User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Հայկ Սայադյան

  1. #16
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    way,
    մի զարմացի երբ աղջիկները/կանայք էս նկարների մեջ գեղեցկություն չեն տեսնում, նույնն էլ իմ հետ կլիներ երբ մերկ տղա տեսնեի... )

    իսկ եթե լուրջ՝ միգուցե որպես «Հայկ Սայադյան»-ի արվեստ առանձին չեմ ընդունում, բայց էլի որ արվեստը պտի գեղեցիկին ծառայի ու ծառայում ա՝ հղի կնոջից գեղեցիկ էլ ի՞նչ կա: անձամբ ինձ դուր եկան համարյա բոլոր նկարները, շնորհակալություն:

    I love my life and I celebrate it every day...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.05.2011), My World My Space (15.01.2012)

  3. #17
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ի~նչ բուռն քննարկումներ են գնում ժողովուրդ ջան, այնպիսի տպավորություն է, թե ձեր շրջապատում վուլգար կանայք բացակայում են, կամ Անժելինա Ժոլի սիրողներ չկան Ախր այս մարդը միայն մերկ կին չի նկարում` էն մորեխով աղջիկը, Հիսուսը, հղի նորմալ կանայք...հետո վերջիվերջո ազգային թեմատիկայով էլ շատ անուշ ու հետաքրքիր բաներ էլ ունի... չնայած, եթե ինքն այսքան քննարկվում է, ուրեմն իրենից մի բան ներկայացնում է
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 19.05.2011, 15:53:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.05.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան ես հասկանում եմ, որ առաջին հայացքից տպավորիչ աշխատանքներ են, որ խորհելու առիթ ա տալիս,մի պահ թվում ա, թե հայկական շունչ էլ կա, որը ես ընդհանրապես չտեսա, բայց դրանց մեջ քիչ կան գործեր, որ կարելի ա արվեստ կամ գեղանկար համարել: Արվեստը հենց իրականությունից նրանով ա տարբերվում, որ բացահայտում ա գեղեցիկը, դրանով էլ արվեստը վեհ ա ամեն ինչից: Կոնկրետ ժամանակաիկց արվեստի, նկարչության մեջ ես էնքան շատ եմ տեսնում տգեղը, որ արդեն հոգնել եմ, համ իրականության մեջ տեսնելուց, համ արվեստի մեջ ու գնալով շատանում ա դա: Կոնկրետ էս նկարների մեջ ես միայն ամուր ձեռք տեսա, իսկ դա դեռ շատ քիչ ա իրական արվեստի գործեր ստեղծելու համար: Էն էլ ասեմ, որ էստեղ մերկությունը վուլգարության աստիճանի ա հասցված, դեմքի հետ ոչ մի ընդհանուր կապ չեմ տեսնում, սարքովի ա, կեղծ ա: Արվեստը պետք ա գեղեցիկը բացահայտի, իսկ իրականությունը փողոցում, մեր կենցաղում ու սերիալներում էլ կհանդիպենք:

    Մի օր Հնդկաստանի մասին մի հաղորդման ժամանակ մի մարդ ասյպիսի միտք արտահայտեց. "Մարդիկ կան, որ երկար ժամանակ նախապատրաստվում են Հնդկաստան այցելելուն, բայց երբ հայտնվում են Հնդկաստանում՝ հիասթափվում են ու ցանկանում շտապ հեռանալ՝ տեսնելով այնտեղի չքավորությունը, անհիգենիկ պայմանները, անընկալելի բարքերը, կենսապայմանները, իսկ մարդիկ էլ կան, որ պատահական հայտնվելով Հնդկաստանում՝ հիանում են նրանով, ցանկանում մնալ այնտեղ կամ էլ նորից վերդառնալ ՝ տեսնելով այդ նույնը: Այնտեղ, որտեղ ոմանք տեսնում են տգեղություն, որոշ մարդիկ էլ տեսնում են գեղեցկություն… Այն տպավորությունն է, կարծես Հնդկաստանը որոշի, թե ով պետք է սիրի իրեն, ով պետք է մնա իր հողի վրա, ում է նա ապաստան տալու, նաև, թե ում չի ուզում տեսնել իր մոտ, բայց ոչ-ոքի նա անտարբեր չի թողնում":

    Հետաքրքիր է, այս քանի օրը Սայադյանի աշխատանքների հետ ևս մի քանի մարդկանց ծանոթացրեցի, ու նրանք էլ արձագանքեցին գրեթե այնպես, ինչպես այստեղ: Ոմանց ախատանքները միանգամից վանեցին, ոմանց միանգամից գրավեցին, բայց ոչ ոքի անտարբեր չթողեցին: Ու ինձ մոտ այն տպավորությունն է, որ հենց աշխատանքներն են որոշում, թե ում պետք է դուր գան, ում ոչ: Իսկ դուր են գալիս նրանց՝ ում տալու բան ունեն:

    Սաթ ջան, իհարկե դու ավելի պրոֆոսիոնալ աչքով ես նայում այս նկարներին ու շատ բաներ այլ կերպ տեսնում, նկատում, քան ասենք ես, բայց ազնիվ խոսք, ես Սայադյանի աշխատանքներում գեղեցկություն տեսնում: Կարող է համեմատությունս տեղին չէ, բայց գեղեցիկը ընդունակ եմ տեսնել ու զգալ թե Մոնեի, Վան Գոգի, Սարյանի նկարներում, թե Սայադյանի: Գեղեցիկը, ինչես ցանկացած հասկացություն, հարաբերական է: Կախված է նրանից, թե ինչպես ես տեսնում, ինչ արձագանք է գտնում հոգումդ:

    Հա, իսկ ինչ վերաբերվում է մերկ մարմինների վուլգարությանը: Ասում ես.

    էստեղ մերկությունը վուլգարության աստիճանի ա հասցված, դեմքի հետ ոչ մի ընդհանուր կապ չեմ տեսնում, սարքովի ա, կեղծ ա:
    Համձայն եմ մի բանի հետ, որ դեմքերն ու մարմինները կարծես չհամապատասխանեն միմյանց, անհամահունչ են, աններդաշնակ:

    Բայց ախր այնքան շատ են ասենք գեղեցիկ դիմագծեր ունեցող կանայք, որոնք ճիշտ ընտրված հագուստի տակ թաքցնում են անբարեկազմ մարմիններ, կամ ընդհակառակը: Ու հիմա այդ նկարներում ես տեսնում եմ այդ կանանց մերկությունը ու գեղեցկությունն էլ թաքնված է նրանում, որ նրանք այնպիսին են, ինչպիսին, որ կան, առանց 90-60-90 չափանիշների: Ախր մարդու իրական գեղեցկությունը կարողանում ես տեսնել այն ժամանակ, երբ նրա ամեն ինչը, ամեն մի մասնիկը ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ կա:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.11.2011), Chilly (19.05.2011), Claudia Mori (20.05.2011), Shah (19.05.2011), Tig (19.05.2011), ԿԳԴ (19.05.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան ես հասկանում եմ, որ առաջին հայացքից տպավորիչ աշխատանքներ են, որ խորհելու առիթ ա տալիս,մի պահ թվում ա, թե հայկական շունչ էլ կա, որը ես ընդհանրապես չտեսա, բայց դրանց մեջ քիչ կան գործեր, որ կարելի ա արվեստ կամ գեղանկար համարել: Արվեստը հենց իրականությունից նրանով ա տարբերվում, որ բացահայտում ա գեղեցիկը, դրանով էլ արվեստը վեհ ա ամեն ինչից: Կոնկրետ ժամանակաիկց արվեստի, նկարչության մեջ ես էնքան շատ եմ տեսնում տգեղը, որ արդեն հոգնել եմ, համ իրականության մեջ տեսնելուց, համ արվեստի մեջ ու գնալով շատանում ա դա: Կոնկրետ էս նկարների մեջ ես միայն ամուր ձեռք տեսա, իսկ դա դեռ շատ քիչ ա իրական արվեստի գործեր ստեղծելու համար: Էն էլ ասեմ, որ էստեղ մերկությունը վուլգարության աստիճանի ա հասցված, դեմքի հետ ոչ մի ընդհանուր կապ չեմ տեսնում, սարքովի ա, կեղծ ա: Արվեստը պետք ա գեղեցիկը բացահայտի, իսկ իրականությունը փողոցում, մեր կենցաղում ու սերիալներում էլ կհանդիպենք:
    Սաթ ջան, թույլ տուր մի փոքր չհամաձայնվել քո հետ: Վուլգարության աստիճանի հասնող մերկություն չեմ տեսնում այստեղ: Հակառակը այս գործերում մերկությունը հնարավորինս հասցված է իրական և բնական մակարդակին: Իսկ կոնկրետ հետց այստեղ ներկայացված գործերի կոնտեքստում գեղեցիկն ու տգեղը վիճելի են...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.05.2011)

  9. #20
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկի հերոսուհիները սիրուն են` սիրահարվելու չափ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.05.2011), Tig (19.05.2011)

  11. #21
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը


    Բայց ախր այնքան շատ են ասենք գեղեցիկ դիմագծեր ունեցող կանայք, որոնք ճիշտ ընտրված հագուստի տակ թաքցնում են անբարեկազմ մարմիններ, կամ ընդհակառակը: Ու հիմա այդ նկարներում ես տեսնում եմ այդ կանանց մերկությունը ու գեղեցկությունն էլ թաքնված է նրանում, որ նրանք այնպիսին են, ինչպիսին, որ կան, առանց 90-60-90 չափանիշների: Ախր մարդու իրական գեղեցկությունը կարողանում ես տեսնել այն ժամանակ, երբ նրա ամեն ինչը, ամեն մի մասնիկը ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ կա:
    Ան ջան ինձ ճիշտ հասկացի, ես ոչ թե ասում եմ բնորդուհիները տգեղ են, կամ պետք էր ավելի գեղեցիկ կազմվածքով ընտրել, այլ հակառակը, ցանկացած կնոջ մեջ էլ գեղեցկություն կա և նկարչի մեծությունը նրանում ա, որ բացահայտի այդ: Կոնկրետ այս նկարներն են, որ ինձ դուր չեն եկել, ես էստեղ գեղեցիկը չտեսա, բացի վուլգարությունից:









    Ամեն դեպքում լավ ա, որ քննարկվում են նկարները ու ճանաչում ենք նոր նկարիչների, դրա համար քեզ շնորհակալություն:

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաթ ջան, թույլ տուր մի փոքր չհամաձայնվել քո հետ: Վուլգարության աստիճանի հասնող մերկություն չեմ տեսնում այստեղ: Հակառակը այս գործերում մերկությունը հնարավորինս հասցված է իրական և բնական մակարդակին: Իսկ կոնկրետ հետց այստեղ ներկայացված գործերի կոնտեքստում գեղեցիկն ու տգեղը վիճելի են...
    Ճիշտ ես, վիճելի են, բայց կոնկրետ ես ավելի շատ վուլգարություն տեսա, որոշ նկարների մեջ, քան գեղեցկություն: Մնացած աշխատանքները վատը չէին, բայց էլի ինձ հարազատ չեն:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.05.2011), E-la Via (19.05.2011), einnA (19.05.2011), Ամպ (20.05.2011), Ֆոտոն (15.01.2012)

  13. #22
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ չգիտեմ պրոֆեսիոնալի հայացքով ինչպես է նայվում, բայց իմ աչքերում ես էտ Սաթի ասած "վուլգարություն"-ն էլ մի կողմ, ուղղակի մի տեսակ սառնություն, արհեստականություն եմ տեսնում: Ու էս զուտ "աղջկական" կարծիք չի:
    Էն հայկական նախշադարանից վերցրած, մերկ գեղեցկություններով համեմված էս պատկերներն ինձ ոչինչ չասեցին:Մոտս միանգամից էլի եմ ասում Չընդունելը կնքվեց, ու ստիպեցի ինձ ֆիլմի տեղադրած մասերն էլ նայել` չազդեց, ավելի հակատրամադրեց

    հ.գ. Սայադյանի ականջը կանչի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.05.2011), ԿԳԴ (20.05.2011)

  15. #23
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան ինձ ճիշտ հասկացի, ես ոչ թե ասում եմ բնորդուհիները տգեղ են, կամ պետք էր ավելի գեղեցիկ կազմվածքով ընտրել, այլ հակառակը, ցանկացած կնոջ մեջ էլ գեղեցկություն կա և նկարչի մեծությունը նրանում ա, որ բացահայտի այդ: Կոնկրետ այս նկարներն են, որ ինձ դուր չեն եկել, ես էստեղ գեղեցիկը չտեսա, բացի վուլգարությունից:









    Ամեն դեպքում լավ ա, որ քննարկվում են նկարները ու ճանաչում ենք նոր նկարիչների, դրա համար քեզ շնորհակալություն:

    Ճիշտ ես, վիճելի են, բայց կոնկրետ ես ավելի շատ վուլգարություն տեսա, որոշ նկարների մեջ, քան գեղեցկություն: Մնացած աշխատանքները վատը չէին, բայց էլի ինձ հարազատ չեն:
    Սաթ ջան, գուցե և դու վուլգարություն ես տեսնում, գուցե և շատ ուրիշներն էլ տեսնեն, բայց ես կոնկրետ քո մեջբերած նկարներում կիրք եմ տեսնում...

    ........................
    Անի ջան, որոշակի արհեստականություն գուցեև կա, բայց սառնություն չզգացի...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.05.2011)

  17. #24
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս նկարները, հավանաբար, պետք է դիտորդին զարմացնեն անհամատեղելի օբյեկտների համադրությա՞մբ, կոնտաստո՞վ: Մատը բերանը դրած պագշոտ դեմքի արտահայտությամբ կանա՞յք պետք է տպավորություն գործեն (այնպիսի տպավորություն է, կարծես գլամուրային ամսագրի էջեր ես թերթում): Հեթանոսական «կոլորի՞տը», պարզունակ բնանկարների ֆոնին «խցկած» կանա՞յք: Անկապ (կամ առաջին հայացքից անկապ թվացող) տարրերը համատեղելն էլ է հանճար պահանջում: Այս նկարներն ինձ հիշեցրին «հանճարեղ» ֆրանսիածի նկարչի, իմպրեսիոնիզմի մոլի թշնամի Ժան-Լեոն ժերոմի նկարները, որը նույնպես կոնտրաստների սիրահար էր: Համեմատենք:

    Տանել չեմ կարողանում այս նկարը («Աքլորների կռիվ»)՝ իր ետևի շինծու պլանով, արձանով, արհեստական մտահղացումով.


    Նույն հեղինակի մեկ այլ «գլուխգործոց»՝ «Ճշմարտությունը դուրս է գալիս ջրհորից` մարդկանց պատժելու համար».


    Ասածս ինչ է. ամեն կոնտրաստ չէ, որ տպավորություն է գործում, իրերի ու պատկերների ամեն միախառնում չէ, որ զգացմունք կամ հետաքրքրություն է առաջացնում:

    Որպես հակադրություն բերեմ մեկ այլ գրավյուրա, որում, թվում է, թե իրար գլխի լցված են ամենաանկապ առարկաներ: Ճիշտ է, դրանցից յուրաքանչյուրի ետևում սիմվոլիզմ է ընկած, բայց շարքային դիտողը, որը չգիտի այդ սիմվոլների իմաստը, չի կարող արժանին հատուցել այդ սիմվոլիզմին: Այնուամենայնիվ, միանգամից փոխանցվում է կսկծալի տրամադրությունը, հեղձուցիչ մթնոլորտը: Զարմանալի չէ. գրավյուրան կոչվում է «Մելանխոլիա» (Ալբրեխտ Դյուրեր):


    Վերջին խմբագրող՝ ars83: 19.05.2011, 22:59:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.05.2011), Chuk (19.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (19.05.2011), Moonwalker (31.10.2011), Tig (20.05.2011), ԿԳԴ (19.05.2011), Հայկօ (19.05.2011), Ռուֆուս (20.05.2011)

  19. #25
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արս, շնորհակալություն ջրհորից դուրս եկող ճշմարտության համար, լավն ա :

    Ըստ թեմայի. նկարներում էստեղ-էնտեղ դուրս ցցվող կրոնական մոտիվները բավականին զզվելի են: Մի երկու նկար հավանեցի:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.05.2011), E-la Via (19.05.2011), ԿԳԴ (19.05.2011)

  21. #26
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որքան մարդիկ, այդքան էլ կարծիք ու էլ այդքան էլ ճաշակ:

    Ամեն դեպքում ուրախ եմ նման քննարկամ, տարբեր հնչող կարծիքների համար: Կարող ենք չհամաձայնել կարծիքների հետ, չկիսել միմյանց տեսակետները, կարևորն այն է , որ դրանք ընդունենք ու ծանոթանանք մեր կողքին բնակվող արվեստագետների, նրանց աշխատանքների, ծավալող գործունեության հետ:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.05.2011), Tig (20.05.2011), ԿԳԴ (19.05.2011), Ֆոտոն (15.01.2012)

  23. #27
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ, որ ասեմ, թե հոգեհարազատ նկարներ են, սուտ ասած կլինեմ, այդ աստիճան իմը չեն, բայց որ գեղեցիկ են, կարծում եմ, միանշանակ է: Սաթ ջան, քո ասած «արհեստականությունն» էլ եմ հասկանում, քո դիտանկյունից իրոք որ կարող է և էդպես երևալ: Բայց մի ուրիշ տեսանկյունից էլ շա՜տ են անկեղծ
    Ճաշակի, աշխարհայացքի, բնավորության, կենսակերպի, ասելիքի խնդիրն է. տարբեր են մարդիկ, ստեղծագործողներն էլ էն տարբեր:
    Ու, օրինակ, եթե ես ջազ չեմ լսում, դա չի նշանակում ո՛չ որ ջազը տգեղ երաժշտություն է, ո՛չ որ ես անճաշակ եմ: Ուղղակի դա իմը չի: Բայց ես գնահատում ու հարգում եմ ջազն ու ջազ կատարողներին:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.05.2011), E-la Via (19.05.2011), Tig (20.05.2011)

  25. #28
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (31.10.2011), Արէա (30.10.2011)

  27. #29
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2011
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե ուշադիր եք եղել, այս նկարները միայն աղջիկները չէ, որ վուլգար են համարում,,, իսկ եթե ավելին ասեմ, այստեղ նման կարծիք են հայտնել 1-ին հերթին արվեստագետները,,,,, որոնք չեն կարող ընդունել մի բան , որը արվեստ չէ, այլ դրա աղավաղումը,,,,,,,

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (05.11.2011)

  29. #30
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2011
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե միայն պատկերացնենք ՝ ինչպես կարտահայտվեին այս նկարների մասին Ռեմբրանդտը, Ռուբենսը, Սարյանը, Կոջոյանը, Դա Վինչին, Մոնեն, Մանեն, Վան Գոգը,Գոգենը, Վերմեերը,փարաջանովը ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ել վոր մեկի անունը թվեմ երեխեք ջան, դուք ուղղակի այդ տեսանկըունից նայեք.........ախր սա արվեստ չի,,,,հավատացեք

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (05.11.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.02.2012, 13:59
  2. Հայկ ջան շնորհավոր ... :)
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 03.11.2011, 18:24
  3. Հայկ(Օ) շնորհավորրրրրրր...
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 09.05.2010, 18:18
  4. Հայկ Ադամյան
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.12.2009, 03:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •