Կինետուն
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Կլոն

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,922
    Բլոգի գրառումներ
    5

    Կլոն

    Ներկայումս մարդկային քաղաքակրթությունը հասնելով անհասանելի բարձունքների, միաժամանակ մեծագույն անկում է ապրում: Մարդկային սերունդը շարունակելու համար նախապայմանները բավականին վատթարացել են: Սեռական ճանապարհով սերունդը շարունակելուց երեխաները ծնվում են մտավոր և ֆիզիկապես թերզարգացած (կապված մարդկային կենսակերպից, աստիճանաբար վատթարացող բնակլիմայական պայմաններից և այլն), բացի այդ սեռական կյանքը հաճախ հանգեցնում է սեռական հիվանդությունների “փունջի” ձեռքբերման, որն էլ իր հերթին բերում է անպտղության:
    Գիտական ձեռքբերումներից մեկը, որ հիմա մերժվում է եկեղեցու կողմից, կարող է օգնության հասնել այս ամենին: Մարդու կլոնավորումը կարող է ստեղծել այնպիսի սերունդ, որը կհամապատասխանի ներկայիս կենսակերպին ու քաղաքակրթությանը: Սակայն արդյոք դա կլինի այն սերունդը, որ կարող էր ստեղծվել բնական ճանապարհով, արդյոք արհեստականը կարող է փոխարինել բնականին: Միթե գիտությունը կարող է լինել մարդկության փրկիչ ուժը…

  2. #2
    Հատուկ
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    23
    Գրառումներ
    4,482

    Re. Կլոն

    Դեմ եմ կլոնավորմանը… գերադասում եմ բնական ճանապարհով ինձնից հետո սերունդ թողնել… սեփական կլոնին տեսնելու հեռանկարից անգամ փշաքաղվում եմ… եթե հասել է ժամանակը, որ մարդկությունը վերանա, ապա թող այդպես էլ լինի… մարդկությանը կփրկի ոչ թե գիտությունը, այլ չինացիները… այնպես որ մարդկությունը անպտղության պատճառով հաստատ չի վերանա

  3. #3
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    27
    Գրառումներ
    170

    Re. Կլոն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Մարդու կլոնավորումը կարող է ստեղծել այնպիսի սերունդ, որը կհամապատասխանի ներկայիս կենսակերպին ու քաղաքակրթությանը: Սակայն արդյոք դա կլինի այն սերունդը, որ կարող էր ստեղծվել բնական ճանապարհով, արդյոք արհեստականը կարող է փոխարինել բնականին: Միթե գիտությունը կարող է լինել մարդկության փրկիչ ուժը…
    Չի կարող.
    Նախ այդ գիտությունը կլոնավորման մասին, տեսական բնույթա կրում, այն իմաստով, որ ոչ մեկ կլոն չի ստեղծել ու մանրամասն հետազոտել, ասենք՝ քանի տարի է ապրում, ինչ հաճախականությամբ է հիվանդանում, բանականությունը ինչպիսին է, ինչպես է մտածում… այսինքն լիարժեք չի դա, ուղակի տեսությունա: Բայց երևի ստեղծել են կլոներ ու հետազոտման փուլում են.
    Իմ կարծիքով անհնար է լիարժեք փոխարինել մարդուն:
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Մարդու կլոնավորումը կարող է ստեղծել այնպիսի սերունդ, որը կհամապատասխանի ներկայիս կենսակերպին ու քաղաքակրթությանը:
    Իմ կարծիքով սրա մեջ մի վտանգ կա. Կլոնավորելով ու հարմարեցնելով ներկայիս կենսակերպին ու քաղաքակրթությանը մարդը կվերափոխվի (քանի որ կենսակերպը, քաղաքակրթությանը… ամեն ինչ փոխվում է ), մի 100 տարի հետո կարողա լինի արդեն շատ գիտեմ 4 ականջանի 2 քթանի(տենց հարմար է,որ հեշտ ապրենք )…Այսինքն ավելի լավ է պայքարել ուրիշ ճանապարհով քան հարմարվել դառնալով… (Չնայած մարդը ունի բնական հարմարվելու մեծ կարողություն )

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,922
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Կլոն

    Մեջբերում emo-ի խոսքերից
    Չի կարող.
    Նախ այդ գիտությունը կլոնավորման մասին, տեսական բնույթա կրում, այն իմաստով, որ ոչ մեկ կլոն չի ստեղծել ու մանրամասն հետազոտել, ասենք՝ քանի տարի է ապրում, ինչ հաճախականությամբ է հիվանդանում, բանականությունը ինչպիսին է, ինչպես է մտածում… այսինքն լիարժեք չի դա, ուղակի տեսությունա: Բայց երևի ստեղծել են կլոներ ու հետազոտման փուլում են.
    Համամիտ եմ, որ ներկայիս դրությամբ դա անհնար է: Բայց եթե գիտությունն հասել է նման արդյունքների, այնքան էլ հեռու չի այն պահը, որ այդ բոլոր վերոհիշյալ խնդիրները իրենց լուծումը գտնեն…

  5. #5
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,423
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Կլոն

    Կլոնավորումը չի կարող լիարժեք մարդ ստեղծել մի պարզ պատճառով: Մարդը երրորդություն է. հոգի, շունչ, մարմին: Կլոնավորումը միայն մարմին է ստեղծում, իսկ ու՞ր մնացին հոգին ու շունչը:

  6. #6
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    27
    Գրառումներ
    170

    Re. Կլոն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Կլոնավորումը չի կարող լիարժեք մարդ ստեղծել մի պարզ պատճառով: Մարդը երրորդություն է. հոգի, շունչ, մարմին: Կլոնավորումը միայն մարմին է ստեղծում, իսկ ու՞ր մնացին հոգին ու շունչը:
    Համամիտ եմ քո հետ.Բայց քեզ դեմ դուրս գամ,որ հետաքրքիր լինի.
    Ես էլ սենց կպատասխանեմ քո ասածին.երբ կլոնավորման պրոցեսը սկսվում է,այսինքն ստեղծում ենք մարմին,այդ դեպքում,ոնց որ բնական ճանապարհի դեպքում հոգին ու շունչը տրամադրվում է. Ինչ կասես ?

  7. #7
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,423
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Կլոն

    Համամիտ եմ քո հետ.Բայց քեզ դեմ դուրս գամ,որ հետաքրքիր լինի.
    Ես էլ սենց կպատասխանեմ քո ասածին.երբ կլոնավորման պրոցեսը սկսվում է,այսինքն ստեղծում ենք մարմին,այդ դեպքում,ոնց որ բնական ճանապարհի դեպքում հոգին ու շունչը տրամադրվում է. Ինչ կասես ?
    Շունչն Աստված է փչում մարդու բերանում:

  8. #8
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    27
    Գրառումներ
    170

    Re. Կլոն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Շունչն Աստված է փչում մարդու բերանում:
    Այսինքն եթե մենք չենթարկվենք Աստծու սահմանածին(բնականին), Աստված կբարկանա, ու դա մեզ համար լավ չի լինի ու այդ շունչնել չի տա.

  9. #9
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,423
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Կլոն

    Այսինքն եթե մենք չենթարկվենք Աստծու սահմանածին(բնականին), Աստված կբարկանա, ու դա մեզ համար լավ չի լինի ու այդ շունչնել չի տա.
    Չէ՛
    Աստված մարդուն Իր պատկերով ստեղծեց: Մարդն էլ, ինչպես Աստված, ստեղծող է, բայց դա չի նշանակում, որ մարդը պետք է ստեղծի այն, ինչ Աստված է ստեղծում: Աստվածաշնչի տարբեր հատվածներ կարդալով համոզվում ենք, որ յուրաքանչյուր երեխա Աստծո պարգևն է, իսկ եթե մենք փորձում ենք նոր մարդ ստեղծել, դա արդեն Աստծուց չի լինում: Եթե մարմինը ստեղծում ենք, հոգին ու շունչն էլ պետք է մեջը դնենք, բայց դա չենք կարող: Իսկ մի՞թե Աստված կանի դա, մի՞թե Աստված թույլ կտա, որ մարդիկ Իրեն հավասարվեն: Հիշենք Բաբելոնի աշտարակի պատմությունը…

  10. #10
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    27
    Գրառումներ
    170

    Re. Կլոն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չէ՛
    Իսկ մի՞թե Աստված կանի դա, մի՞թե Աստված թույլ կտա, որ մարդիկ Իրեն հավասարվեն:
    Իմ ասածնել էր դա,որ եթե մենք շեղվենք Աստծու սահմանած բնական ճանապարհից(երեխա ունենալու),Աստված թույ չի տա,կբարկանա...

  11. #11
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,423
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Կլոն

    Հա՛, ես սխալ հասկացա

  12. #12
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    613

    Re. Կլոն

    Գիտական տեսանկյունից կլոնավորումը անկասկած հսկայական ձեռքբերումա, որը կարա ապագայում մեծ նշանակություն ունենաբացառված չի)
    Բայց մարդկային տեսանկյունից... Անընդունելիա: Մեկը ես կտրականապես դեմ եմ իմ կրկնօրինակին, կամ ընդհանրապես արհեստական մարդու ներկայությանը
    Կապրենք կտեսնենք...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  13. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,922
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Կլոն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Մեկը ես կտրականապես դեմ եմ իմ կրկնօրինակին, կամ ընդհանրապես արհեստական մարդու ներկայությանը
    Չեմ հասկանում, ինչո՞ւ են բոլորը կարծում, որ կլոնավորումը պարտադիր պիտի իր նմանակին ստեղծի…

  14. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    613

    Re. Կլոն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Չեմ հասկանում, ինչո՞ւ են բոլորը կարծում, որ կլոնավորումը պարտադիր պիտի իր նմանակին ստեղծի…
    Նմանակ նկատի չունեմ արտաքինի կրկնապատկերը, գեների մասինա խոսքս:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,922
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Կլոն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Նմանակ նկատի չունեմ արտաքինի կրկնապատկերը, գեների մասինա խոսքս:
    իսկ դու ի՞նչ գիտես քո գեների մասին, որ վախենում ես, որ այն կկրկնօրինակեն… Միգուցե կրկնօրինակելով քո գենետիկ կերպարը, ավելի լիարժեք էակ ստեղծվի…

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •