User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Հուշեր «Նախկիններից»

  1. #1
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուշեր «Նախկիններից»

    Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
    Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
    Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:

  2. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ...(Հուշեր "Бывшый"-ներից...+

    Սկսեմ նրանից, որ երիտասարդ ես ԴԵՌ շատ ես սիրահարվելու ու հիասթափվելու, ու դու ինքդ ես զգալու վոր տարեց տարի փոխվումա մտածելակերպտ: Գիտես, այդքան էլ մեծ դեր չի խաղում թե ինչպես եք բաժանվել կարևորը թե ինչու էք բաժանվել:
    Հիշել թե ոչ՞ ինչու չէ կարելի հիշել ու աշխատել սովորել ինչ որ մի նոր բան անցածյալից… իսկ հուշերը "լավ թե վատ "դրանք շատ քաղցր:

    Ցանկանում եմ բոլորին ԱՆԿԵՂԾ ՍԵՐ…………
    Little drops of water, little grains of sand, make the mighty ocean and the pleasant land.

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
    Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում, թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից, մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
    Անկախ նրանից, թե ինչ ձևով եք բաժանվել, համարում եմ, որ նախկինում սիրելի մարդուց հուշեր պահելը միանգամայն բնական երևույթ է, և դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Այդպիսի հուշերը (իրեղեն նկատի ունեմ) միտումնավոր կերպով վերացնելու մեջ ընդհանրապես իմաստ չեմ տեսնում։ Անձամբ ինձ համար կարևոր է ցանկացած հուշ, սիրում եմ պահել այդպիսի բաները, ամեն դեպքում դրանք քո կյանքի պատմությունն են, և ինչ-որ տեղ նաև կյանքիդ որոշակի ժամանակահատվածի խորհրդանիշն են, ինչու՞ ջնջես դրանք։
    Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
    Լրիվ նորմալ եմ վերաբերվում կողակցի՝ իր "Бывшая"-ի հետ կապված իրեղեն հուշերի պահպանմանը, եթե գիտեմ, որ դրանք նրա համար այժմ միայն հուշ են, ուրիշ ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է "Бывшая"-ի հետ նրա շփմանը, ապա դա էլ կախված է հանգամանքներից։
    Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:
    Առիթի դեպքում նման բաներ և ասում եմ, և լսում, ու լրիվ նորմալ եմ վերաբերվում այդ երևույթին, որովհետև բնական է։ Ընդհակառակը՝ իմ կարծիքով, արհեստական կլիներ, եթե տվյալ պահին հիշեինք "Бывшая(ый)"-ի հետ կապված ինչ-որ դեպք, բայց չասեինք՝ միայն վախենալով զուգընկերոջ ռեակցիայից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.12.2011), Renata (01.10.2011)

  5. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Համամիտ եմ Անահիտի խոսքերի հետ, որ բաժանման ձևը երբեք չպետք է առիթ լինի ազատվելու հին հիշողություններից… Ախր մենակ պետք է վերհիշել անցած օրերը, ու տեսնել, որ մինչ բաժանումը ինչքան լավ պահեր եք ապրել միասին: Ճիշտ է, բաժանումը ցավ է պատճառում, բայց ցավը ժամանակի ընթացքում բթանում է, ապա լիովին վերանում: Եվ մնում են միայն հուշերը, ջերմ հուշերը… որոնց մասին մտածելիս զգում ես նոստալգիա, կարոտախտ հին օրերի հանդեպ, որոնք այլևս հետ չես վերադարձնի: Իսկ եթե դրանցից ազատվենք մոռանալու համար… չէ որ այդ "Бывшая(ый)"-ի հետ անցել ենք որոշակի փողոցներով, ամեն անգամ որոնցով անցնելիս պիտի հիշվի հինը…
    Պետք չէ արմատախիլ անել հինը, պետք է նորը կառուցել հիմնվելով նախկին սխալների վրա, պետք է ամեն անգամ աչքի առաջ ունենալ հինը, որպեսզի սխալները չկրկնվի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (01.10.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Իսկ ինձ թվում է այդ հուշ-իրերը ոչինչ չարժեն, եթե նրանց նվիրողները պահված չեն քո սրտում…Ուզում եմ ասել, կարևոր չէ թե դուք պահել եք որևէ մեկից որևէ իր, եթե այդ մեկը հիշողություն չի թողել Ձեր հոգում: Դա պարզապես դառնում է ոչինչ չնշանակող մի բան՝ դրված մի անկյունում : Բայց անգամ եթե պահվի, այդտեղ վատ բան չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է խոր ու լուրջ հարաբերությունների դեպքում «նախորդից» որևէ դեպք պատմելուն, դա կախված է ներկայի մարդու զարգացածության աստիճանից: Եթե լավ եք ճանաչում նրան, ուրեմն մտավախություն չունեք, հակառակ դեպքում՝ Ձեր պատմածները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

  8. #6
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Նայած հետը ոնցես բաջանվել կարելիա հետը շարունակել շպվել, բայց ընդհանրապես բաջանվելուց հետո մի բան են չի ելի հետը ոնցոր չուզենաս շպվել, ոչ տե վատ բան ես մտածում դրա համար, այլ ուխակի չի ձքում.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  9. #7
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Ինձ թվում է`այդքան ել անկարևոր չէ,թե ինչից եք,բաժանվել,բայց ասենք,եթե պարզապես մի օր հասկացել եք,որ իրար համար չեք ուվերջ(եթե արտառոց ոչինչ չի պատահել),ապա կարծում եմ,չի կարելի մարդուն,որին մի ժամանակ գուցե և սիրել ես,ընդհանրապես մոռանալ:Եվ կարծում եմ` սխալ է համարել,որ,եթե բաժանվել եք, ինքն այլևս ոչ մի արժեք չպետք է քեզ համար ներկայացնի:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  10. #8
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Մեջբերում Array-ի խոսքերից
    Ինձ թվում է`այդքան ել անկարևոր չէ,թե ինչից եք,բաժանվել,բայց ասենք,եթե պարզապես մի օր հասկացել եք,որ իրար համար չեք ուվերջ(եթե արտառոց ոչինչ չի պատահել),ապա կարծում եմ,չի կարելի մարդուն,որին մի ժամանակ գուցե և սիրել ես,ընդհանրապես մոռանալ:Եվ կարծում եմ` սխալ է համարել,որ,եթե բաժանվել եք, ինքն այլևս ոչ մի արժեք չպետք է քեզ համար ներկայացնի:
    Դե եթե իրար համար չեն ինչու՞ են սկսել հանդիպել.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից
    Դե եթե իրար համար չեն ինչու՞ են սկսել հանդիպել.
    Դա արդեն բոլորովին ուրիշ հարց է և այս թեմայի հետ կապ չունի։ Եկեք թեմայից չշեղվենք, լա՞վ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
    Ես մտածում եմ, որ եթե ջնջեի բոլոր հուշերը, ապա ես ստիպված կլինեի ջնջել նաև ինձ: Որքան էլ դառն են եղել մեր հարաբերությունները, որքան էլ մեծ դառնությամբ եմ հիշում, ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում վերացնել հուշերը: Ախր հնարավոր էլ չէ… Պատռե՞լ այն լուսանկարները, որոնցում ես այնքա՜ն գեղեցիկ եմ: Վերացնե՞լ այն ձայնասկավառակները, որոնց երգերը ես այնքա՜ն շատ եմ սիրում, չնայած ամեն անգամ լսելիս դառնություն եմ զգում: Այրե՞լ այն օրագրերս, որոնց մեջ հենց իմ մասին է գրված… Չէ՛, ավելի լավ է այս դառնահամը բերանիս մեջ ապրեմ, քան այդ ամենը վերացնեմ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (01.10.2011)

  14. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Ես իմ "Бывшый"-ներին շատ եմ սիրում

    Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Նախկին հարաբերությունները մարդու հարստությունն են, անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպես կամ ինչով են ավարտվել, իսկ եթե մարդը դրանք չի ընկալում որպես հարստություն, ապա նա երբեք ձեռք չի բերի իրական հարստություն ապագայի ոչ մի հարաբերության մեջ։ Ավելին՝ մարդը, նրա գոյությունն ու գիտակցությունը հատկապես պատանի ու երիտասարդ տարիքում ձևավորվում են հենց նախկին սիրային հարաբերությունների ընթացքում ու ազդեցությամբ, ջնջել այդ հարաբերությունները ու դրանք մասին՝ ամբողջական կամ մասնակի հիշողությունները, նշանակում է մարդուն զրկել իր մարդկային անհատականությունից ու զրկել ապագա սիրո հնարավորությունից։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (01.10.2011)

  17. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Philosopher > Շնորհակալություն կոմպլիմենտի համար :
    (Բայց ես էս ի՜նչ անհամեստ եմ )
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Փաստորեն ես էլ եմ հարուստ մարդ

  19. #15
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուշեր "Бывшый"-ներից

    Է՜հ, դարդերս իրարով մի տվեք… չնայած չէ, անցած գնացածի համար պետք չէ երբեք զղջալ: Հիմա շատ ուրախ եմ, որ ոչինչ չի ստացվել անցյալում, քանի որ այժմ գտել եմ ավելի արժանի մեկին
    Նախկին ընկերոջս հետ չի կարելի է ասել, թե լավ էինք բաժանվել, բայց քանի որ նա իմ առաջին սերն էր, չէի կարողանում նրա նկատմամբ ատելություն կամ չարություն տածել, և միշտ էլ լավ եմ վերաբերվել նրա զանգերին, նույնիսկ միասին դուրս ենք եկել, սրճել: Իհարկե դա երկար տևել չէր կարող, քանի որ նախկին զգացմունքները վաղ թե ուշ փորձում են վերականգնվել, իսկ քանի որ 2-իս կյանքում էլ արդեն նոր ուղեկիցներ էին հայտնվել, ապա բնակաբար այդ հարաբերությունը երկար "՛լավ" չէր կարող շարունակվել: Այնպես որ պետք էր բաժանվել որքան հնարավոր է շուտ:
    Սակայն սիրով պահում եմ նրա տված նվերները: Ճիշտ է երբեմն, երբ նայում եմ նրանց վրա, մի փոքր տխուր հիշողություններ են արթնանում, սակայն պետք է ապրել ներկայով և ասել. «Ինչ լավ է, որ ես այժմ ունեմ շատ ավելի լավ մեկին , ու համոզված եմ, որ ես հենց նրա հետ երջանիկ կլինեմ, իսկ եթե անցյալում որևէ բան չի ստացվել, ապա ճիշտը դա էր, այլ կերպ լինել չէր էլ կարող…":

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հուշեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.08.2017, 00:03
  2. Մանկության հուշեր…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 114
    Վերջինը: 21.06.2014, 22:54
  3. Դպրոցական հուշեր
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 95
    Վերջինը: 24.11.2011, 14:53
  4. Հուշեր ապագայից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2007, 23:53
  5. Հուշեր
    Հեղինակ՝ Anush, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.11.2006, 10:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •