Երկար փնտրեցի ու չգտա այս մարդու մասին թեմա...ինձ համար ամենակարեւոր մարդկանցից մեկն է հայկական մշակույթի մեջ, ով անկեղծ է ու ունի ասելիք...
Դավիթ Ամալյանը ծնվել է 1974 թվականին մանկավարժի ու փայտագործի ընտանիքում, ավարտել է Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի բաժինը, Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժինը շվի մասնագիտությամբ:
Այս կենսագրական տվյալները գրում եմ ուղղակի, որ պարզ դառնա՝ երաժշտական աշխարհին գիտակ մարդ է, որը հստակ զգացվում է իր նստած ու հաստատուն ձայնից, ունի ավելի քան 60 երգ, որոնցից ամենահայտնին «Հոգու հնչյունն» է:
Բայց ինձ համար ինքը ավելի շատ հայրենասեր երգիչ մարդ է, ով 1990-1994 թվականներին ծառայել է Ազգային Լեգեոն ջոկատում եւ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ղարաբաղյան ազատամարտին: Ինչպես նաեւ մի մարդ, ով ունի ամուր արմատներով ընտանիք ու հայեցի դաստիարակություն է ապահովում ապագա սերունդների համար, նաեւ շատ լավ Մշուխըռ է պարում...
«Հոգու հնչյուն»
Ռուբեն Հախվերդյան եւ Դավիթ Ամալյան՝ «Կտակ», պաշտելի երգ
Եռաբլուր...
Էջանիշներ