User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ղազարոս Աղայան

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ղազարոս Աղայան

    Հիշողություն

    Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    Բայց այս անգամ վերադարձին
    Բույնն ավերակ էր գտել:
    Այժմ նորից բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Նա հիշում էր անցած տարին
    Իր սնուցած ձագերին,
    Որոնց ճամփին հափշտակեց
    Արյունարբու թշնամին:
    Բայց նա կրկին բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (06.10.2009), Yeghoyan (08.11.2009), Yellow Raven (08.11.2009), Yevuk (08.11.2009), Արիացի (05.10.2009), Արծիվ (08.11.2009), Հակոբ Գեւորգյան (06.10.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Ճախարակ

    Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
    Մանիր սպիտակ մալանչներ,
    Մանիր թելեր հաստ ու բարակ,
    Որ ես հոգամ իմ ցավեր։
    Ձեթ եմ ածել ականջներըդ,
    Նոր շինել եմ շրտըվիկ,
    Դե՜հ, շու՛տ շարժիր լայն թևերդ,
    Ոստեր շինիր սըրուլիկ։
    Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
    Լիսեռնիկդ պտըտիր,
    Մանիր թելեր հաստ ու բարակ,
    Իլիկիդ վըրա փաթաթիր։
    Տիգրանիկըս գուլպա չունի,
    Հանդ է գնում ոտաբաց,
    Գաբրիելըս չուխա չունի,
    Միշտ անում է սուգ ու լաց։
    Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
    Մանիր սպիտակ փաթիլներ,
    Մանիր թելեր հաստ ու բարակ,
    Որ ես հոգամ իմ ցավեր։
    Չըվալ չունինք, չութա չունինք,
    Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
    Այսպես աղքատ դեռ եղած չենք,
    Կտրվել է ամեն բան։
    Դեռ հարս էի, որ գործեցի
    Քանի կարպետ, խալիչա,
    Բայց դրանից շուտ զրկվեցի,
    Հիմա չունիմ մի քեչա։
    Կարմիր օրըս, երբ սևացավ,
    Եվ պարտք մնաց՝ թեև քիչ,
    Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
    Եկավ տարավ ամեն ինչ։
    Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
    Մանիր սպիտակ քուլաներ,
    Մանիր թելեր հաստ ու բարակ,
    Որ ես հոգամ իմ ցավեր։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (08.11.2009), Yevuk (08.11.2009), Արիացի (05.10.2009), Արծիվ (08.11.2009), Դեկադա (08.11.2009), Հակոբ Գեւորգյան (06.10.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Արեգակ

    Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
    Զիզի քարին վե՜ր եկ.
    Սև-սև ամպեր հեռացեք,
    Արևին ճամփա տըվեք:
    Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
    Դրա լույսին ենք կարոտ.
    Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
    Նախշուն քարին վեր եկ:
    Արևը հաղթեց ամպերին,
    Շողքը ձգեց սարերին,
    Զիզի քարը տե՜ս, տե՜ս
    Պըսպղում է ոսկու պես:
    Սիրուն արև, մի՜շտ եկ,
    Զիզի քարին վե՜ր եկ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (06.10.2009), Yeghoyan (08.11.2009), Yevuk (08.11.2009), Արծիվ (08.11.2009), Հակոբ Գեւորգյան (06.10.2009)

  7. #4
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Մանկությունս հիշեցի, Աղայանը իմ ամենասիրելի հեղինակներից մեկն է եղել ու կա:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (08.11.2009), Շինարար (06.10.2009)

  9. #5
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Մեջբերում snow-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկությունս հիշեցի, Աղայանը իմ ամենասիրելի հեղինակներից մեկն է եղել ու կա:
    ինչ հետաքրքիրա…ես ել հիշեցի ու աչքերս լցվեցին…

    Ապրես Վանաձորցի ջան

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (08.11.2009), Շինարար (06.10.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Այս քանի օրը հայկական ֆիլմ էի նայում, վերնագիրը չեմ հիշում, Ջիգարխանյանը իր ամենաուժեղ դերերից մեկն ա այդ ֆիլմում խաղում, այդ ֆիլմում գլխավոր կերպարը ուսուցիչ է ու աշակերտին թելադրում է Հիշողություն ոտանավորը, ինձ շատ դուր եկավ, ու այդպես որոշեցի, որ լավ կլինի Ակումբում թեմա ունենանք Աղայանի մասին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (06.10.2009), Արծիվ (08.11.2009)

  13. #7
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Ամիսներ և չորս եղանակ

    Մարտը տալիս է ձնծաղիկ,
    Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
    Մայիսին բացվում է վարդը,
    Սոխակը երգում անուշակ։
    Հունիսը մեզ խոտ է տալիս,
    Իսկ հուլիսը առատ ցորեն,
    Օգոստոսը տանձ ու խնձոր
    Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

    Սեպտեմբերը մեզ տալիս է
    Խաղողի բոլոր տեսակը.
    Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
    Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

    Դեկտեմբերին ձյուն է գալիս,
    Հունվարին ծածկվում սար ու ձոր,
    Փետրվարին սկսվում է
    Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

    Ահա այսպես բոլոր տարին
    Թավալվում է չորս շրջանում,
    Այս պատճառով չորս ժամանակ,
    Չորս եղանակ է մեզ բերում։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (08.11.2009), Yevuk (08.11.2009), Արծիվ (08.11.2009), Շինարար (08.11.2009)

  15. #8
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Արև

    Արև՛, արև՛, դու մեզնից
    Երբ հեռացար դեպ հարավ,
    Ձմեռն եկավ և ամեն ինչ
    Հափշտակեց ու տարավ։

    Աստված սիրես, էլ մի՛ գնար,
    Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
    Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
    Միշտ՝ իրիկուն, առավոտ։

    Որքան գոհ ենք, որ դու բերիր
    Գարնան անուշ եղանակ,
    Ա՜խ, երանի գարուն լինի
    Տարին բոլոր ժամանակ։

    Տես թե ինչպե՜ս փթըթել են
    Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
    Տես թե ինչպես տարածվել է
    Ամենայն տեղ անուշ հոտ։

    Քեզ են գովում թռչնիկները
    Իրանց քաղցր դայլայլով,
    Հովիվը իր մեղմ սրինգով,
    Հողատն անուշ հոլովով։

    Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
    Էլ չըթողնես մեզ կարոտ,
    Գնա քնի՛ր գիշերները,
    Առավոտը եկ մեզ մոտ։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (08.11.2009), Yevuk (08.11.2009), Արծիվ (08.11.2009), Շինարար (08.11.2009)

  17. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Հիշում էի, երբ դեռևս մանկապարտեզում էի Ղազարյանի դեղին գիրքը միշտ հետս էր:
    Շատ էի սիրում հատկապես հեքիաթները, Անահիտի համար խելքս գլուխս չէր

    Իսկ հիմա մոռացել եմ ամենը, պետքա անպայման վերհիշել...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    snow (08.11.2009)

  19. #10
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ էի սիրում հատկապես հեքիաթները, Անահիտի համար խելքս գլուխս չէր

    Իսկ հիմա մոռացել եմ ամենը, պետքա անպայման վերհիշել...
    Իմ ամենից սիրելի հեքիաթնել էր Անահիտը, երևի մի 100 անգամ արդեն կարդացել եմ: Գնամ 101-ը կարդալու:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  20. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղազարոս Աղայան

    Մեջբերում snow-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ամենից սիրելի հեքիաթնել էր Անահիտը, երևի մի 100 անգամ արդեն կարդացել եմ: Գնամ 101-ը կարդալու:
    Փոքր ժամանակ քեռուս տղան երկու շան քոթոթ էր բերել, ես ու եղբայրս այնքան տպավորված էինք Զանգի-Զրանգիով, որ ուզում էինք անպայման անունները Զանգի-Զրանգի դնել, բայց քեռուս տղան ասաց, որ դրանք աղջիկ շան անուններ են ու Ջեկո-Ջիմի դրեց

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (09.11.2009), Yeghoyan (07.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •