User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հայոց լեզվի հոմանիշների բառարան

  1. #46
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    պնդուկ – фундук – hazelnut
    կաղին – жёлудь – acorn
    Պնդուկին մեզ մոտ տխիլ են ասում, կաղինից շատ ավելի փոքր է, կաղինը մեզ մոտ խոզին են տալիս: Պոպոքն էլ ընկույզն է, ուրիշ խոսվածքով էլ լոռվա՝ կակալ…

  2. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Գյումրվա բարբառով էլ ձեր ասած պնդուկ/տխիլին հենց կաղին ենք ասում
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.11.2009)

  4. #48
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գյումրվա բարբառով էլ ձեր ասած պնդուկ/տխիլին հենց կաղին ենք ասում
    Բա խոզե՞րն ինչ են ուտում, մեր ասած կաղինին ի՞նչ եք ասում:

  5. #49
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա խոզե՞րն ինչ են ուտում, մեր ասած կաղինին ի՞նչ եք ասում:
    հենց տենց էլ ասում ենք - խոզի կաղին
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (03.11.2009), Շինարար (28.10.2009)

  7. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պնդուկին մեզ մոտ տխիլ են ասում, կաղինից շատ ավելի փոքր է, կաղինը մեզ մոտ խոզին են տալիս: Պոպոքն էլ ընկույզն է, ուրիշ խոսվածքով էլ լոռվա՝ կակալ…
    Ես գիտեմ՝ որը որն է, ընդամենը դրանց ռուսերեն ու անգլերեն տարբերակներն էի գրել, որպեսզի ավելի պարզ լինի, որ դրանք տարբեր պտուղներ են։ Ճիշտն ասած՝ էնքան էլ լավ չհասկացա, թե գրածդ ինչ կապ ուներ իմ գրառման հետ, որ մեջբերել ես։
    Իսկ կաղինը, կարծում եմ, ամեն տեղ էլ խոզերին են տալիս։ Համենայնդեպս, դեռ ոչ մի անգամ չեմ լսել, որ մարդը կաղին ուտի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Փաստորեն, շփոթության մեղավորը բարբառներն են, էլի։ Նույնացրել են, մարդկանց կրակը գցել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #52
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Ուշադիր - Հոգատար, զգուշավոր, աչալուրջ, զգույշ, (հզվդ.) ջանադիր, մտադիր, (հնց.) հոգածու, ուշակալ, ուշակալու, ուշատու, ուշավոր, ներամիտ, ականջդրուկ, ականջը կախ (բրբ.):


    Հ.Գ.
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. #53
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    էնքան էլ լավ չհասկացա, թե գրածդ ինչ կապ ուներ իմ գրառման հետ, որ մեջբերել ես։
    Քանի որ հոմանիշների մասին թեմա է, ես էլ իմ իմասած տխիլ բառը ավելացրեցի քո գրածներին, թե չէ հո քեզ չէի բացատրում

  11. #54
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Հպարտանալ - 1. Պարծենալ, պանծալ, փառավորվել, հպարտաբանել (հզվդ.), քովլանալ (բրբ.): 2. Ամբարտավանել, ամբարտավանալ, գոռոզանալ, գոռոզամտել, մեծամտել, սնապարծել, խրոխտալ, հոխորտալ, կոկոզանալ, սիգալ, սիգանալ, փքվել (փխբ.), (հզվդ.) փքանալ, ապարթանալ, բարձրախոհել, բարձրավզել, սոնքալ, սոնքանալ, ճոռոմանալ, մեծախոսել, վերամբառնալ, վզանել, վիսանալ, ճխալ, խանչանալ, քովլանալ, (բրբ.) զոզոխնալ, հակլոսնալ, քիթը բարձր պահել, քիթը տնկել, քիթը մեծանալ, քիթը ունքերից բարձրացնել, քիթը բարձր պահել, քիթը ցցել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, մեծ-մեծ ձևել, գլուխ գովել, թևի տակ ձմերուկ չմտնել, թևին տալ, ոտքը շատ բարձր դնել:

    Պարծենալ - 1. տե՛ս Հպարտանալ: 2. Մեծաբանել, ճամարտակել, սնապարծել, ինքնագովել, անձնագովել, ճոռոմաբանել, պերճաբանել, խրոխտալ, հոխորտալ, (փխբ.) փքվել, աքլորանալ, խորոզանալ (խսկց.), (հզվդ.) ճխալ, խայտալ, սիգալ, սոնքալ, կոկոզանալ, կոկոզաբանել, պարծել, բարձրավզել, ճոռոմանալ, բարձրախոհել, մեծախոսել, ապարթանալ, պանծալ, պանծանալ, խանձալ, հորանալ, եռալ, վզանել, վիսանալ, վերամբառնալ, հրովել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ խոսել, մեծ-մեծ ձևել,մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, գլուխ գովել:



    Հ.Գ.
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.11.2009), snow (03.11.2009)

  13. #55
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    գոգաթիակի՝ ռուսերեն սավոկ, երկու բարբառային հոմանիշներ՝ աքանդազ՝ վանաձորի խոսվածք, քոստավասի՝ գյումրվա խոսվածք:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (10.11.2009)

  15. #56
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    գոգաթիակի՝ ռուսերեն սավոկ, երկու բարբառային հոմանիշներ՝ աքանդազ՝ վանաձորի խոսվածք, քոստավասի՝ գյումրվա խոսվածք:

    աքանդազ բառը խոյի բարբառում օգտագործվում է խաքյանդազ հնչողությամբ, բայց պարզ սավոկ չէ, այլ թոնրից մոխիր հանող լայնաբերան մի գործիք
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (13.11.2009)

  17. #57
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    ՀԵՏՈՒՅՔ, գ. Երաստան, նստուկ, նստատեղի, սրբան, (հնց.) աղտահանք, վայրարկու, հետուստ, ոռ (գռեհկ.), (բրբ.) տունդի, տուտլուտուզ, տունդուռուզ, բունծակ, սևջրածակ, տռծակ (գռհկ.), քամակ, տուտուզ, պզտակ [մանուկների]: Գավակ [ձիու]: Որոգայթ (ծածկ.) [առաջին վանկի նմանաձայնությունից]:

    Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.12.2009), Ariadna (24.06.2010), Ձայնալար (24.06.2010), Մինա (07.12.2012), Ռուֆուս (25.12.2009), Ֆոտոն (24.12.2009)

  19. #58
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնծել -նբ. Խմել, հարբել, կոնծաբանել, (բրբ.) լլվել, գցել, նետել, ճնկել, խզտել, կնճել, տնկել, տմպել, թապլել, ծրծունքել [մինչև տակը], կոնթխել, կոկորդը թրջել, կոկորդը տաքացնել, բերան թրջել, կատիկը թրջել [մի փոքր], բերանն առնել, գլուխը գաշել, գլխին քաշել [ամբողջապես]:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. #59
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երգ - գ. 1. Նվագ, խաղ, տաղ, շեր: Մեղեդի: 2. Գանձ, շարական, սաղմոս, կցուրդ, ավետիս [եկեղեցական]: 3. Հորովել [գութանի]: 4. Լորուստ [անպարկեշտ]: 5. Երգեցողություն, նվագերգություն, նվագածություն, նվագակցություն: 6. Դայլայլ, դայլայլիկ, գեղգեղ, գեղգեղանք, գեղգեղյուն, ճռվող, ճռվողյուն, ծլվլոց [թռչունի]:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  21. #60
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.06.2010
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արև - արեգ, արփի, արեգակ, արևիկ, ուղփ, տվնջյան լուսատու

    Երիտասարդ - ջահել, պատանի, մատաղ, մատղաշ, պարմանի, ջիվան (բրբ.), յաշ (բրբ.)

    Կռիվ - պայքար, մաքառում, մարտ, մարտնչում, ռազմ, ճակատամարտ, պատերազմ

    Ահ - վախ, երկյուղ, սարսափ, զարհուրանք, զարզանդ, սահմռկում, շորշոփ (բրբ.)

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.06.2010), Ariadna (24.06.2010)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  2. Հայոց լեզվի մեթոդները
    Հեղինակ՝ Leto, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.09.2012, 16:59
  3. Հայոց լեզվի տրոհության նշանների ուղեցույց
    Հեղինակ՝ Hrayr2006, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.02.2011, 03:54
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայոց լեզվի դասընթացներ ինտերնետում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.06.2008, 23:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •