User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Իբր թե

  1. #91
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտահայտություններ, որոնցից փիս էի լինում փոքր ժամանակ

    * մամային ե՞ս շատ սիրում, թե՞ պապային
    * էսօր ի՞նչ ես ստացել
    * դասերդ արե՞լ ես, հեսա գալիս եմ ստուգեմ (brrrrr)
    * ինձ ուրիշները չեն հետաքրքրում, բոլորը փախան, դու մնայիր դասին
    * (ծնողական ժողովից հետո) մի հատ ստեղ արի
    * (կինոյի բաց կադրերի ժամանակ) բալես, ջուր բեր, բայց բացի թող մի էրկու րոպե սառի, նոր լցրու (ասեիք՝ վեր կաց գնա, ոչ թե էշի տեղ դնեիք...)
    * (երբ հյուրեր էինք ունենում) մի հատ ի՞նչ կարտասանի իմ աղջիկը՜
    * բա հիմա ի՜նչ ա երգելու՜
    * (պատուհանից) հինգ րոպեից չէ, ՀԻՄԱ՛
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.05.2012), CactuSoul (10.03.2012), cold skin (13.03.2012), E-la Via (10.03.2012), ivy (10.03.2012), keyboard (10.10.2012), Lusinamara (09.05.2012), Meme (20.11.2012), Moonwalker (10.03.2012), Nadine (13.03.2012), Quyr Qery (08.05.2012), Ripsim (10.03.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (10.03.2012), StrangeLittleGirl (10.03.2012), unknown (10.03.2012), Աթեիստ (10.03.2012), Արշակ (11.03.2012), Հայկօ (13.05.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (11.03.2012), Ուլուանա (30.04.2012), Վոլտերա (09.08.2013)

  3. #92
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չնայած սա շատ տխուր երգ ա, բայց ինքն էնքաաաան դրական ու լուսավոր հետք ա թողնում իրենից հետո, որ որոշեցի էստեղ դնել
    ահավոր պարզ ու սիրուն, առանց վերամբարձ բաների, առանց պաթոսի, ուղղակի լուսավոր ու բարի, շատ քնքուշ երգ



    ու իր պարզության մեջ հանճարեղ հոլովակ
    Վերջին խմբագրող՝ impression: 19.04.2012, 11:32:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (08.05.2012), Freeman (21.04.2012), Katka (19.04.2012), keyboard (10.10.2012), Kita (09.05.2012), Meme (20.11.2012), Nadine (20.04.2012), Quyr Qery (08.05.2012), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (20.04.2012), unknown (19.04.2012), Աթեիստ (30.09.2012), Արէա (19.04.2012), Դատարկություն (19.04.2012), Մանուլ (08.05.2012), Նաիրուհի (19.04.2012), Նուշություն (08.05.2012), Ռուֆուս (19.04.2012), Վոլտերա (09.08.2013)

  5. #93
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է

    - Էս մեր երրորդ հարկի հարևանը փչացած ա,- լսում եմ՝ միջանցքով բարձրանալիս:
    - Հա՜,-միանում է երկրորդ հարևանը,-տեսել ե՞ս, օրը մի քանի հոգի ընդունում ա, ու սենց չոտկի՝ ժամով:
    - Տո էդ դեռ ջհանդամը, բա ով ասես գալիս են մոտը, էլ ջահել տղերք, էլ հասուն կնանիք, էլ աղջիկներ... է՜հ, էս ջահելների գլխում խելք չկա:
    - Մեղա քեզ, տեր աստված,-վախեցած ասում է մեկը: ու ես պատկերացնում եմ՝ ինքը ոնց ա խաչակնքվում:

    ինչ հետաքրքիր են մարդիկ, այ քեզ բա՜ն... մտածում եմ՝ բանալիով բացելով դուռը: ես էս երեք ամիս ա՝ հենց երրորդ հարկում էլ ապրում եմ, տենց բան չեմ նկատել, սրանք առաջին հարկից շուխուռ են անում, թե երրորդ հարկում փչացած կա:
    էդ պահին զանգում ա հեռախոսս.
    -ալո, հա, Գևորգ, հա, դու հինգին էիր, չուշանաս, քեզնից հետո Լևոնն ա գալու:- Դուռը փակում եմ, ու արդեն տնից շարունակում.- Քերականությունը չմոռանաս, կբերես:

    ....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 38 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Ariadna (08.05.2012), Arpine (08.05.2012), CactuSoul (08.05.2012), Chilly (08.05.2012), Claudia Mori (08.05.2012), erexa (08.05.2012), Freeman (11.05.2012), ivy (08.05.2012), Katka (09.05.2012), keyboard (10.10.2012), Kita (09.05.2012), Lusinamara (09.05.2012), Meme (20.11.2012), murmushka (08.05.2012), Nadine (09.05.2012), Quyr Qery (08.05.2012), Ripsim (08.05.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (08.05.2012), StrangeLittleGirl (09.05.2012), unknown (08.05.2012), Աթեիստ (30.09.2012), Արէա (08.05.2012), Արևհատիկ (09.05.2012), Գեա (08.05.2012), Դեկադա (10.05.2012), Ժունդիայի (08.05.2012), Ինչուիկ (15.05.2012), Լուսաբեր (08.05.2012), Հայկօ (09.05.2012), Մանուլ (08.05.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (08.05.2012), Նուշություն (08.05.2012), Ուլուանա (09.05.2012), Ռուֆուս (08.05.2012), Վոլտերա (09.08.2013)

  7. #94
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ներքևի հարևանի տունը Մուննաթաշատն ա, ձախ կողքինինը՝ Նավսաշենը, աջինը՝ Անծեքակերտը, վերևինինը՝ Քֆուրաբադը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.05.2012), Claudia Mori (11.06.2012), Freeman (11.05.2012), keyboard (10.10.2012), Lusinamara (09.05.2012), Meme (20.11.2012), Quyr Qery (25.06.2012), Ripsim (09.05.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (09.05.2012), StrangeLittleGirl (09.05.2012), Աթեիստ (30.09.2012), Հայկօ (09.05.2012), Ուլուանա (09.05.2012), Ռուֆուս (09.05.2012), Վոլտերա (09.08.2013)

  9. #95
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անվիճելի, ակնառու, ուղղակի ապշեցուցիչ առաջընթաց

    ինչ տեղափոխվել եմ էս տուն, ամեն օր, ԱՄԵ՛Ն ՕՐ մտնում եմ Սթար

    Սթար սուպերմարկետ, 01 մարտ

    Վաճառողուհի. - Սթար քարտ ունե՞ք:
    Ես. - Ոչ:

    Սթար սուպերմարկետ, 02 մարտ -............................................................- 12 մայիս

    Վաճառողուհի. - Սթար քարտ ունե՞ք:
    Ես. - Ոչ:

    Սթար սուպերմարկետ, 13 մայիս

    Վաճառողուհի. - Սթար քարտ չունեք, չէ՞:
    Ես. -
    Վերջին խմբագրող՝ impression: 13.05.2012, 11:38:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.05.2012), CactuSoul (13.05.2012), Claudia Mori (11.06.2012), Freeman (13.05.2012), keyboard (10.10.2012), Kita (16.05.2012), Lusinamara (13.05.2012), Meme (20.11.2012), Quyr Qery (25.06.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (14.05.2012), Ինչուիկ (15.05.2012), Հայկօ (13.05.2012), Մանուլ (13.05.2012), Նաիրուհի (13.05.2012), Ռուֆուս (13.05.2012), Վոլտերա (09.08.2013)

  11. #96
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճգնաժամն էն ա, երբ ոչ թե փոխում ես քեզ դուր չեկող ինչ-որ բան, այլ երբ փոխում ես քո fuckin' վերաբերմունքը դրա հանդեպ
    պոզիտիվ մնալը չասեք, թե հերոսություն ա, դա ուղղակի նշանակում ա՝ հետներդ գլուխ չեմ դնում
    տարիքից ա, թե ինչ, բայց տառապելն ավելի շատ էներգիա ա տանում, քան ուղղակի հաշտվելը, որ դե հիմա տենց ա
    ու թքած, թե ինչ ես կորցնում, որտև դեռ մեծ հարց ա՝ հիմա ես կորցնում, թե վաղուց ես կորցրել, թե տենց բան չի էլ եղել կյանքում
    թքած, որ սկի ես չեմ հասկանում՝ էս ինչ եմ գրում ու ինչի համար
    թքած, որ սառնարանում խմելու բան չկա, ու որ էս օրագրում սենց բաներ պետք չէր գրել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.06.2012), Chilly (04.06.2012), Claudia Mori (11.06.2012), Freeman (04.06.2012), keyboard (10.10.2012), Kita (05.06.2012), Nadine (19.06.2012), Quyr Qery (25.06.2012), Ripsim (04.06.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (05.06.2012), StrangeLittleGirl (04.06.2012), Աթեիստ (30.09.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (16.06.2012), Ռուֆուս (05.06.2012), Վոլտերա (09.08.2013)

  13. #97
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրու՛մ եմ իմ երկիրը

    սիրային դրվագներ.

    1. ժամը չորսն անց երեսուներկու շնչակտուր ինձ գցում եմ փոստ՝ էս շոգին, սենց քրտնած, հոգնած, բայց մեկ ա՝ երկու րոպե ուշացած
    - մենք արդե՜ն փակ ենք,-ծոր տվեց դեռ կոմպի դիմացից վեր կենալ չհասցրած կինը
    - երկու րոպե եմ ուշացել, ինչ կլինի, մուծում անեմ գնամ էլի:
    - ասեցի՜ փակ ե՜նք,- մուլտային ձայնով անտարբեր կրկնեց կինը:
    - բայց դուռը բաց էր չէ, ես հո ներս եմ մտել, ուրեմն բաց եք...
    (մկնիկի մեկ արագ քլիք) - այ հիմա՜ արդեն փա՜կ ենք, կամպյուծեռը անջատեցի՜....

    2. - մի րոպե ստեղ սպասեք, մի քանի բան պետք ա առնեմ ու գամ,- դիմում եմ տաքսիստին:
    մտնում եմ խանութ, որտեղ իմ մաքսիմում երկու րոպեանոց գնումները տևում են տասնհինգ րոպե, ու կատաղած նորից հետ եմ գնում դեպի մեքենան:
    - կներեք,-ասում եմ նստելով,-ավելի արագ չստացվեց, որովհետև Հայաստանում աննորմալները շատ են:
    - հա, 73%,-ռոբոտավարի ասում ա տաքսիստն ու շարժիչն աշխատացնում:

    3. վերևի հարևանը տունը վերանորոգում ա ու էն էլ՝ շատ բուռն, գլխացավերից մեռնում եմ արդեն իրանց շուխուռի պատճառով, բայց դե ինչ ասես, մարդ են, գործ ա՝ անում են
    դասի եմ մի մուսի-պուսի աղջկա հետ, ով արդեն մի քսանչորս-քսանհինգ տարեկան կլինի, բայց ինքը դրանից խաբար չի ու մնացել ա նախադպրոցական վիճակների մեջ:
    - էս ի՜նչ տկտկոց ա, էս ի՜նչ շխկշխկոց ա,-հարցրեց երևի մի ութ անգամ, իսկ ես համբերատար ամեն անգամ պատասխանում էի, որ վերևի հարևանը վերանորոգում ա տունը:
    Երբ նորից էդ հռետորական հարցը հնչեց, համբերությունս կորցրեցի.
    - վերևի հարևանը... կկու-ով ժամացույց ա առել, բայց թարս ա մեխել պատին, կկուն դուրս ա գալիս ու գլխով հագնում պատին, էս էդ ձենն ա
    - վա՜յ, ինչ հավե՜ս ա, էս ի՜նչ գիժ հարևաններ ունեք,-գերազանցիկի ժպիտով ու ծափ տալով բացականչեց նա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), armen9494 (16.06.2012), CactuSoul (12.10.2012), Claudia Mori (16.06.2012), Freeman (16.06.2012), ivy (16.06.2012), John (16.06.2012), keyboard (10.10.2012), murmushka (16.06.2012), Nadine (19.06.2012), Nare-M (16.06.2012), Quyr Qery (25.06.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (16.06.2012), Աթեիստ (30.09.2012), ԱնԱիդա (02.07.2013), Հայկօ (16.06.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (16.06.2012), Ռուֆուս (17.06.2012), Վոլտերա (09.08.2013)

  15. #98
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դրսում կանգնած ծխում եմ, մեկ էլ մի երիտասարդ ա մոտենում, մեր աշխատողներից, բա թե՝ ինչու՞ ես ձխում (սփյուռքահայկական ակցենտով, ինչու՞-ի հարցականը վեց անգամ ավելի հարցական դարձնելով, քան իրականում կարիք կա), չե՞ս իմանում, որ ձխելը թանթա՜խ գսբանե մարթուն: ու ես սենց անտարբեր՝ հա ոչինչ, ես վռազ չեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Ariadna (30.09.2012), Arpine (30.09.2012), CactuSoul (12.10.2012), erexa (30.09.2012), Freeman (30.09.2012), Katka (30.09.2012), keyboard (10.10.2012), Meme (20.11.2012), Nadine (30.09.2012), Nare-M (05.11.2012), One_Way_Ticket (26.11.2012), Quyr Qery (04.11.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (30.09.2012), StrangeLittleGirl (02.10.2012), Աթեիստ (30.09.2012), Արէա (30.09.2012), Լուսաբեր (30.09.2012), Հայկօ (30.09.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (30.09.2012), Շինարար (30.09.2012), Վոլտերա (09.08.2013)

  17. #99
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    առաջ ոնց էր՝

    ժավելի՜ սպի՜՜՜՜՜՜՜Ռտ, ժաաաաավելի՜ սպիիիիիիիիիիի՜՜՜՜՜Ռտ
    ձու՜, թարմԸ ձու՜
    դանա՜կ-մկրա՜տ սրե՜՜՜՜՜՜մ....


    հիմա ոնց ա՝

    էժան կուսաթաղա՜նթ...

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.10.2012), erexa (11.10.2012), Freeman (11.10.2012), keyboard (10.10.2012), Nadine (05.11.2012), Quyr Qery (04.11.2012), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (13.10.2012), Արէա (11.10.2012), Հայկօ (11.10.2012), Մինա (08.12.2012), Վոլտերա (09.08.2013)

  19. #100
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳՆԴԱՊԵՏԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՐՈՒՄ

    Մի քանի օր առաջ զանգ եմ ստանում, ուսանողներիցս մեկն ա, ում հետ անգլերեն եմ պարապում: Ինձ ասում ա հետևյալը, բնականաբար անգլերենով, բայց ես ստեղ հայերեն կգրեմ:
    - Լիլ, բարև: Լսի պապաս ուզում ա անգլերեն պարապի, կարող ա՞ ազատ ժամ ունենաս:
    Պայմանավորվում ենք: Նշված օրը նշված ժամին ստանում եմ զանգ: Ուսանողիս պապան ա, ասում ա, որ հասել ա Տաշիր պիցցայի մոտ, գնում եմ դիմավորելու: Տաշիրի մոտ տեսնում եմ մոտ վաթսուն տարեկան չափազանց սոլիդ մի տղամարդու՝ կոստյումով, փողկապով, մի փունջ ծաղիկ էլ ձեռքին: Մտածում եմ՝ իմը հաստատ սա չի լինի ու զանգում եմ ուսանողիս հորը: Պարզվում ա, հենց ինքն ա որ կա: Ծաղիկները խցկում ա ձեռքս ու գնում ենք տուն: Ճանապարհին հարցուփորձ եմ անում, թե ինչքան գիտի անգլերեն, պարզվում ա՝ ընդհանրապես չգիտի, դպրոցում էլ ֆրանսերեն ա անցել: Գալիս ենք տուն, սկսում դասը: Տալիս եմ պրիմիտիվ նախադասություններ, որոնք նա խիստ շեշտված րանսիական ու մի քանի ինձ անծանոթ առոգանություններ իրար խառնելով փորձում ա կարդալ: This is a caaaaaaaaa~t.
    Հետո որոշում եմ մի քիչ խոսեցնել՝ օգտագործելով այն խղճուկ բառապաշարը, որից երկուսս էլ կկարողանանք մի կերպ օգտվել, ու անգլերեն հարցեր եմ տալիս, անունդ ինչ է, քանի տարեկան ես, քանի երեխա ունես և այլն... Մի քանի րոպեից նրան զանգում են:
    - Կներեք, մեկ րոպե,-ասում ա նա ու պատասխանում: Ես մեղավոր չեմ, որ ամեն ինչ լսվեց: Էս մարդը գնդապետ էր, դիմացս նստած իսկական գնդապետ: Մենակ թե էն կանաչ շորերի փոխարեն կոստյումով էր ու վրայից էլ լավ հոտ էր գալիս: Իսկ ես նրան նստացրել եմ ու ստիպում եմ, որ կարդա՝ this is a caaaaa~t. ((
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Ariadna (04.11.2012), CactuSoul (04.11.2012), Chilly (05.11.2012), Claudia Mori (04.11.2012), Freeman (04.11.2012), Katka (04.11.2012), keyboard (04.11.2012), Kuk (04.11.2012), murmushka (04.11.2012), Nadine (05.11.2012), Quyr Qery (04.11.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (04.11.2012), StrangeLittleGirl (04.11.2012), Yevuk (04.11.2012), Արէա (04.11.2012), Հայկօ (04.11.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (04.11.2012), Շինարար (04.11.2012), Ուլուանա (04.11.2012), Ռուֆուս (04.11.2012), Վոլտերա (09.08.2013)

  21. #101
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մտել եմ խանութ, որ բուլկի առնեմ ժամն էլ նենց էր, որ ուսանողությունը դրսում էր, ջահելները լցվել էին խանութ մի բան առնելու, ես էլ, երեսուներկու տարեկանս պինդ պահեցի ու գնացի մտա նրանց մեջ, իբր՝ ես էլ եմ սոված ուսանող
    ասեմ, որ եթե անգամ տարբերվում էի նրանցից, ապա միայն որպես ավելի փոքր տենց մեզ համար հերթ ենք կանգնած, ոչ ոք անհամություն չի անում, էկավ հերթը հասավ ինձ, մեկ էլ մի տոտա առանց քեզ բարև, առանց քեզ կներես, կարելի ա ասել հենվեց վրաս, չէ, վրայովս ցատկ արեց ու ճմրթված հազարանոցը վաճառողուհու ձեռքը խցկելով՝ ասաց. - Աղջիկ ջան, ինձ երկու հատ մատնաքաշ տուր, վռազ եմ:

    ստեղ մի պահ մոռանանք պատմությունը, ես ուղղակի չեմ կարող անտարբեր անցնել էս «վռազ եմ» արտահայտության կողքից
    տո մի ձեզ հարցնող լինի՝ էդ ու՞ր եք վռազում
    էս հոգնած երկրում, էս դեբիլ կիսաքուն կյանքում, էս հիմար գոյության մեջ դուք ու՞ր եք վռազում, մի հատ ինձ ասեք ես հասկանամ
    ընդ որում, վռազելը համատարած ա, ազգային ախտանիշ
    ձմեռ օրով բաաաաան չունես անելու, ասենք թե պետք ա մեկին տեսնես, վեցին ես պայմանավորվել, բայց չորսից ազատվել ես, սպասում ես էդ մարդուն, ասում ես նստեմ կաֆե, ժամանակ սպանեմ, բայց աստված չանի մատուցողը քո սուրճը ուշացնի, սկսում ես նեռվայնանալ, անգիտակցորեն վռազել
    նույն ժամանակ սպանելու համար, ու քանի որ ձմեռ ա ու ցուրտ, նստում ես տաք մարշրուտկա, որ էրկու ժամը անցնի, էղած չեղածդ չսառացնես, բայց վարորդը դանդաղ ա քշում, դու արդեն ձեռքերիդ եղունգները կրծել վերջացրել, անցել ես ոտքերինիդ, ԵՍՍՍՍ ՎՌՌՌՌԱԱԱԶԶԶԶԶԶ ԵՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ

    աշխարհում ամենաբարձ գործազրկության տոկոսը երևի մենք ունենք սաղ աշխարհում, բայց մեզնից վռազ չկա, մենք ճաշն էլ ենք վառվելով ուտում, կոֆեն էլ ենք վառվելով խմում, մենք ժամանակ չունենք, դեռ պետք ա հասցնենք տրվել լոքշին, չէ՞

    ստեղ ես մի հատ ուժգին փչում եմ աչքիս ընկած չոլկայիս ու վերադառնում պատմությանը

    վաճառողուհին առանց բան ասելու, երկու մատնաքաշը տվեց
    ուսանողները տարակուսած իրար նայեցին, բայց ոչ ոք ձեն չհանեց, դե ես առավել ևս, մեռնեմ գլուխ չեմ դնի հաստաքամակ կնանոնց հետ, բայց դե նեղվեցի ահագին
    էդ կնգանից հետո ես էլ իմ փայ բուլկին առա ու ուղևորվեցի դեպի TellCell ապարատը
    ձեռքս տարա գրպանս, որ մոտիս մանրներրից 200 դրամանոց գտնեմ, համ գրպանս թեթևացնեմ, համ էլ հեռախոսս լիցքավորեմ
    էդ պահին տեսա, որ էն հաստաքամակը գլորվում ա ուղիղ դեպի tellcell-ը
    իյա, դե բարլուս, ես քայլերս արագացրի, նա մի պավառոտ լավ չվերցրեց և ահա, ես հասա առաջինը
    հանգիստ 200-ը գցեցի մեջն ու սպասում եմ
    կինը թեքվեց ականջիս՝ աղջիկ ջան, արագացրու, ԵՍ ՎՌԱԶ ԵՄ
    ախ չասեիր դու դա, չասեի՜ր...
    զարկերակներս սկսեցին ականջներումս դղրդալ, աջ ուսիս նստած հրեշտակը ձեռքի ափով ճտտացրեց սեփական ճակատին ու հեռացավ, իսկ ձախ ուսիս սատանեն սկսեց իր պոչով ինձ մտրակել, թե՝ դրան դաս տուր
    ասեցի՝ հա, ես շատ արագ, մի վայրկյան... ու ձեռքս էլի գրպանս տարա
    հաստաքամակի բախտից, մոտս մի տասը-տասներկու հատ երկու հարյուրանոց կար, սկսեցի հա՜տ հատ, ընթացքում համարը «պատահաբար» սխալ հավաքելով, ջնջելով, իբր-թե շտապելով լիցքավորել

    հաստաքամակը մի էրկու կիլո քցեց, հաստատ
    իսկ մի շատ սիմպատիչնի ուսանող, ծիծաղը հազիվ զսպելով, կողքովս անցնելուց կամաց ասեց՝ մալադեց, դրան հասնում էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Chuk (26.11.2012), erexa (20.11.2012), Freeman (21.11.2012), ivy (20.11.2012), Katka (20.11.2012), keyboard (22.11.2012), Meme (20.11.2012), Nadine (21.11.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (21.11.2012), Yevuk (21.11.2012), Աթեիստ (20.11.2012), Արէա (20.11.2012), Արևհատիկ (20.11.2012), Դատարկություն (20.11.2012), Երվանդ (21.11.2012), Լուսաբեր (20.11.2012), Հայկօ (20.11.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (21.11.2012), Ուլուանա (20.11.2012), Ռուֆուս (20.11.2012), Վոլտերա (09.08.2013)

  23. #102
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քուրիկս որ փոքր էր, որ հարցնում էին՝ ի՞նչ ես ուզում դառնաս որ մեծանաս, ասում էր՝ լելե
    էդ լելեն ես էի էլի, լիլիթ չէր կարողանում ասել
    տենց հետո էլի լիքը էրեխեք պրոբլեմ ունեցան անունս ասելիս, օրինակ էդ նույն քուրիկիս տղեն ինձ ասում էր դիդիթ, ընկերուհուս տղեն ասում էր յոյո, չգիտես ինչի, ու ես արդեն կարծում էի, որ աշխարհում էլ ոչ մի երեխա իմ անունը նորմալ չի ասի, մինչև չմեծանա
    բայց չարաչար սխալվում էի, կա մեկը, ով շատ մաքուր գոռգռում ա՝ լիլը՛, լի՛լը, երբ տեսնում ա ինձ սկայպով, ու նա ծնվել ա Գերմանիայում, խոսում ա մի քիչ հայերեն, մի քիչ գերմաներեն, մի քիչ էլ հնդկերեն, բայց անունս ասում ա կատարյալ մաքուր սոնիչկան ա ինքը, իմ համով սոնիչկան, ձեր իմացած այվիի բալիկը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), erexa (21.11.2012), ivy (21.11.2012), Katka (21.11.2012), keyboard (22.11.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (21.11.2012), StrangeLittleGirl (22.11.2012), Yevuk (22.11.2012), Աթեիստ (22.11.2012), Արէա (22.11.2012), Երվանդ (21.11.2012), Հայկօ (22.11.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (21.11.2012), Ռուֆուս (21.11.2012), Վոլտերա (09.08.2013)

  25. #103
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ մազերը սովորաբար կտրում ա քույրս՝ մորաքրոջս աղջիկը, ով մի քանի օր առաջ բալիկ ա ունեցել, ու դե պարզ ա, էս անգամ չկարողացավ ինձ օգնել էդ հարցում
    ասենք ոնց լիքը մարդ կապվում ա իր ատամի խոզանակին ու առանց դրա կյանքը չի պատկերացնում, ամիսներով ընտրում ա ու գտնելուց հետո էլ կյանքում չի դավաճանում այլ խոզանակների հետ, տենց ես կապված եմ վարսավիրիս
    լինելով այլանդակ նեռվային, ուղղակի գժվում եմ, երբ մազերիս կպնում են, իսկ ինքը, տարիների ընթացքում, արդեն սովորել ա իր գործը նենց անել, որ ես հնարավորինս քիչ վատանամ (մի անգամ իսկականից վատացել եմ, դեղ բան, մի կերպ ուշքի են բերել)
    էսօր ես ստիպվեցի դիմել անփորձ, անծանոթ, անկապ ու անմեղսունակ մի վարսավիրի
    տնից դուրս եկա ու համարձակ քայլերս ուղղեցի հանդիպակաց մայթին կուչ էկած վարսավիրանոց
    ներս մտա, մի երեք կին, լոքշի գրկում անգիտակից ընկած են
    ասում եմ բարև ձեզ, սրանք մանրից սկսում են զարթնել
    մի հատ էլ եմ ասում բարև ձեզ, մեկը կենդանության նշաններ ա ցույց տալիս, ճկույթը կամաց շարժվում ա, դեռ ամեն ինչ կորած չի
    ես մտածում եմ՝ արհեստական շնչառություն անե՞մ, ու թե անեմ, ո՞ր մեկից սկսեմ
    հանկարծ էն ճկույթ շարժողն ասում ա՝ ի՞նչ կա
    ես սենց՝ հեչ, սաղ նորմալ ա, բա ձեր մո՞տ
    միանգամից ուշքի են գալիս
    ասում եմ՝ թե շատ եք զբաղված // ես գնամ երևի...
    սրանք վեր են թռնում, չէ՜, ձեզ ԻՀԱՐԿԵ կսպասարկենք, ինչքան ուզում ա զբաղված լինենք
    էդ ես նենց պապա ռիմսկին էի, էլի, սենց քթիս տակ խնդալով ներս եմ անցնում, լրիվ վերակենդանացած վարսավիրուհին սկսում ա ստեղծագործ շարժումներով օդում ֆռացնել այն կտորը, որը պետք ա փաթաթի վզիս
    ի՞նչ ենք անելու, ազիզ, հարցնում ա, ու ես լրիվ եմ հանգստանում, ազիզ-ը նշանակում ա նա իրոք զարթնել ա, ու ականջս հորանջելուց պատահաբար կտրելու վտանգը փոքրացել ա
    ասում եմ՝ կտրելու ենք
    դե նստի, կտրեմ
    ասում եմ՝ չթրջե՞նք բայց
    հա վայ... վարդուշ ծյա, մի հատ էս մեր սիրուն աղջկա մազերը թրջի (մազ թրջողները միշտ վարդուշ ծյաներ են լինում, ինչի՞)
    վարդուշ ծյան թրջում ա հնարավոր ամեն ինչ, շորերս, ակնոցս ա ջրջանում, վերջը ՀԱՄ ԷԼ մազերս են թրջվում
    նստում եմ, կրեատիվ տիկինը իր ահավոր եղունգները վիզս խրելով՝ շորը փաթաթում ա վրես ու ականջիս շշնջում՝ ո՞նց կտրեմ
    ես սենց վախեցած՝ հմմմմ ոնց կարաք...

    մի խոսքով, նա մոտ քառասուն րոպե մազերս ա պռճոկում, ականջներս ա քաշքշում, վիզս ճանկռտում ու վերջում ինքնագոհ հայտարարում՝ վերջ
    մի աչքս բացում եմ ու նայում հայելու մեջ.... բաաաաաաաա՜ն չի փոխվել, ոնց էկել եմ, նենց նստած եմ, մենակ թե՝ արդեն սանրված մազերով
    ասում եմ՝ բա էսքան ի՞նչ էիք անում, ասում ա՝ դե եթե ուզում ես, մի քիչ էլ կվերցնեմ, ազիզ
    ասում եմ չէ, վճարում եմ ու թաց շորերով, ժելեյոտ ակնոցով բայց սանրված գլխով դուրս գալիս՝ ամեն մազարմատիս նվվոցը զգալով
    հիմա նստած էս սաղ գրում եմ, դուք ծիծաղում եք, իսկ ես մտածում եմ՝ գիշերը ոնց եմ գլուխս դնելու բարձին...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), CactuSoul (22.11.2012), erexa (22.11.2012), keyboard (26.11.2012), Lev (26.11.2012), Peace (22.11.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (22.11.2012), StrangeLittleGirl (22.11.2012), Աթեիստ (22.11.2012), Արէա (22.11.2012), Երվանդ (24.11.2012), Հայկօ (22.11.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (26.11.2012), Ուլուանա (22.11.2012), Ռուֆուս (22.11.2012), Վոլտերա (09.08.2013)

  27. #104
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր ես շատ երջանիկ եմ
    որտև գալիս եմ շատ ջերմ ու պարզ մի տեղից
    էդ տեղը գաղտնի տեղ ա, ու իրա հմայքը դրանում էլ ա
    էդ տեղում կան երկնքին նայող պատուհաններ ու երաժշտություն, մանդարինի հոտ, կիթառ ու լիքը սեր
    կա սուրճ ու հետը ծիծաղ ու կատակներ
    կա ինձ հարազատ մարդ, ով երջանիկ ա, ում բացահայտեցի նոր ձևով, ու էդ շատ կայֆ ա

    մաղթում եմ ձեզ տենց տեղ ունենալ ձեր կյանքում ու նենց մեկը, ում հետ կցանկանայիք էդ ամենը կիսել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.11.2012), erexa (26.11.2012), Freeman (26.11.2012), keyboard (26.11.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), Հայկօ (26.11.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (26.11.2012), Շինարար (26.11.2012), Ռուֆուս (26.11.2012), Վոլտերա (09.08.2013)

  29. #105
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց մեր սերունդն ինչ հետաքրքիրը ստացվեց
    մեզ զրկեցին պատանեկությունից, մեր ուսանողության տարիներին գոնե քսերոքսի փող ունենալն արդեն երջանկություն էր, մենք կասետներ ունեինք լիքը, մենք ենք եղել վիդեոմագնիտոֆոնի առաջին օգտագործողները, մենք օրերով կախվում էինք հեռախոսից, որտև ինտերնետ չկար, մենք չէինք գնում կաֆե, որտև ոչ փող կար, ոչ էլ կաֆե, մեր ընկերներից շատերի պապաները պատերազմից հետ չեկան, մենք սոված ու մրսած մնացինք մի քանի տարի, մենք անգիր գիտեինք/գիտենք հախվերդյանի ու հայրենասիրական, ռուս ռոքերների երգերը, մենք գիտենք մոմի լույսին կախարդված նայել, գիտենք մոմից արձանիկներ սարքել, գիտենք վառարանի վրա խորոված բարակ կրտրած կարտոֆիլն ինչ համով բան ա, թեև հախախ դրան վառվող ռեզինի հոտ էր կպնում, երբ փայտ չէր լինում, մենք չենք ունեցել սիրուն տետրեր, մենք մի գիրք գտնելու համար Երևանի բոլոր գրադարանների աշխատողների աչքի գրողն էինք դառնում հաճախ, մեր սերնդի մեջ կա կուտակելու մոլուցքը՝ կապված գրքերի, ֆիլմերի, երաժշտության հետ, որովհետև էն ժամանակ էդ ամենը պիտի ձեռք բերեիր համարյա թե կյանքիդ գնով, ու մենք դեռ չենք ադապտացվում, որ հիմա ամեն ինչ հասանելի ա, ձրի

    ու մեր սերունդը, զրկված լինելով իր համար կարևոր շրջանից՝ պատանեկությունից, մի տեսակ մնացել ա էդ ինֆանտիլ կայֆերի մեջ, մենք մի տեսակ դժվար ենք մեծանում, ընդդիմանում ենք մեծանալու պրոցեսին, մենք մեր չապրածն ենք ուզում
    խոխմ ա մեր սերունդը, իսկականից, ու ես նենց գոհ եմ, որ հենց էդ ժամանակ եմ ծնվել, շատ խելացի բան ա ստացվել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Ariadna (26.11.2012), CactuSoul (26.11.2012), Chilly (26.11.2012), Chuk (26.11.2012), Katka (26.11.2012), keyboard (26.11.2012), Nadine (28.11.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (26.11.2012), StrangeLittleGirl (26.11.2012), Yevuk (26.11.2012), Աթեիստ (26.11.2012), Ամպ (30.11.2012), Արէա (26.11.2012), Դատարկություն (26.11.2012), Հայկօ (26.11.2012), Միքո (26.11.2012), Շինարար (26.11.2012), Ուլուանա (26.11.2012), Ռուֆուս (26.11.2012), Վոլտերա (09.08.2013)

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •