User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հայոց լեզվի հոմանիշների բառարան

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ է սա հետաքրքրում, բայց ոչ թե «հրաժեշտ տալ» արտահայտությունը, այլ այդ գործողությունը։ Այ օրինակ ռուսերեն ասում են «прощай(те)», իսպաներեն` «adiós»։ Հիմա հայերենում մի բառով սա կա՞։ Ես գիտեմ երկու բառով` «մնաս(ք) բարով»։
    Կարծում եմ՝ հայերենում մեկ բառով տարբերակ ուղղակի չկա։ Համենայնդեպս, բառարանում, որքան հասկացա, չկա, երեկ էլ Ֆոտոնի հետ ահագին գլուխ կոտրեցինք էդ հարցի վրա, փորձեցինք հիշել, բայց ոչ մի նորմալ տարբերակ չգտանք, որ իմաստով նույնը լիներ։ Դե հիմա, ի՞նչ արած, մեր լեզուն, ճիշտ է, հարուստ է, բայց ոչ անսահման։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ հայերենում մեկ բառով տարբերակ ուղղակի չկա։ Համենայնդեպս, բառարանում, որքան հասկացա, չկա, երեկ էլ Ֆոտոնի հետ ահագին գլուխ կոտրեցինք էդ հարցի վրա, փորձեցինք հիշել, բայց ոչ մի նորմալ տարբերակ չգտանք, որ իմաստով նույնը լիներ։ Դե հիմա, ի՞նչ արած, մեր լեզուն, ճիշտ է, հարուստ է, բայց ոչ անսահման։
    Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա :
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (18.09.2009)

  4. #18
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Ժամանակին մի պատմվածք էի թարգմանում «Գարունի» համար, մեջը «nuque»՝ «ծոծրակ» բառը կար, որը, չգիտես ինչու, ինձ էնքան էլ դուր չէր գալիս, որոշեցի հոմանիշների բառարանում նայել, թե ուրիշ էլ ինչ կա: Ու ահա թե ինչ բոց գտա .

    ԾՈԾՐԱԿ, Ծոծորակ, ծոծր, շիշք, շիլք, շրուշակ, շրուշանակ, փապար, շուշակք, խզատակ, շլինք, բուճուճակ, վզակոթ, վզատակ, պճոճ, պոպոճակ, պուպուճակ, պուճուճակ, կապառ, ծործորակ:

    Բուճուճակ... Պճոճ...
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (18.09.2009), Լեո (18.09.2009), Մինա (07.12.2012), Ռուֆուս (20.09.2009)

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա :
    Ճիշտն ասած՝ ես «հրաժեշտ տալ» արտահայտության մասին էի ասում։ Մեջբերումը եմ սխալ եմ արել, փաստորեն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #20
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մերկ - 1. Տկլոր, անզգեստ, անհանդերձ, հոլանի [ուս, թևեր], բաց, մերկաբաց, մերկանդամ, ադամամերկ, մերկամարմին, մերկիրան, ծանակ (հնց.), (հզվդ.) մերկատարր, ունայնահանդերձ, տարազգեստ, (բրբ.) մորեմերկ, մորից մերկ, ադամա կաշվով [բոլորովին], պորտաբաց, մերկափոր, փորաբաց, ջլբաց, ջլիբաց, ջղեբաց, տկլոզ, չլուտ, անհալավ, անվարտիք, մատորյան: Մերկիկ: 2. Լերկ [կանաչազուրկ]:

    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հակոբ Գեւորգյան (07.10.2009), Ռուֆուս (20.09.2009)

  9. #21
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Լավ 1- 1. Ընտիր, պատվական, ազնիվ, առաքինի, գեղեցիկ, սիրուն. լավորակ, բարորակ, (արևմտհ.) աղեկ, աղվոր: 2. Բարի, բարեմիտ: 3. Նպաստավոր, հաջողակ: 4. Բարվոք, բարեդեպ, հարմար: 5. Տե՛ս Առողջ:

    Լավ 2 , տե՛ս Տեղատարափ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #22
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Բոլոր նրանց համար, որ սիրելիներ ունեն, ու ամեն օր նոր բառ է հարկավոր:

    Սիրելի - Հարգելի, համակրելի, ըղձալի, տենչալի, ցանկալի, սիրասուն, թանկագին, հոգեհատոր, խանդակաթ, կաթոգին, սիրալիր, գորովալիր, փարելի, ազիզ (բրբ.), աչքի լույս, (բրբ.) աչքի արդար եղ, գարաղի: || Հաճելի, ախորժելի: Ջան: Հոգեհարազատ:
    էս հայերեն ա՞ բա. ազիզ (բրբ.)
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #23
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեր 1 - 1. Սիրահարություն. համակրանք. սիրելություն (հզվդ.): 2. Գորով, գուրգուրանք, խանդաղատանք: 3. Փափագ, ձգտում: 4. Տարփ, տռիփ, տռփանք [սաստիկ, մարմնական]: 5. Պաշտանք, պաշտում. հրայրք [բանաստեղծական]: 6. Մոլություն [վատ]: 7. Սիրած, սիրեկան, սիրեցյալ, յար: 8. Հաշտություն, համերաշխություն, համաձայնություն, միաբանություն:

    Հ.Գ. Վեջին շարքը սիրո բանաձևն է փաստորեն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #24
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա :
    «Հաջող» բառը կամ «հաջողությունը» բաժանվելիս պարզապես հաջողություն մաղթելն է, ես ընդհանրապես «ադիոս» իմաստը չեմ տեսնում «հաջող»-ի մեջ: Իսկ «ադիոս» ասում են այն ժամանակ, երբ ենթադրվում է, որ միմյանց էլ չեն տեսնելու: Փաստորեն, չունենք նման բառ: Ամենամոտը երևի «մնաս բարով»-ն է էլի:

  16. #25
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ իրար հաջող անելուց ասում եք «Հաջող», էդ ի՞նչ ա :
    «Հաջող»-ը նախ գրական չէ, եւ երկրորդ, այդ բառը ավելի շատ օգտագործվում է «Ցտեսություն»-ի փոխարեն, որը մի քիչ տարբեր է հրաժեշտ տալուց։ Հրաժեշտ սովորաբար տալիս ես այն դեպքում, երբ մեկին երկար ժամանակով չես տեսնելու կամ էլ ընդհանրապես կարող է չտեսնես։

  17. #26
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Էս ի՜նչ մարգարտաշաղախ հոմանիշազմայլ բառ եմ գտել:

    Խենթ - 1. խելագար, խելառ, գիժ, խև, խելազուրկ, ցնդած, ցնորված, հիմար, տխմար, ապուշ, անխելք, անմիտ, խելահեղ, խելացնոր, պել (արևմտհ.), (հզվդ.) խելաթափ, խենթուկ, աղվաշ, բախուկ, բախած, (հնց.) խելատար, խելաժետ, խելաշուրջ, խոլ, արտախելք, մտաբախ, մտազուրկ, խևարար, մտաթափ, սնամիտ, շամբշոտ, շամբուշ, վարսամնահար, դեգ, (բրբ.) խելռթափ, խելռտուկ, խելռուկ, խումար, շիթառ, շեթ, շիդար, մորոս, մունչ, ծուռ, խիլխանտ, տախտակը պակաս, ծալքը պակաս, խելքից ծարավ, խելքից պակաս, ճեպախելք, տուտմարուխիկ, տուտուզ, տուտուզիկ, տուտուխիկ, տարուկ, փախած, փախուկ, ֆռթիկ, ֆելիմ, գժատամար, գժտուտ, տաղլեղ, սալոն, պելակատար, պելակնդրի, պելախելոք, ճնտոլոտ, խենթմենթ, խենթումենթ, խենթուխելառ, խևո, խևրուկ, խզի, խևտրուկ, խևուլա, խևուկ, հոփպալա, գագաշոտ, լոլո, կալաշ, հովոտուկ, հովթռուկ:
    2. Պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ, կարճամիտ, պանդույր, շոշորդ ( բրբ.): Տե՛ս Սիրահար:

    Հ.Գ. Տուտուզ, տուտուզիկ, ֆռթիկ, խոլ, լոլո, հոփպալա

    Սիրահար - 1. Սիրած, սիրեցյալ, (հզվդ.) սիրարկու, սիրատածիկ, սիրատածորդ, (բրբ.) ծռուկ, ծուռ: 2. Խենթ [որևէ բանի] :

    Հ.Գ. Սիրարկու. հնչում է ինչպես վերարկու
    Սիրատածորդ. հնչում է ինչպես դահուկորդ, վազորդ, մասնագիտության պես էլի
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.02.2011), Lusinamara (18.11.2011), Հակոբ Գեւորգյան (07.10.2009)

  19. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Խելռտկվեմ, տուտմարուխիկ ըլնեմ ծռուկիս համար

    հ.գ. Ծուռիս համար տուտուզ ըլլամ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.09.2009, 11:45:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.02.2011), Inna (18.11.2011), Kuk (27.10.2009), Lianik (02.02.2011), Ֆոտոն (26.09.2009)

  21. #28
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Տուտուզ, տուտուզիկ
    Ո՜հ, էս ինչ պայծառ բառեր են: Ստորագրությունս վերիմաստավորվել է: Շատ եմ սիրում տուտուզներին:

  22. #29
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    35
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Ագուգա- ջրախողովակ, փողրակ, ջրանցույց:
    Ագուցել- նստեցնել, հագցնել, հարմարեցնել, կապակցել, ամրացնել:

    Ազոխ- խակ, տհաս, չհասած:
    Աթար- Ցան, (բրբ.) տարթ, թիթեն, փթիր, քակոր:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  24. #30
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՜նչ մարգարտաշաղախ հոմանիշազմայլ բառ եմ գտել:

    Խենթ - 1. խելագար, խելառ, գիժ, խև, խելազուրկ, ցնդած, ցնորված, հիմար, տխմար, ապուշ, անխելք, անմիտ, խելահեղ, խելացնոր, պել (արևմտհ.), (հզվդ.) խելաթափ, խենթուկ, աղվաշ, բախուկ, բախած, (հնց.) խելատար, խելաժետ, խելաշուրջ, խոլ, արտախելք, մտաբախ, մտազուրկ, խևարար, մտաթափ, սնամիտ, շամբշոտ, շամբուշ, վարսամնահար, դեգ, (բրբ.) խելռթափ, խելռտուկ, խելռուկ, խումար, շիթառ, շեթ, շիդար, մորոս, մունչ, ծուռ, խիլխանտ, տախտակը պակաս, ծալքը պակաս, խելքից ծարավ, խելքից պակաս, ճեպախելք, տուտմարուխիկ, տուտուզ, տուտուզիկ, տուտուխիկ, տարուկ, փախած, փախուկ, ֆռթիկ, ֆելիմ, գժատամար, գժտուտ, տաղլեղ, սալոն, պելակատար, պելակնդրի, պելախելոք, ճնտոլոտ, խենթմենթ, խենթումենթ, խենթուխելառ, խևո, խևրուկ, խզի, խևտրուկ, խևուլա, խևուկ, հոփպալա, գագաշոտ, լոլո, կալաշ, հովոտուկ, հովթռուկ:
    2. Պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ, կարճամիտ, պանդույր, շոշորդ ( բրբ.): .
    Շաշ չկա՞ր:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.10.2009)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  2. Հայոց լեզվի մեթոդները
    Հեղինակ՝ Leto, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.09.2012, 16:59
  3. Հայոց լեզվի տրոհության նշանների ուղեցույց
    Հեղինակ՝ Hrayr2006, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.02.2011, 03:54
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայոց լեզվի դասընթացներ ինտերնետում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.06.2008, 23:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •