User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: «Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանության հետ կապված հարցեր

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանության հետ կապված հարցեր

    Սիրելի՛ Ուլուանա
    Եւ բարեկամներ,
    Ստորագրեալս ստանձնած եմ Աբովեանի «Վէրք Հայաստանի»ն արևմտահայերէնի թարգմանելու քաղցր, բայց նաև դժուար պարտականութիւնը,որ յանձնարարաուած է մեր գաղութի մէկ գրասէր մեկենասին կողմէ, որպէսզի տպուի ան ու մատչելի դառնայ արևմտահայ ընթերցասէրներուն ևս: Ես բաւական ծանօթ եմ Քանաքեռի բարբառին, ինչպէս նաև թրքերէն ալ գիտեմ, ինչ որ բաւական կը դիւրացնէ աշխատանքս: Այսուհանդերձ կը նկատեմ, որ դէմ-յանդիման պիտի գտնուիմ բառային թէկուզ փոքրիկ շերտի մը՝ մասնաւորաբար զուտ բարբառային, որուն իմացումը կը խուսափի ինձմէ: Արդեօք այս իմաստով բառարանային որևէ աղբիւր գոյութիւն ունի՞, և կրնա՞ք անուանել զայն: Կամ թէ ուրիշ ի՞նչ ձևով կրնաք օգնել ինծի: Կրնա՞մ մէջ ընդ մէջ երբեմն այս նոյն սիւնակներէն դիմել Ձեզի այս կամ այն բառին, դարձուածքին, ոճին և այլնի մեկնաբանութեան համար: Նկատեցէք, որ ուրիշ ապաւէն չունիմ: Կանխայայտ շնորհակալութիւն:
    Լիբանան,Արմենակ Եղիայեան

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.04.2010), My World My Space (11.04.2010), Sphinx (11.04.2010), Yeghoyan (11.04.2010), Արևածագ (11.04.2010), Ժունդիայի (11.04.2010), Շինարար (11.04.2010)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի՛ Ուլուանա
    Եւ բարեկամներ,
    Ստորագրեալս ստանձնած եմ Աբովեանի «Վէրք Հայաստանի»ն արևմտահայերէնի թարգմանելու քաղցր, բայց նաև դժուար պարտականութիւնը,որ յանձնարարաուած է մեր գաղութի մէկ գրասէր մեկենասին կողմէ, որպէսզի տպուի ան ու մատչելի դառնայ արևմտահայ ընթերցասէրներուն ևս: Ես բաւական ծանօթ եմ Քանաքեռի բարբառին, ինչպէս նաև թրքերէն ալ գիտեմ, ինչ որ բաւական կը դիւրացնէ աշխատանքս: Այսուհանդերձ կը նկատեմ, որ դէմ-յանդիման պիտի գտնուիմ բառային թէկուզ փոքրիկ շերտի մը՝ մասնաւորաբար զուտ բարբառային, որուն իմացումը կը խուսափի ինձմէ: Արդեօք այս իմաստով բառարանային որևէ աղբիւր գոյութիւն ունի՞, և կրնա՞ք անուանել զայն: Կամ թէ ուրիշ ի՞նչ ձևով կրնաք օգնել ինծի: Կրնա՞մ մէջ ընդ մէջ երբեմն այս նոյն սիւնակներէն դիմել Ձեզի այս կամ այն բառին, դարձուածքին, ոճին և այլնի մեկնաբանութեան համար: Նկատեցէք, որ ուրիշ ապաւէն չունիմ: Կանխայայտ շնորհակալութիւն:
    Լիբանան,Արմենակ Եղիայեան
    Երեկ մոռացա գրել. եթե հարցեր լինեն, իհարկե, գրեք, մեր հնարավորությունների սահմաններում կաշխատենք օգնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (12.04.2010)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Սիրելինե՛ր,
    Ահա առաջին երկու հարցումներս:
    1. Ինչպէ՞ս հասկնալ Վէրք-ի նախաբանէն առնուած հետևեալ տողերը.«Ախր թէ լուսավորյալ լեզուն լավ է, ու քարերն էլ պէտք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ (աշխատավարձ), նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանտին (թարգմանին): Էն լեզվագետ իմաստունը թող գնա, կանգնի, գոռա, ջանը դուրս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցաւի:
    2. Պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին (անութին)՝ կամաց-կամաց տանիցը դուրս էլան:
    Այս երկրորդին մէջ անհասկնալին ՉԱՐՍԱՎ-ն է. ճիշդ ի՞նչ էր իրենց թևին տակ եկեղեցի տարածնին:
    Կանխայայտ շնորհակալութիւն Ձեր աջակցութեան համար:

  6. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637

    հարգելիս երկրորդում նշված չարսավը սավանն է, բայց այս դեպքում սպիտակ գլխաշորն ի նկատի ունի, որը գլուխներին գցած եկեղեցի են մտնում կանայք:

    Հ.Գ. առաջինի մասին դեռ մտածում եմ.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 12.04.2010, 22:25:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  7. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    հարգելիս երկրորդում նշված չարսավը սավանն է, բայց այս դեպքում սպիտակ գլխաշորն ի նկատի ունի, որը գլուխներին գցած եկեղեցի են մտնում կանայք:

    Հ.Գ. առաջինի մասին դեռ մտածում եմ.....
    Ինչու՞ այդ պարագային թևին տակ դրած դուրս կ'երթան, ե՞րբ պիտի օգտագործեն զայն, քանի դուրսը սաստիկ ձիւն է ու ցուրտ: Չէ՞ք կարծեր, չէ կ՞ակնարկուի ուրիշ աչարկայի մը: Համարձակի՞մ գլխաշոր թարգմանել զայն:
    Արմենակ Եղիայեան

  8. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Շնորհակալոթիւն, Ուլուանա ջան:
    Ա.Ե.

  9. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ այդ պարագային թևին տակ դրած դուրս կ'երթան, ե՞րբ պիտի օգտագործեն զայն, քանի դուրսը սաստիկ ձիւն է ու ցուրտ: Չէ՞ք կարծեր, չէ կ՞ակնարկուի ուրիշ աչարկայի մը: Համարձակի՞մ գլխաշոր թարգմանել զայն:
    Արմենակ Եղիայեան
    Եղիայեան ջան, պարզապես այդ գլխաշորերը հատուկ գլխաշորեր են` շատ բարակ, ասեղնագործ, համարյա թափանցիկ, դրա համար էլ ձյան ժամանակ չէին գցում գլուխներին: Այնպես որ, կարող ես հանգիստ թարգմանել իմ ասածի պես
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    lusattik (15.04.2010)

  11. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Ուլուանա և ազնիւ բարեկամներ,
    Շնորհակալ եմ Վէրք Հայաստանի-ի արևմտահայերէնի փոխադրութեան առթիւ Ձեր ցուցաբերած օգնութեան համր: Գիտէք ,անշուշտ, որ սա բաւական երկարաշունչ աշխատանք է, և ես յաճախ, շատ յաճախ պիտի դիմեմ Ձեր աջակցութեանը, որուն համար կանխայայտ շնորհակալութիւններս բոլորիդ: Ստորև մէկ-քանի այլ հարցեր, բոլորն ալ կը վերաբերին Վէրք-ի առաջին գլուխի առաջին 15 էջերուն:
    1. Բանդ կուշտն ընկած վախտը, ուզում են, թէ գլուխդ վեր բերեն (վեր՝ այստեղ կը նշանակէ ՎԱՐ):
    2. Ասենք թէ ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք:
    3. Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:
    4. Փողատէրն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավութիւն չեն անում:
    5. Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա:
    6. Աղբաթը (վերջը) խեր ըլլի մեր տանդրոնչ (ի՞նչ է այս վերջին բառին իմաստը):
    7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
    8. Սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ ԴԱՆԸ (աղունը)ՎՐԱ ԱԾԵԼ, ԳԼԽԻՑԸ ԴՈՒՍ ՏԱԼԻՍ:
    9. Մեր բանն էս ա դառել, ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ:
    ԿԸ սպասեմ Ձեր լուսաբանութիւններուն և ուրիշ ապաւէն չունիմ Ձեր ազնուութենէն բացի:
    Շնորհակալութիւն:

  12. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Եղիայեան, կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե բոլոր նախադասությունների համար էլ նշեք, թե կոնկրետ որ բառը կամ արտահայտությունը չեք հասկանում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.04.2010, 22:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչևէ, առայժմ մի հարցին պատասխանեմ, մնացածը հետո կերևա.
    7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
    Իշտահ նշանակում է ախորժակ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելիներ, ահա աւելի ճշգրտուած հարցեր.
    1. կուտն ընկած
    2.լիս չենք ընկնում
    3.հուփ տալ- Այս ալ ըսեմ որ մեր բառարանները ըստ ինքեան բացատրած են այս յարադիրը, սակայն տրուծ բացատրութիւններէ ոչ մէկը կը գոհացնէ Աբովեանի բնագիրը:
    4. կենա- Չի բաւեր ըըսել, թէ «կենալ» բայն է. Պէտք է գոհացնէ նախադասութեան ոմաստը:
    5. բոշ- Բանդ բոշ ա:
    6. տանդրոնչ- Արդեօք տանուտիրոջ սեռակա՞նն է այաս:
    7. կում անել- Շատ բացատրութիւններ տրուած են այս յարադիր բային, սակայն այսպէս՝ առանց ուղիղ խնդիրի կիրարկութիւնը անորողշութեան կը մատնէ զիս:
    8. մարդը կը նմանցնէ «ոտը վեր կալած ջաղաց»ի- Ի՞նչ հասկնալ:
    9.կապի բերել
    Կը խնդրեմ, որ Ձեր լուսաբանութեանց առթիւ միշտ նկատի ունենալ ընդհանուր նախադասութեան ստանալիք իմաստը:
    Շնորհակալութիւն բոլորիդ:

  15. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապես ասեմ, որ իմ ձեռքի տակ հայերեն բացատրական կամ արմատական բառարաններ չկան, գրում եմ զուտ իմացածիս հիման վրա, հետևաբար հնարավոր են նաև անճշտություններ, թեև կասկածելու դեպքում կնշեմ անպայման։
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    2.լիս չենք ընկնում
    Լիս = լույս։ Լույս ընկնել նշանակում է հանկարծակի հայտնվել, երևալ։ Կախված համատեքստից՝ գուցե նաև մեջ ընկնել, խցկվել։

    3.հուփ տալ- Այս ալ ըսեմ որ մեր բառարանները ըստ ինքեան բացատրած են այս յարադիրը, սակայն տրուծ բացատրութիւններէ ոչ մէկը կը գոհացնէ Աբովեանի բնագիրը:
    «Հուպ տալ» հարադրությունը տարբեր իմաստներ ունի, օրինակ՝ սեղմել, ամբողջ ուշադրությունը, ջանքերը կենտրոնացնել, շեշտը դնել (ինչ–որ բանի վրա)։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում հենց այս իմաստով էլ գործածված է։ «Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:» Այսինքն՝ փորիդ մասին մտածիր, այլ կերպա ասած՝ կենտրոնացիր ուտելու (կամ չաղանալու) վրա։

    6. տանդրոնչ- Արդեօք տանուտիրոջ սեռակա՞նն է այաս:
    Իմ մտքով էլ դա անցավ, թեև համոզված չեմ։ Համենայնդեպս, այլ տարբերակ մտքիս չի գալիս...

    7. կում անել- Շատ բացատրութիւններ տրուած են այս յարադիր բային, սակայն այսպէս՝ առանց ուղիղ խնդիրի կիրարկութիւնը անորողշութեան կը մատնէ զիս:
    Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...
    Եթե տեքստում այս նախադասությունից առաջ նշված է, որ տվյալ մարդն ինչ–որ բան է խմում, ուրեմն պետք է ենթադրել, որ հենց դրա մասին է խոսքը, ու պարտադիր չէ, որ կում արվող հեղուկի անունը նորից գրված լինի, որպեսզի հասկացվի, որ դրանից է կում անում։ Իսկ եթե մինչ այդ նշված չէ, որ այդ մարդն ինչ–որ բան է խմում, ապա ես երկու ենթադրություն ունեմ.
    1. քիթը վեր քաշելով՝ կուլ է տալիս քթի պարունակությունը... Համենայնդեպս, դատելով այն փաստից, որ տվյալ մարդը քիթը վեր քաշում է (ինչպես որ հաճախ անում է հարբուխով հիվանդ մարդը), ինչպես նաև հազում է, ենթադրվում է, որ մրսած է, հիվանդ է, իսկ քիթը քաշելուց հետո բերանում հայտնված լորձունքը դուրս չթքելու դեպքում ոչինչ չի մնում անելու, քան կուլ տալ այն»։
    2. պարզապես թուքը կուլ տալու մասին է խոսքը, իսկ իշտահը (ախորժակը) տվյալ դեպքում կարող է վերաբերել ոչ թե կուլ տվածին, այլ տվյալ պահին խոսվելիք թեմային, տվյալ մարդու արտահայտած մտքին, դե, դա արդեն համատեքստից կերևա։ Ես չեմ կարող ասել։
    Բայց ես առաջին տարբերակն ավելի հավանական եմ համարում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.04.2010, 07:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.04.2010), Askalaf (07.05.2010)

  17. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ուլուանա և ազնիւ բարեկամներ,
    Շնորհակալ եմ Վէրք Հայաստանի-ի արևմտահայերէնի փոխադրութեան առթիւ Ձեր ցուցաբերած օգնութեան համր: Գիտէք ,անշուշտ, որ սա բաւական երկարաշունչ աշխատանք է, և ես յաճախ, շատ յաճախ պիտի դիմեմ Ձեր աջակցութեանը, որուն համար կանխայայտ շնորհակալութիւններս բոլորիդ: Ստորև մէկ-քանի այլ հարցեր, բոլորն ալ կը վերաբերին Վէրք-ի առաջին գլուխի առաջին 15 էջերուն:
    1. Բանդ կուշտն ընկած վախտը, ուզում են, թէ գլուխդ վեր բերեն (վեր՝ այստեղ կը նշանակէ ՎԱՐ):
    2. Ասենք թէ ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք:
    3. Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:
    4. Փողատէրն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավութիւն չեն անում:
    5. Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա:
    6. Աղբաթը (վերջը) խեր ըլլի մեր տանդրոնչ (ի՞նչ է այս վերջին բառին իմաստը):
    7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
    8. Սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ ԴԱՆԸ (աղունը)ՎՐԱ ԱԾԵԼ, ԳԼԽԻՑԸ ԴՈՒՍ ՏԱԼԻՍ:
    9. Մեր բանն էս ա դառել, ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ:
    ԿԸ սպասեմ Ձեր լուսաբանութիւններուն և ուրիշ ապաւէն չունիմ Ձեր ազնուութենէն բացի:
    Շնորհակալութիւն:
    «Վէրք Հայաստանի»

    1- Գործդ տեղին ինկած ժամանակը, կուզեն, որ գլուխդ վայր (վար) > վէր բերեն:

    2- Ըսենք թէ ամէնբանլսելու համարչենքմիջամտեր, մերապուրըկը պահենք:

    «Ապուրը պահել»ու համար դարձուածքներու բառարան պէտք է:

    3- Ստեպղին կրծէ՛ (կե՛ր) ու փորիդ ու բերանիդ սեղմէ (քիչով գոհացի՛ր):

    4- Դրամատէրն ալ իրեն համար կ’ապրի (կենալ < կեանք), վարդապետն ալ, լաւութիւն չեն ըներ:

    5- Լեռներով, անապատներով անցար, գործդ սին է (պարապ):

    6- Վերջը բարի ըլլայ մեր տանտիրոջ:

    7- Քիթը վեր քաշելով (գլուխը դէպի ետեւ տանելո՞վ), ախորժակով խմելով, հազալով

    Մի կում ջուր=մի պուտ ջուր

    8- Ասիկա արդէն խօսքին ծայրը բռներ է...[չկարեցայ իմաստ ունեցող բանի մը թարգմանել մնացեալը]
    Վեր կալած վերցուցած:
    Վրայ ածել վրան դնել, պտտցնե՞լ, կլոր դարձնե՞լ:
    Գլխիցը դուրս տալիս կը յերիւրէ:

    9- Մեր գործը այս է դարձած, ըսելով որո՞ւ նկատի ունին:

  18. #14
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեր աբուռը պահում ենք
    մեր արժանապատվությունն ենք պահում: Պատիվը: «Ապուր» կերակուրի հետ կապ չունի:
    Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա
    Սարերով, հանդերով կամ դաշտերով ընկար՝ վերջդ լավ չի լինի, կամ կյանքդ վտանգված է:
    իշտահով կում անելով
    իմ կարծիքով՝ ախորժակով թքելու մասին է խոսքը:
    ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ
    այստեղ նկատի ունի փչացած, անսարք ջրաղացը, որ լրիվ չի աղում, մանրացնում հացահատիկը: Մարդն էլ խոսելուց առաջ չի մտածում ասելիքի մասին:
    ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ:
    խոսքերով մարդուն չեն կարող զսպել:

  19. #15
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կարծիքով՝ ախորժակով թքելու մասին է խոսքը:
    Կում անելը խմելնա ընդհանրապես: Ես դեպքում էլա խմել,ներս քաշելը, պարզապես տհաճ բան, որը չենք ուզում պատկերացնենք այդ հատվածին նախորդող և շարունակությունը կարդալուց էտպեսա հասկացվում:
    Նայել վերև՝ Ուլուանայի գրածին
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 24.04.2010, 08:52:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքսայինի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.09.2017, 00:27
  2. Տոռենտների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 745
    Վերջինը: 05.05.2014, 21:51
  3. Պոլիկլինիկաների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 06.10.2012, 14:39
  4. Mac-ի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.06.2012, 16:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •