User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ճապոնիա

  1. #31
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Ճապոնիայում Նոր Տարին ամենամեծ տոնն է համարվում: Այն տևում է մի քանի օր: Տարեմուտի վերջին րոպեներին ճապոնացիները սկսում են բարձրաձայն ծիծաղել: Նրանք հավատում են, որ ծիծաղը գալիք տարում հաջողություններ է բերում: Առաջին ամանորյա գիշերվա ընթացքում նրանք անպայման այցելում են եկեղեցի: Այստեղ 108 անգամ հնչեցվում են զանգերը, եվ համարվում է, որ յուրաքանչյուր ղողանջ իր հետ տանում է չարիքն ու բոլոր վատ բաները, որոնք չպետք է կրկնվեն գալիք տարում:

    Չար հոգիներին խրտնեցնելու նպատակով ճապոնացիներն իրենց տների դռներից կախում են ծղոտե պսակներ: Իսկ յուրաքանչյուր ճապոնական բնակարանում Ամանորի նախաշեմին 3 շիվեր են հայտնվում. եղեգ, որի նման արագ աճ են ցանկանում երեխաների համար, սալոր, որի նման ամուր օգնականներ են ցանկանում ունենալ տանտերերը, եվ կեչի, որի պես երկար կյանք են ցանկանում ունենալ ընտանիքի բոլոր անդամները:

    Ի դեպ, Նոր Տարվա գալուստը Ճապոնիայում համարվում է ոչ թե կեսգիշերը, այլ արեվածագը. արեվի առաջին շողերի հետ միասին մարդիկ սկսում են շնորհավորել միմյանց եվ փոխանակվել նվերներով: Իսկ երեկոն անց են կացնում ընտանեկան մթնոլորտում եվ անպայման այցելում են ծնողներին:

    Ինչպես եվ Չինաստանում, այստեղ նույնպես մի քանի օր շարունակ արգելվում է չարախոսել, հայհոյել եվ խոսել մի շարք թեմաների, օրինակ՝ մահվան, մասին:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.03.2010), Yeghoyan (02.03.2010), Դեկադա (02.03.2010)

  3. #32
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Խորհուրդ կտամ անպայման նայել, համ էլ շատ համահունչ երաժշտական ուղեկցություն ունի...
    Իսկ հիմա պատմությունը...

    Սակուռան՝ Ճապոնիայի խորհրդանիշը

    Հաարուն (ճապոներեն գարուն) համարվում է դեկորատիվ բալենու՝ «սակուռայի» ծաղկման ժամանակը, որի հետ կապված է Ծագող Արեւի Երկրի ամենագեղեցիկ տոներից մեկը:Մարտի վերջից մինչ ապրիլի ակիզբը Ճապոնիան ամբողջությամբ վերափոխվում է՝ հարյուրավոր ծառեր ծաղկում են սպիտակ եւ սպիտակավարդագույն ծաղիկներով, ինչի շնորհիվ հեռվից թվում է, թե ծառերը ծածկված են ամպերով կամ էլ ձյան փաթիլներով: Ամեն տարի բազմաթիվ մարդիկ հավաքվում են պալատների եւ վանքերի այգիներում, զբոսայգիներում ու արահետներում՝ հիանալու այս հրաշալի տեսարանով: Այս սովորույթը ստացել է «հանամի» անվանումը («հանա»-ծաղիկ եւ «մի»-նայել բառերից), որը բառացիորեն նշանակում է «ծաղիկների դիտում»:
    Սակուռան հանդիսանում է Ճապոնիայի սիմվոլը: Գոյություն ունի այս ծառի մոտ 16 տեսակ եւ ավելի քան 400 տիպ: Ամենատարածվածները սոմեյոշինո եւ սիդառեզակուռա /լացող սակուռա/ տեսակներն են, որոնցից առաջինը ծաղկում է սպիտակ, իսկ երկրորդը՝ վարդագույն ծաղիկներով: Համարվում է, որ ամենագեղեցիկ սակուռան ծաղկում է Ճապոնիայի հին մայրաքաղաքներում՝ Կիոտո, Նառա եւ Կամակուռա քաղաքներում: Հաճախ սակուռան թարգմանում են որպես բալենի, բայց դա այդքան էլ ճիշտ չէ. սակուռան չունի պտուղներ, որոնք կարելի է համտեսել, այլ ունի միայն գեղեցիկ ծաղիկներ...
    Ցավոք սակուռայի ծաղկումը շատ կարճատեւ է: Բավական է անձրեւ կամ քամի լինի, սակուռայի նուրբ ծաղիկները դեռեւս չբացված կարող են թափվել: Գուցե դա է պատճառը, որ բուդդիզմում սակուռան համարվում է կյանքի անցողիկության խորհրդանիշը, եւ ասոցացվում է անցած երիտասարդության ու սիրո հետ: Ըստ ճապոնական հավատալիքների, յուրաքանչյուր սակուռայի ծաղիկ պատմում է երեխայի ճակատագրի մասին: Գոյություն ունի լեգենդ, ըստ որի գյուղի առաջնորդ Սակուռան Սեգունու կառավարչի մոտ է տանում իր երեխաներին՝ ապացուցելու համար Հոտտա իշխանի դաժանությունը. երեխաների մեջքերը ամբողջովին ծածկված են լինում իշխանի ծառաների ծեծի հետքերով: Պատժված Հոտտա իշխանը, վրիժառության զգացումով լցված, բռնել է տալիս Սակուռային եւ նրա երեխաներին: Նրանց կապում են բալենու ծառին ու մտրակում մինչ մահ: Այդ օրվանից, Ճապոնիայում բալենիները ծաղկում են վարդագույն ծաղիկներով, քանի որ նրանք ողողվել են անմեղ երեխաների արյամբ...
    Սակուռայի ծաղիկներով հիանալու սովորույթը Ճապոնիայում կրում է համընդհանուր բնույթ: Ամեն տարի օդերեւութաբանները եւ լրատվամիջոցները ուշադիր հետեւում են ծաղկման շրջանի սկսվելուն եւ հայտնում այդ մասին՝ ինչպես պետական նշանակություն ունեցող իրադարձություն: Գարնան մոտենալուն պես ամեն օր թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով, թերթերում եւ ամսագրերում ասվում է այն մասին, թե որ քաղաքներում ու շրջաններում է սակուռան արդեն ծաղկել, եւ թե որտեղ է այն մոտ օրերում ծաղկելու: Սակուռայի ծաղկման շրջանը պաշտոնապես սկսվում է այն բանից հետո միայն, երբ Յասուկունի վանքի այգու հատուկ ծառերի վրա ծաղկում են 5-ից ավել ծաղիկներ, իսկ շրջանի պաշտոնական բացումը կատարվում է Տոկիոյի Սինձյուկու զբոսայգում, որին ներկա է լինում թագավորական շքախումբը: Որպես կանոն, տոնին հրավիրվում են հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ:
    Ինչպես է անցնում հանամին
    Ծաղիկներով հիանալու գնում են մեծ խմբերով, որը կարող է կազմված լինել ընկերներից, ընտանիքի անդամներից, գործ- եւ դասընկերներից, բարեկամներից: Հարյուրավոր մարդիկ նստոտում են զբոսայգիներում ու պիկնիկ կազմակերպում: Սովորաբար բերում են ուտելիք, սակէ եւ այլ տեսակի խմիչքներ: Հանամիի ընթացքում ամենատարածվածը բրնձե կոլոլակներն են՝ «օնիգիրի», եւ բրնձե ալյուրից պատրաստված ուտեստը՝ «դանգո»-ն: Որպես կանոն, տեղերը զբաղեցնում են առավոտ շուտ: Տոնի սկզբից բավական առաջ նախապես որոշված տեղում արդեն փռում են կտորը՝ ընտանիքի ազգանունով կամ էլ ֆիրմայի անվանումով՝ նշելով պիկնիկի ճշգրիտ ճամանակը: Կամ էլ այդ տեղում նստում է մեկը, մինչեւ խմբի մնացած անդամների ժամանելը: Երբեմն այդ մարդիկ օրվա ընթացքում հերթափոխով են լինում, ընդ որում հերթափոխ մարդիկ նույնպես նախապես որոշվում են /պատկերացնում եք, թե ինչքան մարդա գնում, որ դրա համար ստիպված առավոտից պետքա զբաղացնել տեղ, թե չե կարողա գաս ու ռեզեռվեդ լինեն շուրջ բոլորդ/: Սա այնքան տարածված երեւույթ է, որ ոչ մեկ չի զարմանա, եթե զբոսայգում տեսնի գործնական կոստյումով երիտասարդի՝ նստած ծաղկած սակուռայի տակ: Սովորաբար ֆիրմաներում այդ գործը տալիս են նորեկներին: Ճապոնիայում նույնիսկ կան հատուկ գործակալություններ, որոնք կարող են ուղարկել իրենց աշխատակիցներին՝ տեղ զբաղեցնելու եւ ձեզ սպասելու համար: Հանամիի ժամանակ ճապոնացիները օգտագործում են բավական մեծ քանակությամբ սակէ. այդ օրն անցկացվում է հատուկ մրցույթ՝ ով ամենաշատը կխմի սակէ եւ կմնա ոտքի վրա: Պիկնիկը շարունակվում է նաեւ գիշերը, քանի որ սակուռան անչափ գեղեցիկ է նաեւ այդ ժամանակ. ծառերի տակ դնում են փոքրիկ լուսարձակներ՝ լուսավորելու ծառը ներքեւից վերեւ, ինչպես նաեւ մեծ լուսամփոփեր՝ պատրաստված բրնձե /բնականաբար/ թղթից: Գիշերային հանամին կոչվում է «իոսակուռա»՝ գիշերային սակուռա:
    Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են Ճապոնիա՝ հիանալու այս գեղեցիկ ակնթարթով: Անհնար է բառերով նկարագրել ծաղկող ծառերի որջ հմայքը, սակայն, ինչպես այս աշխարհում ամեն ինչ, այնպես էլ այս երեւույթը նույնպես անցողիկ է: Ընդամենը մի քանի շաբաթ անց ծաղիկները թափվում են՝ հիշեցնելով այն մասին, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը հավերժ չեն...
    Ճապոնացիները, լինելով սակուռայի մեծ սիրահարներ, կարողացել են ստեղծել մի փոքրիկ հրաշք՝ արհեստական սակուռա hi-tech, որի ճյուղերին ծաղիկների փոխարեն լուսադիոդներ են: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ճապոնիան մի այնպիսի երկիր է, ուր միախառնվում են հին ավանդույթներն ու բարձր տեխնոլոգիաները, երկիր, ուր հանդիպում են ներկան ու ապագան...Հենց դրանում է կայանում այս երկրի ձգողությունը, անբացատրելիությունն ու անկրկնելի հմայքը...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.03.2010), h.s. (18.03.2010), Rhayader (18.03.2010), Yeghoyan (07.03.2010), Ամպ (03.08.2011), Նաիրուհի (10.03.2010), Ռուֆուս (08.03.2010)

  5. #33
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիդեոն լավն էր,շնորհակալություն:Հետքարքիր մի օր բախտ կվիճակվի լինել էս հիասքանչ երկրեում,ինչ որ նեկը տեղյակա ինչքան փող կնստի մի շաբաթը Ճապոնիայում?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (18.03.2010)

  7. #34
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիդեոն լավն էր,շնորհակալություն:Հետքարքիր մի օր բախտ կվիճակվի լինել էս հիասքանչ երկրեում,ինչ որ նեկը տեղյակա ինչքան փող կնստի մի շաբաթը Ճապոնիայում?
    Ես տեղյակ եմ Վերջերս իմացա, որ Երեւանում կա հատուկ կազմակերպություն, որն իրականացնում է ուղեւորություն դեպի Ճապոնիա Սակուռայի ծաղկման շրջանում: Ուղեւորութունը տեւում է 10 օր, բայց դրանից 2 օրը գնում է միայն ճանապարհի վրա: Տանում են Տոկիո, ինչպես նաեւ արագընթաց գնացքով՝ Օսակա....հետո հին քաղաք, սակուռաների այգի եւ այլն եւ այլն: Արժի այս հաճույքը 2500$ + տոմսի արժեքը՝ 1000-1200$, թռիչքն իրականացնում է Աեռոֆլոտը: Այնպես որ մնում է ձեռք բերել նվազագույնը 3500$ ու 10 ազատ օր...

  8. #35
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    էս էլ գների մասին,էսքան էլ թանկի չի,հաշվի առնելով նրանց աշխատավարձը
    Toki wa kane nari.
    Время - деньги

  9. #36
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Ինչքան գիտեմ Ճապոնիան այն երկրներից է, որ առանց հրավերքի վիզա չի տալիս: Եվրոպայի նման չես կարող հյուրանոցի պատվերի հիման վրա վիզա ստանալ: Պետք է տուրիստական ընկերության դիմել, տուր գնել, իրենք հրավերք կտան: Դեսպանատուն էլ Հայաստանում չկա, պետք է Մոսկվա դիմել:

  10. #37
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Որտեղ հաճախ շատ երկար են որոշում, վիզա տան թե չէ, նենց որ նախորոքա պետք փաստաթղթերը տալ:
    Ի դեպ, եթե ճապոնացի ընկեր ունենաք, կարաք իրան համոզեք հրավեր տա:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  11. #38
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մտածում էի, այստեղ դնեմ նկարները, թե՞ ակումբցիների նկարները բաժնում, բայց ի վերջո որոշեցի, որ այստեղ ավելի հարմար կլինի, քանի որ վերնագիրը այնտեղ գուցե այդքան էլ հասկանալի չլինի:
    Նախապես ասեմ, որ ոչ մի ճյուղ չեմ կտրել, այգեպանն էր կտրել, ասաց, որ այդպես պետք է արվի ինչ-ինչ պատճառներով, այնպես որ ես միայն հավաքել եմ:
    Նկարների շարքը կոչվում է «Հայկական հանամին».... Դե մի քիչ ինձ պատկերացրել եմ սակուռաների այգում. իհարկե, այն ճոխությունը չկա, բայց էլի գեղեցիկ է ու հոտավե՜տ...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2010), h.s. (18.03.2010), Legolas (18.03.2010), Norton (21.03.2010), Rhayader (18.03.2010), Yeghoyan (18.03.2010), Ամպ (03.08.2011), Դեկադա (21.03.2010), Ժունդիայի (18.03.2010), Նաիրուհի (27.09.2010), Ռուֆուս (18.03.2010)

  13. #39
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Վերջերս Ճապոնիայի մասին էսպիսի մի հետաքրքիր բան եմ լսել: Ուրեմն ասում են, որ Ճապոնիայում ցանկացած ձեռնարկությունում գոյություն ունի մի սենյակ, որտեղ ոչ մի պատուհան չկա, չկա և ոչ մի առարկա, կա ուղղակի պատից կախված մի նկար: Այդ նկարը ձեռնարկության ղեկավարի նկարա: Ասում են սենյակը նախատեսված է նրա համար, որ եթե աշխատակիցներից որևէ մեկը զայրանումա ղեկավարի վրա, ու ուզումա արտահայտվել, մտում ա էդ սենյակ, նայում նկարին ու ասում սրտի ուզած էն ամենը, ինչ մտածումա ղեկավարի մասին: Ու դա Ճապոնիայում նորմալ երևույթա համարվում, այսինքն ճապոնիայում կարելի է ասել դա համարվում ա մարդու հոգեկան վիճակի բարելավման միջոց:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (18.03.2010), Kita (18.03.2010), Ժունդիայի (18.03.2010)

  15. #40
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տեղյակ եմ Վերջերս իմացա, որ Երեւանում կա հատուկ կազմակերպություն, որն իրականացնում է ուղեւորություն դեպի Ճապոնիա Սակուռայի ծաղկման շրջանում: Ուղեւորութունը տեւում է 10 օր, բայց դրանից 2 օրը գնում է միայն ճանապարհի վրա: Տանում են Տոկիո, ինչպես նաեւ արագընթաց գնացքով՝ Օսակա....հետո հին քաղաք, սակուռաների այգի եւ այլն եւ այլն: Արժի այս հաճույքը 2500$ + տոմսի արժեքը՝ 1000-1200$, թռիչքն իրականացնում է Աեռոֆլոտը: Այնպես որ մնում է ձեռք բերել նվազագույնը 3500$ ու 10 ազատ օր...
    Ես ինչ ուրախ լուր էր, ուրեմն միյան տոմսի փող ճարեմ ու ծախսի
    Ես բայց համ սակուռայի ժամանակ եմ ուզում գնալ, համ էլ Մոմիդձի ժամանակ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  16. #41
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    մտում ա էդ սենյակ, նայում նկարին ու ասում սրտի ուզած էն ամենը, ինչ մտածումա ղեկավարի մասին
    Մի քանի տարի առաջ ականջի ծերով լսել էի, որ մի էրկու ֆիրմա հատուկ աշխատող ունեին, որին բոլոր աշխատողները կարաին անցնելուց ծեծեին` սթրեսը իջացնելու համար:

    Ահավոր լավ գիրքա ճապոնական մտածելակերպի մասին Վլադիմիր Ցվետովի "Пятнадцатый камень сада Рёандзи" գիրքը: Կարդալ կարելիա այստեղ

    http://lib.rus.ec/b/76425/read#t7
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  17. #42
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Իսկ ինչ հետաքրքրիր գիրք Ճապոնիայի մասին,որտեղից կարող ենք գնել?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  18. #43
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Ես մի տեղ կարդացել եմ, որ Ճապոնիայում ընդունված չէ գործ փոխել, համենայն դեպս հաճախ: Ամբողջ կյանքում նույն կազմակերպությունում աշխատելը համարվում է նորմալ և նույնիսկ ողջունվում է: Հին աշխատակիցներին բոլորը հարգում են: Իսկ եթե տեղափոխվում ես այլ տեղ, ապա ստիպված ես լինում ամեն ինչ սկսել զրոյից, ոչ ոքի չի հետաքրքրում, թե դու ով էիր նախկին աշխատատեղում:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.03.2010), helium (18.03.2010)

  20. #44
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Եվս մի հատ գիրք, որն արժե կարդալ, եթե իրոք հետաքրքիրա, ինչու ա ճապոնական մշակույթը հենց տենցն ինչպես կա, ինչպեսա ձևավորվել, ինչ էսթեթիկ արժեքներ կան ճապոնական մշակույթում, ինչ ուսմունքների ներքոյա ձևավորվել ճապոնական մշակույթը, ինչպիսի արտահայտման ձևեր ունի ,ինչ են ճապոնացիկ հասկանում ավարե, սաբի, կոկորո կամ յուգեն ասելով, և այլն և այլն:

    Григорьева Татьяна Петровна
    Японская художественная традиция

    Շատ թունդ ու որակով գիրքա:
    Քաշել կարելիա այստեղից

    http://fictionbook.ru/author/grigore...aya_tradiciya/
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 18.03.2010, 17:51:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  21. #45
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճապոնիա

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ հետաքրքրիր գիրք Ճապոնիայի մասին,որտեղից կարող ենք գնել?
    Ջեյմս Կլավելի «Սյոգունը» կարդա: Ե՛վ Ճապոնիայի մասին է, և՛՝ հետաքրքիր :

    Մի շատ ուժեղ պատկեր կա այդ գրքում: Յաբու-սաման՝ հզոր դայմեն՝ մի ողջ նահանգի տիրակալը, այգում, գիշերվա խավարի մեջ, ծաղկած բալենիների տակ նստած է անշարժ... Նստած է ողջ գիշեր... Դեմքին ոչ մի մկան չի շարժվում, քամին խաղում է այգու հետ, լուսնի լույսի տակ այգու քարերը փայլում են... Տերևը պտտվելով դանդաղ ընկնում է, ու դայմեն մտածում է, թե ինչ գեղեցիկ է այդ տերևը: Քամին դայմեի ականջին է հասցնում քիչ հեռվում՝ ծովափին, անմարդկային տանջանքների ենթարկվող գերու սարսափելի ճիչերը: Գերուն տանջում են հենց իր՝ դայմեի հրամանով: Ճիչերն ամբողջացնում են գիշերվա հեքիաթային գեղեցկությունը: Դայմեն գիտի, որ ճիչերը շարունակվելու են ողջ գիշեր: Դայմեն մտքում մի չքնաղ քառատող է ստեղծում:

    "You looked into the barbarian's eyes?"

    "Yes, Yabu-sama."

    Omi was kneeling now behind the daimyo, ten paces away. Yabu had remained immobile. Moonlight shadowed his kimono and made a phallus of his sword handle.

    "What - what did you see?"

    "Madness. The essence of madness. I've never seen eyes like that. And limitless terror."

    Three petals fell gently.

    "Make up a poem about him."

    Omi tried to force his brain to work. Then, wishing he were more adequate, he said:

    "His eyes
    Were just the end
    Of Hell - All pain,
    Articulate."

    Shrieks came wafting up, fainter now, the distance seeming to make their cut more cruel.Yabu said, after a moment:

    "If you allow
    Their chill to reach
    Into the great, great deep,
    You become one with them, Inarticulate."

    Omi thought about that a long time in the beauty of the night.
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (18.03.2010), Նաիրուհի (27.09.2010), Ռուֆուս (18.03.2010)

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 14.05.2011, 14:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •