User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ճապոնիա

  1. #1
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճապոնիա

    Հարգելի ակումբցիներ Ճապոնիա իսկապես շատ հետաքրքիր երկիր է:Ուզում եմ իմանալ ով ինչ հետաքրքիր բան գիտի տվյալ երկրի մասին:
    Երևի ես սկսեմ:Ճապոնիան պատկանում է այն երկրների ցանկին,որտեղ երկրաշարժները ավելի հաճախ են լինում,սակայն ճապոնացիներն կարողանում են շենքերն կառուցել այնպես որ այն դիմանում է մի քանի բալանոց երկրաշարժների,պիցան սիրում են ուտել մայոնեզով,մրգերը նրանց մոտ շատ թանկ է,ես հեռուստացույցով իմացա որ բանանը արժե 700 դոլար
    Toki wa kane nari.
    Время - деньги

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (28.02.2010), anahit96 (27.05.2012), Gayl (28.02.2010), Jarre (28.02.2010), Հարդ (28.02.2010), Մուշու (09.06.2014)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    բանանը արժե 700 դոլար
    Ինչ-որ շատ անհավատալի է թվում: Երևի մի բան սխալ ես հասկացել:
    Ինքս փորձեցի որոնել ինտերնետում, նման ինֆորմացիա չգտա:
    Փոխարենը այսպիսի բան գտա, որտեղ ասվում է, որ ճապոնացիների մոտ տարածված է բանանային դիետան: 700 դոլլար արժողության դեպքում քչերը իրենց նման բան կկարողանային թույլ տալ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.02.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ շատ անհավատալի է թվում: Երևի մի բան սխալ ես հասկացել:
    Ինքս փորձեցի որոնել ինտերնետում, նման ինֆորմացիա չգտա:
    Փոխարենը այսպիսի բան գտա, որտեղ ասվում է, որ ճապոնացիների մոտ տարածված է բանանային դիետան: 700 դոլլար արժողության դեպքում քչերը իրենց նման բան կկարողանային թույլ տալ:
    Իսկապես, երևի ուրիշ միրգնա թանկ,բանանը 4 հատը 100 յենա,ընդ որում Տոկիոն հանդիսանալով թանկ մայրաքաղաք 450000 յենով կարս տուն վարձես,նայի էս սիլկով
    Վերջին խմբագրող՝ Okamigo: 28.02.2010, 02:06:
    Toki wa kane nari.
    Время - деньги

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, երևի ուրիշ միրգնա թանկ,բանանը 4 հատը 100 յենա,ընդ որում Տոկիոն հանդիսանալով թանկ մայրաքաղաք 450000 յենով կարս տուն վարձես,նայի էս սիլկով
    Մի յենը դրամով ինչքանա՞:

  7. #5
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի յենը դրամով ինչքանա՞:
    Էսորվա դրությամբ 100 JPY = 431.9841 AMD
    Toki wa kane nari.
    Время - деньги

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (28.02.2010), Jarre (28.02.2010)

  9. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Շատ բան չգիտեմ...

    Գիտեմ, որ ամեն տարվա մայիս ամսվա առաջին տասնօրյակը Ճապոնիայում տոնակատարությունների շրջան է: Նշում են տղաների, աղջիկների, պետության սահմանադրության, թատրոնի՝ այդ թվում նաև Կաբուկի թատրոնի, և այլ տոներ: Կաբուկին հարյուրամյակների պատմություն ունի, հիմնվել է միավանական կնոջ կողմից: Թատրոնի դերակատարները միայն տղամարդիկ են, որոնք կանանց դերեր են կատարում: Բեմում միշտ իշխում են կարմիրը, կապույտը, սևը և դերակատարները ժեստերի միջոցով արտահայտում են իրենց ապրումները:
    Գիտեմ, որ 7 տարեկան հասակից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցինաեր / իկեբանա/ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելիության զգացում: Ի դեպ իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա: Մասնագետ դառնալու համար սովորում են 3 տարի 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների և բույսերի կազմաբանության հետ: Ի դեպ, ասում են, ճապոնուհիները չեն կարող ամուսնական դաշինք կնքեն առանց կարուձևի, խոհարարության ու իկեբանայի արվեստն իմանալու:

    Ի դեպ, մի քանի տարի առաջ մի հաղորդման մեջ ցուցադրում էին Տոկիոն, որտեղ շենքերը ու ընդհանրապես ամեն ինչը շրջապատում սպիտակ գույնի էր: Տոկիոն հարուստ է իր մի քանի հարկանի կամուրջներով: Այնպես էր, որ մարդը իր տնից դուրս գալով միանգամից հայտնվում էր կամրջի վրա ու կարող էր նստել իրեն մոտեցող մետրոյի գնացքին և գնալ...
    Զարմացրեց, որ աղբը վերմշակելով՝ ստանում էին էներգիա...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2010), Jarre (28.02.2010), Yeghoyan (28.02.2010), Լուսաբեր (01.03.2010)

  11. #7
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն դուրս է մղել Մոսկվային «աշխարհի ամենաթանկ քաղաքները» հիթ շքերթի իր պատվավոր առաջին հորիզոնականից, որը Մոսկվան զբաղեցնում էր վերջին 3 տարիների ընթացքում: Այժմ Մոսկվան երրորդ տեղում է՝ զիջելով իր դիրքերը Տոկիոյին եւ երկրորդ տեղում հայտնված եւս մեկ ճապոնական քաղաք Օսակային:
    Եւս մեկ հետաքրքիր ինֆորմացիա՝ կապված գների հետ: Անիմե նայողները հաստատ սա նկատած կլինեն:

    Տաքսին Ճապոնիայում

    Ճապոնիայում տաքսի ծառայության վճարը համարվում է աշխարհում ամենաբարձրերից մեկը: Հաշվիչը սկսվում է նախնական 650 իենից՝ այնուհետեւ յուրաքանչյուր 280 մետրը մեկ ավելանալով 80 իենով: Եթե ձեր տաքսին ընկել է խցանման մեջ, ապա յուրաքանչյուր 2 րոպե 15 վայկյանը մեկ գումարն ավելանում է 90 իենով: Գիշերային ժամերին՝ 23:00-06:00, գներն ավելանում են 30%-ով:
    Բարձր գները, սակայն, կոմպենսացվում են համարժեք բարձր սպասարկման որակով՝ տաքսիները հարմար են ու մաքուր, իսկ դռները բացվում են ավտոմատ: Բարեհամբույր վարորդը ձեզ տեղ կհասցնի ամենակարճ ճանապարհով, իսկ եթե հանկարծ նրա մեքենայում որեւէ իր կորցնեք, ապա ձեզ հասնում է կորցված ապրանքի գնի գրեթե 100% կոմպենսացիա:
    Քաղաքում տաքսի գտնելը շատ հեշտ է եւ 5 րոպեից էլ քիչ ժամանակ կարող է խլել: Տոկիոյի Գինզա թաղամասում օրինակ տաքսիներն իրավունք ունեն կանգնելու միայն որոշակի նշված տեղերում, իսկ քաղաքի մնացած մասերում բավական է մոտենալ փողոցին ու բարձրացնել ձեռքը: Եթե ապակու ետեւում կանաչ լույս է վառվում, ուրեմն մեքենան զբաղված է, իսկ եթե կարմիր՝ ապա ոչ: Գիշերը տաքսի գտնելը շատ ավելի դժվար է: Նույնիսկ կարմիր լույսով տաքսին կարող է չկանգնել, չնայած որ ուեւորից հրաժարվելն արգելված է օրենքով:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2010), Jarre (28.02.2010), Yeghoyan (28.02.2010)

  13. #8
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Ընդհանուր տեղեկություններ
    Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է: Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով: Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև`Հայաստանի Հանրապետության կողմից: Այսպիսով`Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա: Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ` Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա: Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես`Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները`Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը: Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական տերություններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են:

    Մայրաքաղաքը

    Տոկիո

    Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 11000—300 թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։ 1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակույթային զգալի աճ:
    ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Տայվանն ու Կորեան: 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944 թվականինչհաջողված փորձ կատարելով, մտնել Հնդկաստան: 1945 թվականին ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալինի հարավը և Կուրիլական կղզիները անցել են ԽՍՀՄ տիրպետության տակ:
    1945 թվականից հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում (Ճապոնական տնտեսական հրաշքը): 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին: Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: 2005—2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է:
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.02.2010), Yeghoyan (28.02.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Իսկ ովա փորձել սուշի,արժի ուտել?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  16. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Ի՜նչ նոստալգիկ թամա է....

    Դպրոցական տարիքում (4-5-րդ դասարաններ) շա՜տ էի տարված Ճապոնիայով։ Նույնիսկ սկսել էի ճապոներեն սովորել։ Ահա մի պրիմիտիվ մինի-շարադրություն ճապոնիայի մասին, որը գրել էի ճապոներեն, ճապոներեն տառադարձված հայերենով և հայերեն թարգմանությունը։

    Նիհոն վա սիմա գունի դես։ Նիհոն նո սիմա վա Հոկկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Րյուկյու տո մոսիմաս։ Իծի բան օօկիյ սիմա վա Հոնսյու դես։ Իծի բան սամույ սիմա վա Հոկկայդո դես։ Նիհոն նո մյակու վա Տոկիո դես։ Հոնսյու նո ֆույուվա Հոկկայդո նո ֆույո յորի ատատակայ դես։ Տոկիո նի վա յուկի գա ֆուրիմասեն։ Ամե գա ֆուրիմաս։ Տոկյո նի վա տատեմոնո գա նակա նակա տակայ դես։

    Ճապոնիան կղզիների երկիր է։ Ճապոնիայի կղզիներն են՝ Հոկկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն, Րյուկյուն և Մոսիմասը։ Ճապոնիայի ամենամեծ կղզին Հոնսյուն է։ Ամենացուրտ կղզին Հոկկայդո կղզին է։ Ճապոնիայի մայրաքաղաքը Տոկիոն է։ Հոնսյույի ձմեռը Հոկկայդոյի ձմռանից ավելի տաք է։ Տոկիոյում ձյուն չի գալիս։ Այնտեղ միայն անձրև է գալիս։ Տոկիոյի շենքերը շատ բարձր են։

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (01.07.2013), Freeman (01.10.2010), helium (28.02.2010), just a dream (16.04.2011), One_Way_Ticket (28.02.2010), Yeghoyan (28.02.2010), Դեկադա (28.02.2010), Լուսիանա (28.02.2010), Ռուֆուս (28.02.2010)

  18. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՜նչ նոստալգիկ թամա է....

    Դպրոցական տարիքում (4-5-րդ դասարաններ) շա՜տ էի տարված Ճապոնիայով։ Նույնիսկ սկսել էի ճապոներեն սովորել։ Ահա մի պրիմիտիվ մինի-շարադրություն ճապոնիայի մասին, որը գրել էի ճապոներեն, ճապոներեն տառադարձված հայերենով և հայերեն թարգմանությունը։

    Նիհոն վա սիմա գունի դես։ Նիհոն նո սիմա վա Հոկկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Րյուկյու տո մոսիմաս։ Իծի բան օօկիյ սիմա վա Հոնսյու դես։ Իծի բան սամույ սիմա վա Հոկկայդո դես։ Նիհոն նո մյակու վա Տոկիո դես։ Հոնսյու նո ֆույուվա Հոկկայդո նո ֆույո յորի ատատակայ դես։ Տոկիո նի վա յուկի գա ֆուրիմասեն։ Ամե գա ֆուրիմաս։ Տոկյո նի վա տատեմոնո գա նակա նակա տակայ դես։

    Ճապոնիան կղզիների երկիր է։ Ճապոնիայի կղզիներն են՝ Հոկկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն, Րյուկյուն և Մոսիմասը։ Ճապոնիայի ամենամեծ կղզին Հոնսյուն է։ Ամենացուրտ կղզին Հոկկայդո կղզին է։ Ճապոնիայի մայրաքաղաքը Տոկիոն է։ Հոնսյույի ձմեռը Հոկկայդոյի ձմռանից ավելի տաք է։ Տոկիոյում ձյուն չի գալիս։ Այնտեղ միայն անձրև է գալիս։ Տոկիոյի շենքերը շատ բարձր են։
    Ժառ, էս ընդծածս հենց ճապոներեն տառերով կարա՞ս գրես: Հետաքրքիր ա ինչ տեսք ունեն:

  19. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Պեղումներս շարունակեցի...

    Ճապոնական դասական պոեզիա։

    Մացուո Բասյո
    (1644-1694)

    ***
    Մերկ ճյուղի վրա
    Նստած է միայնակ մի ագռավ։
    Աշնանային երեկո։

    ***
    Հին լճակ...
    Գորտը ցատկեց ջուրը
    Ճողփյուն լռության մեջ։

    ***
    Ի՜նչ լուռ է այս այգին։
    Ժայռերի սիրտն է թափանցում
    Ծղրիդների խաղաղ երգը։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2010), Ռուֆուս (28.02.2010)

  21. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճապոնական դասական պոեզիա։
    Ճապոներեն կոչվում ա հայկու կամ հոկկու: Շատ եմ սիրում
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.02.2010)

  23. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ, էս ընդծածս հենց ճապոներեն տառերով կարա՞ս գրես: Հետաքրքիր ա ինչ տեսք ունեն:
    Չեմ կարող ճապոներեն հավաքել, բայց այստեղ կտեղադրեմ ճապոներեն այբուբենը։ Կարող եմ վաղը սկան անել ու գցել, բայց կարծում եմ, որ ճապոներեն այբուբենը ավելի հետաքրքիր կլինի

    Ճապոնացիները ունեն երկու այբուբեն՝ Հիրագանա, Կատականա։ Եթե չեմ սխալվում Հիրագանան գործածվում է միայն ճապոնական բառերի համար, իսկ Կատականան այն բառերի, որոնք փոխառություններ են։

    Օրինակ ճապոներեն սեղանը փոխռնված է անգլերեն թեյբլից և հնչում է տեբուռու։ Ուստի այս բառը պետք է գրել Կատականայով։

    Բայց վստահ չեմ, որ լրիվ ճիշտ եմ հիշում, որովհետև հազար տարի առաջ եմ ուսումնասիրել։


  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.08.2011), CactuSoul (01.03.2010), Gayl (28.02.2010), Renata (05.11.2011), Yeghoyan (28.02.2010), Դեկադա (28.02.2010), Լուսիանա (28.02.2010)

  25. #15
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարող ճապոներեն հավաքել, բայց այստեղ կտեղադրեմ ճապոներեն այբուբենը։ Կարող եմ վաղը սկան անել ու գցել, բայց կարծում եմ, որ ճապոներեն այբուբենը ավելի հետաքրքիր կլինի

    Ճապոնացիները ունեն երկու այբուբեն՝ Հիրագանա, Կատականա։ Եթե չեմ սխալվում Հիրագանան գործածվում է միայն ճապոնական բառերի համար, իսկ Կատականան այն բառերի, որոնք փոխառություններ են։

    Օրինակ ճապոներեն սեղանը փոխռնված է անգլերեն թեյբլից և հնչում է տեբուռու։ Ուստի այս բառը պետք է գրել Կատականայով։

    Բայց վստահ չեմ, որ լրիվ ճիշտ եմ հիշում, որովհետև հազար տարի առաջ եմ ուսումնասիրել։

    Բայց իսկապես ճապոներենը շատ հետաքրքիր լեզու է,Ճապոներեն շատ ֆիլմեր եմ դիտել,ու մինչ այսօր էլ տոռենտ սայտերում մենակ ճապոներեն ֆիլմեր եմ բեռնում,կորեական,մի քիչ չինական ու տայլանդից,ու միշտ աշխատում եմ որ ֆիլմերը ազվուչկա արած չլինեն,այլ սաբերով,ըտենց ավելի հետաքրքրիրա,օրիգինալով նայելը ավելի շատ հաճույքա տալիս,քանի ազվուչկով
    Toki wa kane nari.
    Время - деньги

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.02.2010)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 14.05.2011, 14:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •