Ակումբի անակնկալներն անվերջ են, ու կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ է, որ դրանք մեծամասամբ հաճելի անակնկալներ են:
Միայն երեք օր առաջ եմ իմացել, որ մեր միշտ ժպտերես, մարդկանց հետ այնքան հեշտությամբ շփվող, բացսիրտ Նանսը երգերի հեղինակ է: Բանն այն է, որ ոչ միայն երգերի խոսքերն է գրում, այլև դրանց երաժշտությունը: Իր ստեղծագործություններն ընդգրկված են տարբեր երգիչների երգացանկերում: Ճիշտն ասած՝ մի նկարում տեսել էի Սոֆիին
Նունե Եսայանի հետ, դա որոշ կասկածների տեղիք էր տվել, բայց կասկածները կասկած էին մնում, մինչև չհաստատվեցին:
Ահա այն երգերը, որ Սոֆին ինձ ցույց է տվել, դուք էլ ունկնդրեք ակումբի «թաքնված տաղանդի» ստեղծագործությունները:
Էջանիշներ