«Արարատ»-ը ե՞րգ ա, թե՞ երաժշտություն։ Դրանում հնչող «Արարատ»-ը բա՞ռ ա, թե՞ անիմաստ ձայնարկություն։
Եթե «իսկապես լսել» ասելով ի նկատի ունես, ընկալել, հասկանալ, ապա առաջին իսկ գրառմանս մեջ տվել եմ դրա պատասխանը։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 25.08.2013, 21:42:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Լավ, համոզեցիր: Արտոն երգեր ունի, բայց այդ երգերը (մասնավորապես «Արարատը») իմ կարծիքով էլ երևելի չեն ու ես այդ երգերը չեմ լսում ոչ թե նրա համար, որ բառերը բանի պետք չեն, այլ երաժշտության համար…Ճ
Ինձ համար երգն ու երաժշտությունը համարյա նույնն են, ես գրեթե բառերի իմաստներին ուշադրություն չեմ դարձնում:
Ինձ համար Արտոն երաժիշտ է, ու ճիշտն ասած մի քանի ընգծված ստեղծագործություն կա որ ես կարող եմ երկարատև լսել, որոնցից մեկը իմ տեղադրածն է:
Ուղղակի դու բուռն սկսեցիր քննադատել, ես էլ մի քիչ բուռն հակադարձեցի, ներող
Si vis pacem, para bellum
Քննադատելու մաին խոսք չկա, որտև ես չեմ ասում ինքը վատն ա, ես ասում եմ, որ ես ոչ ձայնն եմ լսում, ոչ բառերը կամ երաժշտությունը հասկանում։ Բայց այս ամենը վերաբերում ա ինձ, ոչ թե Արտոյին, քանի դեռ ես փոքրամասնություն եմ։
Ակումբում մարդ կա՞, որ էդ «Արարատ»-ը հավանում ա։ Երկու բառով բացատրեք, թե դա ինչով ա առավել «ճկույթիկ»-ից։ Իմ համար երկուսինն էլ մանկական մոտիվներ են, բայց ճկույթիկի բառերը լավ հասկացվում են, երեխաները կարում են երգեն, Արարատը ոչ մեկ չի հասկանում, որ մի հատ էլ փորձի երգի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Jarre (27.08.2013)
Լեզվի մասնագետ էլ չեմ, բայց…
-ռուսերենում, գոնե ներկայումս օգտագործվող, բառբառները կամ էտքան շատ չեն, կամ էլ էտքան իրարից չեն տարբերվում ինչքան հայերենում: Նույնիսկ պաշտոնապես ունենք արևելյան ու արևմտյան լեզու: Բառբարներն էլ չհաշվենք… Համշենահայերի խոսալը որ լսես հաստատ ավելի քիչ բան կհասկանաս:
Աթեիստ ջան հաշվի առ, որ Արտոն նաև լեզվական խնդիրներ ունի ու ավելի ներողամիտ եղիր: Երգի դեպքում լրիվ համաձայն եմ, բոլոր երեք ֆակտորներն էլ կարևոր են
-երաժշտություն
-կատարում
-բառեր
իմ համար այս հերթականությամբ: Արևմտահայրենին երևի հարազատ չես…Բավականին դիպուկ բառեր կան, որ տվյալ պարագայում համով համարժեքով փոխարինել չի լինի: Մի ծանոթ ունեի Թուրքիայից, ինչ զուգադիպություն իրա անունն էլ էր Արտո, ազգանունը ճակատագրի բերումով Յանար: Ֆրանսիայում էինք, իրա շրջապատն էլ հայստանցիներ էին ու շատ դժվարությամբ էր շփվում հետները: Մի անգամ դիմեց ինձ
-երփ թուն կխոսիս ամեն փան կհասկընամ, ուրիշներուն խոսած են տակավին մեկ երկու փառ:
Ես էլ
-ես ցեր հայերենով կխոսիմ ադոր համար:
Դրանից հետո ինչքան հանդիպում էինք, խնդրում էր հատուկ հայաստանյան հայերենով խոսեմ որ վարժվի: Ես էլ կատակով
-կեցիր հայաստանյանեն ետքը ռուսերենին պիտ անցնինք:
Ես էլ առիրթը չեի կորցնում քչից-շատից իմացածս թուրքերեն լավացնելու: Երկու ամիս հետո ինքն ինձ դիմում էր երևանյան զըռ հայերենով, ես էլ պատասխանում էի թուրքերեն, իսկ իրականում երկուսս էլ հաճախում էինք ֆրանսերենի կատարելագործման դասընթացներին: Առիթը եղավ մի բան էլ ասեմ: Դասընթացներին մասնակցում էինք- 2 իտալացի, 2 գերմանացի, 1 ամերիկացի, 2 կոլումբացի, 3 ճապոնացի, ես ու Արտոն: Ամենա առաջին օրը մտնում եմ լսարան: Վերջինն եմ: Բոլոր նստարաններին արդեն մեկական հոգի նստած են: Բոլորն էլ իրար անծանոթ…Էտքանի մեջ գնում նստում եմ հենց հայի (Արտոն էլ միայն լեգենդներում լսված հայի տեսքով-շեկ մազեր, կապույտ աչքեր) կողքը: Էն էլ ասեմ- ճապոնացիներից մեկ նագռուզկին չդիմացավ ու 3-րդ դասից էլ չերևաց, պարզվեց ճապոնացիների համար բավականին բարդ է ֆրանսերենը շարահյուսական կառուցվածքի առումով: Շատ ընդարձակվեցի… վերջացնեմ:
Լեզուն սովորելու համար ինձ ժամանակին խորհուրդ էին տվել երգեր շատ լսել ու իրոք արդարացնում է, ամեն դեպքում բառերը ավելի պարզ են լսվում…Էն պուլիմյոտի նման ռեփերը նկատի չունեմ:
Աթեիստ ջան, էն Սոսո-Սոնա ռուսերեն համեմատության մոմենտով էլ էլի իմ նկատառումն ասեն- դրանց բառերը էնքան էլեմենտար են, որ մի բառից հետո գիտես ինչն ա հաջորդելու ու կարաս ընդհանրապես չլսես և ավտոմատ հասկանալու խնդիր էլ չի առաջացնում: Բավականին մեծ պատվի իրենց արժանացրիր Արտոի հետ համեմատելով: Սայաթ-Նովայի պահով լրիվ կողմ եմ:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Hda ջան, նոր զգացի, որ իմ համար էլ կատարողականն ավելի կարևոր ա քան թե երգի բառերը (իմաստը)։ Ու կատարողական ասելով ես հասկանում եմ էդ բառերի երգելու ձևը, արտահայտած էմոցիաները։ Օրինակ՝ Պրեսնյակովը մի երգ ունի՝ Обмани меня, նենց ա երգում պահի տեկ թվում ա, թե լացում ա։ Հա համադրելով երգի անվան հետ, ես արդեն իմ համար հորինում եմ իմաստ (չնայած իրանը լրիվ պարզ հասկացվում ա)։ Նույն կերպ Էմմա Պետրոսյանը մի «Օրորոցային» երգ ունի, մեջը ընդհանրապես բառեր չկան, մենակ ձայնարկություններ են, բայց դրանք բառերի նման են արտասանվում ու, էլի վերնագրի հետ միասին, դառնում են երգ, ոչ թե երաժշտություն։ Մի վառ օրինակ էլ Նինո Կատամաձեի Օլեի երգն ա։
Երբ որ ես Ջեքսոն եմ լսում, բառերի մեծ մասը սկի չեմ էլ հասկանում, բայց ա) գիտեմ երգի անունը (ենթադրում եմ իմաստը, բ) լսում եմ, թե ՈՆՑ ա ինքը երգում, ու արդյունքում ես իմ համար ունեմ լավ երգ։
Կռուտոյն էլ մի երաժշտություն ունի (когда я закрываю глаза), որում պահեր կան, որտեղ բացահայտ լսում ես «When I close my eyes»: Դա իմ համար երգ ա, ոչ թե պարզապես երաժշտություն։
Էլի հետ գանք մեր «հավերին». էսքան գրածս դեռ ոչ մի անգամ չեմ զգացել Արտոյի, շատ քիչ լսածս, գործերում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Hda (25.08.2013)
Դե ուրեմն երևի էդ ուղղակի քոնը չի, էդքան բան։ Որովհետև ես էլ էդ նշածներդ շատ լավ զգում եմ Արտոյի գործերում։ Էստեղ ճիշտ ու սխալի հարց չկա, իմ կարծիքով, հետևաբար վիճելն էլ իմաստ չունի։ Ես էլ, օրինակ, ջազ չեմ հասկանում, չի գրավում ինձ (որոշ բացառություններ չհաշված), բայց համարում եմ, որ կամ ուղղակի իմը չի, կամ էլ ինձ դեռ հասու չի, չգիտեմ, մի օր գուցե հասկանամ ու սիրեմ, ի՞նչ իմանաս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (25.08.2013)
Չենք վիճում:
Մի կարևոր մոմենտ էլ կա -երբ ես լսում: Ամեն դեպքում կարծում եմ հակատրամադրվել չարժի: Պետք ա պարզապես լսել երբ ականջովդ ա ընկնում: Դուրդ կգա՝ հաջորդ անգամ կողքով չես անցնի: Շատ դուրդ կգա՝ կփնտրես:Դուրդ չի գա՝ կողքով կանցնես: Վերջին հաշվով մենք, որպես մասսայական սպառողներ, լսում ենք հաճույք ստանալու համար ու այստեղ սրտի ձայնը իրենը ասում է: Պողոսի համար Հայկուշն է լավը, Պետրոսի համար՝ Վարդուշը (ներող անունների պատահական համընկման դեպքում):
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Աթեիստ (25.08.2013)
Ժամանակակից հայ դասականները
ar.jpg
կամ էլ
Անհաղթի ու Ուլնեցու խաչմերուկ դեպի լամբադա
Աջ կողմում Ա. Իսահակյան-Ձախում Արմենչիկ, էն մեեեծ ռեկլամներից: Ինչքան էլ բիզնես, բայց իրար կողք հեչ չէր նայվում: Մի բարի մարդ ֆոտոխցիկով էտ կողմը նկարեք խնդրում եմ:
Ակամա հիշում ես անեկտոդը
-ո՞վ է Չարենցը
-էն 1000 դրամանոցի վրի նկարը
այ սա լրիվ ընդունեցի
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Jarre (21.09.2013)
Աթեիստ ջան, ես քո տեսակետը հասկանում եմ ճիշտ այնպես, ինչպես հասկանում եմ նաև մնացած տեսակետները որոնք ակումցիները հայտնել են այս թեմայում։
Ստեղ գիտե՞ս հիմնական հարցը որն է։ Իմ կարծիքով հարցն այն է, որ մենք տարբեր ձև ենք ընկալում այն երևույթը, որը այսօր անվանում ենք մի բառով ՝ «երաժշտություն»։ Բացատրեմ։
Եթե հավես ու ժամանակ ունենաս աչքի անցկացրու այս թեման. Կոնկրետ երաժշտություն / Musique concrète։ Այս թեմայից ուզում եմ մեջբերել հետևյալ միտքը.
Կոնկրետ երաժշտության սկզբունքներից մեկն է. սպանել մեղեդին։ Էնտեղ ամեն ինչ կա բացի մեղեդիից։ Լիքը ձայներ կան։ Օրինակ՝ սեղանին ափսեներ դնելու ձայն, ուտելու ձայն, գնացքի ձայն, մեքենայի ձայն, բղկալու ձայն, ծիծաղ, լաց.... Ու դա կոչվում է երաժշտություն։«Կոնկրետ երաժշտությունը» առաջին հերթին մտավիճակ է, մտածելակերպ, երաժշտությանը լրիվ այլ տեսանկյունից դիտում, այսօր սովորական դարձած կաղապարներից ու սահմաններից բավական հեռու գտնվող մոտեցում։ Վերջիվերջո ի՞նչ է երաժշտությունը։ Մարդ արարածին հատուկ է ամեն ինչ ընդհանրացնել և խեղաթյուրել։ «Երաժշտություն» հասկացությունն էլ այդ խեղաթյուրումների և ընդհանրացումների միլիոնավոր օրինակներից ընդամենը մեկն է։.....
Կարճ ու կոնկրետ ասած «երաժշտություն» արտահայտությունը մենք կիրառում ենք բնորոշելու համար ձայների փունջը։ Իսկ «երաժիշտ» կոչում ենք նրան ով արտաբերում, ստեղծում, հավաքում..... է այդ ձայները։ Հետևաբար ցանկացած բան ինչ ձայն է հանում կարելի է դիտել որպես պոտենցիալ «երաժշտական» գործիք։ Ցանկացած ձայնի աղբյուր արդարացիորեն համարվում է ձայնային գործիք։ Իսկ ձայները համախմբողը՝ երաժիշտ։
Իմ կարծիքով Արտո Թունջբոյաջյանը էքսպերիմենտներ է կատարում ձայների հետ։
Իրա պես մի երաժիշտ էլ կա Laurie Anderson
Ոչ կոնկրետ երաժշտությունը, ոչ էլ Լորի Անդերսոնը Արտոյի հետ անմիջական կապ չունեն։ Բայց դրանք կարան օգնեն հասկանալ Արտոյի արվեստի ճյուղը։
Օրինակ եթե ինձ թողնեն, Աթեիստ ջան, ես ինձ ծանոթ ու իմ սիրելի բոլոր «երաժիշտներին» կտայի առանձին անուններ ու չէի մտցնի «երաժշտություն» բառի մեջ։ Նույն Ժառին, Փինք Ֆլոյդին, Արտոյին, Լորի Անդերսոնին։ Իրանք իմ համար ընդհանրապես երաժշտություն չեն։ Ժառը ուղղակի ձայների գիտնական ա իմ համար ու իրա բոլոր գործերը ձայնային փորձարկումներ են, ոչ ավել։ Ու կոնկրետ ինքը հենց «կոնկրետ երաժշտության» ծնունդ ա։ Փինք Ֆլոյդը իմ համար ավելի շատ փիլիսոփայական ուղղություն է, քան երաժշտություն։ Արտոն իմ համար էն մարդն ա ում հետ շփվելով՝ դա լինի երաժշտություն լսելով, իր համերգներին ներկա գտնվելով կամ մի այլ կերպ ինձ ուղղակի մտցնում ա իմ ներքին աշխարհ։ Իմ զգացմունքների, երազների, անցյալիս մեջ։ Ինքն էլ իմ համար երաժիշտ չի, իրա արածն էլ երաժշտություն չի։ Շատ ավելին ա։
Ու վերջիվերջո էս ամեն ինչը ճաշակի հարց է։ Մեկին դուր է գալիս, մեկը էնքան է սիրում, որ գժվում է, իսկ մյուսը ընդհանրապես իմաստը չի հասկանում։ Ու ես էլ էտ ձև եմ բազմաթիվ այլ երևույթների նկատմամբ։ Սպանի, մեկ ա չեմ հասկանա, թե ոնց ա ինչ որ մեկը լսում ինչ որ ոճ ու ոնց ա դա համարում երաժշտություն։
Բազմաթիվ անգամներ փորձել եմ լսել Արտոյի երգածները, որպեսզի գտնեմ որևէ հոգեհարազատ կամ արժեքավոր բան դրանց մեջ: Չկա: Գեթ մի նոտա չկա: Իմ ականջին նրա այսպես կոչված «արվեստը» հնչում է պարզապես որպես... ներողություն, վնգվնգոց: Հազար ներողություն:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Արս, ճաշակի հարց ա ոչ ավել։ Հիմա երաժշտական տասնյակ նման անհասկանալի, անընկալելի, «երաժշտության» հետ կարթես թե աղերս չունեցող ուղղություններ կան։ Ընկալման հարց է։ Ես Արտոյին լիովին ընկալում եմ, թեև նվագարկիչով իր ստեղագործություններից մաքսիմու հինգն եմ լսում։ Սիրում եմ իր համերգները կլուբերում։
շատ լավն ա…
Jarre (21.09.2013), Sambitbaba (21.09.2013)
Իմ երաժշտական ճաշակն աննորմալություն է, դրա համար չքլնգեք, խնդրում եմ, բայց էս երգիչին ես չեմ սիրում ու չեմ ընդունում, բառերը՝ հայերենի ծանակ, եղանակը՝ նվնվոց...
Արտոն որ չի խոսում, մենակ ձեներ ա հանում, ավելի լավն ա…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ