Ակուբցիներ ջան, եթե կան մարդիկ, ովքեր գծագրական երկրաչափություն սիրում են կամ գլուխ հանում են, թող այս թեմայում խնդիրներ գրեն, կամ նկարի ձևով տեղադրեն: Միասին կփորձենք լուծել, կզարգացնենք մեր երևակայությունն ու գիտելիքները

Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Լավ, եկեք սկսենք հեշտ հարցերից, հետո կանցնենք խնդիրներին:
Հարց - Ինչպիսի՞ն է, կամ ի՞նչ դիրք ունի այն ուղիղը, որը ֆրոնտալ հարթության վրա պրոյեկտելիս կետի տեսք ունի, իսկ պրոֆիլային հարթության վրա՝ ուղիղ գծի
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Կարեան, Դանիելյան, Պողոսյան, Սահակյան: Իրանցից կարելի է հարցնել
Ես էլ կարող եմ էդ շարքը լրացնել՝ Հակոբյան, Հովսեփյան, Այվազյան, հըմ, և վերջապես Խուդոյան, եթե Խուդոյանի սանը լինեիր ու չպատասխանեիր էս հարցին, մի հատ նենց թարս կչափեր, որ հայացքից էս օրը կընկնեիր ....
Դե-դե ակումբցիներ, ձեզ տեսնեմ, շատ հեշտ հարց է:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Ճիշտն ասած մեր Խուդոյանն էլ խմելու հետ սեր ուներ, բայց ես նրա հարբած չեմ տեսել: Իսկ հայացքի մասին ճիշտ եմ ասում, իրոք չորացնող հայացք էր, բայց մեկ ա, ես իրան շատ եմ սիրում /ես էդ քչերից մեկն եմ/ ու ուրախ եմ , որ ինքն ա մեզ դաս տվել:
Բայց ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ "նու զավոն լա մուտոն" - "Դառնանք մեր ոչխարներին" , այսինքն՝ մեր խնդրին անդրադառնանք
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Վերջի անգամ 7 տարի առաջ եմ գծագրական երկրաչափության խնդիր լուծել, հարթությունների անունները լավ չեմ հիշում, բայց ինձ թվում ա էդ ուղիղը պիտի որ զուգահեռ լինի z առանցքին
Ամենահեշտ խնդիրներից.
Տրված են A, B, C, D կետերը, գտնել D կետի հեռավորությունը ABC եռանկյան հարթությունից
A(75, 65, 50), B(0, 50, 10), C(40, 5, 55), D(65, 25, 0)
1.jpg
Պատասխանը ցանկալի է տեղադրել նկարի տեսքով, պատասխան չլինելու դեպքում ինքս կտեղադրեմ
Վերջին խմբագրող՝ Արէա: 13.05.2011, 17:34: Պատճառ: Գրառման ավելացում
Meme (13.05.2011)
Կարծես թե գծագիրը թվերի հետ չի բռնում, հենց D -ից պարզ է , ախր D -ն z , բարձրություն չունի, հաստա՞տ թվերն ու գծագիրը իրար համապատասխանում են:
Իակ մինչև ե՞րբ էիք սպասելու պատասխանին:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Գծագրում դեպի վերև y առանցքն է, իսկ z առանցքը ուղղված է դեպի ներքև, իսկ D կետի կոորդինատները տրված են` x=65, y=25, z=0:
Թեման դուք եք բացել, իրավունք ունեմ ենթադրելու, որ գոնե կփորձեք գրել խնդրի պատասխանը, եթե չէ, հենց հիմա էլ կարող եմ պատասխանն ասել
Հ.գ. գծագրական երկրաչափության գիտելիքներիցս մենակ պատկերացումն ա մնացել էնպես որ առանցքների տեղերը կարող ա շփոթած լինեմ, եթե տենց ա, խնդրում եմ կետերի կոորդինատներում z-ի և y-ի տեղերը մտովի ուղղակի փոխել
Հաաա , ես միշտ y առանցքը ներքև եմ ուղղում, z՝ վերև, ու տվյալները գրանցելիս այսպիսի գծագիր եմ ստացել:
Հիմա ես մի փոքր զբաղված եմ ու ակումբ մտնելու ժամանակ էլ չունեմ, եթե կուզես պատասխանը տեղադրիր, ցանկալի է բացատրությամբ: Կխնդրեմ էլի խնդիրներ դնես, հետաքրքիր է, իսկ ես դրանց հունիսին կանդրադառնամ , խնդրում եմ մինչ էդ պատասխանները չասես, բայց եթե ուրիշները իմանան թող գրեն:
Համենայն դեպս խնդրի վերաբերյալ այսպես եմ մտածում, որ պետք է D կետով եռանկյան հարթությանը ուղղահայաց հարթություն տանել և այդ հարթության մեջ D կետից այդ երկու հարթությունների փոխհատման ուղղուն ուղղահայաց ուղիղ տանել, դա էլ կլինի D կետի հեռավորությունը եռանկյունից: Սա, իհարկե, խնդրի պատասխան չես համարի /որովհետև ցանկալի է, որ գծագիր լինի/, բայց երևի ուրիշների համար հուշում լինի, կամ հակառակը
Վերջին խմբագրող՝ Ameli: 14.05.2011, 12:40:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ