Էս թեմայի միտքը ինձ անդամներից մեկի/կարծեմApsara-ի/ գրառումը
Եթե մի օր պարզեք/աստված չանի/,որ ձեր ծնողների հարազատ երեխան չեք,այլ որդեգրված,կամ գտել են,ապա ի՞նչ կանեք
Կփորձեք գտնել ձեր իսկական ծնողներին,արդյոք այդ լուրը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենել ձեր վրա
Մի խոսքով,ի՞նչ կանեիք![]()




Մեջբերել

/ օրինակ այսպիսի դեպքի: Մեկը մոտիկ ազգական էր, մյուսը հեռու: Երկու դեպքում էլ ոչ մեկս չգիտեինք որ նրանք վերցված երեխաներ են: Դա իմացվեց պատահականորեն, բավականին հասուն տարիքում: Ու երկու դեպքում էլ երեխան դա իմանալով հանկարծակի, ոնց որ լրիվ փոխվեց: Ու նրանց հետագա վարքագիծը ուրիշ կերպ չէր կարելի բնութագրել, քան վրեժ իրենց հոգատարությամբ պահած ու խնամած, բայց խորթ ծնողների հանդեպ: Դատապարտելի է իհարկե: Սակայն անառառկելի է, որ ահռելի է նրանց վրա հանկարծակի ընկած հոգեբանական ծանրությունը: Ես վստահ չեմ, որ ինչքան էլ պատրաստված լինեմ, կդիմանամ էտ ծանրությանը ու ինձ կպահեմ ադեկվատ :
Ոչ մի կերպ ուղեղիս մեջ չի տեղավորվում... Լավ, էդ ատելությունը ինչի՞ հիման վրա պիտի լինի։ Իսկական ծնողներին ատելի պարզ է, միանգամայն բնական է ու հասկանալի, բայց քեզ ամեն ինչ տված ու իրենց սեփական երեխայի պես քեզ պահած մարդկանց ինչու՞ պիտի ատես... Չգիտեմ, գուցե միայն նրա համար, որ այդքան ժամանակ քեզնից թաքցրել են ճշմարտությունը, բայց ախր դրա պատճառով կարելի է ուղղակի պահի ազդեցության տակ բարկանալ, որը պիտի որ շատ կարճ ժամանակ հետո անցնի, չէ՞ որ դա այն ճշմարտություններից չէ, որն իմանալու դեպքում ինչ-որ հատուկ բան էր փոխվելու։ Այսինքն՝ այնպես չի, էլի, որ երեխան կարողանա ասել. «Ես որ էն ժամանակ իմանայի... այսպես կանեի կամ այնպես կանեի...»։
, որովհետև փոքր ժամանակվանից նմանատիպ վերլուծությունների շնորհիվ շատ բաներ եմ բացահայտել։
Թե ինչու՞ հետախույզ չդարձա... 
Էջանիշներ