User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Դեյվիդ Բոուի/David Bowie

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեյվիդ Բոուի/David Bowie



    Դեյվիդ Բոուին գլամ ռոքի պապան է, ռոքի պատմության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը, մարդ ով իր ավելի քան 50 տարի ձգվող կարիերայի ընթացքում ամեն անգամ նոր ոճով է հանդես եկել, նոր կերպարով ու նոր ձայնով, ինչի համարն էլ ստացել է Ռոքի Քամելեոն մականունը

    Բոուիին միանգամից մեծ ճանաչում բերեց 1969թ-ին թողարկված Space Oddity երգը, որը օգտագործվել է Apollo 11-ի լուսնի վրա վայրեջքը հեռարձակելու ժամանակ



    Space Oddity ալբոմից հետո Դեյվիդ Բոուին հանդես եկավ անդրոգեն կերպարով - իր ալտեր էգո Զիգգի Ստարդաստը



    Ziggy Stardust & The Spiders From Mars կոնցեպտուալ ալոմը Բոուիին էլ ավելի մեծ ճանաչում բերեց: Հետագա ալբոմները գնալով ավելի ամրապնդեցին Բոուիի հռչակը:

    Դեյվիդ Բոուին իր կարիերայի ընթացքում շատ տարբեր ոճերում է հանդես եկել - space rock, գլամ ռոք, սոուլ, արտ ռոք, էլեկտրոնային, ինդուստրիալ, փոփ և այլն: Մի խոսքով Բոուիի մասին շատ կարելի է խոսել, բայց ավելի լավ է լսել









    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (20.01.2010), enna (17.01.2016), Katka (20.01.2010), Smokie (01.08.2012), Yellow Raven (21.01.2010), Շինարար (20.01.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Երբեք մոլի ռոքասեր չեմ եղել, բայց Դեյվիդ Բոուիի ձայնը միշտ սիրել եմ, դպրոցում անգլերենից շարադրություն էին տվել` "Իմ սիրած երգիչը" վերնագրով, գրել եմ Բոուիի մասին, ապրես լավ թեմայի համար

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (20.01.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    90-00-ականների Բոուին զգալիորեն տարբերվում է «նախորդ» Բոուիներից, թե ոճով, թե ձայնով: Բոուիի բարիտոնը ավելի խորն ու հասուն է դարձել, ոճը ավելի դասական ու էլեկտրոնային







    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (20.01.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Դեյվիդ Բոուին համագործակցել է բազմաթիվ հայտնի երգիչների հետ, նրանց թվում է Queen-ը, որի հետևանքով ծնվեց Under Pressure հանճարեղ երգը



    Ջոն Լեննոնի հետ ստեղծվեց Fame երգը



    Թինա Թըրները Բոուիի հետ երգեց Tonight երգը



    Դեյվիդ Բոուին Իգգի Փոփի մոտ ընկերն է և նրանք շատ անգամներ են համագործակցել, հատկապես Բոուիի այսպես կոչված Բեռլինյան տրիլոգիա ալբոմների ձայնագրման ժամանակ: Մի անգամ, որպեսզի օգնի ֆինանսական վատ դրության մեջ գտնվող ընկերոջը, Բոուին ձայնագրել է Իգգի Փոփի China Girl երգի քավր տարբերակը

    I may be paranoid but no android!

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Բոուին նաև դերասան է, խաղացել է մի շարք ֆիլմերում:

    Բոուին քննադատների կողմից գովեստի է արժանացել 1983թ-ին Merry Christmas, Mr. Lawrence ֆիլմում գլխավոր դերը խաղալու համար:

    Բոուին համագործակցել է ամերիկացի կուլտային ռեժիսյոր Դեյվիդ Լինչի հետ, խաղացել Լինչի Twin Peaks սերիալում և Twin Peaks, Fire Walk With Me ֆիլմում, Բոուիի I'm Deranged երգը օգտագործվել է The Lost Highway ֆիլմի սաունդթրեքում:

    2006թին կրկին գովեստի է արժանացել Քրիստոֆեր Նոլանի «Պրեստիժ» ֆիլմում Նիկոլա Տեսլայի դերի համար:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.01.2010, 14:48:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    matlev (20.01.2010)

  10. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Մմմ, գլե՞մ: Իսկականից չգիտեի:

    Հա... Բոուին ահավոր պոպուլյար արտիստ է ամբողջ աշխարհով մեկ. հիշում եմ՝ անցած տարի Ստրասբուրգում մի ձայնասկավառակների սրահ էի գնացել, ուր մի հսկայական շարք, այն էլ ամենա-աչքի-զարնող (էս բառը ո՞նց ա գրվում) տեղում, հատկացված էր նրա դիսկոգրաֆիային (քչերին է այդպիսի բախտ վիճակվում): Բայց Հայաստանում, կարծես, այդքան էլ հայտնի չէ:

    Ճիշտն ասած` կոնկրետ ինձ Բոուին էդքան էլ չի հետաքրքրել, որովհետև միշտ մի տեսակ «պապսայոտ» ա թվացել՝ գուցեև հենց էն պատճառով, որ իր վերաբերյալ ինչ-որ կոնկրետ տիպար պատկերացնել չի ստացվել ու... ու... «Բոուի»-ն ինձ մոտ առաջին հերթին ասոցացվում է «շոու-բիզնես»-ի հետ: Իր գործերից մեկը կա, որ շատ եմ սիրում՝ Wild is the Wind-ի իր տարբերակը, էդ երգի քավրներն էի քրքրում, իրենը շատ հավանեցի.



    Իսկ օրինակ, իր ալբոմներից ամենահաջողվածները որո՞նք են, որ կարող եմ լսել, ու տպավորությունս հիմնովին կփոխվի: )) Ես մենակ Let's Dance-ն ունեմ, էն էլ Ստիվի Ռեյ Վոանի խաթեր:

  11. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեք մոլի ռոքասեր չեմ եղել, բայց Դեյվիդ Բոուիի ձայնը միշտ սիրել եմ, դպրոցում անգլերենից շարադրություն էին տվել` "Իմ սիրած երգիչը" վերնագրով, գրել եմ Բոուիի մասին, ապրես լավ թեմայի համար
    Բոուիի ձայնի համար ես էլ եմ գժվում, բայց ոչ ջահել ժամանակվանը: Բիձա ժամանակվանը ավելի հետաքրքիր է, խորը, հասուն ու խորհրդավոր
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (20.01.2010)

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Մմմ, գլե՞մ: Իսկականից չգիտեի:

    Հա... Բոուին ահավոր պոպուլյար արտիստ է ամբողջ աշխարհով մեկ. հիշում եմ՝ անցած տարի Ստրասբուրգում մի ձայնասկավառակների սրահ էի գնացել, ուր մի հսկայական շարք, այն էլ ամենա-աչքի-զարնող (էս բառը ո՞նց ա գրվում) տեղում, հատկացված էր նրա դիսկոգրաֆիային (քչերին է այդպիսի բախտ վիճակվում): Բայց Հայաստանում, կարծես, այդքան էլ հայտնի չէ:

    Ճիշտն ասած` կոնկրետ ինձ Բոուին էդքան էլ չի հետաքրքրել, որովհետև միշտ մի տեսակ «պապսայոտ» ա թվացել՝ գուցեև հենց էն պատճառով, որ իր վերաբերյալ ինչ-որ կոնկրետ տիպար պատկերացնել չի ստացվել ու... ու... «Բոուի»-ն ինձ մոտ առաջին հերթին ասոցացվում է «շոու-բիզնես»-ի հետ: Իր գործերից մեկը կա, որ շատ եմ սիրում՝ Wild is the Wind-ի իր տարբերակը, էդ երգի քավրներն էի քրքրում, իրենը շատ հավանեցի.

    Իսկ օրինակ, իր ալբոմներից ամենահաջողվածները որո՞նք են, որ կարող եմ լսել, ու տպավորությունս հիմնովին կփոխվի: )) Ես մենակ Let's Dance-ն ունեմ, էն էլ Ստիվի Ռեյ Վոանի խաթեր:
    Վելվետ, իմ կարծիքով մեղավորը Let's Dance ալբոմն է, որ մոտդ սխալ տպավորություն է ստեղծվել Բոուիի մասին 80-ականներին բոլոր ռոք երգիչների նման Բոուին էլ դարձավ կոմերցիոն պրոյեկտ, որի հետևանքով ծնվեց իր ամենաշատը վաճառված Let's Dance ալբոմը: Բայց նախքան կոմերցիոն դառնալը Բոուին արդեն իսկ շատ հանրահայտ երգիչ էր ու իր ուրույն տեղը ուներ ժամանակակից երաժշտության մեջ:

    Ալբոմներ խորհուրդ տալը մի քիչ դժվար է, Բոուին 25 ալբոմ է թողարկել, որոնք մեկը մյուսից խիստ տարբերվում են... Կփորձեմ լավագույնները նշել.

    Space Oddity - որից սկսվեց Բոուիի կարիերան
    Ziggy Stardust and the Spiders From Mars - շատերի կարծիքով լավագույն կոնցեպտուալ ալբոմը, գլամ ռոքի ամենաառաջին ու ամենաազդեցիկ ալբոմներից մեկը

    Hunky Dory
    Aladdin Sade
    Pin Ups
    Diamond Dogs - բոլորը մաքուր գլամ ռոք

    Բեռլինյան տրիլոգիան
    "Low"
    "Heroes"
    "Lodger" - այս երեք ալբոմը համարվում է Բոուիի լավագույն ձայնագրությունները, էլեկտրոնային էքսպերիմենտալ ալբոմներ են

    Scary Monsters and Super Creeps - եթե սիրում ես new wave

    սրանից հետո սկսվեց կոմերցիոն շրջանը, որը հետզհետե բերեց Բոուիի համբավի նվազմանը:

    Իսկ նոր ալբոմներից ամենաշատը սիրում եմ Outside-ը

    Ի դեպ Բոուիի գրեթե բոլոր ալբոմները կարող ես գտնել www.musicfond.com սայթում:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (20.01.2010)

  15. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեյվիդ Բոուի/David Bowie

    Հա, մեկ էլ իր մեջ էն ա դուրս գալիս, որ, անխոս, շատ սիրուն արտաքին ունի, մի տեսակ արիստոկրատական սառնություն կա մեջը... (Հա ի՞նչ, ես դրա համար մարդկանց սիրում եմ)

  16. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում ընդամենը 50 րոպե ա՞ գրառվել

    Ես էս տարի եմ բացահայտել David Bowie-ին: Դրանից առաջ կարծում էի, որ Under Pressure երգը Մերկուրիի հետ Queen-ի մյուս անդամներ են երգում

    Սիրեցի իր երգերը, բայց որ մի քիչ մտածում եմ, (մանավանդ Rwufwusի գրառումները կարդալուց հետո) էդքան շատ երգեր չեմ լսել, ուղղակի շատ եմ լսել հավանածս երգերը ու տեղում դոփել

    Սկզբից շատ սիրեցի Drive in saterday-ը ու Changes-ը: Հետո շա՜տ սիրեցի ու մինչև հիմա ամենաշատն եմ սիրում Life in Mars-ը ու The Man Who Sold The World-ը: Վերջինս պապաս ա սիրել էն ժամանակ էլ, հիմա էլ՝ հենց էդ երգի ու պապայիս շնորհիվ ա, որ Բոուիի ոչ քիչ երգեր ունենք




    Ուզում եմ նշել նաև Starman Space Oddity ու Sorrow երգերը

    Եթե անկեղծ լինեմ Բոուիի սանրվածքը ու դեմքի գրիմը դուրս էնքան էլ չի գալիս... Այ երգերը ամեն ինչ արժեն


    Շաա՜տ կուզեի, որ Բոուին համերգով գար Հայաստան
    Վերջին խմբագրող՝ Smokie: 01.08.2012, 19:04:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես Վիքիփեդիան ասում է, որ Դեյվիդ Բոուին բազմատաղանդ անձնավորություն է՝ նկարիչ, պրոդյուսեր և վերջում նշեմ ինձ շատ ուրախացնողը՝ հնչյունային ռեժիսյոր: Կոլեգա
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչքա՜ն ալբոմներ քաշեցի Բոուիից

    Հենց էս պահին լսում եմ իր ամենաառաջին ալբոմը՝ «David Bowie»-ն: Ոնց հասկացա բավականին տարբերվում է մյուսներից, սա ավելի շուտ ռոմանտիկ ոճում է: Շաաա՜տ լավն է:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. #13
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Young Americans

    Absolute Beginners
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #14
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոուիից միայն ''Ziggy Stardust and the Spiders From Mars'' ալբոմն եմ լսել:Հենց անունը գրավեց ու միանգամից քաշեցի: Իսկ իրեն էդքան էլ շատ չեմ սիրում, բայց Զիգգին՝ :


  21. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ-ուֆ, ափսոս...
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.01.2016), Նիկեա (12.01.2016), Շինարար (11.01.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Դեյվիդ Բոուի/David Bowie
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.01.2010, 18:44
  2. Դեյվիդ Վենդետտա/David Vendetta
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 15.12.2009, 19:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •