Չգիտեմ ինչքանով է ճիշտ այս թեման բացել հենց այս բաժնում, բայց համենայնդեպս մեկ ուրիշում բացել հարմար չեմ գտնում:
Սա կարելի է համարել իմ անձնական թեման, որտեղ ես պարբերաբար կտեղադրեմ գրածս այն սցենարները, որոնք ես շատ կուզեի տեսնել էկրանավորված՝ հայկական եթերում՝ բազմասերիանոց ֆիլմի տեսքով:
Տհաճությամբ եմ ասում, որ մինչև այսօր ինձնից միայն գնել են տափակություններ... դե... հայկական հեռուստաեթերին համաձայն: Զուտ միայն գումարի (լավ գումարի) համար հանձնարարված տափակությունը գրվել է իմ կողմից, բայց հիմա եմ հասկանում, որ ավելի է լավ էր ոչ մի բան չգրեի:
Հուսանք, մի օր հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում ժանրային փոփոխություններ կլինեն ու կենցաղային մակարդակը վերջիվերջո կզիջի նորմալ, հետաքրքիր սյուժեին:
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Հաճելի ընթերցում եմ մաղթում:
Հ.Գ. Թեմայում մեծամասամբ կտեղադրվեն սցենարներ՝ անավարտ տեսքով: Այսինքն ընդամենը մի քանի սերիայի բովանդակությամբ:
Եթե թեմայում լինի որևէ ակտիվություն՝ հանձն կառնեմ ավարտել դրանք
Իսկ եթե ոչ՝ ապա պետք չէ ինչ-որ պունկտուալ դրսևորումներ սպասել իմ կողմից: Թեմային վերաբերվում եմ որպես օրագիր:
Էջանիշներ