Կարճատև կյանքիս ընթացքում, հավատքս մի քանի անգամ փոխել եմ: Մանկության տարիներիս, ուզում էի հավատցյալ դառնայի, հիսունականներից: Մեր շենքում ապրող մի քանի ընտանիք հավատացյալ կար, հիսունականներից: Երբեմն մեր տուն հյուր էին, գալիս մեր հավատցյալ հարևաններն ու էսպես ասած քարոզ անում: Ես էլ, մի 7-8 տարեկան երեխա կլինեի, ահագին ոգևորվել էի էդ քարոզներից ու ինքս էլ էի ուզում հավատացյալ դառնալ: Բայց քանի որ մայրս կտրուկ դեմ էր, էդպես էլ ինձ չհաջողվեց հավատացյալ դառնալ: Հիշում եմ, եղբորս էլ էի ուզում ներգրավել հավատացյալ դառնալու մեջ: Երբեմն միասին գնում էինք մեր սենյակ ու սկսում միասին աղոթել: Հետո մի երկու անգամ աղոթելուց հետո, եղբայրս հրաժարվեց աղոթքներ անել: Միայնակ աղոթելն էլ, ինձ ճիշտն ասած այդքան էլ դուր չէր գալիս ու էդպես, ես էլ դադարեցրի աղոթելը: Հետո, անցան տարիներ, դե տեղափոխվեցինք Նիդերլանդներ ու ինչ-որ մի վանքում մեզ ապրելու տեղ տվեցին, հոլանդացի հոգևորականները: Մի 6 տարի ապրեցինք այդ վանքում: Վանքում ապրելու ժամանակ էլ ես դարձա աթեիստ: Ինչ-որ դեպքից հետո, ես սկսեցի դադարել հավատալ Աստծուն: Մոտ մի 10 տարի ես աթեիստ էի: Հետո նորից ինչ-որ դեպքից հետո, դարձա ագնոստ: Հիմա ես ինձ ագնոստ եմ համարում: Արդեն մոտ մի 10 տարի կլինի, որ ագնոստ եմ: Հետո էլ չգիտեմ ինչ կլինեմ: Այսքանն այսօր, հավատքիս փոփոխությունների մասին:
Էջանիշներ