Եկել եմ լավ բողոքեմ ու գնամ:Ինձ դուր չի գալիս թե իրանց ոնց են պահում ժամանակակից ,,երեխաները,,:Իրանց ուշք ու միտքը շուտ մեծանալն է,մոռացել են հեքիաթների մասին[ես մի օր որ հեքիաթ չկարդամ չեմ դիմանա],հրաշքներին չեն հավատում ու դառնում են մոդայի կույր հետնորդ:
Ինձ դուր չի գալիս որ փոքր երեխեն Ձմեռ պապին հիշում է էն դեպքում երբ իրան բռաբուս կամ ֆեռարի է պետք,դուր չի գալիս որ տաս տարեկան աղջին տիկնիկով խաղալու փոխարեն տղա ,,կպցնելու,, փորձեր է անում,ինձ դուր չի գալիս էն որ իրանք չեն հավատում իսկական ընկերությանը:Իրանք իմ պատկերացրած երեխաները չեն ու եթե տեղը կա էդ ,,էրեխեքը,, կասեն որ ինձնից ,,հասուն,, են մտածում:Դե ես դրանում չէի էլ կասկածում:
Կամ էս էրեխեքն են շատ շուտ մեծացել կամ էլ ես եմ Նեվրլենդում շատ երկար մնացել:
Էջանիշներ