Մեկ-մեկ մտածում եմ, որ լավ կլիներ, որ փոխանակ ընտրության հնարավորությունը թողնեին ինձ, իմ տեղը ընտրություն կատարեին: Ասեցին` «ընտրի՛ր», ընտրեցի ամենահեշտ ուղին ու ապագա մասնագիտությանս վրա շատերը զարմացան: Գոնե ասեին` «դա ապագա չունի», «էդտեղ ինչ ես անելու», կամ սրա պես մի բան ու ինձ ստիպելով, համոզելով այլ մասնագիտական կողմնորոշում տային:
Փաստորեն, մասնագիտությունս ո՛չ ես ընտրեցի, ո՛չ ծնողներս, մասնագիտությունս ընտրեց մի պատահական դեպք, երբ քննության նախօրյակին պարզվեց, որ իմ ամենահեշտ ընտրած ուղու քննությունները փոխվել են, ես էլ առաջին պատահած մասնագիտության հայտ լրացրեցի: Ու հիմա, ասում են, պիտի դառնամ կենսաբանություն դասավանդող![]()



Մեջբերել

Իսկ եթե մի բաժակ շփե՞մ վրատ…
Իսկ եթե մի դո՞ւյլ…
Իսկ եթե մի ցիստեռն…
Իսկ եթե մի օվկիանոս..........................
տուուուուուուուուուու՜............
Էջանիշներ