Ներկայումս մարդկային քաղաքակրթությունը հասնելով անհասանելի բարձունքների, միաժամանակ մեծագույն անկում է ապրում: Մարդկային սերունդը շարունակելու համար նախապայմանները բավականին վատթարացել են: Սեռական ճանապարհով սերունդը շարունակելուց երեխաները ծնվում են մտավոր և ֆիզիկապես թերզարգացած (կապված մարդկային կենսակերպից, աստիճանաբար վատթարացող բնակլիմայական պայմաններից և այլն), բացի այդ սեռական կյանքը հաճախ հանգեցնում է սեռական հիվանդությունների “փունջի” ձեռքբերման, որն էլ իր հերթին բերում է անպտղության:
Գիտական ձեռքբերումներից մեկը, որ հիմա մերժվում է եկեղեցու կողմից, կարող է օգնության հասնել այս ամենին: Մարդու կլոնավորումը կարող է ստեղծել այնպիսի սերունդ, որը կհամապատասխանի ներկայիս կենսակերպին ու քաղաքակրթությանը: Սակայն արդյոք դա կլինի այն սերունդը, որ կարող էր ստեղծվել բնական ճանապարհով, արդյոք արհեստականը կարող է փոխարինել բնականին: Միթե գիտությունը կարող է լինել մարդկության փրկիչ ուժը…