Կինետուն
Էջ 323 461-ից ԱռաջինԱռաջին ... 223273313319320321322323324325326327333373423 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,831 համարից մինչև 4,845 համարի արդյունքները՝ ընդհանուր 6905 հատից

Թեմա: Անկապ օրագիր - 5

  1. #4831
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,760
    Եկեղեցու կողքի ազատ տարածության մեջ երկու երեխա հեծանիվ են քշում: Կլինեն մի 4-5 տարեկան: Հեծանիվի տերը բաց գույնի մազերով, գեղեցիկ դիմագծերով տղա է, իսկ ընկերը սևահեր է ու փոքր-ինչ թխամաշկ: Սևահերը նոր է քշել սովորում, ուրախանում է ամեն մի փոքրիկ հաջողությունից: Մորը ձայն է տալիս՝ «մա՜մ, հեծանիվ եմ քշում, արդեն սովորել եմ, մի քիչ էլ մնանք, էլի, խնդրո՜ւմ եմ»: Ժպտում եմ. պատկերացնում եմ՝ ես ոնց կուրախանայի իր փոխարեն...
    - Լավն ա բայց հեծանիվդ: Ինչքա՞ն ես առել:
    - 150:
    - Հազա՞ր:
    - Չէ… 150:
    - Ո՞նց, դրա՞մ:
    - Հա:
    - (թերահավատորեն դեռ փորձում է չստերով ոտքերը հարմարեցնել ոտնակներին)
    - Դե մաման ա առել, էլի…
    - Եսի՞մ, 150 դրամով դժվար…

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.06.2013), einnA (09.06.2013), Ruby Rue (09.06.2013), Smokie (08.06.2013), StrangeLittleGirl (08.06.2013), Աթեիստ (10.06.2013), ԱնԱիդա (08.06.2013), Գալաթեա (08.06.2013), Մինա (08.06.2013), Նաիրուհի (08.06.2013), Ուլուանա (08.06.2013)

  3. #4832
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,566
    Քաղաքը զարթնում ա…
    Շնչառությունն արագանում ա…
    Սկսում ա խլվլալ…
    Սիրում եմ արթնացող քաղաքի ձայները լսել իմ տան կտուրից…
    Սուրճիցս բարձրացող գոլորշին վկա…

    Բարի լո՜ւյս…

    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.06.2013), Meme (08.06.2013), Smokie (08.06.2013), Stranger_Friend (12.06.2013), ԱնԱիդա (08.06.2013), Մինա (08.06.2013), Նաիրուհի (08.06.2013)

  5. #4833
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    568
    Առաջ, երբ մտնում էի հագուստի խանութներ, նույնիսկ չգիտեի տղամարդկանց հագուստի բաժինը ո՞րտեղա, կամ կա չկա... իսկ հիմա, որ մտնում եմ խանութ, նե՜նց մի հաճույքով եմ տղամարդկանց հագուստի բաժին նաև գնում, բա որ այնտեղից գնում եմ անում, ինչքան լավ եմ ինձ զգում :
    Ինձ համար գնելիս սկի տենց հաճույք չեմ զգում…
    Հ.Գ. բա էս կյանքա՞
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  6. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.06.2013), Chilly (08.06.2013), einnA (09.06.2013), keyboard (08.06.2013), Meme (08.06.2013), My World My Space (08.06.2013), Quyr Qery (08.06.2013), Sambitbaba (08.06.2013), Smokie (08.06.2013), StrangeLittleGirl (08.06.2013), Stranger_Friend (12.06.2013), Valentina (08.06.2013), Աթեիստ (10.06.2013), Անվերնագիր (08.06.2013), Արևհատիկ (12.06.2013), Գալաթեա (08.06.2013), Հարդ (09.06.2013), Մինա (08.06.2013), Նաիրուհի (08.06.2013), Վահե-91 (08.06.2013)

  7. #4834
    Էսօր, պատահական մտա ակումբ առանց լոգին լինելու, հյուրի կարգավիճակով:
    Մի քիչ դեսուդեն արեցի, նկատում եմ, որ իմ անտեսվածների ցուցակում եղողը իմ անունն ա էլի շահարկում ու ինչ որ անկապ բաներ ա գրում իմ անվան հետ կապված:
    Ակումբի բժիշկներ, ես սխալվում էի, կարծում էի հասկանալով ա անում իրա անբնական ու ոչ մարդկային քայլերն ու գրառումները, բայց չէ՝ ինքը մտոք անառողջ ա, հոգեկանը նույնպես, օգնեք իրան:

  8. #4835
    Она… Она необычная. Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Бремя страстей человеческих....
    Գրառումներ
    462
    Երևի հարյուր տարի է գրառում չէի արել: Էլի չէի անի:


    Սաղ լավ ա: Ոնց որ միշտ, երբ էստեղ եմ եղել, էս գյ*թ քաղաքում:
    Ինչ խոսեմ, ում հետ խոսեմ: Իսկականից սիգառետը միակ լավ բանն է, միակը:
    Девушка, которая играла с огнём...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (08.06.2013), Անվերնագիր (08.06.2013), Գալաթեա (09.06.2013)

  10. #4836
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Տարիք
    99
    Գրառումներ
    213
    Բլոգի գրառումներ
    14
    ասեցի կարա պատճառը .......լինի, ձեզ հարգի չէր համաձայնվեիք? փորձեցիք հակառակը համոզել, ու.....մեկա ես էի ճիշտ ու թեկուզ տուժվեցիք, բայց դե գոնե չընդունելով հանդերձ, մեջներդ հասկացաք, որ սխլավողը դուք եք: Էդ ոնց ա լինում, որ միշտ ճիշտը ես եմ լինում? Հեչ հարցրել եք ինքներդ ձեզ? Կարողա միքիչ խելք ունեմ, ու լավ ինտուիցիա, լսեք էլի մեկ- մեկ:
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (09.06.2013), Smokie (10.06.2013), Այբ (09.06.2013), ԱնԱիդա (08.06.2013)

  12. #4837
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,244
    Բլոգի գրառումներ
    5
    Մարդը Երկիր մոլորակի ամենաանկապ արարածներիցա…
    Ամենավատը ․էնա,որ բացի մարդկանցից ամեն ինչ հետաքրքիրա…
    Վերջին խմբագրող՝ Enna Adoly: 08.06.2013, 21:20:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (09.06.2013)

  14. #4838
    գիտակցված հիմարություն` համար 2...
    փոփոխություն,,,,

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (09.06.2013)

  16. #4839
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,423
    Բլոգի գրառումներ
    17
    Նոր Կակտուսի՝ լույս աշխարհ հանած փոշոտ թեման էի մտել: Գրեթե բոլոր գրառումները հերթով կարդացի: Մի տեսակ անդուր ծակոց զգացի ներսից: Էն հին զգացողությունները վերապրեցի: Ինչ վատ բան ա վիրտուալը. ամեն ինչ պահում ա ոնց որ կա, ու երբ տարիներ անց նորից աչքովդ ա ընկնում, վերականգնվում ա էն անցած-գնացածը, էն, ինչը դու կարծում էիր մոռացել էիր կամ հիշում էիր քո ձևով, այսինքն՝ գիտեիր, որ ինչ-որ ժամանակ ակումբում չկայիր, բայց միայն գիտեիր, չէիր զգում: Դրա համար չէիր կարևորում, չէիր կենտրոնանում դրա վրա:

    Հիմա շատ բան ա փոխվել: Էլ չկա էնպիսի ակումբցի, որի ներկայությունից ինձ անհարմար կզգամ: Հույս ունեմ՝ փոխադարձ ա: Հույս ունեմ՝ բոլորի համար ա սենց:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.06.2013), keyboard (09.06.2013), Smokie (10.06.2013), Աթեիստ (10.06.2013), Նաիրուհի (08.06.2013)

  18. #4840
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    783
    Ո՛չ մի հայտնի մարդու համար էլ պետք չէ գժվել, կամ եթե գժվել ապա միայն հեռվից:

    Որքան տեղյակ եմ, մենք բոլորս էլ նույն կերպ ենք ծնվում: Ո՛չ մեկն էլ ոսկուց չի՛ ծնվել, ո՛չ էլ ադամանդից, ո՛չ մեկին էլ արագիլը չի բերել, ո՛չ էլ գետից են գտել: Բայց չգիտես ինչու՞, մենք հայտնի մարդկանց այնպես ենք վերաբերվում, կարծե՞ս թե՛ նրանք ադամանդից են ծնվել: Ահավոր շատ ուշադրություն ենք դարձնում նրանց, հետևում նրանց անձնական կյանքին, քննադատում,գժվում, սիրում, խելքներս թռցնում նրանց համար, և այլն և այլն:
    Այս վերջերս մեկի հետ, հայտնի մարդկանց մասին էի զրուցում: Մի պահ ինքս ինձ պատկերացրի նրանց տեղն: Հետո վերլուծեցի և հասկացա, թե՛ որքա՜ն վայրենի ենք, մենք մարդիկ: Եվ այն հայտնի մարդիկ, որոնք հեռացել են իրենց կյանքից ինքնասպանություն գործելով, հասարակությունն էլ ունի իր մեղքի բաժինը: Սիրելու և ուշադրություն դարձնելու մեջ էլ,պետք է չափ ու սահման լինի: Հազարավոր մարդիկ, երբ հայտնի մեկին տեսնում են՝ գժի պես վազում են, որպեսզի ստորագրություն վերձնեն, նկարեն, նկարվեն: Այ, այս աստիճան ուշադրությունը, պետք չէ այդ հայտնի մարդկանց: Հեռուստացույցով հաճախ եմ տեսել, որ նրանք խուսափում են հազարավոր մարդկանցից: Արդյո՞ք սա նորմալ երևույթ է: Նրանք անգամ խուսափում են, հանգիստ սրտով դուրս գալ իրենց սեփական մեքենայից: Ես հիմա ո՛չ մի երգչի, կամ դերասանի համար էլ, չե՛մ գժվում: Ու եթե քայլեմ փողոցով ու հանդիպեմ հայտնի մեկին՝ կաշխատեմ չմոտենալ նրան, կամ եթե մոտենամ, ապա ո՛չ գժավարի: Քանի որ ես ու իմ նման հազարավոր մարդիկ, կարո՞ղ ենք ինքնասպանության հասցնել հենց այդ մարդուն:
    Այս վերջերս էլ, հարազատներս, մի հայտնի դաշնակահարի էին տեսել իր մեքենայի մեջ նստած: Ցանկացան մոտենալ նրան, բայց հետո փոշմանեցին: Ինձ մոտ ո՛չ էլ ցանկություն առաջացավ: Ի՞նչ ուրախ եմ, որ չմոտեցանք...
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.06.2013), Enna Adoly (09.06.2013), Smokie (10.06.2013), Stranger_Friend (12.06.2013), Valentina (09.06.2013), Այբ (09.06.2013)

  20. #4841
    Она… Она необычная. Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Бремя страстей человеческих....
    Գրառումներ
    462
    Գիտեք, չհաշված լիքը առավելություններին մյուս կենդանիների հանդեպ, կատուներին նաև մի այլ բանի համար եմ սիրում: Նման ենք:
    Կապ չունի ինչ կատու կամ որտեղ, տեսնում ես ու փորձում ես սիրել, իրենք էդ պահին էդ ուզեցին, քեզ կթողեն, չուզեցին՝ սկի կողմդ չեն նայի: Կսիրես իրանց, կխաղան քո հետ, ինչքան ուզեն, քեզ իրենց մոտիկ կթողեն, բայց հենց հոգնեցին, սիրուն կգնան, հենց փորձես պահել՝ ձեռքերդ կճանկռեն: Էսքանով հանդերձ, իրենք կարող են նաև նվիրվել, էն էլ ոնց: Երանի նրան, ում կատուն կնվիրվի:
    Կատու :Love
    Девушка, которая играла с огнём...

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.06.2013), CactuSoul (09.06.2013), Ruby Rue (09.06.2013), Smokie (10.06.2013), StrangeLittleGirl (09.06.2013), Stranger_Friend (12.06.2013), Անվերնագիր (09.06.2013), Մինա (11.06.2013), Նաիրուհի (09.06.2013)

  22. #4842
    Երջանիկ անցորդ.... Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    22
    Գրառումներ
    2,236
    Բլոգի գրառումներ
    14


    հնությունը միշտ նստումա սրտիդ...


    ...մենք ապրում ենք ներկան ու ամեն րոպե դառնում անցյալ...
    ...բոլորս դառնում ենք անցյալ....


    կարոտում եմ....
    պետք չէ կյանքում սպասել փոփոխությունների , որ փոփոխությունդ իրական ու տեղին լինի...
    Իմ փոփոխություններում կյանքի դաս կար....

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (09.06.2013), Այբ (09.06.2013), ԱնԱիդա (10.06.2013)

  24. #4843
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,301
    Ոնց չեմ սիրում, երբ մարդիկ դժգոհում են դժվարություններից: Ախր առանց դժվարությունների մեր կյանքը շատ ձանձրալի կլինի:
    Ուղղակի երբեմն չենք հասկանում, որ պիտի պայքարենք, դժվարությունների միջով անցնենք, հիասթափվենք ու հուսահատվենք, որ ի վերջո կարողանանք հաջողությունների հասնել:

    Եթե չիմանանք, թե ինչ բան է դժվարությունը, ապա երջանկությունն էլ երբեք մերը չի լինի...

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.06.2013), Meme (10.06.2013), ԱնԱիդա (10.06.2013)

  26. #4844
    Էս թեմայի գրառումները կարդալիս գրականությանս դասերը հիշեցի:

    Դպրոցում գրականությանս ուսուցիչներին անընդհատ բողոքում էի, որ միայն հայ գրականություն ենք անցնում, ուզում էի՝ արտասահմանյան հեղինակների էլ ուսումնասիրեինք: Դասատուներս ուսերն էին թափ տալիս ու ասում, որ ես կարդամ, շատ կարդամ: Երբեմն՝ գրքեր էին խորհուրդ տալիս, հաճախ էլ ես էի գնում ու ոգևորված այս կամ այն գրքի մասին պատմում ու իրենց դասը հարամ անում: Չնայած իրենք էլ հիացած չէին, որ «Գրականություն» առարկան միայն հայ գրողներով է սահմանափակվում ու դեռ մի բան էլ՝ շատ լավ հայտնի գրողներ անտեսվում են:
    Ցածր դասարաններում ամեն ինչ կարդում էի. և՛ հանձնարարվածն, և՛ այն ինչ ձեռքիս տակ կընկներ: «Սամվել»-ն ու «Գևորգ Մարզպետունի»-ն երկուական անգամ կարդացած կլինեի: 10-11 տարեկան երեխային, որ պատմությունից ու գրականությունից բան չէր հասկանում, դուր էին գալիս «պատմավեպ»-երը: Բայց քիչ-քիչ սկսեցի ձանձրանալ. նամանավանդ, երբ նույն գրքերը հանձնարարում էին կարդալ և՛ տարրական դասարաններում, և՛ միջին, և՛ ավագ դպրոցում, երբ ես արդեն քիչ թե շատ ձևավորված գրական ճաշակ ունեի: Հանձնարարում էին ու դասագրքերում էր կիլոմետրանոց անկապ բացատրություններ գնում. տրամաբանելու, հասկանալու, վերլուծելու ոչ մի հնարավորություն չէին թողնում: Սամվելը լա՛վն է և վերջ:
    Սկսեցի էլ հանձնարարվածը չկարդալ. հույսը դնում էի շատախոս լեզվիս վրա, որ ինձ երբեք հուսախաբ չէր անում ու կապով-անկապ խոսելով բարձր գնահատականներ ստանում: Անընդհատ «կռիվ» էի անում դասատուներիս հետ, դասագրքերում եղած սխալներն ու ցնդաբանություններն էի գտնում, ուզում էի հասկանալ ու վերլուծել, ոչ թե զուբրիտ անել՝ պահանջվածի պես:
    Ու էդպես էլ, եկավ տարեվերջյան բանավոր քննությունը, քաշեցի գրականության տոմսը, որում հարցեր էին Րաֆֆու «Կայծեր»-ից, Շիրվանզադեի «Քաոս»-ից ու էլի մի երկու գրքից, որ չէի կարդացել: Չեմ հիշում, թե ոնց պտտացրի, բայց Կայծերի փոխարեն Վարպետն ու Մարգարիտան պատմեցի, հետո էլ անցա Ֆաուստին ու Կաֆկայով ավարտեցի: Դասատուներս տենց էլ չիմացան, կամ էլ իմացան՝ ցույց չտվին, որ տոմսից տեղյակ չեմ ու ինձ «10» դրեցին:
    Հետո էլ երկար ժամանակ խոսում էին, թե ինչ լավ էմ որ աշակերտնեևը բացի հանձնարարվածից ուրիշ բան էլ են կարդում...

    Ասածս ինչ է՝ դասատուներն ի՞նչ մեղք ունեն, որ կրթական ծրագիրն է տափակ ու դեգրադացնող: Ու ոչ միայն գրականությանը, բոլոր առարկաներն էլ մի տեսակ ուզում են ուղեղդ կաղապարների մեջ դնել. սկսած պատմությունից վերջացրած մաթեմով, որտեղ «անգիր անելու» խնդիրները տրամաբանությունը ետին պլան են մղել: Շատ չեմ ուզում բողոքել, բայց նամանավանդ թեստային համակարգը ներմուծելուց հետո լրիվ ռոբոտացնում են. ախր էնքա՜ն հեշտ ա պատահականության սկզբունքով բարձր գնահատական ստանալը: Ու էդ թեստերի մեջ էլ էնքան աբսուրդ հարցեր են մտցնում, որ գիրքը նվազագույնը 5 անգամ կարդացած պիտի լինես, որ իմանաս, թե ով է օրինակ X-ի հարևանի քրոջ տղու մորքուրի ամուսինը: Չնայած զարմանալի չի. հայոց լեզվի և գրականության դասագրքերի հեղինակը մի անգամ դպրոց էր եկել, ոչ մի հարցի չկարողացավ նորմալ պատասխանել...
    Ինչևէ, պահանջում եմ «Համաշխարհային գրականություն» առարկան դպրոցում:
    Մարդ ես, միգուցե՞ Աշոծյանը թաքուն ֆորում ա մտնում ու կարդում Անկապ օրագիրը...
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 09.06.2013, 19:44:

  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.06.2013), CactuSoul (09.06.2013), Chilly (09.06.2013), Enna Adoly (09.06.2013), Smokie (10.06.2013), StrangeLittleGirl (09.06.2013), Աթեիստ (10.06.2013), Հայկօ (09.06.2013)

  28. #4845
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,244
    Բլոգի գրառումներ
    5
    Էն որ դու մեկ էլ մի անծանոթ մարդ լիքը հարկեր բարձրանում եք ու պարզվումա,որ էտ անծանոթը ձեր տունա գալիս:
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.06.2013), Meme (10.06.2013), Smokie (10.06.2013), Նաիրուհի (09.06.2013)

Էջ 323 461-ից ԱռաջինԱռաջին ... 223273313319320321322323324325326327333373423 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •