Ոնց չեմ սիրում հենց էս տիպի բողոքը, երբ բողոքում են երթուղայինի վարորդից, որ երաժշտություն է լսում, կամ օրվա մեջ գոնե երկու(լավ, թող լինի երեք) անգամ ծխում է: Ախր դուք պատկերացնու՞մ եք էդ մարդու վիճակը, ամբողջ օրը էդ անտեր աթոռին նստած, էդ ներվային աշխատանքն ա անում: Ներվային, որովհետև շատերը վարել չգիտեն ու էդ շատերը հենց էդ երթուղայինի վարորդներն էն: Վարել չգիտեն, որորվհետև չեն կարողանում իրենց նյարդերը զսպեն,իսկ չեն կարողանում իրանց նյարդերը զսպեն, որովհետև ոչ մի նորմալ մարդ ընդունակ չի զսպել իրա նյարդերը էդ պայմաններում: Բա գիտեք տարին 12 ամիս նույն բանը անելը հեշտ ա, նույն բառերը լսելը (ստեղ պահի, ստեղ կանգնացրու, ստեղ իջացրու, ստեղ խի պահիր, ընդե եմ ասել, բա խի շուտ չասիր, որ Վարդենիս չես գնում, դե որ տենցա, փողը չեմ տա...): Անընդհատ զգուշություն, անընդհատ վախ, անընդհատ նյարդայնացում, անընդհատ գոռոց... ու էլի անընդհատ ըտենց լիքը վատ բաներ: Ու էդ մարդը իրավունք չունի օրվա մեջ գոնե իր սիրած երաժշտությունը լսի ու իր նյարդերը փորձի հանգստացնել: Հա հետո ինչ, որ այդ երաժտությունը ռաբիզ է, էդ մարդն էլ էդ ճաշակը ունի, մեծացել է էդ երաժշտության մեջ: Եթե Բեթխովեն ու Մոցարտ լսեր, շոֆեռ չեր աշխատի ու մենք էլ երթուղայիններ չէինք ունենա: Իսկ ո՞վ ասեց, որ այդ երաժշտությունը անճաշակություն է: Էդ ձեր համար, իսկ իրա համար ձեր դիսկո միսկո-ներն են անճաշակություն: Իհարկե ճաշակին ընկեր չկա և չփորձեք ասել, թե ինքը ձեզ պարտադրում ա լսել այդ երաժշտությունը, թող մի քիչ ցածր լսի...: Հլը մի հատ էդ մատորի կողքը նստեք, տենամ ինչ որ բան կլսեք, չհաշված դրսի ժխորը, իսկ եթե ականջակալներ (այսպես ասած նա
վուշնիկներ) դնի, հաստատ չի լսի էդ "ստեղ կանգնի, ստեղ պահի, ստեղ իջի"-ները: Եվ չասեք թե, եվրոպայում սենց, եվրոպայում ընենց. հա, եվրոպայում էտ ձևի բան չկա, որովհետև այդպիսի անասուն վարորդներ չկան, լինելու դեպքում էլ 10 րոպեից ավել չեն վարում էդ մեքենան: Մեղավորությունը չգիտեմ թե ումն է, վարորդներին մեղադրելու չէ, ձեզ էլ մեղադրելու չի, միգուցե դուք էլ ինչ-որ նյարդայնացնող կամ հոգնացնող աշխատանք ունեք, որից հետո հեչ հաճելի չի լսել նման տիպի երաժշտությու, բայց ինչ արած, մի քիչ հանդուրժել էլ կարելի է և միայն ժպտալ
Հլը փորձի մի անգամ հավեսով, լավ տրամադրությունով լսի այդ երաժշտությունը, ինձ մեկ մեկ դուր է գալիս
Հ.Գ. Ինքս երթուղայինի վարորդ չեմ, վարորդ բարեկամ էլ չունեմ, որ ասեք կողմնապահություն եմ անում
Ռաբիսի սիրահար էլ չեմ, բայց չեմ էլ ատում
Հ.Հ.Գ. Մոդերատորներին- սա մեկնաբանություն կամ քննարկում չի, սա դժգոհություն է, ես էլ դժգոհում եմ այսպիսի դժգոհություննեից, կարծեմ թեման հենց դժգոհությունների մասին է
շնորհակալ կլինեմ, եթե ճիշտ հասկանաք, միգուցե կանոնադրությունը խախտել եմ...
բայց չգիտեմ ինչու, էդպես չեմ մտածում, չէ որ ընդամենը դժգոհել եմ
Էջանիշներ