Այս մարդը լավագույն ժամանակակից նկարիչներից է աշխարհում, բայց Հայաստանում պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր գնահատված չէն: Չկա անգամ տուն-թանգարան, որտեղ կարող են ցուցադրվել ամենաքիչը 30 աշխատանքներ: Շատ աշխատանքներ կորել են, քանի որ Պոդմոգովոը սիրել է նվիրել իր նկարները: Քիչ են նաեւ կենսագրական տվյալները այս մարդու մասին: Ես պատրաստվում եմ հոդված գրել, մինչեւ այդ այստեղ կտեղադրեմ այն տեղեկությունները, որոնք գտել եմ:
Ծնվել է Երևանում: Նրա մայրը եղել է հայ, հայրը` ուկրաինացի: 1940թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ: 1967թ-ից էկրանավորել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Լուր-դա-լուր» և այլն: 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում: 1972թ. նկարահանվել է Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում՝պրոֆեսոր Քալաշյանի դերում: Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը: Սկսել է զբաղվել գեղանկարչությամբ միայն 50 տարեկան հասակում: Մահացել է Երևանում 1998 թվականին:
Սա նրա մասին նկարված միակ վավերագրական ֆիլմն է, հաջորդը ես եմ նկարելու այն արխիվով, որը անգամ չի թվանշայնացվել մինչեւ այսօր:
Էջանիշներ