+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

  1. #1
    սիրահարված
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    планета земля
    Տարիք
    25
    Գրառումներ
    663

    Գրառում Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Գրենք մեր բակի անցուդարձի, մեր բակում ժամերով նարդի և շախմատ խաղացող պապիկների, մեր բակում երբևէ հանդիպաց ամենահետաքրքիր դեպքի մասին, ու ինչու՞ չէ, մեր բակում մեր անելիքի մասին…

  2. #2
    Հարաբերական անդորր
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Տարիք
    25
    Գրառումներ
    4,313
    Բլոգի գրառումներ
    1

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրենք մեր բակի անցուդարձի, մեր բակում ժամերով նարդի և շախմատ խաղացող պապիկների, մեր բակում երբևէ հանդիպաց ամենահետաքրքիր դեպքի մասին, ու ինչու՞ չէ, մեր բակում մեր անելիքի մասին…
    Եթե հնարավորություն ունենամ, առաջին բանը, որ կանեմ, բոլոր «գարաժները» հիմնահատակ քանդելը կլինի:

    Հ.Գ. Մանրից քաղաքապետի ընտրարշավ եմ սկսում
    Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա...

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Astgh (26.03.2010), way (25.03.2010), Yeghoyan (16.02.2010), Ժունդիայի (25.03.2010), Ձայնալար (10.02.2010), Ֆոտոն (11.02.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    terev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,168

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավորություն ունենամ, առաջին բանը, որ կանեմ, բոլոր «գարաժները» հիմնահատակ քանդելը կլինի:

    Հ.Գ. Մանրից քաղաքապետի ընտրարշավ եմ սկսում
    Ոնց հասկացա, մեքենա չունես:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սերխիո (10.02.2010)

  6. #4
    Հարաբերական անդորր
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Տարիք
    25
    Գրառումներ
    4,313
    Բլոգի գրառումներ
    1

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց հասկացա, մեքենա չունես:
    Ես չունեմ, բայց հայրս ունի, բայց դա ոչ մի կերպ չի կարող նպաստել, որ ես սկսեմ քիչ զզվել գարաժներից:
    Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.02.2010)

  8. #5
    սիրահարված
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    планета земля
    Տարիք
    25
    Գրառումներ
    663

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավորություն ունենամ, առաջին բանը, որ կանեմ, բոլոր «գարաժները» հիմնահատակ քանդելը կլինի:

    Հ.Գ. Մանրից քաղաքապետի ընտրարշավ եմ սկսում
    Հա դե եթե քաղաքապետ ասվածը չի զբաղվում, ուրեմն մենք պիտի զբաղվենք

  9. #6
    Ավագ նապ (Անուկ)
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,886
    Բլոգի գրառումներ
    21

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Քանի թեման լրիվ չի վերածվել հայկական ավանդական բողոքավայրի, ես արագ–արագ պատմեմ մեր բակի մասին։

    Մեր բակը շատ հավես բակ է՝ բազմազան բույսերով՝ ծառերով, սիրուն ծաղիկներով, թփերով լիքը։ Ափսոս, մի քիչ անմարդաբնակ է, բայց դե հաշվի առնելով մեր շենքերի ձայնամեկուսացման տխուր վիճակը, երևի լավ է, որ անմարդաբնակ է, թե չէ կցնդեինք... Մեր շենքում ապրում են հիմնականում պապիկներ ու տատիկներ, վերջիվերջո, իզուր չի, որ մեր քաղաքիկը մի անգամ ճանաչվել է ԱՄՆ–ի լավագույն վայրը՝ թոշակի գնալու համար։ Ու անմարդաբնակությունը երևի մասամբ նաև դրանով է պայմանավորված։ Էստեղ, ի տարբերություն հայկական բակերի, ոչ պապիկներն են նարդի խաղում տաղավարում, ոչ ջահելներն են հավաքվում պատերի տակ, ոչ էլ նույնիսկ երեխաներ են խաղում խոտերի մեջ կամ ասֆալտին։ Պապիկները չգիտեմ ինչու չեն հետաքրքրվում բակով, բայց երեխաների հարցը քիչ թե շատ պարզ է. երեխաների՝ բակում խաղալու համար նախ և առաջ պետք է երեխաների առկայություն, ինչը, ցավոք, նույնպես չկա, համենայնդեպս, ըստ իմ դիտարկումների։ Մի ժամանակ մի երիտասարդ ընտանիք էր ապրում մեր շքամուտքում, երկու փոքրիկ երեխա ունեին։ Ճիշտ է, իրենց չէին կոտորում բակում խաղալով, բայց մի երկու անգամ տեսել եմ, որից մի անգամը աշնանն էր, հավեսով գզվռտվում մեր բակի միակ հսկայական ծառի տակի խաշամի մեջ ու չորացած տերևները ցպնում իրար վրա։ Բայց մի քանի ամիս առաջ ընտանիքը մեր շենքից տեղափոխվեց։ Ուրիշ երեխաներ դեռ չեմ տեսել ոնց որ...



    Մեր բակում սովորաբար միայն երկու ձայն է լսվում. մեկը բակի ասֆալտն ու խոտածածկ հատվածը մաքրող մեքենայի աղմուկն է, մյուսը՝ մեր հարևան կիսացնդած ծերուկ Վինիի բարձրախոսային գոռգոռոցը՝ հինականում մենախոսության տեսքով, որը մի ժամանակ մեզ համար զարթուցիչի դեր էր տանում. ամեն օր առավոտ գիշերով քնից սարսափահար վեր էինք թռչում էդ ձայնից, հետո սովորեցինք, իսկ որոշ ժամանակ անց քիչ–քիչ պակասեց, ու հիմա արդեն հազվադեպ ենք լսում։
    Ոնց որ թե էլ բան չկար մեր բակում... Հետո որ հիշեմ, էլի կգրեմ։
    Այգի կմտնե՞ս. կուզենայի, որ վարդերս տեսնեին քեզ։


  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.02.2010), Agni (16.02.2010), Ariadna (26.04.2010), CactuSoul (11.02.2010), Cassiopeia (11.02.2010), Sagittarius (25.03.2010), Tornado (22.03.2010), way (25.03.2010), Yevuk (26.03.2010), Դեկադա (16.02.2010), Ժունդիայի (25.03.2010), Ռուֆուս (11.02.2010), Ֆոտոն (11.02.2010)

  11. #7
    սիրահարված
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    планета земля
    Տարիք
    25
    Գրառումներ
    663

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Այ այսպիսի պատմություններ մեր բակում
    Կցված նկարներ

  12. #8
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Գրառումներ
    1,204
    Բլոգի գրառումներ
    4

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք

    Ուրեմն... մեր բակը...

    Մեր թաղամասի ամենաաշխույժ բակն է՝ անգամ շքամուտքի դռան մոտ միշտ երիտասարդներ են կանգնած լինում ու ստիպված շենք մտնելու համար պետք է մի քանի հոգու վրաերթ անենք...լավ շեղվեցի
    Սովորական բակա՝ մի քանի հատ ծառ կա, որոնք շատ մեծ խստությամբ հսկվում են: Մեր բակում նստարանները անգամ բաշխված են՝ յուրաքանչյուր սերնդի ներկայացուցիչը գիտի, թե ինքը որտեղ է նստելու: Մի հատ ընկույզի ծառ ունենք, որի տակ նստելու պատիվը տրված է կանանց: Երևի տղամարդիկ գիտեն, որ ընկույզի ծառի տակ երկար չի կարելի նստել՝ էտ պատճառով էլ դա են տվել կանաց, որ հանկարծ չմոռանան իրենց իրական առաքելությունը էս երկրի վրա: Լիքը երեխեք ունենք՝ էնքան շատ են, որ ամռանը իջնում ես բակ թվում է թե եկել ես ինչ որ միջոցառման՝ անընդհատ աղմուկ կա՝ մի կողմից փողոցով անցնող մեքենանաերի ձայնը, մյուս կողմից էլ երեխաների ղժժոցը՝ էսքանին էլ ավելացրած կանանց քչփչոցը ու նարդի խաղացողների գոռուն գոչյունները: Տարին երկու անգամ բնակիչներով որոշում ու իրականացնում են շաբաթօրյակ՝ մեկ էլ կտեսնես ավելներն առած մաքրում են, նստարանների ներկերի թարմացում են կազմակերպում: Ասեմ, որ էս բոլորի նախաձեռնողը իմ տակի հարևան Արտակն է, որը չնայած որ իմ կարծիքով շատախոս է, բայց եթե ինքը չլիներ մեր բակը բակի նման հաստատ չէր լինի: Ասել, որ մեկը մյուսի ուրախությամբ չեն ուրախանում, կամ տխրությամբ չեն ցավում՝ սխալ կլինի, բայց ոնց ես եմ նկատել ամեն մեկի հետ կատարվաղ իրադարձությունը ահագին խոսակցության թեմա է տալիս՝ երկար ժամանակ: Հա մի տատիկ էլ ունեինք, որ ամեն առավոտ պարտադիր շենքի չորսբոլորը պետք է մի քանի պտույտ աներ, անգամ մարդիկ քմծիծաղով ասում էին, որ տատը շփոթել է եկեղեցու տեղը...տատիկ ունեինք, որ անպայման երեխեքի հետ պետք է կռվեր, պապիկ ունեինք որ երեխեքի հետ նարդի էր խաղում...ափսոս իրենք հիմա էլ չկան:

    Ինչևէ մեր բակը լավն է՝ չնայած ես ինքս էտ նստարաններից պասսիվ օգտվող եմ ու կանացի քչփչոցներին չմասնակցող... բայց մի տեսակ էտ աղմուկ աղաղակներին սովորել եմ ու եթե երբեմն տաք օրերին բակում ոչ մեկի չեմ տեսնում սկսում եմ անհանգստանալ՝ հո՞ բան չի պատահել:
    Կյանքս՝ ափիս մեջ..

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    way (26.03.2010), Yevuk (26.03.2010), Արևհատիկ (16.02.2010), Լուսաբեր (25.03.2010), Ուլուանա (16.02.2010)

  14. #9
    իսկական հայ
    Վարկանիշ
    հայություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2010
    Հասցե
    դար ակումբ
    Գրառումներ
    16

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք…………բա

    Սովորական բակ որտեղ ապրում եմ ես և ելի շատ մարդիկ:Սովորական ավտոտնակներ (որոնցից մեկը մերն է),նստարան իր սեղանով և այլն…
    Դե երևի բոլորի բակում ել լինում են ամենորյա կռիվներ՝ որոնց կողքով չես կարող անտարբեր անցնես և պետք է խառնվես:Դե ինձ ոնց երևումա բոլորի բակում ել նույն պատկերնա ինչ մերը:

  15. #10

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք…………բա

    Մեր բակը... Հեհե: Էսօր հայտնաբերվեց, որ ես ու ակումբցիներից մեկը գրեթե հարևաններ ենք, ու բալկոնից իրար ձեռքով էինք անում: Էս մեր բակում պատահած ամենահետաքրքիր դեպքն էր վերջին 2 տարվա մեջ:
    sunk in morning glories


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lord (26.04.2010), Միքո (26.03.2010)

  17. #11
    Ավագ նապ (Անուկ)
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,886
    Բլոգի գրառումներ
    21

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք…………բա

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր բակը... Հեհե: Էսօր հայտնաբերվեց, որ ես ու ակումբցիներից մեկը գրեթե հարևաններ ենք, ու բալկոնից իրար ձեռքով էինք անում: Էս մեր բակում պատահած ամենահետաքրքիր դեպքն էր վերջին 2 տարվա մեջ:
    Յա, էդ ի՞նչ տաղտուկ բակ ունեք։ Դե, սրանից հետո մի քիչ ավելի հաճախակի իրար ձեռքով արեք, որ ձեր բակում հետաքրքիր դեպքեր շատ պատահեն։
    Այգի կմտնե՞ս. կուզենայի, որ վարդերս տեսնեին քեզ։


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lord (26.04.2010)

  19. #12

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք…………բա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Յա, էդ ի՞նչ տաղտուկ բակ ունեք։
    Հա, ճիշտ է: Շատ տաղտուկ բակ ունենք, մանավանդ եթե դրան գումարվում ա էդ բակի նկատմամբ իմ կատարյալ անտարբերությունը: Էդ ակումբցին մեր բակից երևի միակ ծանոթս ա:
    sunk in morning glories


  20. #13
    Ժանիքավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    356

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք…………բա

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ճիշտ է: Շատ տաղտուկ բակ ունենք, մանավանդ եթե դրան գումարվում ա էդ բակի նկատմամբ իմ կատարյալ անտարբերությունը: Էդ ակումբցին մեր բակից երևի միակ ծանոթս ա:
    մենակ մնումա էտ խեղճ ակումբցին էլ բակի հետ ծանոթանա

    չնայած ինձ հազար տարի էլ պետք չեն հարևաններս
    Վերջին խմբագրող՝ Միքո: 26.03.2010, 00:48:
    Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Velvet Bride (26.03.2010)

  22. #14
    Ժանիքավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    356

    Պատ. Այն բակը, որտեղ ապրում ենք մենք…………բա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Յա, էդ ի՞նչ տաղտուկ բակ ունեք։ Դե, սրանից հետո մի քիչ ավելի հաճախակի իրար ձեռքով արեք, որ ձեր բակում հետաքրքիր դեպքեր շատ պատահեն։
    տաղտո՞ւկ ուր էր մեզ տենց բախտ, ուղղակի խեղճ աղջիկը տնից դուրս չի գալիս, մեր մոտ 7.30-ից շուտ շենքից դուրս գաս շները կուտեն, իսկ 12.00-ից ուշ մտնես շենք հարևաններդ կուտեն
    Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.03.2010), Դեկադա (26.03.2010), Ռուֆուս (26.03.2010)

  24. #15
    Նոստալգիկ տրամադրություն հայտնվեց մի-քիչ մտածեցի մեր բակի մասին: Մեր բակը մի երկար փողոց է: Ոչ ընդհանուր խաղահրապարակ կա, ոչ էլ ծառեր, բայց մարդիկ իրար հետ շփվելու համար դուրս են գալիս կանգնում ու զրուցում/մեղմ ասեցի էլի, զրույցը բնականաբար բամբասանք է ներառում/ Շատ եմ սիրում մեր բակը, որովհետև լավ հուշեր ունեմ...
    Ժամանակին բակի ակտիվ անդամներից էի դպրոցից տուն էինք գալիս, արագ դաս անում ու վազում բակ:Էնքաաան էինք խաղում ու շատ բարձր ճիչերով, որ փողոցի վերևի մասում ապրողները քշում էին ներքևի հատված, ներքևի հատվածի մարդիկ՝ վերև: Այդպես քոչվորի նման խաղում էինք ու խաղում: Դե ամեն դեպքում փողոց է . մեքենաներ են գնում գալիս ու շատ դաժան էր, երբ “յոթ քար” էինք խաղում ու մեքենան խախտում էր քարերի դասավորությունը ու մեր խաղը հարամ անում: Մոտ ութերորդ դասարանից հետո ժամանկս խտացավ, հետաքրքրություններս էլ փոխվեց ու ես էլ չէի մասնակցում բակի կյանքին: Բայց անընդհատ զարմանում էի, թե ինչու փոքր սերունդի երեխաները չեն խաղում: Երեկ տուն էի գալիս ու տեսա մի խումբ երերխաներ բակում ֆուտբոլ էին խաղում` շատ ուրախացա, բայց ամենակարևորն այն էր, որ ֆուտբոլի դարպասի փոխարեն, մեր դարպասն էր ծառայոմ ու նենց էլ ձայն էր գալիս ամեն դխկոցից: Միևնույն է ուրախ էի, որ բակում աշխուժություն էր:
    Սա էլ մեր բակը...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (26.04.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց