Նոր մտքովս անցավ, որ աչքովս չի ընկել իրանց վերաբերյալ թեմա
Դե ըստ իմ սովորության մի քիչ խմբի մասին
Depeche Mode-ը բրիտանական խումբ է, որը ստեղծվել է 1980թվին և մինչ այսօր էլ գործում է: Իր յուրահատուկ ոճով համադրում է ռոկը ու էլեկտրոն, նու ինձ համար, որ հաստատ:
1980ին որպես քառյակ են կազմավորվել, որի մեջ մտնում էին Դեյվ Գահանը(հիմնական վոկալ), Մարտին Գոռը(ստեղնաշար, գիթառ, վոկալ), Էնդրյու Ֆլետչերը(ստեղնաշար) և Վինս Կլարկ(ստեղնաշար): Վինսը խումբը լքեց 1981ին և նրա տեղը զբաղեցրեց Ալան Ուայլադերը(ստեղնաշար, հարվածային), որը խմբում մնաց մինչ 1995թիվ: Նրա գնալուց հետո խումբը դարձավ տրիո:
Էս խումբը չեմ պատկերացնում առանց Դեյվի յուրօրինակ ձայնի և երգը մատուցելու տաղանդի: Մինչ էսօր էլ իրենց երգերից երգի շունչ ու համ եմ առնում:
Սիրած երգերից են` In your room, I feel you, Dream on, Personal Jesus, Enjoy the silence, Freelove. Wrong(2009 թվի ալբոմից)........ Մի խոսքով շատ են
Լսեք ու նայեք, չեք փոշմանի
Wrong
Depeche Mode - In Your Room ( Devotional)
Էջանիշներ