունը նենց լայն ա արմատները քցել, որ պետք ա սենց առանձին օրենք հանել դրա դեմ պայքարելու համար: Բայց ըստ իմ պատկերացումների նման օրենքը քիչ մը աբսուրդային ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (04.08.2013)

  20. #12
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը


    Ըստ այս հոդվածի
    ՝օրենքի նախագծի հեղինակներն են Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը:

    Օրենքում մի քանի ինձ համար անհասկանալի կետեր կան, դրանցից մեկը՝

    5.2. 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ստացվում է, որ վաղը «դրսում» կարող են այլ՝ այս օրենքին հակասող դրույթներ մշակել և, հղվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների վրա, պարտադրել դրանք։ Ես չգիտեմ՝ սա ընդունվա՞ծ պրակտիկա է իրավունքի մեջ՝ գերակայություն տալ միջազգային պայմանագրին տեղական օրենքի նկատմամբ։
    միջազգային պայմանագրերը մեկ ա երկրի օրենքներից բարձր են, իսկ միջազգային պայմանագրերից բարձր ա մենակ սահմանադրությունը: Կարիք չկար օրենքում էդ նշել
    Վերջին խմբագրող՝ Freeman: 31.07.2013, 00:42:
    The cake is a lie.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (31.07.2013)

  22. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե չեմ սխալվում Հայաստանի կողմից վավերացված միջացգային պայմանագրերը ու հռչակագրերը միշտ առաջնայնություն ունեն ներքին օրենքների նկատմամբ, բոլոր օրենքների դեպքում: Սա իրավական մասով:
    Ալամ աշխարհի երկներում էլ տենց ա: Դա սահմանդրական նորմ ա:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.07.2013), Sagittarius (31.07.2013)

  24. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ Բյուր ջան, գրել էի որ տպավորություն ա, որ օդի մեջ եմ գրել, չեմ խորացել շատ:

    Բայց ես սենց եմ պատկերացնում: Եթե A-ն ու B-ն նույն կարգի մասնագետներ են, նույն որակավորման, կատարում են նույն աշխատանքը, նույն ծանրաբեռնվածությամբ, ունեն նույն ստաժը ու այլ հավասար պայմաններում են, ու A-ին ավելի շատ են վարձատրում, քան B-ին, էդ խտրականություն ա, ու պետք ա լինի օրենք, որը դա կարգավորի: Ու բոլորովին կապ չունի A-ի ու B-ի սեռերը, եթե երկուսն էլ տղա են, նույն ձևի պետք ա լինի, երկուսն էլ աղջիկ են նույն ձևի, ու էդ խտրականության դեմ առնող օրենքը չպետք ա հիմնված լինի սեռի վրա:

    Նույնը ցանկացած բոլոր դեպքերում: Բայց դե եսիմ, կարող ա սեռական խտրականությունը նենց լայն ա արմատները քցել, որ պետք ա սենց առանձին օրենք հանել դրա դեմ պայքարելու համար: Բայց ըստ իմ պատկերացումների նման օրենքը քիչ մը աբսուրդային ա:
    Հա, Արտ, համաձայն եմ, որ եթե A-ն ու B-ն նույն սեռի են, էլի խտրականություն ա: Բայց ամբողջ հարցն էն ա, որ իսկապես կան հետազոտության տվյալներ, որ Հայաստանում նույն որակի աշխատանք կատարող տղամարդիկ հստակ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կանայք: Նայի, դա կարա բացատրվի մեր «հին ավանդական ընտանիքներով», թե՝ ընտանիքի կերակրող անդամը տղամարդն ա, բայց հենց էդ բացատրությունն արդեն շատ ցայտուն գենդերային անհավասարություն ա:

    Հա, ի դեպ, օրենքն աչքի անցկացրեցի, ու շուխուռների մասին մի բան կարամ ասեմ՝ էս ազգը պարանոյիկ ա: Ինչ լինում ա, սաղ դրսի մութ ուժերին են վերագրում՝ առանց խորանալու, թե ինչ ա ասում: Մեկը ես հոմոսեքսուալիզմի կամ տրանսսեքսուալիզմի մասին բան չտեսա, էլ չեմ ասում, որ պեդոֆիլիան ու զոոֆիլիան են խառնել իրար:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.08.2013), Chuk (31.07.2013)

  26. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես սենց եմ պատկերացնում: Եթե A-ն ու B-ն նույն կարգի մասնագետներ են, նույն որակավորման, կատարում են նույն աշխատանքը, նույն ծանրաբեռնվածությամբ, ունեն նույն ստաժը ու այլ հավասար պայմաններում են, ու A-ին ավելի շատ են վարձատրում, քան B-ին, էդ խտրականություն ա, ու պետք ա լինի օրենք, որը դա կարգավորի: Ու բոլորովին կապ չունի A-ի ու B-ի սեռերը, եթե երկուսն էլ տղա են, նույն ձևի պետք ա լինի, երկուսն էլ աղջիկ են նույն ձևի, ու էդ խտրականության դեմ առնող օրենքը չպետք ա հիմնված լինի սեռի վրա:
    Իսկ այս օրենքն ասում է, որ A-ի ու B-ի կատարած աշխատանքը գնահատելիս պետք է սեռը հաշվի առնել (իմ հասկանալով).
    2.2.3 Սույն օրենքի խնդիրներից է՝ ապահովել կանանց եւ տղամարդկանց արդյունքի հավասարությունը:
    3.18 Արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց եւ տղամարդկանց կողմից հավասար (միեւնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսեւորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են:
    6.2.2 Արգելվում է միեւնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) սեռի հատկանիշով:

    Ճիշտն ասած, 3.18-ն արդեն իսկ խտրականություն է թվում, չնայած հասկանում եմ իմաստը, որ ուզում է աշխատանքի հավասար հնարավորություններ ապահովել կանանց ու տղամարդկանց համար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրգազմային բացակը կանանց և տղամարդկանց միջև
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 13.03.2017, 16:19
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  3. Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին
    Հեղինակ՝ ուզուզ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.11.2013, 21:51
  4. Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին
    Հեղինակ՝ ուզուզ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.09.2010, 13:11
  5. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները
    Հեղինակ՝ dire, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.12.2009, 10:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •