User Tag List

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415
Ցույց են տրվում 211 համարից մինչև 221 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Հակակրոն և հակաաթեիզմ

  1. #211
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր սև սիրտ, քո վարդագույն տռուսիկ ...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (30.04.2014), Արամ (01.05.2014)

  3. #212
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր սև սիրտ, քո վարդագույն տռուսիկ ...
    Ավելի լավ է վարդագույն տռուսիկ, քան սև սիրտ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (13.05.2014)

  5. #213
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր սև սիրտ, քո վարդագույն տռուսիկ ...
    Այնուհանդերձ որոշեցի քիչ ավելի լուրջ պատասխանել քեզ, Տրիբուն ջան…

    Իհարկե, շատ հնարավոր է, որ քեզ համար այս ամենն անհեթեթություն է, կամ անմտություն: Բայց միգուցէ փորձենք հենց “անմտություն” բառի իմա՞ստը հասկանալ… Այն նշանակում է այն, ինչը գտնվում է մտքի սահմաններից դուրս: Պետք չէ հավատալ դրան` դու չես կարող հավատալ դրան, - ուղղակի պետք է ապրել այն: Ապրումների մեջ ոչ մի իմաստ չկա: Դրանք ուղղակի ճշմարտություն են, դրանք բացարձակ ճշմարտություն են: Դրանք ուղղակի տեղի են ունենում: Եվ քանի դեռ տեղի չեն ունեցել, դրանց ոչ մի կերպ հնարավոր չէ հավատալ, նույնիսկ պետք էլ չէ: Քրիստոսը երբեք ոչ մի կրոնի չի հավակնել: Բուդդան երբեք ոչ մի կրոնի չի հավակնել: Ամենն, ինչի մասին նա խոսում է, այդ նրա փորձն է, որն անմիջականորեն կապնված է գոյատևման հետ: Դա այն է, ինչը մտքի սահմաններից դուրս է գտնվում:

    Սովորաբար “անմտություն” բառն օգտագործում ենք, որպեսզի դրանով պայմանավորենք այն, ինչը մտքից ցածր է: Բայց դրա հետ մեկտեղ կա ինչ-որ բան նաև մտքից վեր, մտքից բարձր, մտքի սահմաններից դուրս` և դա նույնպես… անմտություն է: Միտքը` խելքը, - չի կարող դրանից որևէ իմաստ կորզել: Եվ քանի խելքդ չանհետանա, քանի խելքդ չկորցնես, չես կարող հասկանալ, թե այդ ինչ ասել է` արթնացող էություն: Դա մի ինչ-որ բան չէ, դա ճշմարտություն է; դա` ապրում է:

    Քեզ ծանոթ է ցանկությունը, ծանոթ է կիրքը, ծանոթ է սեքսը, դու գիտես, թե ինչ է սերը: Բայց եթե փորձես բացատրել դա մանկիկին, ում սեռական ցանկությունը դեռ չի ձևավորվել, նա կասի, որ այդ ամենն անհեթեթություն է, անմտություն: Փորձիր երեք տարեկան երեխային բացատրել, որ դու սիրահարված ես, - ի՞նչ ես կարծում, ի՞նչ աչքերով նա քեզ կնայի: Տրիբուն ձյա, այդ ինչի՞ մասին ես խոսում, - կասի: Կասի. այդ ի՞նչ ախմախություն է` այդ “սերը”…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #214
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ


    Մարմնի մասին հոգալուց հետո ձեր հաջորդ քայլը պետք է դառնա սեփական զգացմունքները կառավարելու ունակությունը: Զգացմունքները` շարժման մեջ գտնվող էներգիաներ են:

    Դուք կարող եք բարձրացնել կամ ցածրացնել այդ էներգիայի թրթիռները, և դրանով ձեր զգացմունքները տեղափոխել տարբեր մակարդակներ:

    Երբ տեղափոխում եք դրանք ցածր մակարդակ, դուք արտադրում եք բացասական զգացմունքներ: Երբ տեղափոխում եք բարձր մակարդակ, - արտադրում եք դրական զգացմունքներ:

    Էներգիան բարձրացնելու կամ առաջ մղելու միջոցներից մեկն է` հաճելի գրգիռ բերող ֆիզիկական վարժություններ կատարելը: Դուք բառացիորեն ուժեղացնում եք ԿԻ էներգիայի թրթիռները, ինչն այն դարձնում է ձեր կողմից արտահայտվող դրական զգացմունք:

    Մեկ այլ միջոց է` խորհրդածումը (մեդիտացիա):

    Շատ հզոր ազդեցություն է գործում ֆիզիկական վարժությունների և խորհրդածման զուգակցումը: Երբ այդ զուգակցումը դառնում է հոգևոր գիտության մասը, դուք անհավանական աճի հնարավորություններ եք ստեղծում:

    Այդ զուգակցման օգտագործոմը հիշեցնում է ձեզ, որ դուք կարող եք կառավարել ինչպես ձեր մարմինը, այնպես էլ ձեր զգացմունքները, - իսկ հետևաբար, ապրել այն, ինչ կընտրեք: Շատերի համար` ըստ էության, մեծամասնության համար, - դա ցնցող վերհիշողություն է:

    Զգացմունքներն այն ապրումներն են, որոնք դուք ընտրում եք, այլ ոչ թե նրանք, որոնց ենթաքրկվում եք: Քչերն են հասկանում դա:

    Ձեր ֆիզիկական կյանքի արտաքին պայմաններն ընդհանուր ոչինչ չպետք է ունենան ձեր հոգևոր կյանքի ներքին պայմանների հետ: Չտանջվելու համար, բոլորովին անհրաժեշտ չէ ցավ չզգալ: Հոգում խաղաղություն ունենալու համար բոլորովին պարտադիր չէ ստրեսների բացակայությունը ձեր կյանքում:

    Իրականում իսկական Վարպետները խաղաղ են նույնիսկ պոռթկումների և կոնֆլիկտների դեմ հանդիման, և ոչ թե այն պատճառով, որ միջոցներ են գտնում խուսափել դրանցից:

    Ներքին հանգստությունն այն է, ինչին ձգտում են բոլոր արարածները, քանզի դա այն է, ինչ նրանք բոլորն իրենցից ներկայացնում են: Եվ դուք պետք է ձգտեք փորձել, թե Ով Եք Դուք Իրականում:

    Ցանկացած արտաքին պայմանների և իրավիճակների առջև դուք կարող եք հասնել այդ ներքին հանգստությանն, ուղղակի հասկանալով, որ դուք` ձեր մարմինը չեք, և ոչինչ նրանից, ինչ տեսնում եք, իրականություն չի:

    Վերհիշեք, որ դուք ապրում եք Տաս Պատրանքների մեջ: Եվ հասկացեք ճշմարտությունն այդ Պատրանքների մասին. դուք ինքներդ եք ստեղծում դրանք, ինչպես նաև դրանցից բխող փոքրիկ պատրանքները, այնպես որ ինքներդ կարող եք որոշել և հայտարարել, դառնալ և իրականացնել, արտահայտել և փորձել այն, թե Ով Եք Դուք Իրականում:

    Ես արդեն շատ անգամ եմ ասել և ասում եմ նորից.

    Ամեն ինչ Կյանքում` նվեր է, և նրա ամբողջ կատարելությունը` կատարյալ գործիք է, նախատեսված նրա համար, որպեսզի կատարյալ հնարավորություններ ստեղծեք կատարյալ արտահայտման համար կատարյալ ձեր մեջ, ձեր տեսքով և ձեր միջոցով:

    Երբ հասկանաք դա, միշտ բարձր կգնահատեք ամեն մի տեղի ունեցած բան: Այսինքն, կսկսեք աճել: Աճը` բարձր գնահատականի հետևանք է: Երբ գնահատում են ինչ-որ բան, այն դառնում է ավելին, քան մինչ այդ էր:

    Բայց դուք ընդունակ կլինեք ոչ միայն ընտրել, իսկ հետևաբար, կառավարել ձեր զգացմունքները ցանկացած իրավիճակների առջև, դուք նմանապես կարող եք անել այդ նախքան իրավիճակների հետ հանդիպելը:

    Այսինքն, դուք կարող եք նախապես որոշել, թե ինչպես շարժման բերել ձեր էներգիան, այսինքն, ինչպիսին կլինի ձեր զգացմունքը, - ի պատասխան ձեր կյանքում ցանկացած նախատեսված իրավիճակի:

    Հասնելով վարպետության այդ մակարդակին, դուք կկարողանաք նաև պատշաճ ընտրություն կատարել ի պատասխան ցանկացած չը-նախատեսված իրավիճակի ձեր կյանքում:

    Այդպիսով, ինքներդ կորոշեք, թե Ով Եք Դուք, համաձայն ձեր կյանքի արտաքին պատրանքների, փոխարենը նրա, որ անեք դա` նրանց հետ կոնֆլիկտների մեջ մտնելով:

    Տվյալ տրիլոգիայի մեջ, որն ընդգրկում է նաև “Զրույցն Աստծո հետ” և “Ընկերությունն Աստծո հետ” գրքերը, ինչպես նաև ամենատարբեր ժամանակներում հայտնաբերված շատ ուրիշ սկզբնաղբյուրներում, - Ես մանրամասնորեն բացատրեցի, թե ինչպես հասնել դրան: Սա ուղղակի հիշեցում է այն մասին, թե ինչ և ինչպես:

    Երբ դուք վերհիշեք, թե ինչպես հոգ տանել ձեր մարմնի մասին և ինչպես կառավարել ձեր զգացմունքները, ուրեմն պատրաստ կլինեք նրան, որպեսզի ձեր հաջորդ քայլը կատարեք դեպի հանդիպումը ձեր ներքին Արարչի հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (29.05.2014)

  8. #215
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19. ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ


    Այժմ դուք նախապատրաստել եք ճանապարհը, և ամենն, ինչ ձեզ մնացել է անել, պատրաստականություն ձեռք բերել ձեր ներքին Արարչի հետ հանդիպելու համար, Աստծո հետ միասնանալու փորձն ապրելու համար:

    Դա կարող է լինել մի հանդիպում, որը դուք կզգաք ֆիզիկապես կամ մտավորապես` կամ երկու տարբերակն էլ: Կարող է պատահել, որ ուրախությունից կհեկեկաք, կդողաք հուզմունքից, կցնցվեք էքստազի մեջ: Կամ էլ մի սքանչելի օր ձեզ կհամակի խաղաղ գիտակցությունը, որ այժմ ամեն ինչ գիտեք:

    Գիտեք Պատրանքի և Իրականության մասին:

    Գիտեք ձեր Եսի և ձեր Աստծո մասին:

    Հասկանում եք Միասնությունը և Միասնության անհատացումը:

    Այդ ամենը դուք հասկանում եք:

    Իմացության այդ զգացումը կարող է մնալ ձեզ հետ, իսկ կարող է նաև գալ ու անցնել: Եթե այն մնա, հարկավոր չէ տրվել բերկրանքին, և պետք չէ ընկճվել, եթե այն անցնի: Ուղղակի նշեք դա և հետո ընտրեք, թե ինչ եք ցանկանում փորձել հետո:

    Հայտնի է, որ նույնիսկ Վարպետները ժամանակ առ ժամանակ ընտրում են չապրել իրենց վարպետությունը` երբեմն հանուն նորից դեպի վարպետությունն արթնացման ուրախության, իսկ երբեմն նրա համար, որպեսզի արթնացնեն ուրիշներին: Ահա թե ինչու Վարպետների հետ երբեմն տեղի են ունենում բաներ, որոնք, ըստ ձեր դատողության, չպետք է կամ չէին կարող կատարվել, եթե նրանք “իսկական Վարպետներ” լինեին:

    Այդ պատճառով մի՛ դատեք, որ չդատվեք: Չէ՞ որ դուք կարող եք հանդիպել ձեր Վարպետին հենց այդ օրը` փողոցում առևտուր անող տիկնոջ տեսքով կամ զբոսայգում մարդկանց թալանող ավազակի տեսքով, այլ ոչ միայն սարի գագաթին նստած գուրույի տեսքով: Իրականում վերջինը շատ հազվադեպ է պատահում: Վարպետին, որը հայտնվում է որպես Վարպետ, հազվադեպ են ճանաչում, սովորաբար նրան դիմադրություն են ցուցաբերում: Բայց Վարպետը, ով հայտնվել է որպես ձեզանից մեկը և ապրում է ձեր մեջ, հաճախ հենց այն Վարպետն է, ում ազդեցությունն առավել մեծ է լինելու:

    Այնպես որ միշտ պատրաստ եղեք, չէ՞ որ դուք չգիտեք, թե որ օրը և որ ժամին է ձեր Վարպետը գալու: Կարող է պատահել, որ նրա վարքը ձեզ անհանդուրժելի թվա, նա կարող է չենթարկվել ձեր սուրբ օրենքներին և ձեր հասարակության սովորույթներին, և նրան կսկսեն հետապնդել:

    Բայց հետագայում դուք կփորձեք վերհիշել նրա ասած ամեն մի խոսք:


    * * *


    Բավական է հասնեք վարպետության կամ գոնե ժամանակ առ ժամանակ բարձրանաք այդ մակարդակի վրա, ձեր հասարակարգը նույնպես կարող է սովորել ձեզ դատել, պարսավել և հետապնդել:
    Ուրիշները կսկսեն վախենալ ձեզանից, նրանց կսկսի անհանգստացնել, որ դուք գիտեք ինչ-որ այնպիսի բան, ինչին իրենք տեղյակ չեն, կամ որ դուք կասկածի եք ենթարկում ինչ-որ բան, ինչը, ինչպես իրենք են կարծում, գիտեն: Իսկ հենց վախն է, որ հսկումը դարձնում է պարսավանք, իսկ պարսավանքը` զայրույթ:

    Դա այն է, ինչ Ես արդեն ասել եմ ձեզ: Զայրույթը` արտահայտված վախն է:

    Ուրիշների վախը կլինի նրանց Պատրանքի մասն այն բանի վերաբերյալ, թե ով են իրենք և ով եք դուք: Այդ պատճառով ձեր միջի Վարպետը կների նրանց, հասկանալով, որ նրանք չգիտեն, թե ինչ են անում:

    Ահա ձեր մեջ Աստվածայինի արտահայտման և փորձարկման բանալին:

    ՆԵՐՈՒՄ:

    Դուք չեք տեսնի Աստվածայինը ձեր մեջ, քանի դեռ չեք ներել ուրիշներին այն, ինչն, ըստ ձեր համոզմունքի, անաստվածային է: Նաև չեք կարող նկատել Աստվածայինն ուրիշի մեջ էլ, մինչև չանեք այդ:

    Ներումը լայնեցնում է ընկալումը:

    Երբ դուք ներեք ձեզ այն, ինչ դուք և ուրիշները չեք, կհայտնաբերեք, թե իրականում դուք և ուրիշներն ով եք: Այդ պահին կհասկանաք, որ ներումն ինքը մի ինչ-որ անհրաժեշտ բան չէ: Քանզի` ո՞վ և ու՞մ է ներում: Եվ ինչի՞ համար:

    Մենք Բոլորս Մեկ Ենք:

    Դրանում է մեծ հանգստությունն ու մեծ սփոփանքը: Իմ խաղաղությունը Ես փոխանցում եմ ձեզ: Խաղաղություն ձեզ:

    Ներումը` ուղղակի հոգու լեզվով ասված ևս մեկ խոսք է հանգստությունը սահմանելու համար:

    Դա այն է, ինչը դուք սկսում եք հասկանալ իր ամբողջ խորությամբ, երբ արթնանում եք ձեր կարծեցյալ իրականության քնից:

    Արթնացումը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր պահ, և կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ: Այդ պատճառով հարգանքով վերաբերվեք ամեն մարդու և ամեն պահի հետ, չէ՞ որ ձեր ազատագրման պահը, հնարավոր է, արդեն ձեր կողքին է: Դա կլինի ձեր`Պատրանքներից ազատվելու պահը, պահ, երբ դուք կկարողանաք լինել Պատրանքների հետ, բայց ոչ նրանց մեջ:

    Ձեր կյանքում ոչ թե մեկ նման պահ կլինի: Ըստ էության, ձեր կյանքը ստեղծված է նրա համար, որպեսզի ձեզ հենց այդպիսի պահեր բերի:

    Դրանք ձեր երանության պահերն են, երբ մաքրությունն ու իմաստությունը, սերը և հասկացումը, ղեկավարումը և բուն էության մեջ ներթափանցումը գալիս են դեպի ձեզ կամ ձեր միջոցով դեպի ուրիշները:

    Երանության այդ պահերն ընդմիշտ փոխում են ձեր կյանքը, իսկ հաճախ նաև ուրիշների կյանքերը:

    Երանության հենց այդպիսի մի պահ է ձեզ բերել դեպի այս գիրքը: Հենց այդ պատճառով դուք կարողացաք ստանալ և խորինս հասկանալ այս հաղորդումը:

    Որոշակի կերպով սա` հանդիպում է Արարչի հետ:

    Այն կայացավ շնորհիվ ձեր պատրաստ լինելու, ձեր բաց լինելու, շնորհիվ ներելու և սիրելու ձեր ունակության: Դուք սիրում եք ձեզ, սիրում եք ուրիշներին և սիրում եք Կյանքը:

    Եվ` այո, - սիրում եք Ինձ:

    Սերը դեպի Աստված` Աստծոն դեպի ձեզ է բերել: Սերը դեպի ձեզ` ձեզ բերել է դեպի ձեր “Ես”-ի այն մասի գիտակցմանը, որը կա Աստված և, հավանաբար, գիտի, որ Աստված գալիս է ոչ թե դեպի ձեզ, այլ գալիս է ձեր միջով: Չէ՞ որ Աստված երբեք ձեզանից առանձին չի եղել, այլ եղել է ձեր մասը:

    Արարիչն անջատված չի Իր ստեղծածից: Սիրողն առանձին չի նրանից, ում սիրում է: Դա սիրո բնույթը չէ, դա Աստծո բնույթը չէ:

    Ինչպես նաև ձեր բնույթն էլ չէ: Դուք անջատված չեք ոչինչից և ոչ ոգուց, և ամենաքիչը` Աստծոց:

    Դուք գիտեիք դա ամենասկզբից: Դուք միշտ հասկանում էիք դա: Այժմ, վերջապես, դուք ձեզ թույլ տվեցիք փորձել դա, ստանալ երանության իսկական ակնթարթ` միասնացած լինել Աստծո հետ:


    * * *

    Ինչի՞ է նման այդպիսի միասնության վիճակը: Եթե դուք հասել եք նման ապրումների, ուրեմն արդեն գիտեք պատասխանը: Եթե կապ եք հաստատում ընդամենը մի պահ` խորհրդածման ժամանակ, դուք արդեն գիտեք պատասխանը: Եթե ֆիզիկական ապրումների զարմանալի վերելք եք զգում` դուք արդեն գիտեք պատասխանը:

    Աստծո հետ միացման վիճակում դուք ժամանակավորապես կկորցնեք ձեր անհատականության զգացումը: Բայց դա տեղի կունենա առանց որևէ կորստի զգացման, քանզի դուք կգիտենաք, որ ուղղակի ձեր իսկական էությունն եք իրականացնում: Բառի բուն իմաստով դուք այն իրական եք դարձնում:

    Ձեզ անարտահայտելի երանություն կհամակի, էքստազի մի առանձնահատուկ վիճակ: Դուք կզգաք ձեզ ամբողջովին կուլ գնացած սիրոն, միասնություն կզգաք ամեն ինչում: Եվ այլևս երբեք դրանից ավելի քիչ ոչնչով չեք բավարարվի:

    Նրանք, ովքեր ապրել են դա, աշխարհ են վերադառնում որպես այլ մարդ: Նրանք հայտնաբերում են, որ սիրահարված են ամենին, ինչ իրենց աչքն է ընկնում: Սուրբ Միասնության զարմանալի պահերին նրանք Միասնություն են զգում բոլոր մարդկանց հետ և Տիեզերքում ամեն ինչի հետ:

    Այդ և ուրիշ փոփոխություններ կարող են պահպանվել մի քանի ժամ կամ մի քանի օր, մի քանի ամիս կամ մի քանի տարի` կամ ամբողջ կյանքի ընթանքում: Դա անհատական ընտրություն է: Եթե ապրումները չվերսկսել, նրանք ինքստինքյան կխամրեն: Ինչպես լույսի պայծառությունն է խամրում նրա աղբյուրից հեռանալուն համապատասխան, այնպես էլ Միասնության երանությունն է խամրում այնքան ավելի ուժեղ, որքան ավելի դուք հեռանում եք նրանից:

    Լույսի մեջ մնալու համար անհրաժեշտ է նրան մոտ գտնվել: Երանության վիճակի մեջ մնալու համար էլ նույն բանն է անհրաժեշտ:

    Ահա թե ինչու, երբ դուք ապրում եք ներկայիս ձեր Պատրանքներով, ձեզ պետք է անել հնարավոր ամեն ինչ` խորհրդածել, ֆիզիկական վարժություններ կատարել, աղոթել, կարդալ, գրել, ամեն հնարավոր պահին երաժշտություն լսել, - որպեսզի օրեցօր պայծառացնեք ձեր գիտակցումը:

    Այդ ժամանակ դուք կհայտնվեք Ամենաբարձրյալի սուրբ տեղում: Եվ կզգաք, որ բարձունքում եք, ձեր մտքերը ձեր և ուրիշների մասին, Կյանքում ամեն ինչի մասին, նույնպես կվեհանան:

    Այդժամ դուք սկսկեք արարել: Այնպիսի ներդրում կկատարեք Կյանքի մեջ, ինչպիսին երբեք չեք արել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #216
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20. ԱՐԱՐՉԻ ՈՒՂԵՐՁԸ


    Ձեր ներսում Արարչի հետ հանդիպելուց հետո դուք կհիշեք Արարաչի ուղերձը, որովհետև դա ձեր սեփական սրտի ուղերձն է:

    Այն ոչինչով չի տարբերվում ուղերձից, որն ամեն անգամ երգում է ձեր սիրտը, երբ դուք սիրով նայում եք ուրիշ մարդու աչքերի մեջ: Այն ոչինչով չի տարբերվում ուղերձից, որը գոչում է ձեր սիրտը, երբ դուք տեսնում եք ուրիշ մարդու տառապանքները:

    Դա ուղերձ է, որը դուք բերում եք աշխարհին և որի հետ մնում եք աշխարհում, երբ ձեր իսկական “Ես”-ն եք դառնում:

    Դա ուղերձ է, որը Ես թողնում եմ ձեզ հիմա, որպեսզի դուք վերհիշեք այն և կիսեք բոլոր նրանց հետ, ում հետ առընչվում է ձեր կյանքը:

    Եղեք լավը և բարի ուրիշների հանդեպ:

    Եղեք լավը և բարի նաև ինքներդ ձեր հանդեպ:

    Հասկացեք, որ մեկը` չի բացառում մյուսը:

    Եղեք մեծահոգի ուրիշների հանդեպ, կիսվեք նրանց հետ:

    Եղեք մեծահոգի նաև ինքներդ ձեր հանդեպ:

    Գիտեցեք, որ միայն կիսվելով ձեզ հետ, կարող եք կիսվել ուրիշների հետ էլ: Չէ՞ որ դուք չեք կարող ուրիշին տալ այն, ինչ ինքներդ չունեք:

    Արդար և ազնիվ եղեք ուրիշների հանդեպ:

    Արդար և ազնիվ եղեք նաև ինքներդ ձեր հանդեպ:

    Եթե հավատարիմ լինես սեփական “Ես”-իդ և հետևես նրան, ինչպես գիշերն է հետևում ցերեկվան, կդադարես ստել ում էլ որ լինի:

    Հիշեք, որ ուրիշին չդավաճանելու համար դավաճանելով ձեզ, դուք միևնույն է դավաճանություն եք գործում: Եվ դա դավաճանություններից մեծագույնն է:

    Միշտ հիշեք, որ սերը` ազատություն է: Սերը սահմանելու համար այլ խոսքեր պետք չեն: Այն հասկանալու համար ուրիշ մտքեր պետք չեն: Այն արտահայտելու համար ուրիշ գործողություններ պետք չեն:

    Սերը սահմանելու համար ձեր մշտական որոնումներն ավարտվել են: Այժմ կարող է մեկ հարց ծագել միայն. կարո՞ղ եք դուք արդյոք սիրո այդ նվերը բերել ձեզ և ուրիշներին, նույնիսկ երբ Ես բերում եմ այն ձեզ:

    Ազատություն արտահայտող ցանկացած համաձայնություն, որոշում կամ ընտրություն, արտահայտում են Աստծոն: Չէ՞ որ Աստված` ազատություն է, իսկ ազատությունը` արտահայտված սեր:

    Միշտ հիշեք, որ ձեր աշխարհը` Պատրանքների աշխարհ է, որ ամենն, ինչ տեսնում եք, իրականություն չի և որ կարող եք օգտագործել պատրանքը, որպեսզի Վերջնական Իրականության մեծ ապրումը ստանաք: Ըստ էության դա այն է, հանուն ինչի դուք այստեղ եք գալիս:

    Դուք ապրում եք երազանքով, որն ինքներդ եք ստեղծել: Թող նույնիսկ այն ամբողջ մի կյանքի երազանք լինի, չէ՞ որ հենց այդ էլ այն կա:

    Ապրում եք երազանքով աշխարհի մասին, որտեղ երբեք չի հերքվի Աստված և Աստվածուհին ձեր մեջ և որտեղ այլևս երբեք չեք հերքի Աստծոն և Աստվածուհուն ուրիշների մեջ: Թող ձեր ողջույնը մեկմեկու, այժմ և հավիտեանս, դառնա. Namaste.

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ ցանկացած հարցի պատասխանը, յուրաքանչյուր իրավիճակի հանդեպ ռեակցիան և յուրաքանչյուր պահի համար ապրումը` կլինի սերը:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ ինքը Կյանքը և այն, ինչի հենարանն է Կյանքը, կլինի մեծագույն արժեքը, կունենա ամենամեծ հարգանքը և կգտնի ամենավառ արտահայտումը:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ ազատությունը կդառնա Կյանքի մեծագույն արտահայտումը, որտեղ մարդ, ով պնդում է, որ սիրում է ուրիշին, չի ձգտի սահմանափակել նրան և որտեղ բոլորին կթույլատրվի լիովին և ազնվորեն արտահայտել սեփական գոյության երանությունը:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ բոլորին ապահովված կլինեն հավասար հնարավորություններ, որտեղ բոլորը կունենան հավասար միջոցներ և հավասար արժանապատվություն, այնպես որ բոլորը կկարողանան արտահայտել Կյանքի, որպես անհամեմատելի հրաշքի հավասարությունը բոլորի համար:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ ոչ ոք այլևս չի դատի, որտեղ երբեք սիրո համար պայմաններ չեն դրվի, և որտեղ վախն այլևս երբեք հարգանք արտահայտելու միջոց չի լինի:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ տարբերությունը երբեք չի բերի բաժանման, անհատականությունը երբեք չի բերի առանձնացվածության և Ամբողջի մեծությունը կարտահայտվի նրա մասերի մեծության մեջ:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ ոչինչի կարիք չի լինի, որտեղ բավարար կլինի ամենն, ինչով կարելի է կիսվել, որպեսզի գիտակցես դա և ստեղծես, և որտեղ ամեն մի գործողություն կհաստատի դա:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ այլևս երբեք չի արհամարհվի տառապանքը, որտեղ այլևս երբեք անհանդուրժողականություն չի արտահայտվի և որտեղ այլևս երբեք ատելություն չի ապրվի:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ էգոն մի կողմ կնետվի, որտեղ Առավելությունը լուծարքի կենթարկվի և որտեղ Անտեղյակությունը կբացառվի յուրաքանչյուր մարդու իրականությունից, կհասցվի Պատրանքի, ինչ էլ այն իրականում կա:

    Երազանքով աշխարհի մասին, որտեղ սխալները չեն տանի դեպի անպատվություն, զղջումը չի տանի մեղքի զգացմանը, իսկ Վճիռը` Պարսավանքի:

    Երազեք այդ ամենի մասին, և ոչ միայն դրա:

    Դուք ընտրու՞մ եք դա:

    Ուրեմն իրականացրեք ձեր երազանքը:

    Ձեր երազանքի ուժով դրեք վերջը ձեր իրականության սարսափների:

    Դուք կարող եք ընտրել դա:

    Կամ էլ` կարող եք ընտրել Պատրանքը:

    Ես արդեն ասել եմ ձեզ, օգտագործելով պոետների, առաջնորդների և փիլիսոփաների խոսքերը. կան մարդիկ, ովքեր տեսնում են իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան, և հարցնում են “Ինչու՞”, իսկ կան մարդիկ, ովքեր երազում են այնպիսի բաների մասին, որոնք երբեք չեն եղել, և ասում են. “Իսկ ինչու՞ ոչ”:

    Իսկ ի՞նչ կասեք դուք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #217
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջը ի՞նչ պարզվեց: Նիլ Դոնալդ Ուոլշին եթե մուտքի իրավունք տամ իմ սիրտ, երկնային արքայության մուտքի իրավունք կստանա՞մ, թե՞ չէ:
    Գործ չունես

  11. #218
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործ չունես
    հովարսն ա եկեեեեեեել… պահ, պահ պահ… էս ու՞մ եմ տեսնում…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.05.2014)

  13. #219
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործ չունես
    Բարի վերադարձ!!!
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.05.2014), Արէա (23.05.2014)

  15. #220
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21. ՕԳՏՎԵՔ ԵՐԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԹԱՐԹԻՑ


    Այժմ եկել է որոշում ընդունելու ժամանակը: Ժամանակն է ընտրություն կատարել: Դուք կանգնած եք` ինչպես և ամբողջ մարդկությունը, - խաչմերուկին:

    Ամենամոտակա ժամանակներս ձեզ հարկ կինի որոշել, թե ինչպիսին եք ցանկանում տեսնել կյանքը ձեր մոլորակի վրա` կամ ցանկանու՞մ եք ընդհանրապես ապրել ձեր մոլորակի վրա:

    Ձեզ հարկ կլինի որոշել, շարունակե՞լ արդյոք ապրել ձեր ստեղծած Պատրանքի մեջ այնպես, ասես այն իրականություն լինի: Թե՞ դրա փոխարեն կորոշեք հեռանալ Պատրանքից, տեսնել այն որպես պատրանք և օգտագործել Պատրանքը, որպեսզի փորձեք ապրել դրախտը Երկրի վրա և Վերջնական Իրականությունը նրա, Ով Իրոք Դուք Կաք:

    Ահա Իմ ուղերձն աշխարհին.

    Դուք կարող եք քաղաքակրթության նոր ձև ստեղծել:

    Դուք կարող եք գտնել նոր աշխարհ:

    Ընտրությունը ձերն է:

    Պահը շատ մոտ է:

    Դա ձեր երանության պահն է: օգտագործեք այդ պահը:

    Օգտվեք այդ օրից:

    Արթնանալով, սկսեք ձեզ տեսնել որպես նա, Ով Դուք Կաք Իրականում, գովերգելով ամենն, ինչ երբևիցէ եղել եք, և ամենն, ինչ դառնում եք հիմա: Երանության այս պահը սկսեք որոշումով` դառնալ ավելին, քան երբևիցէ եղել եք, ավելին, քան երբևիցէ երազել եք լինել, հասնել ավելիին, քան ձեզ երբևիցէ հաջողվել է հասնել: Հիշեք, ձեր համար անհասանելի ոչինչ չկա:

    Տեսեք ձեզ որպես լույս, որն իրականում պետք է լուսավորի աշխարհը: Ընդունեք, որ ի վիճակի եք այն դառնալ: Հայտարարեք այդ մասին ձեր սրտին, իսկ հետո, ձեր սրտի միջից, բոլորին: Թող ձեր գործողությունները ձեր հայտարարությունը դառնան: Լցրեք ձեր աշխարհը սիրով:

    Գիտեցեք, որ դուք` փրկիչ եք, ում սպասում են բոլորը, որ եկել եք փրկելու յուրաքանչյուրին, ում կյանքի հետ կառընչվեք, ամեն մտքից, որը հերքում է այն, թե ով են նրանք, և հերքում է Աստծո հետ նրանց հավերժական միասնության երանությունը:

    Գիտեցեք, որ դուք մտնում եք սենյակ, որպեսզի ապաքինեք սենյակը:

    Դուք մտնում եք տարածություն, որպեսզի ապաքինեք տարածությունը:

    Ձեր այստեղ գտնվելու այլ պատճառներ գոյություն չունեն:

    Դուք ճամփորդություն եք կատարում դեպի վարպետություն, և արդեն եկել է առաջ ընթանալու ժամանակը:

    Օգտվեք սուրբ ակնթարթից:

    Դա Իմ ուղերձն է, իսկ ահա նաև.

    Աշխարհի մեջ եղեք, մի արհամարհեք այն: Հոգևորը չպետք է հավեժ թաքնվի քարանձավում:

    Եղեք ձեր աշխարհի մեջ, բայց մի պատկանեք նրան:

    Ապրեք Պատրանքի հետ, բայց ոչ նրա մեջ: Բայց մի հրաժարվեք նրանից, մի հեռացեք աշխարհից: Այդ կերպ դուք չեք կարողանա ավելի լավ աշխարհ ստեղծել, չեք կարողանա փորձարկել ձեր մեծագույն մասը:

    Հիշեք, որ աշխարհը ստեղծվել է ձեր համար, որպեսզի դուք ունենաք կոնտեքստ, որի մեջ կարելի է փորձել ձեզ որպես նա, Ով Դուք Կաք Իրականում:

    Եկել է ժամանակն անել այդ:

    Եթե դուք շարունակեք արհամարհել այս աշխարհը, թույլատրել նրան գնալ իր ճանապարհով այն ժամանակ, երբ դուք գնում եք ձերով, խորասուզված միայն ձեր ամենօրյա ապրումների մեջ և չափազանց փոքրիկ դեր խաղալով ձեր շուրջ ավելի մեծ մաշտաբի ապրումներ վերա-ստեղծելու փորձերում, - ձեր ստեղծած աշխարհը շուտով կարող է դադարել գոյատևել:

    Նայեք աշխարհին, որ ձեր շուրջն է: Զգացեք ձեր կրքոտությունը: Թող այն հուշի ձեզ, թե ձեզ շրջապատող աշխարհի ո՛ր մասն եք ցանկանում վերա-ստեղծել նորից: Դրանից հետո օգտագործեք ձեզ տրված գործիքները, որպեսզի սկսեք այդ վերա-ստեղծումը: Օգտագործեք ձեր հասարակության գործիքները. կրոնի, կրթության, քաղաքականության, էկոնոմիկայի և հոգևոր գործիքները: Այդ գործիքների օգնությամբ կարող եք հայտարարել այն մասին, թե Ով Եք Դուք:

    Մի մտածեք, թե հոգևորն ու քաղաքականությունն անհամատեղելի են: Քաղաքականությունը` արտահայտված հոգևորն է:

    Մի մտածեք, թե էկոնոմիկան ընդհանուր ոչինչ չունի հոգևորի հետ: Ձեր էկոնոմիկան քողազրկում է ձեր հոգևորին:

    Մի մտածեք, թե կրթությունն ու հոգևորը կարող են կամ պետք է առանձին լինեն: Չէ որ այն, ինչի մասին դուք սովորեցնում եք, - այն է, ինչ դուք կաք, և եթե դա հոգևորը չէ, ուրեմն ի՞նչ է այդ ժամանակ հոգևորը:

    Եվ մի պատկերացրեք, թե կրոնն ու հոգևորը նույն բանը չէ: Հոգևորն այն է, ինչ կանգնած է մարմնի, մտքի և հոգու միջև: Բոլոր իսկական կրոնները նույնպես կառուցում են կամուրջ, այլ ոչ թե պատ:

    Այնպես որ, կամուրջների շինարար եղեք: Վերացրեք կրոնների, մշակույթների, ռասաների և պետությունների միջև առաջացած տարաձայնությունները: Համախմբեք այն, ինչ մասնատված է:

    Հարգեք ձեր տունը Տիեզերքում և լավ կառավարիչ եղեք: Պաշտպանեք այն, ինչ շրջապատում է ձեզ, պահպանեք այն: Վերանորոգեք ձեր ռեսուրսներն ու կիսվեք նրանցով:

    Փառաբանեք ձեր Աստծոն, փառաբանելով մեկմեկու: Տեսեք Աստծոն ամեն մեկի մեջ և օգնեք յուրաքանչյուրին իր մեջ տեսնել Աստծոն:

    Ընդմիշտ վերջ տվեք բաժանվածությանն ու հակամարտությանը, մրցակցությանն ու կռիվներին, պատերազմներին և սպանություններին: Վերջացրեք դրանք: Դրեք դրանց վերջը: Բոլոր քաղաքակրթված հասարակությունները վերջիվերջո անում են այդ:

    Դա Իմ ուղերձն է, իսկ ահա նաև.

    Եթե դուք իրոք ցանկանում եք փորձարկել աշխարհներից լավագույնը, ինչպիսին ի վիճակի է պատկերացնել ձեր երևակայությունը, դուք պետք է սիրեք, չդնելով որևէ պայմաններ, ազատորեն կիսվել ամենով, ինչ ունեք, շփվել անկաշկանդ ու բաց, ստեղծագործել համատեղ: Չեն կարող լինել ոչ մի գաղտնի ծրագրեր, ոչ մի սահմանափակումներ սիրո մեջ, ոչ մի լռության մատնված բաներ:

    Դուք պետք է որոշեք, որ բոլորդ իրոք Մեկ Եք, որ այն, ինչ լավ է ուրիշի համար, լավ է ձեր համար, իսկ ինչ վատ է ուրիշի համար, վատ է ձեր համար, որ այն, ինչ դուք անում եք ուրիշի համար, անում եք ձեր համար, իսկ ինչ չեք անում ուրիշի համար, չեք անում նաև ձեր համար:

    Կարո՞ղ եք արդյոք դուք վարվել այդ կերպ: Ի վիճակի՞ են արդյոք մարդիկ այդպիսի վեհության:

    Այո: Ես ձեզ ասում եմ ձեզ այո՛, այո՛ և հազար անգամ այո՛:

    Եվ մի անհանգստացեք, որ կմնա ոչ բավարար այն, “ինչ դուք չեք”, որպեսզի ստեղծվի կոնտեքստուալ դաշտ, որտեղ կարողանայիք փորձել, թե Ով Եք Դուք Իրականում: Ձեր կոնտեքստուալ դաշտը` ամբողջ Տիեզերքն է: Ինչպես նաև ձեր ամբողջ հիշողությունը:

    Նրանք, ովքեր ավելի մեծ են և ավելի իմաստուն, հաճախ հրահրում են հուշարձաններ կանգնեցնել, նշանակել հատուկ օրեր և ստեղծել հանդիսավոր արարողություններ ձեր անցյալը` ձեր պատերազմները, մարդկանց մասսայական ոչնչացումները և ան-փառունակ պահերը նշելու համար:

    Դուք կարող եք հարցնել, ինչու՞ նշել դա: Ինչու՞ հետևից քարշ տալ անցյալը: Եվ նույն մեծերը կպատասխանեն. “Որպեսզի չմոռանանք”:

    Նրանց խորհուրդներում ավելի շատ իմաստ կա, քան դուք կարծում եք, որովհետև, հիշողության մեջ ստեղծելով կոնտեքստուալ դաշտ, դուք մի կողմ եք վանում անհրաժեշտությունն` անել դա ներկա պահին: Դուք սրտանց կարող եք ասել “Այլևս երբեք”, նկատի ունենալով հենց այդ: Հայտարարելով այդ, դուք օգտագործում եք ձեր ան-փառունակ պահերը, որպեսզի փառքի պահեր ստեղծեք:

    Կարո՞ղ է ձեր ցեղը նման հայտարարություն անել: Կարո՞ղ է արդյոք մարդկությունը հիշել, թե ինչպես էր արվում դա` Աստծո կերպն ու նմանությունն արտացոլվում են ամեն մտքի, խոսքի և արարքի մեջ: Ի վիճակի՞ եք դուք արդյոք այդպիսի վեհության:

    Այո: Ես ասում եմ ձեզ այո՛, և այո՛, և հազար անգամ այո՛:

    Հենց այդպիսին դուք պետք է լինեիք, հենց այդպիսին էր մտածված կյանքը, քանի դեռ դուք չէիք կորել Պատրանքների մեջ:

    Դեռևս ուշ չէ: Ոչ, բոլորովին ուշ չէ:

    Ձեր հրաշալիության մեջ դուք կարող եք անել այդ, դուք կարող եք լինել այդ:

    Դուք կարող եք լինել սեր:

    Գիտեցեք, որ Ես ամբողջովին ձեր հետ եմ: Ներկա զրույցը հասավ իր ավարտին, բայց մեր համագործակցությունը, մեր համա-արարումը, մեր միասնությունը երբեք չի ավարտվի:

    Դուք միշտ կզրուցեք Աստծո հետ, միշտ կվայելեք ընկերությունն Աստծո հետ Աստծո հետ միասնացման մեջ:

    Ես ձեր հետ կլինեմ միշտ, մինչև ժամանակների վերջը: Ես երբեք չեմ կարող ձեր հետ չլինել, որովհետև Ես` դուք եմ, իսկ դուք` Ես: Դա է ճշմարտությունը, իսկ մնացած ամեն ինչ` Պատրանք է:

    Այնպես որ ճանապարհ ընկիր, Իմ ընկեր, ճանապարհ ընկիր: Աշխարհը ցանկանում է ուղերձ լսել քեզանից իր փրկության մասին:

    Այդ ուղերձը` ձեր կյանքն է, ապրեք այն:

    Դուք` մարգարեներ եք, ու ժամանակը հասել է: Չէ՞ որ ձեր այսօրվա կյանքի մասին ձեր ցուցադրած ճշմարտությունը` բացարձակ նախագուշակումն է նրա, ինչը ձեր կյանքի ճշմարտությունը կլինի վաղը: Դա իրոք որ ձեզ մարգարեներ է դարձնում:

    Ձեր աշխարհը կփոխվի, որովհետև դուք որոշել եք փոխել այն: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան ապաքինող է ձեր աշխատանքը, և այն կշարունակվի ապագայում:

    Այս ամենը ճշմարիտ է, որովհետև դուք ընտրեցիք` Ինձ հետ ձեր միասնության հրաշքին թույլ տալ արտահայտվել ձեր մեջ, ձեր տեսքով և ձեր միջոցով: Ընտրեցեք դա ավելի հաճախ, և հանգստություն բերեք Իմ աշխարհ:

    Դարձեք Իմ հանգստի գործիքը:

    Այնտեղ, որտեղ ատելություն է, սփռեք սեր;

    Այնտեղ, որտեղ վիրավորանք, սփռեք ներում;

    Այնտեղ, որտեղ կասկած է, սփռեք հավատ;

    Այնտեղ, որտեղ վհատություն, սփռեք հույս;

    Այնտեղ, որտեղ տխրություն է, սփռեք ուրախություն;

    Այնտեղ, որտեղ մութ է, սփռեք լույս:

    Ձգտեք ոչ այնքան սփոփանք ստանալ, որքան սփոփել;

    Ոչ այնքան հասկանալի լինել, որքան հասկանալ;

    Ոչ այնքան սիրելի լինել, որքան սիրել
    :

    Չէ՞ որ սերն այն է, Ով Դուք Կաք և ով միշտ պետք է լինեք:

    Դուք փնտրում եք ճշմարտություն, որը կօգնի ձեզ ապրել ձեր կյանքը, և Ես տալիս եմ այն ձեզ, տալիս եմ այն նորից:

    Եղեք սեր, Իմ Սիրելիներ:

    Եղեք սեր, և ձեր երկար ճամփորդությունը դեպի Վարպետություն կավարտվի, նույնիսկ, եթե ձեր նոր ճամփորդությունն ուրիշներին դեպի Վարպետությունը բերելու համար` դեռ նոր է սկսվում: Չէ՞ որ սերը` ամենն է, ինչ դուք կաք, ամենն է, ինչ Ես կամ, և ամենն է, ինչ Մենք երբևիցէ մտադրվել ենք լինել:

    Ուրեմն եղե՛ք այն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #221
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԵՐՋԱԲԱՆ


    Այս զարմանալի զրույցը նվիրված էր շատ որոշիչ հարցերի, որ ծագել էին Աստծո և Կյանքի մասին: Այն զարմանալի գիտակցում դարձավ: Այն թույլ տվեց ճշգրիտ և հստակ տերմիններով արտահայտել այն, թե Ով Եմ Ես Իրականում:

    Ես.

    Այն Եմ, Ինչ Ոչինչի Կարիք Չունի:

    Կամ ուղղակի Այն, Ինչ Կա:

    Կամ, ավելի հասարակ, Սա:

    Դա Գոյի վերջնական ձևակերպումն է:

    Ես Սա Եմ:

    Հետաքրքիր է, որ բոլոր իսկական Վարպետների ասույթները հենց դրան են բերում: Ես ուղղակի երբեք չեմ հասկացել այդ:

    Հիմա հասկանում եմ:

    Երբ մի բան անհասկանալի է դառնում, երբ կյանքը ձեզ տարակուսանքի է հասցնում, - ամենն, ինչ ձեզ հարկավոր է անել, խիզախորեն դիմավորել այն, ինչ տեսնում եք, և ասել. “Ես Սա Եմ”:

    Ամբողջ տարակուսանքն իսկույն անցնում է: Ցանկացած ցասում և վրդովմունք հօդս է ցնդում: Յուրաքանչյուր խախտում և խզում անհետանում են: Ամենը, ինչ մնում է, - դուք եք և սերը, իսկ դա միևնույն բանն է:

    Ամբողջական գիտակցման այդպիսի վիճակում որոշումներն ինքստինքյան են գալիս: Իրականում մեծագույն որոշումն է` գիտակցել, որ խնդիր գոյություն չունի:

    Աստծո աչքերում ոչ մի բան խնդիր չի:

    Իսկ դուք նայում եք հենց Աստծո աչքերով: Ուղղակի այդ մասին չգիտեք: Մինչև իմանաք: Իսկ իմանալով, կգոչեք. Ես կույր էի, բայց հիմա տեսնում եմ:

    Եվ դա իրոք երանություն է: Դա երանության պահերից մեկն է` Աստվածայինը գիտակցելու պահը, - որը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ:

    Ես հավատում եմ, որ այդպիսի պահերը` պրոցեսի մասերն են: Այն պրոցեսի, որը ես անվանեցի վերհիշողություն: (Ուրիշներն այն կոչում են բարեշրջում: ) Պրոցեսի, որին ենթակա ենք մենք բոլորս:

    Ինչպե՞ս է այն աշխատում:

    Սկզբում մենք գիտակցում ենք Աստվածայինը նրանում, ինչը շրջապատում է մեզ: Հետո գիտակցում ենք այն Աստվածայինը, որը կա մեր մեջ: Եվ, վերջապես, գիտակցում ենք, որ Աստվածային է ամեն ինչ և գոյություն չունի ուրիշ ոչինչ:

    Դա մեր արթնացման պահն է:

    Իսկ արթնանալով, մենք ցանկանում ենք արթնացնել մյուսներին: Դա լրիվ բնական է: Դա այն է, ինչ հետևում է մեր արթնացմանը: Դա այն է, ինչը մեզ թույլ է տալիս գործել, ինչը մեզ թույլ է տալես փորձել, թե Ով Ենք Մենք Իրականում:

    Մենք պետք է աշխարհում հնարավորություններ փնտրենք այդ անելու համար: Մեզանից ոմանք կստեղծեն այդ հնարավորություննները:

    Ես համոզված եմ, որ եթե մենք բոլորս համախմբվենք այդ արարման մեջ, նրա ուժը նշանակալիորեն ավելի մեծ կլինի: Հենց այդ մասին է ասվում հետևյալ խոսքերում. Որտեղ երկուսը կամ երեքը հավաքվել են հանուն Իմ անվան...

    Մենք բավական ուժ ունենք, որպեսզի փոխենք աշխարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.06.2014)

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •