Այս թեմայում եկեք քննարկենք առավել հաճախ հանդիպող թերությունները, որոնք մեր մոտ հակակրանք են առաջացնում հակառակ սեռի մեջ: Կսկսեմ ես:
Պրոբլեմ համար մեկ. «Տուտուզի՜կը (c) չափի մեջ է լավ»
Ցավոք, տուտուզի՜կների (c) հարցում մեր ազգին աստվածները տվել՝ չեն խնայել: Մասնավորապես, պասիվ կենսակերպի, սխալ սննդի ու այլ պատճառներով Հայաստանում շատ են «բողկ» (հաստատուտուզի՜կ (c) սովորական), «սոխ» (հաստատուտուզի՜կ (c) ռաստյաժկավոր) ու ծայրահեղ՝ «սխտոր» (խիստհաստատուտուզի՜կ (c) նեղաթումբան) կառուցվածքի տեր աղջիկները: Խոսքը վերաբերում է ոչ թե գիրուկներին, այլ նիհար-միհար, բայց 70-60-140 գաբարիտներով աղջիկներին: Ամենայն անկեղծությամբ, մի անգամ Կապանի ճանապարհին մի աղջիկ տեսա, նույնիսկ վախենալի էր նայելը: Տուտուզի՜կի (c) շրջագիծն, առանց չափազանցնելու, գերազանցում էր կրծքի շրջագծին մոտ երկու-երկուսուկես անգամ: Այնինչ մի փոքր ավելի առողջ ապրելակերպ վարելու դեպքում շատ հեշտ կարելի է խուսափել այս պրոբլեմից:
Պրոբլեմ համար երկու. «Փորի վրա գրպաններ պահելու վնասները»
Ծալքեր փորի վրա. դա սարսափելի է: Խորն ու բազմամակարդակ, ինչպես Դանթեի «Դժոխքը», քրտնախաշ ու բուրումնավետ, ինչպես Սեյթի նասկիները, կախված, ինչպես Կտուլհուի ֆհտագնները: Այնինչ նրանց հախից կարելի է գալ ընդամենը օրեկան 20 պրեսս անելով:
Պրոբլեմ համար երեք. «Ծեղ բարձրացնելն էլ է ուժի բան»
Երբ աղջիկները համարում են, որ իրենց պետք չի ֆիզիկապես ուժեղ լինել, դա չի նշանակում, որ նրանք պետք է ընդունակ չլինեն գոնե տաս ժիմ անել, քսան պրես, քսան կքանստում ու տաս հատ տաս վայրկյանանոց «կոբրա»: Ամեն մարդ պարտավոր է բավականաչափ մկան ունենա, որ սեփական մարմինը տանի: Չափից դուրս թույլ ու ոչ աթլետիկ աղջիկները նույնպես վանում են ինձ:
Պրոբլեմ համար չորս. «Եվրովերանորոգում»
Կարծում եմ, շատերն իմ հետ կհամաձայնեն, որ հայ աղջիկներից շատերը դեմքի վրա այնքան կոսմետիկա են օգտագործում, որ անհնարին է նույնիսկ մաշկի նախնական գույնն ու պիգմենտացիան պարզել: Զվարճալի արդյունք է ստացվում, երբ աղջիկը դեմքը սպիտակեցնում է տոնալ կրեմով (ատում եմ), ու ստացվում է՝ դեմքը մի գույնի է, վիզն՝ ուրիշ:
Պրոբլեմ համար չորս. «Ինչպես վարդերը դրախտի»
Որոշ աղջիկներ օգտագործում են այպիսի էժանագին օծանելիք ու այնպիսի սարսափելի դոզաներով, որ իմ մոտ գլխապտույտ ու սրտխառնոց է առաջացնում: Նամանավանդ վերելակներում: Աղջիկներ, պատկերացրեք՝ տղամարդու հետ լիֆտով գնաք, իսկ նա անընդհատ ծխի: Էժանագին ու չարաշահած օծանելիքը շատ ավելի սարսափելի է: Նամանավանդ այսպես կոչված «ֆերամոններով» օծանելիքները, որոնք ավելի տհաճ ու ճնշող, գլխացավ առաջացնող ազդեցություն են ունենում:
Լավ, ես դեռ կշարունակեմ ցուցակս: Հիմա ձեր հերթն է:
Էջանիշներ