Հերթական նորույթ բրիտանահայ Vo.X երկյակի կողմից` "Made In Երեւան" երգն արդեն ռադիոեթերում է եւ ընդգրկված է Ոսկե Քնար երաժշտական նախագիծ-մրցույթի փետրվարյան շրջանում: Ծանր ռոքային էլեմենտներ, բրիտփոփային երանգներ, Queen խմբի "Made In Heaven" ստեղծագործության ազդեցություն, ինչպես նաեւ Հայաստանի պետական օրհներգը` այս ամենը եւ ավելին Vo.X -ի "Made In Երեւան" երգում: Ավելի շատ տեղեկություններ` Vo.X-ի կայքում (www.vo-x.tk, ռուսական բաժին), որտեղից նաեւ հնարավոր է "քաշել" նոր երգի mp3-ն: Լսեք եւ, եթե երգը ձեր սրտով է, քվեարկեք նրա օգտին:
Էջանիշներ