http://www.gov.am/am/news/item/7533/Ստեղծվել է նոր մաքսատուն
ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում, իսկ երրորդ որոշմամբ ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը։ Որոշումը թելադրված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առեւտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն։ Հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաեւ այլ երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում։
Վայ ողբամ ձեզ...
Ինչ վիճակում են հայտնվել, որ աչքները տնկել են արդեն ինտերնետով գնվող USB հիշողություններին ու նման մանր մունր բաներին: Մի քիչ թանկարժեք բան գնելուց անմիջապես հայտնվում ես մաքսատուն կոչված որջում, որտեղ գործում են հին ինկվիզիցիայի մեթոդները` քերթել կաշին, տիկ հանել, ողջ ողջ խորովել, մազերը քաշել և այլն: Բայց ասենք մի 10-20 դոլարանոց ֆլեշկի վրա թքող չկար: Վրչոն հիմա հերթական դարակազմիկ միտքնա հղացել, ոնց թե մարդիկ էժան ֆլեշկա առնեն, սպասի սա էլ հարամ անեմ: Հիշեցնում է արաբական հեքիաթի սուլթանին, որ քրջեր հագած մարդկանց մեջ էր մտնում, իմանում էր ինչ են անում ու անմիջապես գնում հարամ էր անում հերթական հրամանով: Հենա, էսօր ծանոթներիցս մեկին իր սիրած խմբի պոստերն էին նվեր ուղարկել փոստով, մաքսատուն կոչվածում էդ թղթի համար գիտեք ինչքան քերթեցին? 17000-ից ավել....
Էջանիշներ