Կինետուն
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ֆերնանդո Բոտերո

  1. #16
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092

    Ինտերնետում լավ հոդվածներ գտա, որոշեցի կիսվեմ ձեզ հետ:

    Ինչ-որ տեղ լսել եմ, որ տղամարդիկ խաբում են, թե իրենց դուր են գալիս չոր գինին և նիհար կանայք, իրականում նրանք բոլորն էլ նախընտրում են քաղցր գինի և չաղլիկների:

    Կոլումբիացի Ֆերնանդո Բոտերոն չի էլ փորձում թաքցնել իր զգացմունքները գեր մարդկանց հանդեպ: Բոտերոն պատկերում է բացառապես գիրուկների, նրա մոտ գեր են բոլորը՝ մարդիկ, ձիերը, շները, նույնիսկ խնձորները: Արվեստի հեղինակավոր քննադատ Ռոբերտա Սմիթը նրանց քամահրաբար անվանել է «ռեզինե փչած տիկնիկներ»:


    «Չափսերով, ծավալներով ես փորձում եմ ազդել մարդկանց զգացմունքների և զգայականության վրա»,- արդարանում է նկարիչը՝ զգայականություն ասելով ենթադրելով ոչ միայն հեշտասիրությունը և էրոտիկան:

    Գիրությունը նրա համար դարձել է գեղեցկության չափորոշիչ, իդեալ, ստեղծագործական դավանանք: Բոտերոյի ստեղծագործությունները, լինեն՝ գեղանկար, քանդակ, թե գրաֆիկա, հեշտ ճանաչելի են, և եթե մի անգամ տեսել ես դրանք, երբեք չես մոռանա:

    Բոտերոյի գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներն ամբողջ աշխարհում չափից ավելի լուրջ են ընդունվում, ինչպես ասում են՝ «մեծ փողերով»: Հեղինակը դրանից օգտվում է՝ տիրաժավորելով հսկայական քանակության աշխատանքներ և մշտապես վերադառնալով միևնույն թեմաներին և սյուժեներին: Այդ պատճառով էլ նրա նկարներում տեսանելի չէ «հեղինակի աճը». բազմաթիվ աշխատանքների ստեղծման տարեթվերը չիմանալու դեպքում տպավորություն ստեղծվում, թե դրանք միևնույն ժամանակ են ստեղծվել, մինչդեռ տարբերությունը կարող է լինել 10-15 տարի:


    Ֆերնանդո Բոտերո Ինքնադիմանկար


    Ֆերնանդո Բոտերո Ինքնադիմանկար դրոշակով

    Նրա մանկական երազանքն է եղել դառնալ տորեադոր: Երբ 12 տարեկան էր, մի քանի ամիս հաճախել է մատադորների դպրոց: Հետագայում այս տպավորություններն արտացոլվել են նրա մի շարք նկարներում՝ նվիրված կորրիդային:


    Ֆ.Բոտերո Խառնակռիվ, 1988թ.


    Ֆ.Բոտերո Չորս գաճաճ տորերոները, 1988թ.



    Ֆ.Բոտերո Տորերո, 1991թ.


    Ֆ.Բոտերո Պիկադոր, 2002թ.


    Ֆ.Բոտերո Կորրիդա, 1991թ.


    Ֆ.Բոտերո Պիկա, 1997թ.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.05.2011), Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Shah (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աբելյան (21.05.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    15 տարեկան հասակում Բոտերոն հայտարարում է հարազատներին, որ պատրաստվում է նկարիչ դառնալ: Նրա պահպանողական ընտանիքի համար նկարիչ լինելը ընկալելի էր որպես զբաղմունք, բայց ոչ երբեք մասնագիտություն: Ինչևէ, 1951թ.-ին նա տեղափոխվում է Բոգոտտա, ծանոթանում տեղի ավանգարդիստների հետ, որոնք տարված էին մեքսիկական հեղափոխական արվեստով:

    Բոտերոն սկսում է համագործակցել «Էլ-Կոլումբիանո» լրագրի հետ, որի հոդվածները ձևավորվում են նրա նկարներով:
    1952թ.-ին Բոտերոն մեկնում է Եվրոպա՝ Իսպանիա: Մադրիդում նա ծանոթանում է Վելասկեսի և Գոյայի գեղանկարչությանը, որոնց ազդեցությունը նկատելի է Բոտերոյի նկարներում:


    Ֆ.Բոտերո Ինքնադիմանկար Վելասկեսի կոստյումով, 1986թ.

    Այնուհետև նա մեկնում է Ֆլորենցիա, որտեղ հաճախում է Սան-Մարկո համալսարանում՝ պրոֆեսոր Բեռնարդ Բերենսոնի մոտ (1953-54): Այստեղ նա ծանոթանում է Վերածննդի դարաշրջանի իտալական արվեստին:

    Մինչ այդ՝ 1952թ.-ին, հայրենիքում՝ Լեո Մատիսա պատկերասրահում, երիտասարդ նկարիչը հանրությանն է ներկայացնում իր առաջին վերնիսաժը: Նրա նկարներն այնքան տարաբնույթ էին, որ այցելուները սկզբում կարծել էին, թե դա մի քանի նկարիչների ցուցահանդես է:

    Նույն թվականին նա մասնակցում է Ազգային գեղանկարչական սալոն մրցույթին, որում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ «Ծովը» ստեղծագործությամբ:

    1956թ.-ին այցելում է Մեքսիկա:

    Այս շրջանում նրա նկարների հերոսները սովորական տղամարդիկ էին ու ձիերը: Նա դեռ չէր բացահայտել չաղլիկների աշխարհը: Բացահայտումը պատահաբար է ստացվում, երբ մի անգամ Բոգոտտայում «Նատյուրմորտ մանդլինայով» նկարում երաժշտական գործիքը հանկարծ չտեսնված չափսեր է ձեռք բերում: Այս պահից սկսած Բոտերոն գտնում է իրեն:


    Ֆ.Բոտերո Կիթառը աթոռին


    Ֆ.Բոտերո Նատյուրմորտ ձմերուկով

    Իրերը և ֆիգուրները նրա գեղանկաչության և գրաֆիկայի մեջ մեզ են ներկայանում փարթամ, ինքնահավան կերպով փքված, փոքր-ինչ քնատ տեսքով: Այս կախարդական տրանսը հիշեցնում է Խ.Լ.Բորխեսի պատմվածքների և Գ.Գ.Մարկեսի վեպերի գավառական-լճացած և միևնույն ժամանակ «մոգական» մթնոլորտը:


    Ֆ.Բոտերո Սիրահարները, 1968թ.


    Ֆ.Բոտերո Տղամարդ բնորդը ստուդիայում, 1972թ.


    Ֆ.Բոտերո Աղջիկ, 1974թ.

    «Փողոց» շարքը


    Ֆ.Բոտերո Փողոց, 1965թ.


    Ֆ.Բոտերո Փողոց, 1979թ.


    Ֆ.Բոտերո Փողոց, 2000թ.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Shah (21.05.2011), Skeptic (21.05.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Բոտերոյի ծավալուն չափսերը որևէ այլ թեմայում այդքան ագրեսիվ չեն արտահայտվում, որքան մերկ կանանց պատկերներում: Նրա գեղանկարչական աշխարհի որևէ այլ մոտիվ այդքան երկար չի մնում հիշողության մեջ, որքան այդ չափից ավելի գեր ֆիգուրները՝ չափազանցված լի կոնքերով և հաստ ոտքերով: Հենց դրանք են ամենաուժեղ տպավորությունը թղնում դիտողի վրա՝ տհաճությունից մինչև հիացում:


    Ֆ.Բոտերո Նամակ, 1976թ.


    Ֆ.Բոտերո Լողափ


    Ֆ.Բոտերո Նստած կինը, 1976թ.


    Ֆ.Բոտերո Ննջասենյակում, 1984թ.


    Ֆ.Բոտերո Լողացող կինը


    Ֆ.Բոտերո Լոգարանում, 1989թ.


    Ֆ.Բոտերո Լուսամուտի մոտ, 1990թ.


    Ֆ.Բոտերո Նստած կինը, 1997թ.

    Չնայած Բոտերոն ավելի հաճախ դիմում է ժանրային դիմանկարին, նրա ստեղծագործությունների մեջ հանդիպում է նաև հանցագործ աշխարհի, պատերազմական բախումների և ծաղրի թեմատիկան: Նրա արվեստին բնորոշ հումորը երբեմն փոխարինվում է սատիրայով՝ հակակղերական կամ ուղղորդված դեպի լատինաամերիկյան ռազմական դիկտատուրաները:


    Ֆ.Բոտերո Զբոսնում եմ բլրի վրա, 1977թ.


    Ֆ.Բոտերո Կարդինալ, 1988թ.

    «Ռազմական դիկտատուրա» և «Մաֆիա» շարքերից


    Անանուն, 1978թ.


    Պաբլո Էսկոբարի մահը

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.08.2012), Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    90-ականների վերջին Բոտերոն նկարոմ է մի շարք նկարներ, որոնց թեման թմրանյութեր վաճառող միմյանց թշնամի խմբավորումների դաժանությունն ու անգթությունն է:

    «Մաֆիա» շարքից


    Անմեղների սպանդ, 1999թ.


    Կոտորած Կոլումբիայում, 2000թ.


    Որսորդ, 1999թ.


    Այրին, 1997թ.


    Ցույց, 2000թ.


    Սփոփանք, 2000թ.

    Բոտերոն չշրջանցեց նաև Կոլումբիայի իշխանություններին՝ այդ թեմային դիմելով 3 անգամ:


    Նախագահ, 1987թ.


    Առաջին տիկին, 2000թ.


    Նախագահ, 1989թ.


    Առաջին տիկին, 1989թ.

    Բոտերոն միշտ արձագանքում է այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում:
    Վերջերս նա ստեղծեց նկարների շարք, որոնք պատմում են Իրաքի «Աբու Ղրեյբ» բանտում բատարկյալների հանդեպ ամերիկացի զինծառայողների նվաստացումների մասին: «Աբու Ղրեյբ» շարքը, Բոտերոյի խոսքով, շարունակում է աշխարհում դաժանության և բռնության թեման:






  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011)

  9. #20
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,018
    Բլոգի գրառումներ
    3
    Ես սիրում եմ՝ հատկապես քանդակները: Բարի են ու շատ հումորով: Շատ ուրախ եմ, որ մի քանիսը զարդարում են մեր քաղաքը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (21.05.2011), Շինարար (21.05.2011)

  11. #21
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    1964թ.-ին Բոտերոն ամուսնանում է Գլորիա Սեայի հետ, որից 3 երեխա է ունենում: Ավելի ուշ նրանք տեղափոխվում են Մեքսիկա, որտեղ նյութական մեծ դժվարություններ են ունենում:


    Սեր, 1982թ.


    Նիրհ, 1982թ.


    Ընտանիք, 1989թ.


    Զույգ, 1995թ.


    Ընտանիք, 1996թ.


    Կոլումբիական ընտանիք, 1999թ.


    Պիկնիկ, 1999թ.


    Սիրահար զույգ

    Այնուհետև հաջորդում է ապահարզանը: Նկարիչը տեղափոխվում է Նյու Յորք, երբեմն այցելում Փարիզ: Ունեցած փողն արագ սպառվում է: Այդ ժամանակ նկարիչը հիշում է իր եվրոպական փորձը և սկսում է այնպես, ինչպես այն ժամանակ, արտանկարել հայտնի ստեղծագործությունները և վաճառել դրանք թանգարանների և պակերարահների այցելուներին:


    Ֆ.Բոտերո Մոնա Լիզա, 1977թ.


    Լեոնարդո դա Վինչի Մոնա Լիզա, 1503-1505թթ.



    Ֆ.Բոտերո Էնգրի Մադմուազել Ռիվյերը, 1979թ.


    Ժան Դոմինիկ Էնգր Մադմուազել Կարոլինա Ռիվյեր, 1805թ.


    Ֆ.Բոտերո Նմանակում Պյերրո դե լա Ֆրանչեսկային, 1888թ.


    Պյերրո դե լա Ֆրանչեսկա Ֆեդերիգո դա Մոնտելֆելտրոյի դիմանկարը, 15-րդ դարի 2-րդ կես


    Ֆ.Բոտերո Արևածաղիկներ, 1977թ.


    Վինսենտ Վան Գոգ Արևածաղիկներ, 1888թ.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աթեիստ (28.08.2012), Դատարկություն (21.05.2011)

  13. #22
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Միաժամանակ Բոտերոն աշխատում է սեփական ստեղծագործությունների վրա՝ հասնելով նրան, որ 1970թ.-ին ընդունվի Մալբրո պատկերասրահ: Շուտով Բոտերոն վերադառնում է Եվրոպա: Այս անգամ նրավերադարձը հաղթական էր: 1983թ.-ից ապրում է Պետրասանտա քաղաքում:


    Պարահանդես Կոլումբիայում, 1980թ.


    Նարնջի հյութ խմող տղամարդը, 1987թ.


    Անգլիայի դեսպանը, 1987թ.


    Զբոսայգում


    Ադամ, 1989թ.


    Եվա, 1989թ.


    Մելամաղձություն, 1989թ.


    Բալետի պարուհին

    Այսօր արդեն Բոտերոն աշխարհի ամենանշանակալի գործող նկարիչներից մեկն է: Աշխարհի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոնտե Կառլո, Ֆլորենցիա, նրան հրավիրում են, որպեսզի իրենց տոնակատարություններին ավելի մեծ կշիռ հաղորդեն:

    Ի՞նչ կարելի է անվանել Բոտերոյի վրձնած հայտնի նկարիչների դիմանկարները, եթե ոչ ծաղրանկարներ, լավագույն դեպքում՝ ընկերական շարժեր:


    Պիկասսո: Փարիզ: 1930 թվական, 1998թ.


    Պաբլո Պիկասսոյի դիմանկարը, 1999թ.


    Ժան Էնգրի դիմանկարը, 1999թ.


    Էժեն Դելակրուայի դիմանկարը, 1998թ.


    Գուստավ Կուրբեի դիմանկարը, 1998թ.


    Ջակոմետտիի դիմանկարը, 1998թ.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աբելյան (21.05.2011), Դատարկություն (21.05.2011)

  15. #23
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Բոտերոյի նկարները դասվում են աշխարհի ամենաթանկ նկարների շարքում: Դրանցից է «Նախաճաշ խոտերի մեջ» կտավը, որը Էդուրադ Մանեի նշանավոր նկարի փոխադրությունն է: Սայան եթե Մանեի մտ հագնված տղամարդիկ մերկ կանանց ընկերակցությունն էին վայելում, Բոտերոյի մոտ հագնված կնոջ ներկայությամբ խոտերի մեջ պառկած մերկ տղամարդը վայելում է ծխախոտը: Նկարը վաճառվել է մեկ միլինո դոլարով:


    Ֆ.Բոտերո Նախաճաշ խոտերի մեջ, 1969թ.


    Էդուրադ Մանե Նախաճաշ խոտերի մեջ, 1863թ.

    1973թ.-ից ակտիվորեն զբաղվում է նաև քանդակագործությամբ:


    Հռոմեացի զիիվորը (Երևան)


    Ձեռք (Մադրիդ)


    Ադամ


    Կատու (Բարսելոն)


    Զույգ (Դարմշտադտ)


    Կատու (Երևան)


    Հեծյալը (Երուսաղեմ)


    Նատյուրմորտ ձմերուկով, 1976-77թթ., Էրմիտաժ

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աբելյան (21.05.2011), Աթեիստ (28.08.2012), Դատարկություն (21.05.2011)

  17. #24
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Նկարչի առատաձեռնության մասին Կոլումբիայում լեգենդներ են շրջում: Բոգոտայի թանգարաններից մեկին նա նվիրել է գեղանկարների հավաքածու, որի արժեքը գնահատվում է 60 մլն. դոլար: Հայրենի Մեդելլին քաղաքին նկարիչը նվիրել է 18 քանդակներ և համարյա 100 նկարներ:


    Կատուն տանիքին, 1976թ.


    Գող, 1980թ.


    Հեծյալ


    Հեծյալ, 1998թ.


    Եվրոպայի առևանգումը, 1995թ.


    Եվրոպայի առևանգումը, 1998թ.


    Պարողները


    Պարողները, 2000թ.

    Աղբյուր՝
    http://blog.i.ua/community/1952/418357/
    http://www.liveinternet.ru/users/ma_...post116750834/

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աթեիստ (28.08.2012)

  19. #25
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Բոտերոյի նկարները նայելուց հետո ուղիղ Վարգաս Լյոսայի Դոն Ռիգոբերտոյի մասին վեպերը կարդալու

  20. #26
    Ուշադիր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    18,935
    Բլոգի գրառումներ
    31
    Շինարար ջան, չգիտեմ ինչի որոշեցիր էսօր էս թեման թարմացնել, բայց կարող եմ ասել էդ թարմացման ազդեցությունն ինձ վրա: Վաղուց Բոտերոյի որևէ գործ չէի նայել: Էսօր միանգամից շատերը նայեցի, քո շնորհիվ: Ու գիտե՞ս, սկսեցի մի տեսակ ավելի շատ սիրել ու գնահատել, բավական ավելի շատ, քան առաջ էի սիրում ու գնահատում... չիդեմ, թե ինչից ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.08.2012), Շինարար (21.05.2011)

  22. #27
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, չգիտեմ ինչի որոշեցիր էսօր էս թեման թարմացնել, բայց կարող եմ ասել էդ թարմացման ազդեցությունն ինձ վրա: Վաղուց Բոտերոյի որևէ գործ չէի նայել: Էսօր միանգամից շատերը նայեցի, քո շնորհիվ: Ու գիտե՞ս, սկսեցի մի տեսակ ավելի շատ սիրել ու գնահատել, բավական ավելի շատ, քան առաջ էի սիրում ու գնահատում... չիդեմ, թե ինչից ա
    Կյանքի որոշակի փուլից ա երևի, հոգեվիճակից

  23. #28
    Mein Herz brennt Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    25
    Գրառումներ
    7,876
    Ինձ էլ դուր չեն գալիս սույն նկարչիստ քանդակագործիստի գործերը: Իհարկե բոլոր նկարներն ու քանդակները վարպետորեն են արված, բայց վարպետորեն կարելի է ստեղծել ինչպես լավ բան, այնպես էլ վատ բան: Հիմա ես համարում եմ, որ սա վատ արվեստ է (Ուլուանայի հետ համաձայնելով ավելացնեմ, որ Պիկասոն էլ է իմ համար վատ արվեստ): Ես ոչ միայն սա տանս չէի դնի, այլեւ իմ քաղաքում չէի դնի:

    Շատ վատ է, որ էդ մի քանի գործերը բերել մեր քաղաքում դրել են: Թող տանեն թանգարանում կամ չգիտեմորտեղ դնեն, բայց քաղաքում բոլոր անցնողներին պարտադրել նայել մի բանի, որը կապ չունի գեղագիտության հետ կամ կապ չունի հայկական արվեստի, հետ շատ սխալ եմ համարում: Անձամբ ինձ տհաճ ա էն տկլոր զինվորին կամ էն սեւ կատվին նայելը:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Ադամ, 1989թ.
    Բայց օրինաչափ չի, ըստ էս նկարիչի ոճի` պիտի ներքեւում ամեն ինչ ավելի մեծ լիներ: Ուզում եմ ասեմ` տարօրինակ ա, որ էդ փոքր ճյուղը հերիքել ա:

  24. #29
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    5,092
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ վատ է, որ էդ մի քանի գործերը բերել մեր քաղաքում դրել են: Թող տանեն թանգարանում կամ չգիտեմորտեղ դնեն, բայց քաղաքում բոլոր անցնողներին պարտադրել նայել մի բանի, որը կապ չունի գեղագիտության հետ կամ կապ չունի հայկական արվեստի, հետ շատ սխալ եմ համարում: Անձամբ ինձ տհաճ ա էն տկլոր զինվորին կամ էն սեւ կատվին նայելը:
    Ռամշ, էդպես լինի, ցանկացած արձան կարող ա մեկին դուր գալ, մյուսին՝ չէ, պետք ա ոչ մի արձան էլ չդնեն, թե չէ դուրս ա գալիս, որ պարտադրում են նայել, չէ՞ որ դա ընդամենը քո սուբյեկտիվ տեսակետն ա

  25. #30
    Mein Herz brennt Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    25
    Գրառումներ
    7,876
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, էդպես լինի, ցանկացած արձան կարող ա մեկին դուր գալ, մյուսին՝ չէ, պետք ա ոչ մի արձան էլ չդնեն, թե չէ դուրս ա գալիս, որ պարտադրում են նայել, չէ՞ որ դա ընդամենը քո սուբյեկտիվ տեսակետն ա
    Չէ, Շին, էնքան էլ տենց չի: Կան բազմաթիվ դեպքեր, երբ ինչքան էլ մարդուն արձանը դուր չգա, էդ մարդը չի կարա ասի, որ էդ արձանը պետք ա չլինի: Օրինակ` Վիկտոր Համբարձումյանի նոր սարքած արձանը, իմ տեսած ամենաանհաջող արձաններից մեկն ա, բայց ես չեմ ասում, որ դա չպետք էր տեղադրել, որտեւ նման մեծ մարդը պե՛տք ա արձան ունենա: Հա, ավելի լավն էր պետք, ուրիշ տեղում էր պետք դնել եւն, բայց նման արձան պետք ա: Այլ դեպք ասեմ. դիցուք` Սասունցի Դավթի արձանը մեկին դուր չի գալիս, բայց էդ մարդը պիտի հաշվի առնի, որ դա մեր էպոսից ա, այսինքն` ազգային արժեք ա: Երրորդ օրինակը. ենթադրենք էն վերնիսաժի կողքը գտնվող Քոչարի աբստրակտ քանդակը ինչ-որ մարդկանց դուր չի գալիս. հա, շատ աբստրակտ ա, կարա դուր չգա, բայց Քոչարը մեր քանդակագործն ա, մենք չպահենք իրա գործերը, էլ ո՞վ պահի:
    Կարճ ասած` շատ սխալ եմ համարում գնալ սրանից-նրանից ինչ արձան պատահի առնել բերել դնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Ամեն արձանի, ամեն ճարտարապետական տարրի գոյութոյւնը տվյալ վայրում պիտի հիմնավոր լինի: Ինչ-որ մեկը կարո՞ղ ա հիմնավորել, թե ինչու պիտի էդ կատուն կամ էն տկլոր գյադեն «զարդարեին» մեր քաղաքը:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •