User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Կատտու / Kattoo

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կատտու / Kattoo

    Կ Ա Տ Տ ՈՒ / K A T T O O


    Այս երաժիշտն առաջարկում է կատարել ճանապարհորդություն ձայնային նոր՝ դեռևս չբացահայտված տարածություններում

    Եթե հոգնել եք միանմանությունից, նույնանման երաժշտական ոճերից և կատարումներից, եթե ցանկանում եք պարգևել մի քանի ազատ րոպեներ ձեր ուղեղին և թույլ տալ նրան անկաշկանդ երևակայել, ապա առաջրկում եմ լսեք «ԿԱՏՏՈՒ»-ին։ Ես արդեն երկու շաբաթ իր ազդեցության տակ եմ։ Բավականին հետաքրքիր է։

    «ԿԱՏՏՈՒ»-ն պրոեկտ է, որը ստեղծել է գերմանացի Վոլկեր Կահլը (Volker Kahl), ով էլ հանդիսանում է այս պրոեկտի միակ մասնակիցը և բոլոր ստեղծագործությունների հեղինակը։

    Գերմանական էլեկտրոնային երաժշտության դպրոցը համարվում է աշխարհում լավագույներից մեկը։ Գերմանիան աշխարհին պարգևեց Կլաուս Շուլցին, Թենջըրին Դրիմ / Tangerine Dream և Կրաֆտվերկ / Kraftwerk խմբերին և այլ հայտնի և անհայտ՝ սակայն էլեկտրոնային երաժշտության մեջ իրենց լուման ներդրած երաժիշտների և խմբերի։

    Եվ ահա, 2000-ականներին Գերմանիան լույս աշխարհ բերեց հերթական տաղանդ՝ Վոլկեր Կահլին։ Վոլկեր Կահլը համագործակցել է տարբեր երաժիշտների և խմբերի հետ։ Սակայն վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս միմիայն «Կատտու» պրոեկտով։ Վոլկերը գործածում է ամենատարբեր էլեկրոնային երաժշտական գործիքներ և ստեղծում շատ արտահայտիչ երաժշտություն՝ գործածելով բազմաթիվ ստիլներ (styles), ֆանտաստիկ էֆեկտներ, «թափանցիկ» ձայներ և մեծ նվագախմբային էֆեկտներ։

    «Կատտու»-ի ալբոմները աչքի են ընկնում իրենց յուրահատուկ պատկերներով և անվանումներով, իսկ ստեղծագործությունների մեծ մասը չունեն անվանումներ։ Օրինակ իր առաջին՝ Places ալբոմի բոլոր 12 ստեղծագործությունները անվանված են այսպես՝ Place 1, Place 2 և այլն։

    Իսկ Megrim ալբոմի 20 ստեղծագործությունները պարզապես թվեր են՝ 1-ից մինչև 20։ Ի դեպ, իմ կարծիքով, սա իր ամենահաջողված ալբոմն է։

    Իսկ այ իր վերջին՝ 2010 թվականի ալբոմը այս առումով ամենահետաքրքիրն է։ Ալբոմի անվանումը այսպիսին է՝ l--ll-ll l-ll ll-ll- l-ll- l--l-ll l--l-ll ll-- ll-- l- l--l- Այս ալբոմի բոլոր 11 ստեղծագործությունները ունեն նմանատիպ անվանումներ։

    «Կատտու»-ն ունիկալ է նաև իր ալբոմները վաճառելու հարցում։ Նա իր բոլոր ալբոմները վաճառում է օնլայն իր պաշտոնական կայքում։ Իրականում նա առաջինը չէ, որ ընտրել է իր արվեստը տարածելու այս ձևը։ Եթե ես չեմ սխալվում, Ռուֆուսի և Rhayader-ի հետ իմ զրույցներից ես իմացել էի, որ նման ձև իրենց ալբոմները վաճառում են նաև Radiohead-ը, The Flashbulb-ը, Nine Inch Nails-ը և այլ երաժիշտներ և խմբեր։

    ԲԱՅՑ.... Կա մի մեծ ԲԱՅՑ։ «Կատտու»-ն չի սահմանել որևէ գին իր ալբոմների համար։ Նա դրանք վաճառում է նվիրաբերությունների սկզբունքով։ Ով որքան ուզի կարող է այնքան էլ նվիրաբերել։ Պարզապես նա խնդրում էր չնվիրաբերել 1 եվրոյից քիչ, քանի որ PayPal համակարգը պահում է գումարի 3,9% + 0,35EUR և դժվար չէ պատկերացնել, թե որքան գումար նրան կհասնի 1 եվրոյից քիչ գումար նվիրաբերելիս։

    Բնականաբար չեմ կարող խոսք տալ, որ անպայման կհավանեք, քանի որ ինքս էլ կարծում եմ, որ կան և ստացված և չստացված գործեր, սակայն վստահ եմ, որ երաժշտության առումով հետաքրքրասերները, հատկապես Ռոբերտ Մայլս, Կլաուս Շուլց և Ժան Միշել Ժառ սիրողները, մինիմում հետաքրքիր կհամարեն Կատտուի հետ ծանոթանալը։ Վերջիվերջո ամեն կատտու չի, որ երկու տ-ով ա գրվում ու սենց երաժշտություն ստեղծագործում

    Հաջորդ գրառմանս մեջ կներկայացնեմ նրա ալբոմները, իսկ մինչ այդ մոտավորապես ծանոթացեք իր ոճին, թեև սենց առանձին լսելով երբեք չեք ստանա այն էֆեկտը, որը տալիս է ամբողջությամբ ալբոմը լսելուց։

    ll- ll-ll ll--l- l--ll-ll ll- ll-ll


    Place 8


    8 (Megrim ալբոմից)


    5 (Megrim ալբոմից)

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.07.2011), Smokie (15.10.2013), Դատարկություն (21.07.2011), Նիկեա (15.10.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    [CENTER]Կ Ա Տ Տ ՈՒ / K A T T O O
    Lավն էր,հատկապես անվերնագիրը դուրս շատ եկավ
    The cake is a lie.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (13.07.2011)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Places (2004 թ.)

    1 Place1 (5:15)
    2 Place2 (4:32)
    3 Place3 (5:59)
    4 Place4 (5:12)
    5 Place5 (4:51)
    6 Place6 (6:23)
    7 Place7 (3:34)
    8 Place8 (4:30)
    9 Place9 (6:00)
    10 Place10 (4:47)
    11 Place11 (7:44)
    12 Re-Place7 (Rmx By Flaque) (4:46)


    «Կատտու»-ի առաջին ալբոմը, որում կարծում եմ նա փորձել է ստեղծագործություններից յուրաքանչյուրով ներկայացնել ինչ որ վայր, տեղ։ Կարծում եմ նրան դա հաջողվել է։ Լսելով այս ալբոմը հայտնվում ես կյանքումդ եղած ամենատարբեր տեղերում՝ սկսած մանկությանդ անհոգ հուշերից մինչ բոլոր վախերդ խորհրդանշող մութ սենյակը



    Megrim (2005 թ.)

    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20

    Չէ գժի տեղ մի դրեք։ Ստեղծագործությունների վերնագրերը հենց թվերն են։ Ինչպես արդեն նշեցի, ինձ ամենաշատը սա է դուր եկել (չնայած քաջ գիտակցում եմ, որ դա ձեզ համար ոչ մի նշանակություն չունի, իմ դուրը եկել ա, թե չէ )

    Այս ալբոմում Վոլկերը սահուն անցումներ է կատարում մի ստեղծագործությունից մյուսը։ Ես ամբողջ ալբոմն ընկալում եմ, որպես մեկ ըդնհանուր ստեղծագործություն։



    Hang On To A Dream (2006 թ.)

    1 Hang On (3:47)
    2 Oddly Space (3:43)
    3 Lost In Sleep (2:50)
    4 Gruesome Wake (0:28)
    5 Grind Piano (2:19)
    6 You Are So... (1:54)
    7 Defeat (2:21)
    8 Put An End To (1:22)
    9 Somber Happening (3:37)
    10 Mentally Ill (4:05)
    11 Equilibration (3:32)
    12 Stretch Of Time (4:44)
    13 Flaque's Church (1:52)
    14 Ala Flaque (3:29)
    15 You Don't Know Me (4:16)
    16 Hang On To A Dream (7:47)

    Այս ալբոմը շատ երաժշտասերներ համարում են էլեկտրոնային երաժշտության գլուխգործոց։ Իսկապես շատ հաջողված ալբոմ է։ Այստեղ նույնպես մի ստեղծագործությունից մյուսը անցումները սահուն և աննկատ են։



    l--ll-ll l-ll ll-ll- l-ll- l--l-ll l--l-ll ll-- ll-- l- l--l- (2010 թ.)

    1 ll-- l- l--l-ll- l-ll - (05:11)
    2 l-l l-ll l- l--ll- l--l-ll l--l-l - (04:56)
    3 l-l ll-ll- l--ll-ll- ll-- l--ll-ll l-ll l--ll-ll- l--ll-ll- - (05:39)
    4 ll- ll-ll ll--l- l--ll-ll ll- ll-ll - (04:40)
    5 l--ll-ll- ll- l--ll-ll l- ll-- ll- ll-ll ll--l-ll - (03:37)
    6 ll--l- l--l-l ll-- ll-ll- ll-- l--ll l-ll l-l - (05:17)
    7 l-ll ll--ll l-ll l--l-l ll-ll- l--l-l ll-l - (04:49)
    8 l--l-ll- ll-ll- l- l--l-l l--l-ll ll-- l--ll-ll l- ll- l--l- - (04:19)
    9 l--l-ll l--ll-ll ll- ll-ll ll l-ll l- ll-- - (03:45)
    10 l--ll-ll- l-ll ll--ll l-ll l--l-l ll-- ll--l-ll - (04:30)
    11 ll--ll ll-ll- l--l-ll l--ll ll-ll- l--l-l - (04:03)


    Ի տարբերություն նախորդ ալբոմների, որոնց բոլոր ստեղծագործությունները համարվում էին մեկ ամբողջություն, այս մի ալբոմը բաղկացած է իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող ստեղծագործություններից։ Ստեղծագործությունները ավելի դինամիկ են և ունեն ընտիր հնչեղություն։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.07.2011), Smokie (15.10.2013), Դատարկություն (21.07.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խի՞ են քննարկումներն էսքան քիչ ես էլ մտածում էի Sigur Ros-ի ֆանատների մեծ մասին էս դուր կգա
    The cake is a lie.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.07.2011)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի՞ են քննարկումներն էսքան քիչ ես էլ մտածում էի Sigur Ros-ի ֆանատների մեծ մասին էս դուր կգա
    Freeman ջան, Հայաստանում էլեկտրոնայինի սիրահարները քիչ են ու դրա պատճառով էլեկտրոնային ասելով հասկանում են հիմնականում տեխնոն ու հաուզը իրանց լիքը ենթաճյուղավորումներով։ Բայց էլեկտրոնային երաժշտության հիմքը ոչ տեխնոն է, ոչ հաուզը, ոչ էլ տրանսը (էս գրածս չի արտահայտում որևէ կանխակալ վերաբերմունք)։ Kattoo-ն էն մաքուր զուլալ էլեկտրոնայինի սկզբունքներով ստեղծագործող տղա է Ի դեպ, ես շատ ուրախ եմ, որովհետև իր պես էլեկտրոնային երաժշտությունը բարձր մակարդակի վրա պահողները վերջին շրջանում բավական շատ են ու ես կամաց-կամաց տեսնում եմ համաշխարհային բեմերից մանրից հեռաոցող Ժառի, Կրաֆթվերքի, Շուլցի, Մայլսի արժանի հետնորդների

  10. #6
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Freeman ջան, Հայաստանում էլեկտրոնայինի սիրահարները քիչ են ու դրա պատճառով էլեկտրոնային ասելով հասկանում են հիմնականում տեխնոն ու հաուզը իրանց լիքը ենթաճյուղավորումներով։ Բայց էլեկտրոնային երաժշտության հիմքը ոչ տեխնոն է, ոչ հաուզը, ոչ էլ տրանսը (էս գրածս չի արտահայտում որևէ կանխակալ վերաբերմունք)։ Kattoo-ն էն մաքուր զուլալ էլեկտրոնայինի սկզբունքներով ստեղծագործող տղա է Ի դեպ, ես շատ ուրախ եմ, որովհետև իր պես էլեկտրոնային երաժշտությունը բարձր մակարդակի վրա պահողները վերջին շրջանում բավական շատ են ու ես կամաց-կամաց տեսնում եմ համաշխարհային բեմերից մանրից հեռաոցող Ժառի, Կրաֆթվերքի, Շուլցի, Մայլսի արժանի հետնորդների
    Դե Հայաստանում մենակ ռաբիսի սիրահարներն են շատ,ու ընդհանրապես շատերը երաժշտություն ասելով հասկանում են ռաբիս
    Ինչ էլ դժվար են ճարվում Kattoo-ի ալբոմները
    The cake is a lie.

  11. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Հայաստանում մենակ ռաբիսի սիրահարներն են շատ,ու ընդհանրապես շատերը երաժշտություն ասելով հասկանում են ռաբիս
    Ինչ էլ դժվար են ճարվում Kattoo-ի ալբոմները
    Բայց իրա կայքից կարաս բեռնես 1 Եվրո վճարելով ամեն ալբոմի համար

  12. #8
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իրա կայքից կարաս բեռնես 1 Եվրո վճարելով ամեն ալբոմի համար
    Կայքը չգիտեի,նոր գրառմանդ մեջ տեսա,լավ, որ մարդիկ իմ խղճին են թողնում կգնեմ
    The cake is a lie.

  13. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած երբ բացվեց Kattoo-ի թեման ու տեսա էդ մռայլ, ջղային դեմքով մարդուն, պատկերացրեցի աղմկոտ, ջղայն էլեկտրոնային երաժշտություն ու չուզեցի ուսումնասիրել: Բայց...
    1. Հիշողությանս մեջ մնացել էին ալբոմների մեկնաբանությունները: Հետաքրքիր էր:
    2. Վերջիվերջո մեր Արթուրն ա գովազդել


    Հիմա լսում եմ Places ալբոմը, տհաճություն դեռ չեմ զգացել

    Հաջորդը մտադիր եմ լսել I-I-I-երով ալբոմը
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.10.2013)

  15. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինձ մի բան հետաքրքրեց... ավելի ճիշտ անհանգստացրեց:

    Այս կայքում իր վերջին երկու ալբոմները նշված են երկու տարբերակներով, ինչո՞վ են տարբերվում դրանք Բացի դրանից նախվերջին I-I-I-երով ալբոմը երգերը անգլերեն վերնագրերով էլ են ներկայացվում: Չեմ սիրում նման խառնաշփոթներ, որ չես իմանում ո՞րը, ընտրես, կամ երկու տարբերակները երաժշտությամբ է՞լ են տարբերվում, թե՞ միայն վերնագրով
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ մի բան հետաքրքրեց... ավելի ճիշտ անհանգստացրեց:

    Այս կայքում իր վերջին երկու ալբոմները նշված են երկու տարբերակներով, ինչո՞վ են տարբերվում դրանք Բացի դրանից նախվերջին I-I-I-երով ալբոմը երգերը անգլերեն վերնագրերով էլ են ներկայացվում: Չեմ սիրում նման խառնաշփոթներ, որ չես իմանում ո՞րը, ընտրես, կամ երկու տարբերակները երաժշտությամբ է՞լ են տարբերվում, թե՞ միայն վերնագրով
    Smokie ջան, ես նոր ստուգեցի ու քո նշած տարբերությունը չտեսա
    Կոնկրետ քո նշած կայքում 2013 թվականի ալբոմը բերված է երկու տարբերակով զուտ ֆայլերի ֆորմատի պատճառով։ Մի տարբերակում ալբոմը առաջարկվում է download անել MP3 ֆորմատով, մյուսում APE։ Ես չգտա վերնագրերի տարբերություն։

  17. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Smokie ջան, ես նոր ստուգեցի ու քո նշած տարբերությունը չտեսա
    Կոնկրետ քո նշած կայքում 2013 թվականի ալբոմը բերված է երկու տարբերակով զուտ ֆայլերի ֆորմատի պատճառով։ Մի տարբերակում ալբոմը առաջարկվում է download անել MP3 ֆորմատով, մյուսում APE։ Ես չգտա վերնագրերի տարբերություն։
    Հես ա Jarre ջան
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Հես ա Jarre ջան
    Հա, տեսա
    Մինչ այդ ես 2013-ի վերջին ալբոմն էի նայում։ Էս քո նշած հղման մեջ երկու տարբերակում էլ նույն դիսկն ա։ Նույն ստեղծագործությունները։ Պարզապես մի տարբերակում ինչ որ անհայտ թարգմանություն ա։ Իսկ երաժշտությունը նույնն է։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (15.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •