5-րդը Սաշուլյան էր (Александра):
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 09.12.2011, 23:31:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Օլյան ու Լիլյան
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Սաշուլյան մեծացել ա մամայի խնամքով, իսկ պապային երևի չի էլ ճանաչում: Ապագա հոգեբան ա: Չափսերը մոտավորապես 170 սմ 70 կգ-ի վրա: Միշտ ժպտերես, սիրուն թշերով, վատ սովորություններ չունի: Ամեն օր հենց մտնում էի, առաջինն էր գրում.
-Ам
Իմացավ, որ Երևանից եմ, պատմեց, որ երևանցի ընկերուհի ունի, ու մի անգամ մեր մոտ եղել ա: Եթե իմանայի... Զգացվում էր որ մի տեսակ ուրիշ ձև էր սիրում: Նենց ջերմ էր, ոնց որ մի կտոր արև: Ինքն էլ մի քիչ կյաժոտ, մազերը տարածված: Բայց ես առաջվա միամիտը չէի: Մի քանի օրից էլ հարցնում ա.
-Ты меня лю?
Ասեցի, որ ինտերնետով սեր չկա, իսկ ընենց` շատ եմ սիրում: Բայց մի որոշ ժամանակ հետո, անհաջող հանգամանքի բերումով, թարգեցի: Խեղճը նենց էր տխրել: ICQ չէի մտնում քանի օր:
-Я соскучилась.
Ես էլ նույն բանն ասեցի, ինչ Կածյայի դեպքում:
-Я тебе нахрен не нужна. Давно понятно. Так, для развлечений.
Սրտիս դարդ եղավ: Հանգամանքից հետո նորից սկսեցի հետը շփվել: Զգացվեց, որ կապված էր, որովհետև միանգամից բարիշեց: Բայց երբ ВК-ում տեսա ուրիշին ուղղված ջերմ տողեր... Ռադ արեցի:
Չկայի մի ամիս, երկու ամիս... Հետո նորից ավելացրեցի, իսկ իրա ռեակցիան.
-
-Что?
-Пока
-Привет
-Пока
-Как ты?
-Пока
-Как спинка? (մեջքը ամիսներով ցավում էր)
-Пока
-Как погода? Не холодно по утрам когда на пары едешь?
-Пока
Մի շաբաթ մտնում ամեն օր գրում էի, իսկ ինքը պատասխանում էր. "пока", ասում էր որ ես դավաճան եմ, որ սուտասան եմ: Մի քանի օր վրա վրա "пока"-ից հետո ջղայնացա:
-Как дела афца?
---
-Свинья... Жирная...
-Спасибо
-Зая, ну...
-Нет, я не зая. Я жирная свинья, коза и овца.
---
Դրանից հետո ոչ մի գրածիս էլ չպատասխանեց: Ես ստատուսս գրեցի "Люблю тебя, жирная свинья!": Իսկ ինքը իգնոր քցեց:
Չնայած նորից բարիշել ենք ու պաշտոնապես բաժանվել, վերջնական, բայց նորից վատ եմ զգում էդ բառերի համար: Ու չնայած իգնորում եմ, բայց ամեն անգամ մտնելուց պաչիկ եմ ուղարկում:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Yellow Raven (15.12.2011)
Ameli (15.12.2011), Արէա (15.12.2011), Գեա (15.12.2011), Դատարկություն (18.11.2012), Հայուհի (19.12.2011)
Կածյաների հարցում բախտավոր եմ:
Բանակում մի տարուց ավել ինտերնետ չէի մտնում, իսկ երբ որ հեռախոս սկսեցի պահել, սլավոնական աղջիկները սկսեցին ժամանակս թռցնել: Ու հատկապես ուկրաինուհիները:
Катя, 19 տարեկան, Դնեպրոպետրովսկ:
Հայաստանը շատ էր սիրում: Դրանով միանգամից աչքս մտավ: Անընդհատ հարցնում էր. "как будет по-армянски էսինչ-էնինչ", ու ես կամաց-կամաց սովորացնում էի: Դերանուններից սկսած, քֆուր-քյաֆարով վերջացրած մոտը ցուցակ ուներ: Իմացավ որ ծառայում եմ, խփնվեց: Անընդհատ նկարներ էր խնդրում անեմ-ուղարկեմ: Ուղարկում էի, ինձնով հիանում էր: Համարն էլ տվել էր, պահանջելու աստիճան խնդրում էր, որ զանգեմ խոսանք: Դե ես էլ ամաչում էի ասեի "дорого, сукО", գլուխս կախ զանգում էի, մի քանի 100 դրամ տրամադրում իմ սուղ միջոցներից: Առանց էն էլ իմ ռուսերենը ահավոր ակցենտով ա, ես էլ դանդաղ եմ ռուսերեն մտածում, բայց կամաց-կամաց վարժվում էի թարսի պես: Ու իրա դուրը դա շատ էր գալիս: Իմ դուրն էլ էր գալի, որ մեկ-մեկ առավոտները հաճելի ՍՄՍ-ներ էր ուղարկում: Ինքը միակն էր, որի հետ հարաբերությունները հասան հեռախոսայինի մակարդակի: Հետո որ կամբատը հեռախոսս վեկալավ, կապը կտրվավ: Իսկ հետո որ նոր հեռախոս վեկալա, արդեն հարաբերությունները սառած էին: Սառած ճաշը տաքացնել-ուտելը էն էֆեկտը չունի, ինչ որ նոր եփած ճաշն ուտելը:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Էս թեմայի անունը, որ «Հուշեր նախկիններից» լիներ, ինչ կլիներ որ
նախկին սիրածների մասին ա՞…
Տարբեր ժամանակներ տարբեր մարդկանցից լսում էի. "ազերի կա, հազար հայ արժի": Ինչքան էլ ազգերի հավասարության կողմնակից էի, չէի հավատում:
Նրա հետ ծանոթացա 2011 թ. նոյեմբերի կեսերին, երբ որ մի քանի օրից պտի բանակ գնայի: Ազերուհի էր, հազար հայուհի արժեր:
Սաբինա Աբդուլլաևա, Դոնեցկ:
Ես դե թուլություն ունեմ թշերի հանդեպ: Ինքն էլ սիրուն թշերով, արևելյան գեղեցկությամբ, սև մազերով ու աչքերով աղջիկ էր: Սովորում էր Դոնեցկի բժշկական համալսարանում, կարդիոլոգիայի գծով: Այսինքն, դեբիլ չէր: Իմ հայ լինելը իրան անակընկալի չբերեց: Ավելին՝ ոչ մի նշանակություն չտվեց: Ինքը կյանքում Ադրբեջան ոտ չէր դրել, ոչ էլ մուսուլման էր: Ամբողջ կյանքը Ուկրաինայում ապրած աղջիկ էր: Իմացավ, որ մի քանի օրից բանակ պտի գնամ, տխրեց: Հույս հայտնեց, որ ինձ կտանեն հեռու տեղ: Ղարաբաղ էլ չէ՝ Ուկրաինա:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ու ինքը կամաց կամաց գրավում էր ինձ: Իրա պարզությամբ, շիտակությամբ, մեկ էլ, ռուսերեն ասած, ուղղագծությամբ (прямолинейность), որը երևում էր "а в постели тоже скромный??)" տիպի հարցերից: Հետո ես իրան գրավեցի, 2 գիշեր չէր կարում նորմալ քներ: Երբ որ 2 օր էր մնում իմ բանակ գնալուն, խնդրում էր, որ գնամ իրան հանդիպեմ, նոր բանակ գնամ: Նախավերջի օրը պայմանավորվեցինք, որ եթե 2-3 տարուց գործերս հաջողվի, կգնամ կհանդիպենք: Հեռախոսի համարը գրեցի Լեռ Կամսարի գրքի կազմի ներսում, որ հետ գամ, զանգեմ:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի տարի հետո, երբ որ արձակուրդ եկա, արդեն Լեռ Կամսարի գիրքը չկար: Իսկ իրան գտա: Ինքն էլ շատ ջերմ արձագանքեց. "что было,то прошло))"
Երկու տարի հետո, երբ որ վերադարձա, Դոնեցկի մասին երազանքները մնացել էին անցյալում: Մեր հեքիաթային պլանները խորտակվեցին 2 տարվա փոշու, 1500 կիլոմետր ասֆալտի ու նյութական խնդիրների բեռի տակ:
Նոր Տարում հիշեցի, կարդացի մեր նամակագրությունը, շատ հուզիչ էր: Հիշեցի ոչ միայն իրան, այլև իմ բանակ գնալը: Ինքն էլ ինձ հիշեց: Զրուցեցինք ոչ թե մեր ռոմանտիկ ու ոչ ռոմանտիկ ցանկությունների, այլ առօրյա խնդիրների շուրջ: Ուղղակի զրուցեցինք: Թե չէ ինչ եղել ա, արդեն անցել ա:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ