Այս թեմայում խոսելու ենք հունական և հռոմական դիցաբանության մասին: Գանք ամենա-ամենասկզբից:
Աստվածների տոհմաբանությունը
Հին հույները հավատում էին, որ սկզբնական հավերժական, անսահման մութ քաոսից ծնունդ են առել առաջին աստվածները ու աստվածուհինները, ինչպես նաև ամբողջ աշխարհը: Քաոսից առաջացել է երկիրը՝ Գեան: Քաոսից էլ հենց, խոր խավարում, առաջացավ մռայլ տարտարոսը: Գեա-երկիրը ծնեց երկնքին-Ուրանոսին: Երկիրը- Գեան, այս ամենը ծնեց առանց հոր օգնության: Բայց Ուրանոսը, Գեայի որդին, միաժամանակ դարձավ նրա այրը: Եվ այդ ամուսնությունից ծնվեց մի քանի զավակներ՝ նախնադարյան տիտանները: Գեայի և Ուրանոսի որդի Օվկիանոսը և աստվածուհի Թետիսը ծնեցին բոլոր գետերն ու ծովային աստվածուհինները՝օվկիանուհիները: Արև-Հուլիոսը ծնվեց Հիպերիոնի և Թեայի ամուսնությունից, այդ ամուսնությունից էլ ծնվեց Ավրորան՝լուսաբացը, աստղերն ու քամիները: Եվ ուրիշ շատ աստվածներ, աստվածուհիներ ու հսկաներ ծնվեցին Ուրանոսն ու Գեան(Երկինքն ու Գեան): Էս առաջին ամուսնական զույգը
Ուրեմն էս Ուրանոսը ատում էր իր զավակներին և բանտարկում է երկրի ընդերքում, նրանց թույլ չտվեց լույս աշխարհ գալ: Այդ ժամանակ Գեան կոփեց մի սուր մանգաղ, կանչեց իր երեխաներին և համոզեց ապստամբել հոր դեմ: Ոչ ոք չհամարձակվեց ապստամբել: Միայն Քրոնոսը(Սատուրն) ապստամբեց Ուրանոսի դեմ , (ամաչում եմ ասեմ էլ ինչ արեց) և խլեց նրանից իշխանությունը:
Ուրանոսի արյունից ծնունդ առան օձի ոտքերով հսկաները և վրիժառության աստվածուհինները՝ֆուրիաները , ինչպես նաև մահվան, երկպառակության, խաբեության, ոչնչացման, քնի(ՀԻպնոս), վրեժխնդրության(Նեմեսիս և այլն) աստվածությունների մաֆիան:
Տապալելով հորը, Քրոնոսը վախենում էր վրեժխնդրությունից: Այդ իսկ պատճառով վախենում էր նույնիսկ իր զավակներից և ուտում էր նրանց ամեն անգամ, երբ նրա կինը՝ Հռեա աստվածուհին(Ուրանոսի և Գեայի դուստրը) ծնում էր նրանց և բերում ամուսնու մոտ : Այդպես նա կուլ տվեց Հեստիային, ընտանեկան օջախի աստվածուհուն, պետությունների և քաղաքների հովանավորուհուն , այնուհետև Ցերերային, Հերային(Յունոնային), Պլատոնին և Պոսեյդոնին(Նեպտունին):
Երբ Հռեան հղիացավ Զևս աստվածով, ապա թաքնվեց Կրետե կղզու մի քարայրի մեջ:Այնտեղ էլ ծնվեց Զևսը, որը հետո դարձավ աստվածների հայրը:
Որդուն փրկելու համար Զևսի մայրը բարուրի մեջ փաթաթեց մի քար և այդ քարե տիկնիկը տարավ ոկրամոլ ամուսնուն, նա կուլ տվեց քարը ր այդպես Զևսւ կենդանի մնաց:
Երբ Զևսը առնականացավ ուղևորվեց հոր մոտ և նրան ստիպեց դուրս նետել( ) իր կուլ տված երեխաներին: Այնուհետև կռիվ սկսվեց նրա և հոր միջև: Նրանք դիրք գրավեցին Օլիմպիոս լեռան վրա: Քրոնոսը նրա դեմ դուրս բերեց տիտաններին: Տաս տարի Զևսը ցիկլոպ- հսկաների օգնությամբ կռվեց տիտանների դեմ, բայց ապարդյուն, այդ ժամանակ
նա օգնության կանչեց հարյուրձեռնանի և հիսունգլխանի հսկաներին, որոնք սկսեցին ժայռեր նետել հսկաների:
Երկինքը տնքում էր մինչև բուն տարտարոսի խորքերը, կրակը պատել էր երկիրը, եռում էին ծովերը: Տիտանները պարտվեցին կապկպվեցին և նետվեցին տարտարոսը: Գեան պաշտպան կանգնեց իր երեխաներին՝տիտաններին: Նա Տարտարոսի հետ ամուսնությունից ծնեց Տիփոնին՝հարյուրգլխանի հրեշին: Եվ պայքարը նորից սկսեց եռալ:
Սոսկալի ոռնոցով հաչում, կաղկանձում, գոռգոռում, մռնչում էին, ճչում էին Տիփոն հրեշի այդ հարյուր դրակոնային գլուխները: Վախեցան Օլիմպիոսի աստվածները, Զևսը նորից կռիվ սկսեց Տիփոնին ծածկեց իր կայծակների կրակե նետերով, շշմեցրեց նրան որոտով, մոխիր դարձրեց գլուխները ու նետեց տարտարոսը : Դրանից հետո տիրեց խաղաղություն Օլիմպիոսի վրա գտնվող աստվածների բազմության մեջ: Նրանց բոլորի ավագը դարձավ աստվածների և մարդկանց հայրը՝ Զևսը: Ծովի վրա իշխել սկսեց Պոսեյդոնը, ստորերկրյա թագավորության, մեռածների վրա ՝ Հեդեսը, իսկ երկիրը թողեցին ընդհանուր օգտագործման համար:
Զևսը ըստ հունական դիցաբանության, շատ կանայք ուներ՝Հերան, Լատոնան, Մայան , Դեմետրան, Արտեմիսը, Ֆեմիդան , Եվրոպան և այլն և այլն. նրանցից շատ որդիներ և դուստրեր ունեցավ: Իսկ Աթենասը ծնվեց Զևսի գլխից: Զևսը իմացավ , որ աստվածուհիներից մեկը՝ բանականության աստվածուհի Մեֆիսը, պետք է ծնի երկու արտասովոր երեխա : Ճակատագրի աստվածուհիները նախագուշակեցին, որ նրանցից մեկը Զևսին գահընկեց կանի: Զևսն վախեցավ: Նա սիրալիր խոսքերով քնեցրեց Մեֆիսին և կուլ տվեց նրան:
Կարճ ժամանակ հետո Զևսը հղիացավ , բայց ոչ թե արգանդում այլ գլխում, անտանելի կերպով ցավում և ուռում էր Զևսի գլուխը: Նա իր որդի Հեփեստոսին հրամայեց կացնով ճեղքել իր գլուխը: Ծնվեց Աթենաս աստվածուհին՝զինվորական սաղավարտով, նիզակներով և վահանով Զևսի գլխավոր կինը Հերան խանդից դաժանաբար հետապնդում էր Զևսի սիրուհիներին ու սիրեցյալներին և Զևսը ստիպված էր նրանց ամեն կերպ թաքցնել: Երբ Զևսը սիրեց Արգոս թագավորի աղջկան, նա ստիպված եղավ նրան կերպարանափոխել, դարձնելով ձյունի պես սպիտակ մի կով:
Հ.Գ. Հիշեմ էլի կգրեմ
Էջանիշներ