User Tag List

Էջ 14 15-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Դժգոհի անկյուն

  1. #196
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժգոհ եմ Իսահակյանի գրադարանի (մագիստրատուրայի ուսանողներին սպասարկող) աշխատողներից: Ամեն անգամ, երբ գնում եմ Իսահակյանի գրադարան, կորցնում եմ իմ թանկ ժամանակի մեծ մասը: Ինչի՞ համար.
    1. Աշխատողները չեն կարողանում օգտվել համակարգչից և ամենաքիչը 15 րոպե պետք է, որ կարողանան քո համարից հանել այն գիրքը, որը հանձնում ես:
    2. Հերիք չի՝ համակարգչից չեն կարող օգտվել, մի բան էլ՝ իրար հետ էնպես են խոսում, որ կարծես բան ու գործ չունեն («Չես ասում՝ կոֆե դնեմ...բլուզկա էի առել՝ անճաշակը չհավանեց»)...հեչ էլի, որ ընթերցողը սպասում է, ու դասից ուշանում է:
    3. Ֆոնդից էլ մինչև գիրք են բերում...աստված գիտի, թե ինչքան ես սպասում:
    Թե ինչի՞ թոշակառուներին թոշակի չեք ուղարկում: Ջահելներն էլ անգործ թափառում են:


    Մեկ էլ՝ ակումբի ղեկավարությունը ե՞րբ է ծիծիկները վերադարձնելու:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2014), total_abandon (30.05.2014), Նաիրուհի (18.05.2014), Նարե91 (18.05.2014), Նիկեա (14.06.2014), Փոքրիկ շրջմոլիկ (18.05.2014)

  3. #197
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վե՛րջ, իմ համբերության բաժակը արդեն լցվել է:

    Ահավոր դժգոհ եմ իմ տան տիրոջից, ով չգիտես ինչի (հերիք չէ) մտածում է, թե ես պարտավոր եմ իրեն իմ յուրաքանչյուր քայլը հաշիվ տալ, մի բան էլ իրեն իրավունք է վերապահում, երբ սիրտը ուզի գա: Էլ չեմ դիմանում:
    Որ հասկացա, ինչ տեսակ մարդ է, պատճառ բերեցի, թե փականը լավ չի աշխատում ու փականը փոխեցի: Փականը փոխելով ինձ ապահով էի զգում, որ չի կարողանա, երբ ուզի տուն մտնի:
    Նոր փականը փչացել է: Ինչի՞ պիտի նոր փականը հենց էնպես փչանար: Կասկածներ ունեմ, որ սա ինչ-որ մի բանով փորձել է բացել, երբ տանը չեմ եղել: Իսկ եթե լինեի...կվախենայի, չէ՞...

    Ի՞նչ իրավունք ունի ինքը ներխուժի իմ անձնական տարածք: Տունդ վարձով ես տվել՝ փողդ վերցրա, ոչ թե...
    Փաստորեն, տան մեջ նույնիսկ չեմ կարող ազատ հանգստանալ...ինքը կարող է ամեն վայրկյան տուն ներխուժել:
    Կատաղած եմ:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 30.05.2014, 17:37:

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.05.2014), CactuSoul (30.05.2014), erexa (31.05.2014), GriFFin (14.06.2014), kitty (02.05.2015), Lílium (10.06.2014), Ruby Rue (31.05.2014), Smokie (10.06.2014), total_abandon (30.05.2014), Աթեիստ (30.05.2014), Արէա (30.05.2014), Մ Մ (10.07.2014), մարիօ (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Նիկեա (14.06.2014), Շինարար (30.05.2014)

  5. #198
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ անվնաս բաներ, մենակ խաշած վիճակում, ոչ մի տապակած բան, պետք ա հեռու մնալ կծու, թթու բաներից, պոմիդոր ընդհանրապես չուտել, «կարմիր ճաշեր» չուտել, հրաժարվել ցիտրուսներից ու - փրկեք ինձ, ատվածներ - շոկոլադից․․․ Բա սա կյանք ա՞, որ մենք ապրում ենք


    Հ․Գ․
    Հլա դեռ սուրճն էլ մոռացա :/
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 10.06.2014, 16:48:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.06.2015), GriFFin (14.06.2014), Smokie (10.06.2014), Vardik! (14.06.2014), Այբ (10.07.2014), Մ Մ (10.07.2014), մարդագայլուկ (10.06.2014), Մուշու (02.05.2015), Նիկեա (14.06.2014)

  7. #199
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի գրառման հետ կապված՝ մի քանի տարի ալկոհոլ չօգտագործել, ռեժիմով քնել՝ չհերթապահել, մի քսան օր հիշել դեղ խմելու մասին:
    Լավ ա բանակ եմ գնալու, թե չէ էդ ռեժիմին հաստատ չէի հետևի

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.06.2014), GriFFin (14.06.2014), Մուշու (10.07.2014), Յոհաննես (14.06.2014), Նիկեա (14.06.2014)

  9. #200
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տաքությունս էլի 7.2

    Վերջն ի՞նչ ա լինելու...





    հ.գ. հույս ունեմ, էս գրառմանս ոչ մեկը շնորհակալություն չի դնի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (30.06.2014)

  11. #201
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր հարևաններից մեկը, կարելի է ասել, մեր տանն է ապրում՝ ուտում-խմում է, հայկական ախմախ սերիալները նայում...մի խոսքով՝ ապրում է էնպես, ինչպես իր տանը:
    Ինչ անում ենք, հնարավոր չէ դրա ոտքը կտրել: Նորից հետ գնա՞մ Երևան, որ դրան էլ մեր տանը չտեսնեմ: Ահավոր կին է:

    Խանութից մտնում եմ տուն, տեսնեմ մամաս վերմակով փաթաթված պառկել է երեսը դեպի պատը ու քնել: Ես էլ իմ հերթին մի ուրիշ վերմակով բացված ոտքերը ծածկեցի, և չխանգարելու համար կամաց սենյակից դուրս եկա: Սենյակի դուռը նոր էի փակել, և չէի հասցրել շրջվել՝ տեսա մորս: Մի պահ շոկի մեջ ընկա: Ախր նոր սենյակից դուրս եկա, ու դուռը փակեցի ...ձեռքս էլ դեռ դռան բռնակի վրա էր. մամաս ո՞նց հայտնվեց իմ դիմաց...
    -Բա սենյակում ո՞վ է ...
    Պարզ է՝ աներես հարևան Սոֆիկ տոտան:

    Օ՜ֆ, ոնց եմ ներվայնանում աներես մարդկանցից: Ախր աներեսությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:

    Հ.Գ. Վատ հարևան ունենալը երկրային պատիժ է:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 10.07.2014, 15:19:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.07.2014), boooooooom (11.07.2014), CactuSoul (10.07.2014), Cassiopeia (12.07.2014), erexa (10.07.2014), insider (11.07.2014), Lílium (11.07.2014), Ruby Rue (10.07.2014), Smokie (10.07.2014), Vardik! (02.01.2016), Աթեիստ (11.07.2014), Մ Մ (10.07.2014), Նաիրուհի (10.07.2014)

  13. #202
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե 2 օր էլ ակումբում Մուշուն, Ռեյ Սաման ու Լիզա Գրիֆֆինը գրառում չարին, նայեք ինձանից չնեղանք:

    Բողոքում եմ

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.07.2014), GriFFin (02.05.2015), Աթեիստ (12.07.2014), Մուշու (13.07.2014), Նիկեա (07.09.2014)

  15. #203
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գրառում

    բողոքում եմ, դժգոհ եմ, էնքան դժգոհ եմ, որ նույնիսկ կարտահայտվեմ: Հոգնել եմ նույն պրիմիտիվ սխալներով, նախանցած դարի ուսումնասիրությունների տվյալներով համալրված, ավելի շատ շիզոֆազիա, քան ուսումնական ձեռնարկ հիշեցնող քսերոքսները կարդալ: Հոգնել եմ օրվա իմ սիրած 40 րոպեին մնացած 23 ժամը սպասելով անցկացնել, իսկ հետո բավարարվել սենյակի պատուհանից հիանալով...ֆիզիկական մենակությունից եմ հոգնել, ատում եմ տունս, երբ դատարկ է: Խելապատառ զանգում են ընկերներիս, որ տեսնեմ ո՞վ կա ազատ, ո՞վ կգա...հոգնել եմ ինքս ինձ համար սահմանած ճշտերի ու սխալների համակարգից ու ինքս ինձանից թաքուն դրանք խախտելու անհաջող ու հաջողված փորձերից: Հոգնել եմ հիվանդ ստամոքսիցս, թույլ հոդերիցս ու ամբողջ օրը ցավացող ատամիցս: Ատում եմ զայրույթն ու դժգոհությունը մեջս խեղդելու, փողոցով անցնող մարդկանց հիվանդությունները նկատելու, առանց քուղերը կապելու կեդերս հագնելու սովորությունները:
    Ակնոցս եմ ատում, որովհետև արդեն 15 տարի է՝ իմ ու աշխարհի միջև կանգնած է, չի էլ ամաչում...
    Իսկ ամենաշատն հոգնել եմ ուրիշի երազանքի համար պայքարել...

    տիեզերական հոգնություն է սա...
    La tristesse durera toujours...

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.07.2014), Chilly (13.07.2014), enna (12.07.2014), John (12.07.2014), LisBeth (12.07.2014), My World My Space (13.07.2014), Sambitbaba (02.05.2015), Smokie (14.07.2014), Աթեիստ (12.07.2014), Այբ (13.07.2014), մարիօ (13.07.2014), Մուշու (13.07.2014), Նաիրուհի (12.07.2014), Նիկեա (07.09.2014)

  17. #204
    չափչփողը Քանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2012
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ էլ ես մռթմռթամ..
    Ամառային արձակուրդա, բավականին ծանր ուս. տարուց հետո վերջապես հանգիստ... գյուղ, մաքուր օդ, ուզածիդ չափ ազատ ժամանակ, իսկական կարդալու պահ.. տաս օրա սկսել եմ 60 էջանոց ինչ-որ պիես ու դեռ 20 էջ էլ չեմ կարդացել... մարդ ոչ ուզում ա շփվի, ոչ ուզումա մարդու երես տենա, ոչ կարդա, ոչ սիրահարվի.. ոչ ուրախանա, ոչ էլ տխրի...բլին!!
    Դեպի վեր: Անսահման...

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (14.07.2014), Smokie (14.07.2014), Մ Մ (14.07.2014), մարիօ (22.07.2014), Մուշու (13.07.2014), Նաիրուհի (13.07.2014), Նիկեա (07.09.2014), Ռեյ սամա (14.07.2014)

  19. #205
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց եմ զզվում ես խմբավորումներից:

    Բան չունեմ ասելու՝ ամեն միջավայրում էլ խմբավորում կա (դպրոցում, կուրսում...էլ եսիմ ուր...)

    Դա նորմալ երևույթ է. իրար հասկացող, ինչ-որ առումներով մտերմացած մարդիկ մի խումբ են կազմում: Բայց ահավոր ներվայնանում եմ, երբ էդ տարբեր խմբավորումները սկսում են բացահայտ իրար դեմ հակա բաներ անել:

    Օրինակ՝ մեր կուրսում խմբավորումների «պատերազմները» սովորական բան են:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 04.09.2014, 11:01:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.09.2014), Գորտուկ (04.09.2014), Նիկեա (07.09.2014)

  21. #206
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ինքնագնահատականդ ձգտում ա մինուս անվերջության, դրանից վատ մենակ էն ա, որ ինքնագնահատականդ ձգտում ա մինուս անվերջության օբյեկտիվ պատճառներով:
    The cake is a lie.

  22. #207
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևի գրառման հետ կապված՝ մի քանի տարի ալկոհոլ չօգտագործել, ռեժիմով քնել՝ չհերթապահել, մի քսան օր հիշել դեղ խմելու մասին:
    Լավ ա բանակ եմ գնալու, թե չէ էդ ռեժիմին հաստատ չէի հետևի
    էս ի՞նչ սխալ կարծիք եմ ունեցել բանակի մասին:
    The cake is a lie.

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.05.2015), GriFFin (02.05.2015)

  24. #208
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յունիբանկ, վայ քեզ բանկ ասողին:
    Ինձ էլ, Ռուբիին էլ բանկային քարտ ա պետք: Ամսի 4-ին դիմեցինք յունիբանկ, տարեկան սպասարկման վարձը վճարեցինք… Ու մինչեւ էսօր սպասում ենք:

    Իրանց սայտում ասվում ա, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդը ստանում ա իր քարտը: Էսօր, բանկ այցելելու օրը չհաշված, 8-րդ աշխատանքային օրն ա, ավելի ճիշտ` օրն էր` էս ժամին արդեն բանկը փակ ա, ու մեզնից ոչ մեկին տենց էլ չզանգեցին:

    Բայց դժգոհելու գլխավոր պատճառը ոչ թե քարտի ուշացումն ա, այլ իրանց գոյություն չունեցող սպասարկումը: Մի հատ կարային զանգեին ասեին, որ ուշանում ա, կասեի` լավ, ոչինչ:

    Բայց հլը դա էլ հեչ: Երեկ իրանց կայքի միջոցով շատ քաղաքակիրթ բողոք գրեցինք ամեն մեկս մեր անունից: Դեռ ոչ մի պատասխան ո՛չ մեյլով, ո՛չ հեռախոսով:
    Էսօր էլ փորձեցի զանգել տվյալ մասնաճյուղ, զանգը գնում-գնում ու անջատվում էր: Զանգեցի իրանց տեղեկատվական կենտրոն, ասեցի ինչն ինչոց ա, իրանք էլ փորձեցին մասնաճյուղ զանգել, զբաղված էր: Իբր ինչ-որ հարցում ուղարկեցին, ու ասեցին, որ պատասխանը լինի, կզանգեն: Ռուբիին էլ դեռ երեկվանից պիտի զանգեն:

    Արա, այ կազյոլներ, մի ամբողջ օրը քիչ ա՞ պարզելու համար, թե էդ քարտերը որ գրողի ծոցում են ու խի են ուշանում… Սան օֆ ը բիչ…
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 14.05.2015, 17:40:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (14.05.2015), Smokie (25.06.2015), _Հրաչ_ (14.05.2015), Լեո (15.05.2015), Նիկեա (15.05.2015), Վոլտերա (14.05.2015)

  26. #209
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մեկ-մեկ թվում ա՝ Դանիայում կամ գոնե մեր ամբիոնում մարդկանց չեն սովորացրել, թե ոնց պետք ա պրեզենտացիա սարքել: Ղեկավարս ուղարկում ա իրա սլայդները՝ ոտից գլուխ տեքստ, ես ուղարկում եմ իմը՝ կարճ կետերով սաղ ամփոփած: Ու ինձ ասում ա, որ իմ սլայդները սարքեմ նախադասություններ: Հիմա նստած ինքս ինձ հետ կռիվ եմ անում, թե ոնց առանց իրան վիրավորելու արտահայտվեմ, համ էլ անեմ էն, ինչ ուզում եմ: Մեկ-մեկ զարմանում եմ, թե էս զարգացած երկրում ինչքան բաներից անտեղյակ կարան լինեն մարդիկ:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.06.2015), Cassiopeia (18.06.2015), Smokie (25.06.2015), Yevuk (10.10.2015), Վոլտերա (18.06.2015)

  28. #210
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞նց անեմ, էս թեման էլ ընդհանրապես չտեսնեմ: Լուրջ եմ ասում, եթե մի անգամ էլ նոր գրառումներ սեղմեմ ու էս թեման դեմս ելնի, կկախվեմ:
    I may be paranoid but no android!

Էջ 14 15-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 380
    Վերջինը: 19.03.2023, 23:27
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •