User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Համբիկս

  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համբիկս

    Իմ Համբիկ … Համբեր … իմ Համբերություն …

    Չգիտեմ ինչու, բայց մտքումս միշտ Սևակի այս տողերը պտտվում են… ու որոշեցի անունը օրագրիս ՀԱՄԲԻԿՍ


    ---------- Ավելացվել է՝ 12:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:29 ----------

    - Երեխեք, եկեք քվեարկենք, թե ովքեր են լինելու հաղորդավարները:Ամեն մեկը թող գրի մի հատ տղու ու մի հատ էլ աղջկա անուն, որ կարող են հաղորդավար լինել:
    Դեմոկրատիայի ամենապարզ դրսևորումներից էր երևի, որ մենք առանց այո ու ոչ ասելու, ենթարկվեցինք, ոնց որ թե հենց այդպես էլ պետք է լիներ:
    Առաջին անգամ, որոշեցի, որ ինչու ոչ, ես էլ իմ անունը կգրեմ` որպես հաղորդավարուհի, իսկ հաղորդավար … դե լավ ուզում եմ այդպես, հենց այդպես էլ կգրեմ, ամոթ է ինչ է, ով պետք է իմանա, գրեցի ՆՐԱ անունը:
    Հիմա կբացեն, հիմա կկարդան, ինչ են մնացածը գրել, ինչ են գրել…
    Մեկ, երկու, երեք… վերջ:
    Ես հաղորդավարուհին եմ, իսկ հաղորդավարը մեկ ուրիշը (ինչու են բոլորը նրա անունն իմ անվան հետ կցել, ինչու, ինչ կա )
    Բայց դե քանի որ ընտրված հաղորդավարն այդքան էլ հարմար չէր. ճիշտ խոսել չէր կարող, այդ նույն մեծամասնությունը ընտրեց ՆՐԱՆ – ես ու նա միասին պետք է մի ամբողջ ժամ բաց դաս վարեինք…
    Անցել է երևի 8 տարի,, բայց ես չեմ մոռացել, հիմա հիշեցի, որ հետո նա հարցրեց, - դու էլ էիր մեր անունները գրել…

    ---------- Ավելացվել է՝ 12:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:34 ----------

    Ես քեզ էնքան եմ սիրում...

    Այս խոսքերն իսկապես չեմ իմանում որտեղից ու ինչպես են եկել ու մտել ուղեղս, ենթագիտակցությանս, թե գիտակցությանս մեջ, չգիտեմ, բայց այնքան խորն են արմատներ գցել, որ պոկ չեն գալիս...
    Ուզում եմ ասել, ասել ու գրեթե գոռալ, որ ես քեզ էնքան եմ սիրում, բայց ում - չկա...
    Վերջին խմբագրող՝ einnA: 08.06.2010, 11:09:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.06.2010), Chilly (14.06.2010), E-la Via (29.06.2010), keyboard (20.10.2012), Meme (28.10.2010), My World My Space (08.06.2010), Nare-M (11.08.2010), Sambitbaba (21.10.2012), StrangeLittleGirl (14.11.2010), unknown (08.06.2010), Yellow Raven (08.06.2010), Արևհատիկ (08.06.2010), Գեա (19.01.2012), Դատարկություն (08.06.2010), Դարք (10.06.2010), Ժունդիայի (08.06.2010), Մանուլ (13.12.2010), Մուշու (17.06.2015), Նաիրուհի (28.02.2011)

  3. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայրը մահացած էր: Խորթ մայր ուներ, մի հատ էլ պուճուրիկ ապերիկ: Խորթ մայրը լավ չէր նայում ...
    Մեր փսփսոցի անբաժան մասն էր կազմում ...-ի մասին այս տեսակ խոսակցությունները:Բայց ինքը մենակ չէր, ընկերներ էինք, անգամ դասարանի ակտիվիստներից էր:
    Ես, ես ճանաչում էի նրա եղբորը, բակում մեկ-մեկ տեսնում էի փոքրիկ եղբոր հետ զբոսնելիս ու միշտ մտածում էի, թե էտ ոնց է? խորթություն ասվածը չկա?
    Խղճում էի, թե համակրում, թե ուղղակի ... - չգիտեմ, բայց չգիտես ինչու առաջին սեր ասելիս միշտ իրան եմ հիշում
    Դասարանում աղջիկներով հերթապահություն էինք անում, ինչպես միշտ ասում-խոսում-կռվում-բարիշում էինք, մեկ էլ ներս է գալիս Արամը (ինչպես ինքն է ասում` իմ միակ հարազատ մանկության ընկերը, որ մանկապարտեզից մինչև 10րդ դասարան իրար հետ ենք եղել) ու սկսվեց...
    էս սեղանի նստողը այ ստեղի նստողին ա սիրում, էս մեկը սրան, էս մյուսը սրան...
    գոռոց, ճվճվոց,ավելախառը բախումներ, կենդանական աշխարհի իմացության արտահայտումներ...
    այ էս սեղանի նստողը այ էս սեղանի նստողին ա սիրում...ինչպես?

    դուրս եկանք տուն գնալու, բակում նա սպասում էր,մյուսներն էլ էին սպասում ... ես վազում էի, շունչս կտրվում էր, իսկ նա իմ հետևից, միայն Արամն էր խոսում, չեմ հիշում ինչ... հասա տուն ու շնչակտուր նստեցի ու մի ամբողջ օր ես ԺՊՏՈՒՄ էԻ, կարծես թևեր էի առել ու ուզում էի թռնել, բայց ինչու վազեցի, ինչու...
    Նրան հիշելիս, հիշում եմ մենակ, որ միշտ վազում էի. մի օր էլ դրսում խանութ գնալիս, նկատեցի ու էլի վազեցի...
    Մի քանի տարի անց, արդեն նույն դասարանում չէինք, բայց նորից տեսա ու վազեցի...
    Ինչու ինձ չհասար... ինչու ես այդպես էլ կանգ առնել չսովորեցի...
    Ուշ է, դու չկաս, մի անգամ հեռվից տեսա, բայց մենք արդեն ուրիշ էինք, լռիվ ուրիշ ու ես առանց վազելու անցա կողքովդ, իսկ դու միայն նայեցիր ու ոչինչ չասացիր - ՎԵՐՋ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.06.2010), Annushka (10.06.2010), Chilly (14.06.2010), Nare-M (11.08.2010), Rhayader (09.06.2010), Sambitbaba (21.10.2012), unknown (09.06.2010), Գեա (19.01.2012), Ժունդիայի (09.06.2010), Մուշու (17.06.2015), Նաիրուհի (28.02.2011)

  5. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Դուք շատ սիրուն եք:
    Լռություն

    -Դուք շատ հրապուրիչ եք:
    Լռություն, բայց ներքուստ չզսպվող ժպիտի պոռթկում:

    -Շատ, շատ...

    Ինչ հաճելի էր ...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.06.2010), Meme (14.06.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), StrangeLittleGirl (17.08.2010), unknown (09.06.2010), Ժունդիայի (09.06.2010), Նաիրուհի (28.02.2011)

  7. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ պատահում է չէ, որ ինչ-որ բան` միտք, խոսք, բառերի շարք, գալիս ու բնակվում են լեզվիդ ծերին, դառնում անընդհատ պտտվող սկավառակ... ու երգում

    Ես առանց քեզ - կապրեմ առանց արևի,
    Ես առանց քեզ - մենակ մնամ երևի,
    Ես առանց քեզ - ինչպես թռչունն առանց թևի...


    ԿԱՊՐԵՄ երևի ...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.06.2010), Meme (14.06.2010), My World My Space (10.06.2010), Nare-M (11.08.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), SSS (10.06.2010), StrangeLittleGirl (17.08.2010), Գեա (19.01.2012), Ժունդիայի (10.06.2010), Նաիրուհի (28.02.2011), ՆանՍ (10.07.2010)

  9. #5
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    … + … = love
    Հիշում եմ ոնց գրեցի մեր շենքի պատին:

    Նախքան այդ մի տեսակ պատերին հաղորդագրությունների տարափ էր սկսվել. ամեն առավոտ սպասում էինք, որ տնից դուրս ենք գալու ու մի նոր բան կարդալու ու այդպես էլ կար. սա գիժ է, նա անասուն է, մեկ ուրիշը պարզապես կապիկ է… բայց գերազանցում էին սրա-նրա սիրային արտահայտումները:
    Նենց հիշում եմ. մի օր բառացի ամբողջ շենքի էրեխեքով բակում խաղում էինք գործնագործ. ես մեջների խորոզն էի (երևի տնօրենս դրա մասին իմացել է, հատուկ 2 օր առաջ ժողովում հենց էտպես էլ ասեց` դու մեր շտապ օգնությունն ես, խորոզն ես… լավ չշեղվեմ ), հա խաղում էինք ու մեկ էլ էլի բզիկներս բռնեց ու անցա գործի. որոշեցի, որ քանի բոլորը բակում են, կարող եմ գնալ տուն, գտնել ինչ-որ տեղ դրած կավիճն ու պատին իմ ձեռագիրն էլ անմահացնել… Որոշեցի պահի տակ ու արեցի …
    Վերջացրեցի, հա-հա էր բռնվեի, բայց երևի տեսան թե էտ պահին ինչու չուստիկիս թայը ոտքիցս դուրս թռավ … վերցրեցի ու տուն մտա, կավիճը թաքցրեցի ու ներքուստ պատրաստվեցի…
    Տեսնողը մեկն էր, ում ինձ չգիտեմ ինչու մրցակից էի համարում:
    Անցավ մի 10 րոպե ու դուռը թակեցին, ես բացեցի ու նեղացա, որ քնից ինձ հանել են. հազիվ քնել էի, ինչ է եղել… ոնց, ով, ով ասեց, ինչ, ինչ ա գրած, որտեղ, ուր ա…
    Միանգամից ձևավորվեց կողմ ու դեմ խմբերը: Անսպասելի էր, բայց պարզվեց ինձ ավելի էին հավատում, դեռ ավելին` դուրս եկավ, որ ինքն էր գրել ու ինձ էր մեղադրում: Ի զարմանս ինձ` նա այնքան անզոր գտնվեց ինչ-որ բան ապացուցելու, որ ուղղակի փախավ… ընկերներիս փաստարկներից պարզ էր, որ ես չէի կարող գրեթե առաստաղը հասնող բարձրության վրա ինչ-որ բաներ գրել, դե հետո ես միշտ բակում եմ եղել, մոտ ընկերուհիս հաստատեց))) այնպես, որ ես էլ սկսեցի հավատալ, որ այդ ես չեմ եղել…
    Առաջին ու վերջին իմ “չարաճճիությունն” էր, որ այդպես էլ մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս, ամաչում եմ խոստովանել իմ մանկության ընկերներին, որ այդ ես եմ եղել. երևի նրանց համար մեկ է կամ արդեն մոռացել են կամ, եթե անգամ պատմեմ, կխնդանք ու կանցնի, բայց ամաչում եմ, չեմ կարող:

    Ահա Համբիկս քեզ պատմեցի ու վերջ, հաշվենք 10 տարի առաջ նույն այդ օրը խոստովանել եմ նրանց, հը? Կլինի չէ?

    Հա հետո նույն գրությամբ էլի մեր հարկի պատերը հարստացան, բայց ազնիվ խոսք ես չէի արդեն:
    Մեկ էլ ես արդեն իմ բաժին մեղքը քավել եմ. մի ամբողջ օր ես ու մաշկոս շենքի պատերն էինք մաքրում )))
    Հիմա հնից մնացած պատերի շռամներն այնքան թանկ են դառել, որ անգիր գիտեմ այս կողմի վրա ինչ էր գրած, որ մասն է մնացել, որ մասը չմաքրվեց… չեմ ուզում վերանորոգվի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.06.2010), Meme (14.06.2010), Nare-M (11.08.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), Smokie (04.11.2011), StrangeLittleGirl (17.08.2010), unknown (10.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Գեա (19.01.2012), Դարք (10.06.2010), Ժունդիայի (10.06.2010), Նաիրուհի (28.02.2011)

  11. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարազատս, թանկագինս, միակս ... ՁԵԶ

    Չգիտեմ գիտեք,թե ոչ, թե ինչքան շաաաաաատ եմ Աստծուց գոհ, որ ունեմ ձեզ, հենց ձեզ` էնպիսին, ինչպիսին, որ կաք` ամեն ինչով...

    Գիտես ես հավատացած եմ մինչև հիմա, որ քո քթի խալը ես կծեցի ու անհետացավ, հենց էն գնացքի մեջ, որ մեզ գյուղ էր տանում: Ինչ լավ էր չկչկում գնացքը...
    Հետո եկար հիվանդանոցից ու ես համոզվեցի, որ խալը չկա
    Քեզ միշտ սպասել եմ ու կարոտել ու հիմա ահավոր շատ եմ կարոտում, ոչինչ չի օգնում:
    Ինձ "ծիտիկս" ասող չկա քո պես:
    Առաջին անգամ արցունքներդ տեսա, երբ կողքից պատմում էին, թե ինձ ոնց ես կարոտել ու ինչ ես արել ... - միշտ գիտեմ, որ ինձ ավելի ուրիշ ձևով ես սիրել - ես էլ քեզ. ԴՈՒ ԳԻՏԵՍ:
    Վերջին անգամ լացեցիր հրաժեշտ տալուց, ու քո աչքերում քարացած արցունքներն ինձ մեծացրեցին մեկ տարով:
    Էն քարի աղջկա ուրվագիծը հաստատ ես եմ, համբուրում եմ

    Գիտես, որ նայում եմ քեզ, մեջիս կուտակված սերը ուղղակի հորդում է: 8 տարի առաջ էր, դու կհիշես, որ քեզ գրկեցի ու ասեցի, որ քեզ շատ եմ սիրում արդեն 2-ի փոխարեն:Գիտես առաջին անգամ զգացի, թե ոնց կարող է մարդ լինել մարդու կողքին, գրկել, համբուրել, ասել, որ քեզ աշխարհի չափ սիրում է, բայց էլի քիչ լինի արտահայտվելու համար...
    Դու աշխարհիս ամենաթանկ ու ամենա...-ն ես: Հիշում ես 5 տարի առաջ, չէի սպասում, բայց դու ինձ հետ վազվզեցիր,արեցիր էն, ինչ չէիր արել, որ ես հասնեմ էնտեղ, չհասա, բայց իմացիր, որ այդ օրերի քո` իմ կողքին լինելը ամեն ինչ էր ինձ համար:
    Ես բացահայտեցի քեզ ու դեռ ամեն ինչ առջևում է, համբուրում եմ

    Գիտես, ինչքան հանգիստ եմ, որ դու ինձ հետ ես, հաստատ գիտեմ, որ ամեն պահին ինձ հասկանալու ես ու իմ կողքին ես լինելու )))
    Քեզ լռիվ ուրիշ ձև եմ սիրում, մի տեսակ խտացած սեր է, դու այնքան նրան նման ես:Որ ոտքերիդ վրա կանգնած քայլում ենք միասին, աշխարհն իմն է, որ ինձ գրկում ես ու համարյա հասնում եմ առաստաղին, վերադառնում եմ էն մեր հին ժամանակը: Հիշում ես,որ մի օր քեզ պաշտպանեցի, իսկ հիմա ինձ պաշտպանելու կարիք էլ չկա, որովհետև դու կաս
    Չգիտեմ ոնց, ինչպես ու ինչն ինձ հենց էն պահին քո մոտ բերեց ու մենք իրար գրկեցինք ու չհասկանալով պահի ասվածը` լաց եղանք, ու ես քեզ ասեցի, որ դու ես արդեն մեր …ը:
    Քո վերջին նվերը Աստվածաշնչի տակ թողած, ինձ այնքան հուզեց:
    Չեմ նեղանում, որ հաճախ չես ասում, որ սիրում ես: Ասածդ հազվադեպ խոսքերը միշտ ինձ հետ են:
    Համբուրում եմ…
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.06.2010), Meme (14.06.2010), Nare-M (11.08.2010), Sambitbaba (21.10.2012), StrangeLittleGirl (17.08.2010), unknown (15.06.2010), Ժունդիայի (11.06.2010), Հարդ (30.09.2010), Նաիրուհի (28.02.2011)

  13. #7
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորացած վարդի կոկոն գտա: Դարակումս էր: Զարմացա, հետո հիշեցի. 1000 դրամ արժեր, որ փոքր տղան ինձ նվիրեց, իսկ դու ստիպված վճարեցիր: Չէիր ուզում )) առաջին անգամ փաստորեն ինչ-որ մեկին ինձ ծաղիկ գնել ստիպեցի` անուղղակի ձևով իհարկե :
    Թե ինչու էիր ուզում ինձ տեսնեիր,չգիտեմ կարոտել էիր, բայց ինչն էիր կարոտել. մարդիկ պետք է հարազատ լինեն, կիսած պահեր ունենան, միասին ծիծաղ ապրած լինեն, իրար երջանկություն ու ցավ պատճառած լինեն ու այդ “ միասին”-ի իմաստը գոնե իմաստ ունենար…
    Ուզում էի աղբարկղը գցեի, բայց մեկ էլ որոշեցի տուն տանել ու անմահացնել օրագրիս մեջ` այդ օրերի մասին գրառման էջերում, որ այդպես էլ ոչ ոք չի կարդալու (իմ հորինած տառերը կարդալ չի լինի) :
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.06.2010), Chilly (14.06.2010), helium (15.06.2010), Meme (14.06.2010), Nare-M (11.08.2010), Sambitbaba (21.10.2012), unknown (15.06.2010), Դատարկություն (23.06.2010), Ժունդիայի (14.06.2010)

  15. #8
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Զանգեցի ու ասեցի ինչ որ ուզում էի ասել…
    - Մտա էջը ու գրեցի…
    - իրիկունը sms գրեցի…
    Լսում եմ ու ուզում եմ ասել.
    -Ախր ինչի ես դու զանգում… ինչի ես մտնում էջը… ինչի ես գրում…

    Հազիվ ինձ զսպում եմ, լուռ լսում, հետո ինքս ինձ մտածում եմ. <<գուցե ես եմ սխալ, աշխարհի օրենքները փոխվել են, կամ ով ասեց, որ տենց օրենք կա, լավ ասենք չգրված օրենք կա, բայց միթե ես եմ դրանք հորինել ինձ համար, թե հորինել են ինձ համար կամ…>>

    Ես կարող էի քեզ զանգել թեկուզ ձայնդ լսելու համար… մտնել էջդ, որ իմանայիր` ես կամ… գրեի, որ հիշեիր…

    Չէ, ես այդպես էլ չզանգեցի. համարդ ջնջեցի…
    Էջդ չմտա, որ չմտածես` դու կաս ինձ համար…
    Չգրեցի, որ …

    Բայց կարող էի: Ախր շատ էի ուզում … չարեցի:
    Ինչ ուզում ես ասա, ուզում ես մեղադրիր ինձ Համբիկս, բայց ես չեմ կարող փոխվել:
    Ասում ես սխալ եմ? հա,թե չէ?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (14.06.2010), Nare-M (11.08.2010), Sambitbaba (21.10.2012), unknown (15.06.2010), Հարդ (30.09.2010)

  17. #9
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Մըրթըբներ, խուժաններ…
    -Վայ, թաղեմ գլուխդ, ըհը, սուս մնա, ամոթ ա…
    -Խուժան եք էլի, ուղեղդ չի մտնում…

    30 րոպե անց:

    -Աղջի, մի դեղ տուր խմեմ, էն վալերիանայա ինչ ա չունես, թռի բեր էլի:Հել, նստեմ, չես տենում կայնել եմ:Թաղեմ դրա ազիզը, ձեններս շատ էր լսվում, էլի կատաղցրեց…

    Ես ու մաման նայում ենք ու խնդում. ախր շատ համով են մեր հարևանները
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (15.06.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), unknown (15.06.2010)

  19. #10
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից կարճ, կիսազուսպ նամակներ, հետո նոր ընդհանուր հետաքրքրությունների շուրջ ծավալված կարծիքներ ու հավերժ երկար ձգվող նամակներ… այնքան, որ մեկս մյուսից անկախ, հեռու, բայց միշտ իրար հետ, խոսում, խնդում, հիշում, մեջբերում, կիսվում ու նորից իրար հետ… բառերի խառը կույտ, որ վայրկյանների ընթացքում աչքերդ կուլ են տալիս ու մարսվում շատ ավելի ուշ` մի քանի անգամ նորից կարդալուց-վերլուծելուց հետո միայն: Ու ամեն անգամ նորից ու նորից կլանվում… սկզբից ուղղակի ժամեր, օրեր, ամիսներ, ահա և առաջին տարին գլորվեց…
    Հետո մտածում ես, որ շատ ես տարվել,չի կարելի, չգիտես ինչ, ոնց… շարունակես նույն կառուսելում պտտվել նրա հետ, թե իջնես, քանի դեռ գլխապտույտ չես ունեցել… ես որոշեցի իջնել, իսկ դու?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (16.06.2010), Nare-M (11.08.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), unknown (16.06.2010), Ժունդիայի (16.06.2010)

  21. #11
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիպլոմների հանձման օրն էր: Վերջ: Էս մի փուլն էլ ավարտվեց:Ինչքան էի սպասում այդ օրվան. աշխատել էի ուզում: Իսկ այդ պահին ահավոր տխուր էի. առջևում անհայտություն էր,անորոշություն , իսկ այդ տարիներին գոնե գիտեի, որ սովորում էի:
    Մտածմունքների մեջ, մի տեսակ տխուր գնացի, նստեցի դահլիճում ու զարմացած նայում էի. այնպես էին զուգվել-զարդարվել, ուրախ-ուրախ ծիծաղում, ինչ-որ բաներ խոսում (հետո իմացա, որ ասել էին, թե էս …-ին ինչի է իրան ձև տված նստել, շատ էլ, որ կարմիր ա ստանալու…)…
    Եկան, խոսեցին, մաղթանքներ, խրատներ… դիպլոմների հանձնում, թարսի պես վերջինն իմն էր. ստիպված բոլորին ծափահարեցի-ճամփեցի, վերջում ես մնացի:

    Ճակատագիր ասված էր երևի…

    Ներս եկավ մի տարեց, լավ խնամված մարդ` ինչ-որ ինդոնեզացու հետ:Ռեկտորը դիմավորեց, առանձնացան: Մի քանի րոպեից ինձ ու մի քանիսին կանչեցին իրանց մոտ:
    Աշխատանքի առաջարկ երկրից դուրս, ոսկե սարեր, լիքը հնարավորություններ, առաջընթաց աննախադեպ արագ ժամկետներում… աշխատավարձ … մի խոսքով երկնքից ընկած ՄԱՆԱՆԱ: Դե քանի որ մենք էլ ռուսերենի ու անգլերենի իմացության խնդիր չունեինք, մեզ ընտրեցին ու հիմա …
    Ես ոգևորվեցի, ընկերներս ինձ կողքից անգամ նախանձոտ հայացքներ նետեցին, եկա տուն, պատմեցի, դեմ-կողմ…բայց վերջնական ընտրությունն ինձ թողեցին:
    2 ամիս անց ես արդեն մեկնելու էի, մեն մենակ, առանց անգամ որևէ մեկին իմանալու, մենակ գիտեմ, որ հայեր են լինելու…
    Առաջին անգամ էր, ինքնաթիռ, բաժանման հուզմունք, էլի անորոշություն, վերջապես հրաժեշտ:
    Հենց իջա, միանգամից տաք գոլորշիով ինչ որ մեծ տարածության մեջ ինձ գտա, ու կողքս մեկը չկար, որ ասեի` տեսնում ես, էս ինչ է… չէ, ինձ նայողը կմտածեր, որ ես երևի մի հարյուր անգամ էս ինքնաթիռից վայրէջք եմ կատարել ու անգիր գիտեմ տեղանքը, որ այդքան արագ եմ կողմնորոշվում… բայց ես հո գիտեմ, որ ներսումս խառնաշփոթ է:
    Ինձ դիմավորեցին. զարմացա, որ այն մարդը չէր եկել (ինչպիսի միամտություն )
    Հոտավետ բուրմունքներ, սառնություն… առաջին գիշերս անցկացրեցի դրսի գիշերային աշխատանքներին հետևելով:
    Առավոտյան տեսա նրան, չգիտեի, որ հայկական աչքերս տպավորություն էին գործել այդքան… վերջապես հայերին տեսա, ինչ լավ էր…
    Նոր ու տարբեր ռասաների ընկերներ (1 տարի անց նրանցից արդեն ոչ մի լուր, անգամ էլէկտրոնային նամակագրությունը դադարեց, մնաց միայն առիթից առիթ ուղարկվող բացիկները), նոր կյանք (հասուն կյանքիս առաջին դասերը), նորերի մի ամբողջ շարք, որ ինձ այնքան բան տվեց ու օգնեց, որ ես լինեմ հենց էսպիսին` այսօրվա …ին
    Աշխատանքը իմը չէր,պարզվեց խոստացած գումարի կեսից պակասն էին տալու, դեռ մնալու համար մարդիկ խիստ պայքարի մեջ էին. ես խաբար չէի…
    Առաջին ամսվա վարդագույն գույները խամրեցին, մնաց միայն հանգստյան օրերի ծովի կապույտն ու կանաչը, շոգը, շոգը ու էլի շոգը…
    Որոշեցի. ես անելու բան չունեմ արդեն, մնում է խոսել նրա հետ… մեղադրանքներ, գնահատման խոստովանություններ, փոփոխությունների խոսքեր… հայի աչքերս ախր շատ են սիրուն…

    Ուուուուուուուխ…
    Օդ…
    Սարեր…
    Աշնան գույներ…
    Անձրև…
    Հարազատության ու սեփականության շոշափում, ոչ թե զգացողություն…

    Համբիկս տանը լավ է, ինչ ուզում ես ասա:
    Ես կարող էի… բայց հիմա պետք չէ կարողաների մասին խոսել, ես ճիշտ էի, այսօր համոզվեցի նորից:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.06.2010), Meme (20.06.2010), Nare-M (11.08.2010), One_Way_Ticket (27.01.2011), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), unknown (21.06.2010), Ժունդիայի (19.06.2010)

  23. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արև…
    Կանաչ սարեր, կոկոոն ձորեր
    Քարեր…

    Քայլեր դեպի վեր, վեր, վեր ու ՀՐԱՇՔ: Հասանք ` մարդկային ձեռքի գլուխգործոց, մտքի թռիչք… այնքան հզորություն կա, ճեղքվածքի մեջ անգամ ուժ կա, պատի խաչի կերտվածքն այնքան հավատք ունի իր մեջ,որ սարսռում ես… բերդի պատեր` կամար-կամար…
    Այս տարվա առաջին արշավս էր, խամություն կար,բայց անցավ.
    Ու լռիվ կարևոր չի, որ ոմանք ասացին.<< հավես ունեիր, մեղք էիր..>>, ոմանք էլ անկեղծ երանի տվեցին, իսկ մեկն էլ ասաց.
    - Աղջի ջան մտածի ամուսնանալու մասին, ինչ ես խելքդ դրել սարերին…
    Բա ! Համբիկս իսկ դու ինչ կասես?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2010), Meme (23.06.2010), Nare-M (11.08.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), unknown (23.06.2010), Ժունդիայի (24.06.2010)

  25. #13
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են` սերն ավելի ուժեղ է, քան հպարտությունը:
    Ուրեմ ես երբեք չեմ սիրել, հա?
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.06.2010, 16:33: Պատճառ: Անհարկի մեծ տառաչափի փոքրացում
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (25.06.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), unknown (23.06.2010), Հարդ (30.09.2010), Նաիրուհի (28.02.2011), ՆանՍ (10.07.2010)

  27. #14
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը եսասեր արարած է:
    Առաջին պահին գուցե փորձես պատասխանել, որ ոչ, բայց ապա ձեռքդ վերցրու ցանկացած լուսանկար ալբոմիցդ ու նայիր, ում ես փնտրում, ում տեսար – դե իհարկե առաջինը հենց ՔԵԶ:
    Ապա դե փորձիր հիմա ասել, ոչ :
    Մի օր կենսաբանության ուսուցչուհիս ասաց, ու այդ օրվանից ի վեր ամեն անգամ լուսանկար նայելիս միշտ փորձում եմ ինքս ինձ, բայց մեկ է էլի ինձ եմ առաջինը տեսանում:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (25.06.2010), Quyr Qery (10.04.2011), Sambitbaba (21.10.2012), unknown (25.06.2010), Մաեստրո (24.05.2011), Նաիրուհի (28.02.2011), ՆանՍ (10.07.2010)

  29. #15
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ էնքան հանգիստ եմ ինձ զգում այստեղ. ոչ մի ձևականություն, ոչ մի ավելորդություն, հանգիստ, ինքս ինձ հետ: Պատկերացնել չէի կարող, որ կարող եմ գրանցված լինել մի կայքէջում, որտեղ ոչ մի ընկեր չեմ ունենա ու առավել ևս այսքան կտարվեմ… կարծես ինքնաճանաչում լինի. գրում եմ, հետո կարդում, հետո էլի կարդում, մեկ էլ մտածում եմ` այ քեզ բան, բա որ մեկ էլ ինչ-որ մեկը կարդա ու… ու հիշում եմ, որ ինչ-որ մեկ կոչվածը գուցե և կարդում է, բայց ինչ? Դրանից ոչինչ չի փոխվի… ինքն ինձ հո չի ճանաչում, մեկ էլ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ չեմ էլ ուզում, որ ճանաչեն, իսկ ինչու եմ այդ դեպքում գրում? որ մարդիկ կարդան ու արձագանքեն երևի, որովհետև ամեն անգամ սպասում եմ արձագանքների… լրիվ պարադոքս է
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (25.06.2010), Nare-M (11.08.2010), Sambitbaba (21.10.2012), unknown (25.06.2010), Ժունդիայի (25.06.2010), Հարդ (30.09.2010)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •